Լեգենդի Հետքը

Լեգենդի հետքը

Sports HY ↓ 66 episodes

«Լեգենդի հետքը» սպորտային փոդքասթը մարզական աշխարհի լավագույն մարզիկների չլսված պատմությունների մասին է։ Փոդքասթի շրջանակումմասնագետի կամ երկրպագուի հետ քննարկում ենք մարզիկի տպավորիչ նվաճումները, նրա մասին մոտիվացիոն պատմություններն ու պատմական դրվագները։

Author

Լեգենդի Հետքը

Category

Sports

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 11, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Մայքլ Ֆելփս 11.07.2026

Մայքլ Ֆելփսի պատմությունը միայն հաղթանակների մասին չէ։Ինչպե՞ս սովորական մի տղան դարձավ բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր օլիմպիական մարզիկը։ Ի՞նչ գին ունեցան այդ ռեկորդները, և ի՞նչ էր թաքնված փայլող մեդալների հետևում։

Նեյմար 27.06.2026

Նրան անվանել են ֆուտբոլի ամենամեծ չիրականացված տաղանդը։ Մյուսները վստահ են՝ նա իր սերնդի ամենահանճարեղ ֆուտբոլիստներից մեկն է։Փողոցային ֆուտբոլից մինչև աշխարհի ամենաթանկ տրանսֆերը, անհավանական դրիբլինգներից մինչև ծանր վնասվածքներ: Նեյմարի պատմությունը լի է հետաքրքիր պահերով։

Զլատան Իբրահիմովիչ 12.06.2026

Ռոզենգորդի փողոցներից մինչև համաշխարհային ֆուտբոլի գագաթ։ Զլատան Իբրահիմովիչի պատմությունը պայքարի, ինքնավստահության և անհնարինը հնարավոր դարձնելու մասին է։

Յուրի Վարդանյան 31.05.2026

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր և հայկական սպորտի ամենամեծ լեգենդներից մեկը։Այս էպիզոդում անդրադարձել ենք Յուրի Վարդանյանի կյանքին՝ մանկությունից մինչև Օլիմպիական ոսկի, պատմական ռեկորդներ և նրա թողած անգնահատելի ժառանգությունը։

Կարիմ Բենզեմա 23.05.2026

Սկիզբը՝ կասկածներ, քննադատություն ու «չի ստացվի» արտահայտություն։Ավարտը՝ Ոսկե գնդակ ու պատմության մեծագույնների շարքում դասվել։Կարիմ Բենզեման երկար տարիներ աշխատեց լուռ, առանց մեծ աղմուկի, բայց ճիշտ պահին դարձավ «Ռեալի» ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը։

Այրտոն Սեննա 16.05.2026

Այս էպիզոդը մի մարդու մասին է, ով բոլիդը վարում էր այնպես, կարծես սահմաններ գոյություն չունեին։Անձրևի տակ՝ անպարտելի, ճնշման տակ՝ անսասան, իսկ կյանքում՝ չափազանց իրական։

Լուիս Սուարես 01.05.2026

Լուիս Սուարեսը մեր ժամանակների ամենակատարյալ հարձակվողներից մեկն է։Ուրուգվայի հողոտ փողոցներից մինչև Լիոնել Մեսիի հետ ընկերություն և ֆուտբոլային էլիտայի շարքեր։Այս պատմությունը սովորեցնում է չհանձնվել, նույնիսկ երբ քեզ չեն հավատում։

Քևին Դյուրանտ 25.04.2026

Քևին Դյուրանտը հեշտ ճանապարհ չի անցել։ Եղել են պահեր, երբ նրան չեն հասկացել, չեն ընդունել, կասկածի տակ են դրել նրա որոշումները։ Բայց մի բան երբեք չի փոխվել՝ նրա խաղը։

Ռոբերտո Կառլոս 17.04.2026

Հարվածների արքա և բրազիլական ամենավառ կերպաներից մեկն է Ռոբերտո Կառլոսը։ Ֆուտբոլիստն իր կարիերայում հաղթել է ամենակարևոր տիտղոսներն ու խաղացել լավագույն ֆուտբոլիստների հետ, բայց նույնիսկ նրանք էին խոստովանում, որ Կառլոսի հանճարն այլ մակարդակի վրա էր։

Դեյվիդ Բեքհեմ 10.04.2026

Դեյվիդ Բեքհեմը անգլիական ֆուտբոլի լեգենդ է, ու այս սպորտաձևի ամենաակնառու կերպարներից մեկը։ Նրանով շատերը սիրել են ֆուտբոլը, բայց Բեքհեմը միայն գեղեցիկ գոլերի և փոխանցումների մասին չէ։Անգլիացին մեծացրեց այս սպորտաձևում բրենդինգի կարևորությունը և նոր դռներ բացեց հետագա սերնդի համար։

Դիդյե Դրոգբա 04.04.2026

Դիդյե Դրոգբան մեծ խաղերի ֆուտբոլիստ էր ու ազգի հերոս։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ ճանապարհը սկսելով 21 տարեկանում Դրոգբան հասավ սպորտաձևի ամենամեծ նվաճումներին։Բայց ամենակարևոր նվաճումը ազգի հերոս կոչումն էր, որն առավել է յուրաքանչյուր տիտղոսից։

Սերխիո Ռամոս 27.03.2026

Պաշտպան, ով խաղում էր ոչ թե պարզապես պաշտպանվելու, այլ ղեկավարելու, ոգեշնչելու ու հաղթելու համար։ Ամեն խաղ՝ պայքար, ամեն պահ՝ բնավորություն։Սերխիո Ռամոսը մեր ժամանակների լավագույն պաշտպաններից է, և Մադրիդի «Ռեալի» ամենանշանավոր կերպարներից մեկը։

Լևոն Արոնյան 21.03.2026

Լևոն Արոնյանը հայկական շախմատի մեծանուններից է։ Մարդ, որը Հայաստանի դրոշը ներկայացրել է ամենամեծ բեմերում։ Օլիմպիադայի եռակի չեմպիոնությունը և աշխարհի կրկնակի գավաթակրի վաստակը Լևոնը ձեռք է բերել աշխատասիրության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ

Տոնի Կրոս 13.03.2026

Երբ խոսում ենք ֆուտբոլային գրագիտությունից, դասախոսը պետք է լինի Տոնի Կրոսը Գերմանացի ֆուտբոլիստը նվաճեց հնարավոր ամեն գավաթ, խաղաց լավագույն ակումբներում և թողեց այնպիսի ժառանգություն, որը կհիշի երկար տարիներ։

Յուրա Մովսիսյան 07.03.2026

Երբ խոսում ենք Հայաստանի հավաքականի «ոսկե սերնդի» մասին, անհնար է չհիշել Յուրա Մովսիսյանի անունը։Գոլեր, հիշարժան հաղթանակներ և մի ֆուտբոլիստ, որը տարիներ առաջ ստիպեց ամբողջ Եվրոպային խոսել Հայաստանի մասին։

Ջոն Ջոնս 27.02.2026

Օկտագոնում պայքարել ու հաղթել են շատ մարտիկներ, բայց մեկի մասին կխոսեն հավերժ՝ Ջոն Ջոնս։Անչափ խելացի ու հզոր մարտիկը գրավեց UFC-ն, իսկ հեռանալով՝ թողեց մեծ ժառանգություն։

Մարթա 21.02.2026

Ֆուտբոլի մասին պատմում են թվերով և ազդեցությամբ, բայց Մարթայի օրինակը անցնում է բոլոր սահմանները։Նրա խաղը միայն տեխնիկա չէր։ Դա քաջություն էր, ստեղծագործություն ու պատասխանատվություն՝ լինել օրինակ նրանց համար, որոնք երազում են այդ ամենի մասին։

Ֆերնանդո Ալոնսո 13.02.2026

Երբ նա մտավ Ֆորմուլա-1, շատերը նրան տեսան որպես հերթական տաղանդ։ Բայց նա արեց այն, ինչ թվում էր անհնար։

Մագնուս Կարլսեն 07.02.2026

Մագնուս Կարլսենը շախմատ չէր խաղում, նա հոգեբանական պատերազմ էր մղում։ Այս էպիզոդում՝ նրա ճանապարհը մանկությունից մինչև շախմատային Օլիմպոս, որոշումները, ճնշումն ու հաղթողի մտածողությունը։

Ալեսանդրո Դել Պիերո 31.01.2026

Երբ խոսում ես հավատարմությունից, մտքին եկող առաջին կերպարներից է Ալեսանդրո Դել Պիերոն։ «Պինտուրիչիոն» իտալական ֆուտբոլի լեգենդ է, որի մասին խոսում են առ այսօր

Ժոզե Մոուրինյո 24.01.2026

The Special One, կամ պարզապես՝ Ժոզե Մոուրինյո։ Մասնագետ, որը հաղթել է ներքին առաջնությունը բոլոր թիմերում, և հասել է պատմական հաջողության նաև Չեմպիոնների լիգայում

Մանուել Նոյեր 17.01.2026

Մանուել Նոյերը ֆուտբոլի պատմությունը հեղափոխած դարպասապահ է։ Նրա ոտքով խաղը, անհավանական սեյվերն ու առաջատարի հատկությունը երբեք չեն կորցնում փայլը։ Ինչպե՞ս լինել դարպասապահ ու պայքարել Ոսկե Գնդակի համար։ Այս էպիզոդը կտա հարցերի պատասխանները։

Լուկա Մոդրիչ 10.01.2026

Լուկա Մոդրիչը ֆուտբոլային կախարդ է։ Մարդ, որը գնդակի հետ վարվում էր այնպես, ինչպես ուզում էր՝ դարձնելով թիմակիցներին ավելի լավը։Դաժան մանկություն, պատերազմ, բայց Լուկան ուներ երազանք ու ոչինչ նրան չկանգնեցրեց։

Ֆլոյդ Մեյվեզեր 03.01.2026

Ֆլոյդ Մեյվեզերը երբեք չի խոստացել գեղեցիկ նոկաուտներ, բայց խոստացել է այլ բան՝ չպարտվել։ Աղքատությունից՝ անպարտելիություն, օրվա կռվից՝ ամենամեծ արենաներ։ Սա է բռնցքամարտի պատմության մեծագույն մարզիկներից մեկի ճանապարհը

Յուրգեն Կլոպ 27.12.2025

Յուրգեն Կլոպը մարզիչ է, որը ֆուտբոլին վերադարձրեց զգացմունքը։ «Մայնցում» ծնվեց գաղափարը, «Բորուսիայում» այն ստացավ ձև, իսկ «Լիվերպուլում»՝ ամբողջական գաղափար։

Listen to the Լեգենդի հետքը podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.