Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 597 episódios

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: podcasters.spotify.com

Autor

Armenpress State News Agency

Categoria

News

Site do podcast

podcasters.spotify.com

Último episódio

28 de set de 2026

Onde ouvir?

Podcasts no app Replaio Radio Em breve

Os podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts

Baixe no Google Play Instale grátis Android 5 mi+ downloads · nota 4,8 iOS em breve

Episódios

Podcats-Sport. Ֆուտբոլի ազգային ընտրանու ներկայիս վիճակը 11.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է ելույթները Ազգերի լիգայի B ենթախմբում:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ խոսել ենք ընտրանու ներկա վիճակից, հնարավորություններից և հայկական ֆուտբոլից:

Podcast-ՍոցUp. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից 09.06.2022

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա...

Podcast-Հարց բժշկին. Երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի դեպքում ՝ առավել ևս ճողվածքների, կարևոր է ծնողի և բժշկի համագործակցությունը. մասնագետ 06.06.2022

Երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի դեպքում ՝ առավել ևս տարբեր տեսակի ճողվածքների դեպքում ամենակարևոր մոտեցումը այն է որ, ծնողը հնարավորինս ուշադիր լինի, ժամանակին զբաղվի խնդրով և ամենակարևորը դա անի բժշկի հետ համատեղ: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժության կլինիկայ...

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ամփոփում 03.06.2022

Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը News. Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն է, ում հետ խոսել ենք օրեր առաջ Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից:

Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում 02.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է պայքարը Ազգերի լիգայի: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն է:

Podcast-Հարց բժշկին. Ցանկացած մաշկային փոփոխություն դա դեռ ալերգիայի դրսևորում չէ. մասնագետ 30.05.2022

Շատերը ցանկացած մաշկային փոփոխություն վերագրում են ալերգիայի, բայց դրանք միշտ չէ, որ ալերգիայի դրսևորում են, շատ ավելի հաճախ դրանք կարող են ինֆեկցիաների հետևանք  լինել: Իսկ ալերգիան դա օրգանիզմի սխալ պատասխանն է արտաքին ազդակներին, որոնց դեմ մեր օրգանիզմը փորձում է պայքարել այդ ձևով և վնասում է սեփական հյուսվածքները:   «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում, ա...

Podcast-Հարց բժշկին. Վիտամին D-ի պակասը օրգանիզմում կարող է հանգեցնել մի շարք խնդիրների.մասնագետ 23.05.2022

Վիտամին Դ-ի պակասը լուրջ խնդիր է, այն արտահայտվում է սննդից ստացված ֆոսֆորի և կալցիումի՝ օրգանիզմի կողմից յուրացման խախտմամբ: Այս տարրերն անհրաժեշտ են առողջ ոսկրային համակարգի ձևավորման, հորմոնալ կարգավորման, իմունային և նյարդային համակարգերի օպտիմալ աշխատանքի, ինչպես նաև բորբոքային տարբեր պրոցեսներից պաշտպանվելու համար: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում էնդոկրինոլ...

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից սպասելիքները 23.05.2022

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Mediamax-ի սպորտային թղթակից Հասմիկ Բաբայանի հետ խոսել ենք այս օրերին Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին:

Podcast-Հարց բժշկին. Ինչ հետևանքներ է թողնում ծխելն օրգանիզմի վրա 16.05.2022

Աշխարհում տարեկան 6 մլն մարդ մահանում է ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից. ևս 600.000 մարդ մահանում է «պասիվ ծխելու» հետևանքով առաջացող հիվանդություններից: Ծխախոտի գործածումը հիպերտենզիայից հետո մահացության երկրորդ պատճառն է գլոբալ մակարդակով, և ներկայումս ամբողջ աշխարհում ծխախոտից մահանում է մեծահասակ 10 մարդուց մեկը: Թոքերի ուռուցքից մահացության դեպքերի 90%-ը պայմանավորված է ծխելով: Ա...

