Լեգենդի Հետքը
Լեգենդի հետքը
«Լեգենդի հետքը» սպորտային փոդքասթը մարզական աշխարհի լավագույն մարզիկների չլսված պատմությունների մասին է։ Փոդքասթի շրջանակումմասնագետի կամ երկրպագուի հետ քննարկում ենք մարզիկի տպավորիչ նվաճումները, նրա մասին մոտիվացիոն պատմություններն ու պատմական դրվագները։
Author
Լեգենդի Հետքը
Category
Podcast website
Latest episode
Jul 11, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Կարլո Անչելոտտի 20.12.2025 17:12
Երբ ասում ես Կարլո Անչելոտտի, միանգամից պատկերացնում ես տասնյակ լեգենդար ֆուտբոլիստներ, որոնք դաստիարակվել են հենց նրա կողմից։ «Պապա Կարլոն» միայն մարզիչ չէ, նա հոգեբան է, դասախոս ու փիլիսոփա։Մարդ, որն ուներ գերագույն հարգանք՝ նույնիսկ մրցակիցների մոտ
Արսեն Վենգեր 13.12.2025 17:25
Ֆուտբոլում քչերն են, որ ոչ միայն հաղթում են, այլև փոխում կարծրատիպեր։ Արսեն Վենգերը հենց այդ մեծություններից է։ Ֆրանսիացի պրոֆեսորը եկավ Անգլիա 1996-ին ու առաջին իսկ օրվանից սկսեց ձևափոխել ամեն ինչ։ «Արսենալը» նրա ձեռքում դարձավ ոճ, արվեստ, համակարգ։
Չավի էրնանդես 06.12.2025 14:14
Ֆուտբոլի պատմությունը գիտի հարյուրավոր մեծ աստղեր, բայց մտքեր, որոնք փոխել են խաղի փիլիսոփայությունը շատ քիչ են, և նրանց առաջատարը Չավի Էրնանդեսն է։ Լա Մասիայի պատերից մինչև Գվարդիոլայի «Տիկի-Տակա» հեղափոխությունը՝ Չավին դարձավ այն մեխանիզմը, որ «Բարսելոնային» վերածեց լեգենդի։
Պեպ Գվարդիոլա 22.11.2025 13:16
Ֆուտբոլը նաև մտքի խաղ է, ու այդ պայքարում Պեպ Գվարդիոլան հավասարը չունի։ Մասնագետ, որը ուսումնասիրում է ամեն մանրուք ու փորձում հասնել կատարելության։Իսպանացին հաղթել է ամեն ինչ, բայց պայքարն իր իսկ դեմ է՝ դառնալ ավելի լավը։
Քոնոր ՄըքԳրեգոր 15.11.2025 15:03
Քոնոր Մըքգրեգորը մարզական աշխարհի պատմության մեծագույն անհատականություններից է։ Նրա վարքը, խոսքն ու օկտագոնում շարժումները խոսում են իր էգոյի փոխարեն։Այս էպիզոդում քննարկում ենք իռլանդացի մարտիկի դժվարին, բայց հանձնվել չիմացող ճանապարհը
Իկեր Կասիլյաս 11.11.2025 17:53
Իկեր Կասիլյասը իսպանական ֆուտբոլի մեծանուններից է։ Նրա հանգստությունն ու վարպետությունը խաղադաշտում բոլորին տալիս էր հավելյալ վստահություն։Դպրոցական սենյակից մինչև Եվրոպական ֆուտբոլի գագաթնակետ։ Սան Իկերի պատմությունը, իրոք գերող է։
Անդրես Ինիեստա 25.10.2025 17:39
Նա երբեք շատ չէր խոսում խաղադաշտում, բայց ամեն անգամ, երբ գնդակը ոտքերի տակ էր՝ ֆուտբոլն էր սկսում խոսել։Անդրես Ինիեստա՝ լռակյաց հանճարը, որը սրտով ղեկավարում էր Բարսելոնայի ոսկե սերունդը։
Ֆրենկ Լեմպարդ 18.10.2025 19:02
Ֆրենկ Լեմպարդ՝ ֆուտբոլիստ, որն իր անունը գրեց Պրեմիեր լիգայի պատմության մեջ՝ ոչ միայն գոլերով, այլ նաև անսահման աշխատասիրությամբ ու թիմային հոգով։Լեգենդ, որն ապացուցեց, որ ֆուտբոլը միայն տաղանդ չէ, այն նաև ինտելեկտ է, կարգապահություն և պայքար մինչև վերջին վայրկյանը։
Լաշա Տալախաձե 11.10.2025 14:12
Լաշա Տալախաձեն ոչ միայն ծանրամարտի պատմության ամենաուժեղ մարդն է, այլ նաև տոկունության, աշխատանքի ու նվիրումի կենդանի խորհրդանիշը։ Ամեն ելույթով նա սահմանները տեղափոխում է մի քայլ առաջ։ Դա կամքի, կարգապահության և անսահման ցանկության արդյունք է։
Ջիանլուիջի Բուֆֆոն 27.09.2025 17:12
Ջիանլուիջի Բուֆֆոնը հավատարմության, առաջատարության և անսահման նվիրվածության մարմնավորում է։Ֆուտբոլիստ, որը չհաղթեց Չեմպիոնների լիգան, բայց հաղթեց միլիոնավոր մարդկանց սրտեր։
Կակա 19.09.2025 14:58
Ռիկարդո Կական հմայում էր իր ցուցադրած ֆուտբոլով, բայց նրա վարքը խաղադաշտում ոչ պակաս հիացմունք առաջացնող էր։ Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի վերջին աստղը, որը նվաճեց Ոսկե Գնդակ, բայց նվաճումները նրա մոտ երկրորդական էին, իսկ առաջինը՝ հավատն ու սերը ֆուտբոլի հանդեպ։
Պաոլո Մալդինի 13.09.2025 12:52
Իտալական ֆուտբոլում մեծանուն հարձակվողներն ու կիսապաշտպանները շատ են, բայց երբ խոսում ես մեծագույնի մասին, միտքդ գնում է պաշտպանություն։ Պաոլո Մալդինին պատմության լավագույն պաշտպանն է։ Փաստում են թվերը, հաջողությունները և ֆուտբոլիստի էությունը
Արթուր Ալեքսանյան 06.09.2025 11:40
«Ճերմակ Արջը» հայկական սպորտի պատմության լավագույն մարզիկներից է։ Նրա բոլոր նվաճումների հիմքն աշխատասիրությունն է ու սեփական ուժերի հանդեպ հավատը
Ուեյն Ռունի 30.08.2025 13:18
Ուեյն Ռունի․ տղա, որը ծնվեց Լիվերպուլում, բայց դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» իսկական խորհրդանիշ։Նա ոչ միայն ռեկորդակիր գոլահար էր, այլև թիմի սիրտը՝ անսպառ էներգիայով ու անզիջում պայքարով
Ֆրանչեսկո Տոտտի 25.08.2025 18:02
Նա մերժեց մեծ գումարները և փառքը՝ ընտրելով իր քաղաքի թիմը։ Տոտտին դարձավ հավերժական խորհրդանիշ «Ռոմայի» համար՝ կրելով ավագի թևկապը երկու տասնամյակից ավելի։
Լյուիս Հեմիլթոն 09.08.2025 16:54
Նա պարզապես չեմպիոն չէ. նա հեղափոխություն է՝ արագության, համառության և անձնուրաց աշխատանքի մարմնավորումը։ Լյուիս Հեմիլթոնն իր կարիերայի յուրաքանչյուր շրջադարձում կոտրել է սահմանները՝ հաղթանակները վերածելով լեգենդի, իսկ սխալները՝ դասի
Թիերի Անրի 02.08.2025 12:57
Արագություն, ինտելեկտ ու ֆուտբոլային էսթետիկա։ Ֆրանսիացի հարձակվող, որը փոխեց ոչ միայն «Արսենալի» պատմությունը, այլև խաղի ամբողջ ընկալումը։ Նրա սառնասրտությունը դարպասի դիմաց ու ոճը խաղադաշտում դարձրին նրան իրական լեգենդ։
Սըր Ալեքս Ֆերգյուսոն 26.07.2025 16:40
Նա սկսեց իր ճանապարհը Շոտլանդիայից, ղեկավարեց «Աբերդինը», իսկ հետո գրավեց աշխարհի ուշադրությունը՝ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» անփոխարինելի դեմքը։
Դիոգու Ժոտա 19.07.2025 14:08
ԱՊԼ, Ազգերի Լիգա, գոլեր «Լիվերպուլի» մարզաշապիկով… և մի ցավոտ ավարտ, որը վաղաժամ փակեց մի մեծ սիրտ ունեցող ֆուտբոլիստի ճանապարհը։
Ալբերտ Ազարյան 12.07.2025 11:45
Նա ոչ միայն դարձավ Օլիմպիական չեմպիոն, այլ հաղթեց կյանքի բոլոր փորձությունները։ Ալբերտ Ազարյանը դարձավ ուժի, նվիրվածության և հայկական ոգու խորհրդանիշը, որով սկսվեց հայկական մարմնամարզության ոսկե շրջանը
Սթիվեն Ջերարդ 05.07.2025 13:46
Նա չփոխեց փառքը սիրելի ակումբի հետ, այլ փառքը բերեց այդ ակումբ։ Սթիվեն Ջերարդը այն եզակի լեգենդներից է, որը ոչ միայն կրում է թիմի գույները, այլ ապրում դրանցով։ Ավագ, որը խաղում էր՝ լսելով ոչ թե մեդալների, այլ սրտի զարկին։
Ռաուլ 28.06.2025 13:26
Ռեալ Մադրիդի խորհրդանիշը, լեգենդը, ավագը՝ իսպանական ֆուտբոլի երազի իրական մարմնավորումը։ Ռաուլ Գոնսալես Բլանկոյի կարիերայի ամենավառ պահերը՝ սեր, նվիրում ու գոլեր՝ Սանտիագո Բեռնաբեուի բեմում։
Սթեֆ Քարի 21.06.2025 13:48
Նրան ասում էին՝ շատ թույլ է NBA-ի համար։ Իսկ նա դարձավ մարզաձևի պատմության ամենաազդեցիկ խաղացողներից մեկը։ Սթեֆ Քարիի խաղաոճը նման է երաժշտության, որը երբեք չես ուզում անջատել։
Ռոնալդինյո 14.06.2025 14:38
Նա չի սովորեցրել մեզ ֆուտբոլ, նա ցույց տվեց, թե ինչպես պետք է վայելել այն։ Ռոնալդինյո՝ մի անուն, որը պարգևում է մանկության հիշողություններ, ժպիտներ ու մոգություն։
Մուհամեդ Ալի 07.06.2025 12:38
Նա ռինգում հեղափոխություն արեց ոչ միայն ուժով, այլև խելքով։ Նա մարտիկ էր՝ թե՛ բռնցքամարտում, թե՛ կյանքում։ Մուհամեդ Ալին չվախեցավ բարձրաձայնել իր սկզբունքները՝ նույնիսկ գոտին կորցնելու գնով։ Նրա յուրաքանչյուր հարված պատմություն էր, իսկ յուրաքանչյուր խոսք՝ մանիֆեստ։
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.