Հաղթանակ լույսերի քաղաքում․ Փարիզ 2024

Հաղթանակ լույսերի քաղաքում․ Փարիզ 2024

Sports HY ↓ 13 episodes

Իմ ռադիոն սկսում է Օլիմպիական հետհաշվարկ։ Մենք՝ Գևորգն ու Աննան, առաջիկա 4 ամիսների ընթացքում ձեզ կտեղափոխենք սպորտի կախարդական աշխարհ՝ անտիկ Օլիմպիական խաղերից մինչև պատմական արդյունքներ, Ալբերտ Ազարյանից մինչև Արթուր Ալեքսանյան։ Միասին ծանոթանալու ենք մեր երկիրը ներկայացնող մարզիկներին և նրանց նախաօլիմպիական հույզերին։

Author

Հաղթանակ լույսերի քաղաքում․ Փարիզ 2024

Category

Sports

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 31, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Փարիզ-2024․ Ամփոփում 31.07.2024

Ինչ ունի սկիզբ, այն ունի ավարտ: 4 ամիսների ընթացքում մենք ամեն երկուշաբթի «Հաղթանակ լույսերի քաղաքում». Փարիզ-2024 հաղորդման շրջանակում ձեզ ծանոթացերել ենք մեր օլիմպիական հավաքականի մարզիկների հետ: Այսօր նրանք արդեն Փարիզում են, իսկ մեզ մոտ տպավորությունները եղել են տարբեր, սակայն կան զրույցներ, որոնք մեծ հուշեր են թողել մեր մտքում:  Վերջին էպիզոդում առանձնացրել ենք դրանցից մի քանիսը ու կիսվել դրա...

Երվանդ Մկրտչյան․ Աթլետիկա 16.07.2024

Օլիմպիական խաղերին մնաց 10 օր «Սպորտի թագուհին» չէր կարող մնալ առանց հայ մասնակցի: Երվանդ Մկրտչյանը գնում է իր առաջին Օլիմպիական խաղերին: Նա անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում, իսկ հիմա գնում է «Լույսերի քաղաք» օլիմպիական մեդալի հետևից: Հետևեք մեր հերոսի ամենագեղեցիկ ընթացքին և միասին աջակցենք նրան այս կարևոր ճանապարհին:

Կարեն Գիլոյան. Մեկնաբանություն 09.07.2024

Վստահաբար, երբ խոսում եք որևէ սպորտաձևի մասին, միանգամից ձեր մտքում գալիս է Կարեն Գիլոյանի փառահեղ ձայնը. Այն ձայնը, որը բազմիցս ամբողջ աշխարհի էկրաններին բարձրաձայն հնչեցրել է հայ չեմպիոնների անունները: Նրան կարելի է անվերջ հարցեր տալ ու լսել մաթեմատիկական օրենքների նման հստակ պատասխանները: Նա նպաստել և շարունակում է օգնել հայկական սպորտի զարգացմանը։

Վարսենիկ Մանուչարյան․ Լող 01.07.2024

Օլիմպիական խաղերին մնաց 23 օր Վարսենիկ Մանուչարյանը գնում է իր երկրորդ Օլիմպիական խաղերին: Նա տարիներ շարունակ ապացուցել է իր նվիրվածությունը լող մարզաձևում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ: Այժմ պատրասվում է քառամյակի մարզական ամենակարևոր իրադարձությանը բարձրացնել Հայաստանի դրոշը:

Հռիփսիմե Խուրշուդյան․ Ծանրամարտ 25.06.2024

Օլիմպիական խաղերին մնաց 31 օր Հայ մարզիկները Օլիմպիական խաղերում ունեն հարուստ պատմություն: Հռիփսիմե Խուրշուդյանը այդ մարզիկներից մեկն է: Նա համառության ու աշխատասիրության վառ օրինակ է: Հայ ծանրորդը իր պատմությունն է գրել Օլիմպիական խաղերի էջերում: Իր անձնվեր աշխատասիրությամբ և ամուր կամքով ապացուցել է, որ ուժը ոչ միայն մկաններում է, այլ նաև հոգու հաստատակամության մեջ: Հաղթանակ լույսերի քաղաքում....

Վարվառա Հայրապետյան, Ասատուր Եսայանց․ Սպորտային լրագրություն 18.06.2024

Օլիմպիական խաղերին մնաց 38 օր: Լրագրողները կարևոր դեր ունեն Օլիմպիական խաղերում. նրանք են աշխարհին պատմում խաղերի զարգացումները: Գտնվելով միջոցառման կիզկետում՝ լսարանին հաղորդում են այն, ինչ հեռուստատեսությամբ տեսնել չի ստացվի: Այս էպիզոդի հերոսները Օլիմպիական խաղերը մրցասպարեզից լուսաբանած Վարվառա Հայրապետյանն ու ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցն են:

Անդրանիկ Կարապետյան․ Ծանրամարտ 04.06.2024

Օլիմպիական խաղերին մնաց 52 օր։ __ Օլիմպիական խաղերում ծանր վնասվածք, տարիների պայքար և քառամյանկի գլխավոր իրադարձությանը մեդալ նվաճելու նպատակ. Անդրանիկ Կարապետյանը Փարիզ մեկնող հայ 3 ծանրորդներից մեկն է: Շատ խորհրդանշական վայրում զրուցել ենք Անդրանիկ Կարապետյանի հետ ու բացահայտել ամենահետաքրքիրը: Առաջարկում ենք դուք էլ լսեք և իմանաք ավելին հայ ծանրորդների մասին:

Վահագն Դավթյան․ Մարմնամարզություն 28.05.2024

Օլիմպիական խաղերին մնաց 60 օր Վահագն Դավթյանի հետ մեկ անգամ շփված յուրաքանչյուր մարդ կփաստի, որ նա աշխատասիրության ու նպատակասլացության լավագույն օրինակն է: Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնը, Աշխարհի գավաթակիրը 35 տարեկանում գնում է Փարիզ, որտեղ երազանքի խաղերն են` Օլիմպիական խաղերը: Լսե´ք Վահագն Դավթյանի հետ զրույցը, մոտիվացվեք ու գնացեք աշխարհը գրավելու :

Սլավիկ Գալստյան․ Ըմբշամարտ 21.05.2024

Օլիմպիական խաղերին մնաց 67 օր։ Սլավիկ Գալստյանը գնում է իր առաջին Օլիմպիական խաղերին: Պատկերացնում եք չէ՞, թե ինչքան ոգևորված է, որքան է սպասել այս պահին: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիրը կիսվել է իր մտքերով և պատմել պատրաստվելու ընթացքի մասին: Հա, ի դեպ, չմոռանանք ասել, որ վերջում կա հարցում, որտեղ միգուցե ձեր ձայնն էլ լսեք:

Վազգեն Թևանյան․ Ըմբշամարտ 14.05.2024

Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 74 օր։ Շարունակելով մեր հենակետային մարզաձևերից մեկի մասին զրույցները, այս անգամ խոսել ենք ազատ ոճի ըմբշամարտի առաջատարներից մյուսի՝ Վազգեն Թևանյանի հետ։ Ըմբշամարտ ընտրելու, իր անվան կարևորության և Օլիմպիական խաղերի անկնկալիքների մասին էպիզոդը արդեն հասանելի է։

Արսեն Հարությունյան․ Ըմբշամարտ 07.05.2024

Օլիմպիական խաղերին մնաց 81 օր։ Արսեն Հարությունյանի անունը շարունակում է ըմբշամարտում հնչել ամենաուժեղ մարզիկների ցանկում: Եվրոպայի քառակի չեմպիոնը, Աշխարհի բռոնզե մեդալակիրը գնում է Փարիզ Օլիմպիական ոսկու հետևից:

Արթուր Դավթյան․ Մարմնամարզություն 29.04.2024

Օլիմպիական խաղերին մնաց 88 օր։ Մեր երկրորդ էպիզոդի հերոսը Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն է, որն իր գերֆանտաստիկ թռիչքներով հասցրել է զարմացնել ամբողջ աշխարհին: Պատրա՞ստ եք հիանալ, ոգեշնչվել, հուզվել և ուրախանալ, ուրեմն լսեք։

Էլմիրա Կարապետյան․ հրաձգություն 22.04.2024

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն առաջին մարզիկն է, որը Հայաստանից ուղեգիր է նվաճել ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի համար: Եթե լսեք էպիզոդը, ապա 15 րոպե անց կիմանաք Օլիմպիական խաղերի ստեղծման պատմությունը նոր մատուցմամբ և, իհարկե, կծանոթանաք Էլմիրա Կարապետյանի սպորտային կյանքի արտասովոր դեպքերին ու կուլիսային պատմություններին, որոնք այլ տեղ գտնել չեք կարող։

Listen to the Հաղթանակ լույսերի քաղաքում․ Փարիզ 2024 podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.