Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Be sure to visit the podcast's website and support the creator: imradio.am
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
IT շաբաթ․ Hamster Kombat իրակա՞ն, թե՞ հորինված 14.06.2024 3:04
Հավանաբար շատերն են լսել Hamster Kombat կամ ինչպես ասում են «хомяк»-ի խաղի մասին, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել Հայաստանում։ Տելեգրամի միջոցով աշխատող խաղը հնարավորություն է տալիս այսպես ասած «կտկտացնելով» վիրտուալ գումար կուտակել։ Մարդիկ ժամեր են անցկացնում խաղալով ու հույս ունենալով, որ կուտակած միավորներից շահույթ կստանան։ Իսկ որքանո՞վ է Hamster Kombat-ն անվտանգ և շահութաբեր: Տեղեկ...
IT շաբաթ․ Մեկնարկում է «Ներուժ 5.0» տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարների ծրագիրը 07.06.2024 3:51
Տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են, ունեն տվյալ երկրի քաղաքացիություն, կամ երկքաղաքացի են, հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում և դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ, ապա կարող են մասնակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությա...
Խոշոր պլան․Ստեղծագրության ակադեմիա 07.06.2024 14:25
Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է Ստեղծագրության ակադեմիա ծրագիրը, որը նախատեսում է հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները։ Այս ծրագրի շրջանակում կիրականացվեն միջոցառումներ բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների և արվեստի քննադատների համար:
IT շաբաթ․ Ինժեներական քաղաքում բացվել է գերհամակարգչային կենտրոն 31.05.2024 4:18
Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն», որը կարող է կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։ Այն հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, և այլ ինտիտունե...
Խոշոր պլան. Գիտելիք՝ ոչ թե հիշելու, այլ կիրառելու նպատակով 31.05.2024 18:40
Երևանն օրերս հյուրընկալել էր Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։ ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ Սահմանված ցուցանիշի ապահովումը խթանելու համար Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի...
Խոշոր պլան․Կրթությունը և նորարարությունը՝ բալետի ոլորտում 30.05.2024 16:27
«Բալետ 2021» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով բալետի ոլորտում ստեղծագործող երիտասարդներին աջակցել, կազմակերպել կրթական հանդիպումներ և վարպետության դասեր: Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիե...
IT շաբաթ. «WCIT 2024» գալիս է Հայաստան 24.05.2024 6:58
«ՄՏՔԻ ՈՒԺԸ. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո Հայաստանը 2–րդ անգամ կհյուրընկալի «WCIT 2024» նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում մեկ հարկի տակ կհավաքվեն մեծանուն խոսնակները, ոլորտի առաջատար մասնագետներ, կլինեն պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսն...
IT շաբաթ. Կիբեռանվտանգության շաբաթ 2024 21.05.2024 6:26
Կիբեռանվտանգության մասին գիտելիքները խթանելու, փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով մայիսի 18-ից 26-ը անցկացվում է «Կիբեռանվտանգության շաբաթ 2024-ը»։ Այն մեկնարկել է BSides Yerevan 2024 կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի 15 մասնագետ Հայաստանից և արտասահմանից ներկայացրել են թեմատիկ զեկույցներ կիբեռհարձակումների դրդապատճառների, անվտանգության տարբեր սպառ...
Խոշոր պլան. ԵՊՀ–ն 105 տարեկան է 16.05.2024 20:14
1919թ․ մայիսի 16–ին հիմնադրվեց ԵՊՀ։ Այսօր տեղի է ունեցել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»–ը։ Մեկ հարկի տակ են հավաքվել դիմորդները, ուսանողները, գործատուները։
Խոշոր պլան. «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» 13.05.2024 21:00
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Կրթությունից աշխատանք՝ մեկ ուսումնական ծրագիրը: Նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական աշխատանք: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի, ինչպես նաև պետական հավատարմագրում ունեցող համալսարանների 3-րդ կուրսի ուսանողները: Մանրամասների մասին զրուցում ենք «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանի հետ:
IT շաբաթ. e-work.am թվային նոր հարթակ է աշխատանք փնտրողների և առաջարկողների համար 12.05.2024 5:45
Գործատուն և աշխատանք փնտրողը կարող են հանդիպել e-work.am թվային նոր հարթակում, որն օրերս ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հարթակը մշակել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը: e-work.am–ում կարելի է անվճար գրացվել և օգտվել առաջարկվող գործիքակազմից։ Եթե չունեք CV , ապա առաջարկվող տարբերակներից հնարավոր է ընտրել և ավելացնել ձեր պատմությունը։
Խոշոր պլան. Գաղափարը բիզնեսի վերածել կօգնի պետությունը 05.05.2024 16:22
2019թվականից մեկնարկած «Գաղափարից բիզնես» պետական ծրագիրը շարունակվում է. այս տարի էլ նորարարական գաղափարներ ունեցող ՏՏ ընկերությունները կարող են դիմել մրցույթին և ԲՏԱ նախարարությունից ստանալ դրամաշնորհ։
IT շաբաթ. Մարզաբնակ երիտասարդները սովորում են ծրագրավորման լեզուներ 05.05.2024 11:19
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են «Քո աշխատանքի բանալին․․․․» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել ծրագրավորման լեզուների հիմունքներին։ Ծրագրի մանրամասների մասին պատմում է «Ձեռնարկություն...
IT շաբաթ. Անվտանգ համացանց երեխաների համար 28.04.2024 3:33
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին հանրային իրազեկվածությունը բավարար մակարդակի չէ: Իսկ ահա երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը հորդորում է սոցիալական ցացներում ինչ որ բան հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահով և անհարկի չվտանգել նրան։ Երեխաների անձնական տվյալների հրա...
Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ծրագրերը 26.04.2024 19:44
«Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը շուտով 1 տարեկան կդառնա. զրուցում ենք անցած ճանապարհի և առաջիկա ծրագրերի մասին։
IT շաբաթ․ «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» կրթական նոր ծրագիր պոլիտեխնիկական համալսարանում 20.04.2024 3:51
Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիրն, որը իրականցվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի հետ համատեղ։ Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցո...
Խոշոր պլան. «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» 19.04.2024 18:13
Շարունակվում է «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագիրը: Նպատակն է ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ, որը ունի արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ:
IT շաբաթ․ Ավարտվեց AMADEE-24 Մարսի հետազոտական ծրագիրը 14.04.2024 6:37
Լիակատար մեկուսացման պայմաններում 6 անալոգ տիեզերագնաց` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, 12 տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով մարտի 12–ից ապրիլի 5–ը իրենց առաքելությունն իրականացրեցին Արարատի մարզի Արմաշ գյուղում կառուցված «Մարսյան կայանում»։ Գրեթե մեկ ամիս տևած առաքելության ընթացքում անցկացրել են փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մար...
Խոշոր պլան․ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդունում է հայտեր 12.04.2024 20:28
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կ...
IT շաբաթ․ Նորարար կանայք ԳՏՃՄ ոլորտներում 07.04.2024 3:58
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը անցկացնում է Նորարար կանայք (Women Innovators) ծրագիրը, որի գլխավոր նպատակն է հզորացնել և բացահայտել Հայաստանում ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, մտածելակերպ և կապեր: Ծրագիրը տևելու է 2,5 ամիս, կարող են մասնակցել ակտիվ հետազոտողներ կամ ասպիրանտներ, կանայք, որոնք ունեն կամ ստանում են բակալավրի, մագ...
Խոշոր պլան. «Կինոյի հիմունքները»՝ դպրոցականների համար 04.04.2024 17:22
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագծի շրջանակում անցկացվել է «Կինոյի հիմունքներ» խորագրով երկշաբաթյա դասընթացը, որին մասնակցել են 12-15 տարեկան դպրոցականները:
IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IoT լաբորատորիա 31.03.2024 4:41
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան, որտեղ սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT): Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով են կիրառում։ Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած օդափոխության համակարգից, որը մենք կառավարում...
«Խոշոր պլան». ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հայտարարել է ընդունելություն 28.03.2024 19:54
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հիմնադրել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը՝ Հայաստանում մրցունակ կրթությունը խթանելու նպատակով: Դպրոցի ընդունելությունը կատարվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է։ Միևնույն ժամանակ՝ բոլոր աշակերտներից ակնկալվում է անգլերենի և այլ օտար լեզուների իմացություն։
«Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթին 25.03.2024 15:20
2024-ին Հայաստանն առաջինն անգամ մասնակցել է Իրավաբանական խորհրդատվության Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթին։ Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում անցկացվել է հայտնի մրցույթի ազգային փուլը, որի հաղթող թիմի անդամները ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։
IT շաբաթ․ Թվային հիգիենա 24.03.2024 3:23
Թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են, դրանց անմիջական ազդեցությունը հատկապես զգում են երեխաներն ու դեռահասները։ Երևանի բժշկական համալասրանում Հերացի վերլուծական կենտրոնն օրերս կազմակերպել էր «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն մանկական և դեռահասային տարիքում» թեմայով համաժողովը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք անխուսափելի է, համատարած զա...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.