Podcast-ՍոցUp. Ընտանիքում բռնության ենթարկված 20 անձի այս տարի պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել 12.05.2022

2022 թվականի առաջին եռամսյակում ընտանիքում բռնության ենթարկված 20 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրից: 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններում ծառայություններ է տրամադրվել 400 անձի: Ապաստարանի ծառայություններից 2022 թվականի առաջին եռամսյակում օգտվել է 40 բռնության ենթարկված անձ, այդ թվում նաև նրանց...

Podcast-Հարց բժշկին. Այսօր դեռահասության տարիքին շատ բնորոշ քաշի ավելացումը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի 09.05.2022

Շաքարային դիաբետը իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն և ունի տարբեր ենթատեսակներ: Կա վիճակագրություն, որ աշխարհում դիաբետ ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով, այն ոչ ինսուլինակախյալ դիաբետն է: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ամենատարածված երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառների, բարդությունների, բուժման ընթացքի, և մի շարք ա...

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Ավանեսյանը՝ իր նախորդ մենամարտի և Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մասին 06.05.2022

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն, WBA  վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը նպատակ ունի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց Դավիթ Ավանեսյանն է, ում հետ խոսել ենք նախորդ մենամարտի, իր անցած ճանապարհի և ապագա պլանների մասին:

Podcast. ԱՄՆ ՄԶԳ «ՀաՄաՏեղ» ծրագիրը գործունեության 7 տարիների ընթացքում ՀՀ համայնքներում ձևավորել է նոր մշակույթ 03.05.2022

Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «ՀաՄաՏեղ» ծրագիրն ու գործընկերներն արդեն 7 տարի է նպաստում  են տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բարեփոխումներում հանրային մասնակցության ուժեղացմանը և քաղաքացիական հասարակության դերի ամրապնդմանը: Նախագիծը երկխոսության հարթակ է եղել կառավարության և համայնքների բնակիչների միջև:  «Արմենպրես»-Փոդքաստում  խոսել ենք Հայաստանում «...

Podcast-Հարց բժշկին. COVID-ից հետո մարդկանց շուրջ 80 տոկոսի մոտ որևէ ախտանիշ կարող է պահպանվել մինչև մեկ տարի և ավել 02.05.2022

Ամբողջ աշխարհում մարդիկ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում իրենց և հարազատներին  նոր տեսակի կորոնավիրուսից՝ ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանելու, ինչպես նաև վարակի տարածումը կանխարգելելու համար։ Սակայն փաստ է այն, որ ՔՈՎԻԴ-19-ն անհետևանք չի մնում: Ի՞նչ են  առաջարկում առողջապահության նախարարությունն ու մասնագետները: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ՔՈՎԻԴ-19-ի թողած հետևանքների և դրան...

Podcast-ՍոցUp. 44-օրյա պատերազմի մասնակիցները, տեղահանված արցախցիները աշխատանքային փորձ ձեռք կբերեն՝ դրա դիմաց գումար ստանալով 28.04.2022

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամների ու տեղահանված արցախցիների համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագիր է մեկնարկում:    Podcast-ՍոցUp-ի շրջանակում ծրագրին վերաբերվող մանրամասների շուրջ «Արմենպրես» -ը զրուցել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղ...

Podcast-Sport. Ֆուտզալի հավաքականի աճն և մարզաձևի ապագան Հայաստանում 28.04.2022

Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսել է լուրջ մրցակցություն ծավալել միջազգային հարթակներում և մեծ հեռանկար է ստեղծում Հայաստանում մարզաձևի զարգացման համար:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն է, ում հետ խոսել ենք ընտրանու արդյունքներից, Հայաստանում ֆուտզալի հեռանկարներից:

Podcast-Sport. Շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանն ամփոփում է մրցաշարը 26.04.2022

Հայկական շախմատային դպրոցը եղել և մնում է լավագույններից մեկն աշխարհում: Այս ամենի ապացույցն օրեր առաջ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանի գրանցած արդյունքն է. Գաբրիել Սարգսյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Podcast-Հարց բժշկին. Շատ պարզ և հասարակ քայլերով կարելի է հասնել առողջ կյանքի. սրտաբան 25.04.2022

Բոլորիս հայտնի է, որ մահացությունների ընդհանուր թվի մի մեծ  տոկոս բաժին է ընկնում  սիրտ-անոթային հիվանդություններին, ինչը մասնագետների խոսքով՝ հնարավոր է նվազեցնել՝ վարելով առողջ ապրելակերպ, ընդունելով առողջ սննդակարգ և, իհարկե,  առաջին իսկ գանգատի դեպքում  այցելելով բժշկին:  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային խնդիրների, դրանց առաջացման, կանխարգել...

Podcast-ՍոցUp. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրով աջակցություն է ստացել 3059 շահառու 21.04.2022

Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հուլիսի 1-ից իրականացվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության  երեք նպատակային ծրագրեր, որոնց հիմնական նպատակը երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խթանումն է: Գործող ծրագրերի և ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp շրջանակում զրուցել ենք աշխատանքի և սոցիալակ...

«Արմենպրես» Podcast-Sport. ՀՖՍԿՊԻ-ի ռեկտորը՝ բուհի ապագայի և առկա խնդիրների մասին 20.04.2022

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բարեփոխումների նոր շրջան է: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանն է, ում հետ խոսել ենք ինստիտուտում նախաձեռնվող նորարարություններից, առկա խնդիրներից և հեռանկարներից:

«Արմենպրես» Podcast-Sport. Հովհաննես Բաչկովը՝ պրոֆեսիոնալ ռինգում մենամարտի, հետագա անելիքների մասին 19.04.2022

Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Բաչկովը խոսել է նախորդ մենամարտից, Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում նրա հնարավոր մասնակցությունից և հետագա անելիքներից:

«Արմենպրես» Podcast. Սուրբ Հարության տոնի խորհուրդը 16.04.2022

Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկը Հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը,  այս տարի տոնում ենք ապրիլի 17-ին։ Տոնի մասին «Արմենպրես»-ի  փոդքաստ տաղավարում զրուցելու ենք ենք Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ։  Քրիստոսի խաչելությունից և մահից հետո նրա մարմինը իջեցնում և դնում են վիմափոր գերեզմանի մեջ, իսկ վրան փակում մե...

«Արմենպրես» Podcast-FinInForm. Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն. ինչ է ենթադրում և որոնք են պարտադիր 15.04.2022

Ապահովագրությունը միջոց է, որով հնարավոր է ծածկել անկանխատեսելի արտակարգ պատահարի հետևանքները կամ կորուստը, ռիսկը ապահովադրի՝ այսինքն քաղաքացու կողմից փոխանցվում է ապահովագրական ընկերությանը: «Արմենպրես» -ի «ՖինԻնՖորմ»-ի շրջանակում ապահովագրության, դրա տեսակների, վճարների մասին զրուցել ենք ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության ապահովագրական համակարգի կարգավորման բաժնի մե...

«Արմենպրես» Podcast-Sport. ՈՒԵՖԱ-ի հայաստանյան թղթակիցը՝ ազգային թիմի նախորդ խաղերի և հեռանկարների մասին 15.04.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերջին երկու ընկերական հանդիպումները արմատապես տարբեր էին, ինչի մասին խոսում են գրանցված արդյունքները (Հայաստանի ազգային հավաքականը Երևանում հյուրընկալեց Չեռնոգորիայի հավաքականին և հաղթեց 1-0 հաշվով, այնուհետև մրցակցի հարկի տակ 9-0 հաշվով պարտվեց Նորվեգիայի հավաքականին):  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը ՈՒԵՖԱ-ի հայաստանյան թղթակից Մհեր Խուդավերդյանն է, ում...

Podcast-ՍոցUp. Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխային տրամադրվող ամսական 50.000 դրամ աջակցության ծրագրից արդեն 1980 քաղաքացի է օգտվել 14.04.2022

Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի 1-ից  ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում պետությունը 50.000 դրամ աջակցություն է տրամադրում՝ մինչև երեխայի վեց տարին լրանալը:  ՍոցUp թողարկման շրջանակում աջակցության ծրագրի շահառու դառնալու պայմանների, դրա դադարեցման, տրամադրման կարգի հետ կապված հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությա...

Ouça o podcast ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS no Replaio

Rádio e podcasts em um só app - grátis e sem cadastro. Instale hoje e não perca o lançamento

Baixe no Google Play

O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos