Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 597 episódios

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: podcasters.spotify.com

Autor

Armenpress State News Agency

Categoria

News

Site do podcast

podcasters.spotify.com

Último episódio

28 de set de 2026

Onde ouvir?

Podcasts no app Replaio Radio Em breve

Os podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts

Baixe no Google Play Instale grátis Android 5 mi+ downloads · nota 4,8 iOS em breve

Episódios

«Արմենպրես» Podcast-Sport. Բասկետբոլի առաջնության ամփոփում 13.04.2022

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության` Vbet  Ա լիգա 2021/22 մրցաշրջանն արդեն պատմություն է, որը բասկետբոլի սիրահարների համար կհիշվի երկու թիմերի պայքարով` «Էրեբունի», «Ուրարտու»: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանի հետ խոսել ենք արդեն ավարտված առաջնությունից,  լիգայում նոր բացահայտումների և ապագայի մասին:

«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Երիտասարդ մասնագետի առաջարկած նոր ծրագիրը կնպաստի վտանգավոր դեղորայքի շուկայից արագ դուրս բերմանը 11.04.2022

Աշխարհում օր-օրի ավելացող նոր հիվանդություների հետ մեկտեղ մեծանում է նաև դեղերի շուկան, ինչի հետևանքով այն ամբողջապես վերահսկելը դառնում է շատ բարդ։ Որպեսզի անորակ, թերություններով և ժամկետնանց դեղերը չմտնեն շրջանառության մեջ և չհասնեն սպառողներին, երիտասարդ մասնագետը առաջարկած նոր ծրագիր, որը կնպաստի վտանգավոր դեղորայքի շուկայից արագ դուրս բերմանը։ Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական համա...

«Արմենպրես» Podcast-Sport. Ռոման Բերեզովսկին ֆուտբոլի ընտրանու անցած և առաջիկա խաղերի մասին 11.04.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին այժմ ընտրանու դարպասապահների մարզիչն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց Ռոման Բերեզովսկին է, ում հետ խոսել ենք հավաքականի գրանցած արդյունքներից, ընտրանու ներկայից և ապագայից:

«Արմենպրես» Podcast-FinInForm. Գումարը ոչ թե բարձի տակ, այլ քարտային հաշվին. ինչպես ճիշտ ընտրել վճարային քարտը 08.04.2022

Հայաստանում վճարային քարտ կարելի է ձեռք բերել 14 տարեկանից սկսած, միջազգային քարտերով կարելի է գնումներ, պատվերներ կատարել նաև արտերկրից: Իսկ, թե ինչո՞ւ ձեռք բերել վճարային քարտ, ինչպե՞ս ճիշտ ընտրել քարտը և թե անվտանգության ի՞նչ կանոնների է պետք հետևել, «Արմենպրես» -ի «ՖինԻնՖորմ»-ի շրջանակում  ներկայացրել է Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի փորձագե...

«Արմենպրես» Podcast-Sport. Բասկետբոլի առաջնության չեմպիոնը «Էրեբունի»-ի ներկան և ապագան` գլխավոր մարզչի խոսքով 08.04.2022

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության նոր չեմպիոն Երևանի «Էրեբունի»-ն է: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը «Էրեբունի»-ի գլխավոր մարզիչ Նարեգ Ավեդիկյանն է: \

Podcast-ՍոցUp. Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբները կաջակցեն աշխատաշուկայում հաջողված մասնագիտություն գտնելու հարցում 07.04.2022

Սոցիալական տարաբնույթ խնդիրների վերհանումից մինչև դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներ. «Արմենպրես»-ը տալիս է ՍոցUp խորագրով փոդքաստային նոր շարքի մեկնարկը, որի շրջանակում կանդրադառնանք հասարակությանը հուզող սոցիալական հարցերին:

«Արմենպրես» Podcast-Sport.Հրաձգության Եվրոպայի չեմպիոնը մարզաձևի վերջին հաջողությունների մասին 07.04.2022

Հրաձգության հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը նոր մակարդակի բարձրացրեց այս մարզաձևը Հայաստանում: Ընտրանին առաջնությունում նվաճեց 10 մեդալ, որոնցից 7-ը՝ ոսկե:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Լիլիթ Մկրտչյանն է:

«Արմենպրես» Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու վերջին խաղի, Մխիթարյանի որոշման և սերնդափոխության մասին 04.04.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերջին երկու ընկերական հանդիպումները ծայրահեղ տարբեր էին միմյանցից:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային լրագրող և հաղորդավար Սամվել Սուքիասյանի հետ խոսել ենք հավաքականի նախորդ խաղերի,  հավաքականում սերնդափոխության  և Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականում ելույթներն ավարտելու  որոշման մասին:

«Արմենպրես» Podcast-FinInForm. Որ դեպքում և երբ բանկը կարող է վաճառել քաղաքացու գրավադրած գույքը. գրավով վարկեր 01.04.2022

Գրավը վարկառուի հիմնական պարտավորության կատարման համար լրացուցիչ ապահովություն է, չկատարման դեպքում բանկը կարող է նույնիսկ առանց դատարանի բռնագանձել գրավը, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով: «Արմենպրես» -ի Podcast-FinInForm-ի շրջանակում գրավի մասին զրուցել ենք Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի փորձագետ Սոնա Ինգլիզյանի հետ:

«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Ծրագրավորողը առաջարկում է նոր նախագիծ, որը թույլ կտա վաղ հայտնաբերել COVID-19-ի հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների մոտ 28.03.2022

Աշխարհում COVID-19 համավարակի տարածումից հետո մարդկությունը սկսել է կենտրոնանալ համավարակը կանխելու, դրա առաջացրած հետևանքները բացահայտելու և բուժելու ուղղությամբ: COVID-19 հիվանդության հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցող հիվանդների մոտ վաղ հայտնաբերելու և կանխելու նպատակով էլ Հայ- Ռուսական Համալսարանի ասպիրանտ, «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի մասնակից Մովսիսյան Չինարը Ֆիզիկամաթե...

«Արմենպրես» Podcast-Sport. Հակոբ Սերոբյանը` մարմնամարզության հավաքականի հաջողությունների մասին 28.03.2022

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը վերջին շրջանում բացառիկ լուրջ արդյունքներ է գրանցում միջազգային մի շարք հարթակներում: Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է:

«Արմենպրես» Podcast-FinInForm. Վարկառուի հետ գրեթե հայտնվում եք «նույն կոշիկում». ինչ պետք է իմանալ երաշխավոր դառնալուց առաջ 25.03.2022

Վարկառուն և երաշխավորը հավասարապես պատասխանատու են վարկի հետ կապված պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու համար, երաշխավորության պայմանագիր ստորագրելիս քաղաքացին գրեթե հայտնվում է «նույն կոշիկներում», ինչ վարկառուն է: «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Լուսինե Ներսիսյան...

«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Առաջարկվող «Նոր Դաս» հավելվածը կդառնա ինտերակտիվ և բովանդակալից գործիք ուսուցիչների ձեռքին՝ դասին նախապատրաստվելու համար 21.03.2022

Խելացի, նպատակասլաց և հետաքրքիր սերունդ կրթելու գործում մեծ ներդրում ունեն դպրոցն ու հատկապես ուսուցիչները: Իսկ այդ կարևոր առաքելությունը  ճիշտ և գրագետ իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան գոործիքներ, նոր մեթոդներ և աջակցություն: Հենց այս նպատակով էլ շուտով մենք կունենանք մի հավելված, որի շնորհիվ ուսուցիչները կկարողանան ավելի հետաքրքիր, հաճելի և կարճ ժամանակում նախապատրաստվել դասերի...

«Արմենպրես» Podcast-Sport. ՖԱՖ-ի 15-ամյակի, ֆուտբոլի ընտրանու և Մխիթարյանի՝ հեռանալու որոշման մասին 21.03.2022

«Հայկական առաջին ճակատը»` ՖԱՖ-ը, այս տարի տոնում է հիմնադրման 15 ամյակը: Podcast-Sport-ում ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ խոսել ենք երկրպագուների շարժման զարգացման, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Հենրիխ Մխիթարյանի՝ ընտրանուց հեռանալու որոշման մասին:

«Արմենպրես» Podcast-FinInForm. «Ամուսնություն» վարկի հետ. ինչ պետք է իմանալ և անել հիփոթեքային վարկ վերցնելիս 18.03.2022

Հիփոթեքային վարկ կարելի է ստանալ ինչպես բնակարան, տուն գնելու, կառուցելու, այնպես էլ վերակառուցման, վերանորոգման, բարեկարգման համար: Հայաստանում կարող են լինել դեպքեր, երբ հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման համար վարկառուից տուգանք գանձվի: «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Արաքս...

«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Դեղագետը առաջարկում է նոր նախագիծ 14.03.2022

Վերջին շրջանում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանյան շուկայում կենսաբանորեն ակտիվ հավելումները մեծ սպառում ունեն, իսկ դրանք իրենցից որոշակի վտանգներ են ներկայացնում: Այդ վտանգների, դրանց վերահսկողության բացակայության և վաղ կանխելուն ուղղված նոր նախագծի մասին «Արմենպրես-Պոդքաստ»-ում  խոսել ենք դեղագետ, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կրտսեր գիտաշխատող և շուկայի զար...

«Արմենպրես» Podcast-Sport. Մխիթարյանի` հավաքականից հեռանալու որոշումն ու Կապառոսի հայտացուցակը 14.03.2022

Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Հենրիխ Մխիթարյանը օրեր առաջ հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին, դրան էլ հաջորդեց Խոակին Կապառոսի կողմից հավաքականի հայտացուցակի հրապարակումը, որով թիմը կնախապատրաստվի առաջիկա ընկերական խաղերին:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Առաջին ալիքի սպորտային բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանի հետ խոսել ենք վերոնշված թեմա...

«Արմենպրես» Podcast-FinInForm. Գույքի ձեռքբերում՝ առանց լրացուցիչ գրավի. ինչ է լիզինգը և ինչ հնարավորություն է տալիս 11.03.2022

Քաղաքացիները հնարավորություն ունեն բանկի կամ լիզինգային կազմակերպության միջոցով որոշակի ժամկետով ձեռք բերել օրինակ գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, արևային էլեկտրակայաններ և այլ գույք, դրա դիմաց կատարել ամսական լիզինգային վճար, վերջում, ըստ պայմանագրի՝ այն կամ վերադարձնել լիզինգատուին, կամ այն կարող է անցնել հաճախորդին՝ որպես սեփականություն: «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի շրջանակում լիզինգի,...

«Արմենպրես» Փոդքաստ․ Ռուսաստանն այսօր կռվում է իր կայսրության գոյության իրավունքի համար 04.03.2022

Ամբողջ աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որտեղ արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակ ռազմական լայնածավալ գործողություններ են ընթանում ռուսական և ուկրաինական զորամիավորումների միջև։ Բնականաբար, Հայաստանում ևս ուշադրությամբ հետևում են այդ իրադարձություններին՝ ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր ուղղակի և անուղղակի բազմաթիվ ազդեցությունների և կողմերի հետ բազում առնչությունների պատճառ...

«Արմենպրես» Podcast-100 գաղափար. մանրէաբանն առաջարկում է պլաստիկ թափոնների վերամշակումից ստանալ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներ 28.02.2022

Վերջին շրջանում երկիր մոլորակի վրա գնալով շատանում է պլաստիկ թափոննորի քանակը, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Այժմ ամբողջ աշխարհում մի շարք գիտնականներ և մասնագետներ փորձում են գտնել տարբեր լուծումներ պլաստիկը քայքայելու, վերեմշակելու և դրա կիրառությունը նվազեցնելու ուղղությամբ: Հենց այս խնդիրները կանխելու նպատակով է ԵՊՀ-ի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի մագիստրոս, մ...

«Արմենպրես» Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում. Գիլոյանը արվելիք աշխատանքի մասին 28.02.2022

Մայիսին Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը պատմական է լինելու: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս շեշտեց, որ Հայաստանը շատ լավ է կազմակերպելու և անցկացնելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես» Podcast-Sport. Օլիմպիական խաղերը ֆոտոթղթակիցների համար. Բարդություններն ու առանձնահատկությունները 26.02.2022

«Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը Sputnik-Armenia գործակալության ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցն է, ում հետ խոսել ենք Պեկինի, ինչպես նաև Օլիմպիական խաղերը լուսաբանելու առանձնահատկություններից և բարդություններից:

«Արմենպրես» Podcast-FinInForm. Անգամ 15 հազար դրամով կարելի է դառնալ բանկի բաժնետեր. ինչ է տալիս քաղաքացուն բաժնետոմս գնելը 25.02.2022

«Արմենպրես»-ի Podcast-FinInform-ի շրջանակում բանկերից քաղաքացիների բաժնետոմս ձեռք բերելու հնարավորությունների մասին զրուցել ենք Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի հետ:

«Արմենպրես» Podcast-Sport. Ամփոփելով ձմեռային Օլիմպիական խաղերը 22.02.2022

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրերը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբաններ Շուշանիկ Հակոբյանը և Արմեն Գարամյանն են: Նրանց հետ իմի ենք բերել Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արդյունքները:

«Արմենպրես» Podcast-100 գաղափար. մասնագետն առաջարկում է Արցախում ներդնել անասնակերի արտադրության նոր տեխնոլոգիա 21.02.2022

Արցախի Հանրապետության նոր էնդեմիկ մանրեների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում թույլ կտա լրացնել պատերազմի հետևանքով զգալի նվազած խոտհարքերի առաջացրած խնդիրները՝ տալավ կենդանիներին բնական ճանապարհով ստացած կեր: Նման նոր պրոդուկտի՝ անասնակերի (Սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակման մասին «Արմենպրես-Պոդքաստ»-ում զրուցելու ենք «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող, Արցախի գի...

Ouça o podcast ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS no Replaio

Rádio e podcasts em um só app - grátis e sem cadastro. Instale hoje e não perca o lançamento

Baixe no Google Play

O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos