Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
«5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկի շնորհանդես 11.09.2024 6:12
«5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը և համանուն առցանց դասընթացը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կողմից։ Այն նախատեսված է ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող մասնագեսների, դասընթացավարների համար։ Ձեռնարկը ներկայացնում է դավադրությունների տեսությունների, ակտիվ քաղաքացիական գործունեության ծավալման, սոցիալական ցանցերի և այդ ցանցերի բնիկների մասին։ Մատները պարզում ենք և հերթով սովորում 5 թեմատիկ բաժիննե...
IT շաբաթ․ Ի՞նչ է «Իրերի ինտերնետը» 10.09.2024 3:25
Այսօր հաճախ ենք լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT): Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով է կիրառվում։ Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած օդափոխության համակարգից, որը մենք կառավարում ենք սմարթֆոնով, մինչև թվային համակարգերով հագեցած սմարթ տներ։ Իրերի ինտերնետը մեր կյանքին նոր արագություն և որակ է հաղորդում։ Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են...
Գրքի փառատոն | Երևանում է Գորան Վոյնովիչը 09.09.2024 12:02
Փոքրիկ երկրների գրականության նմանությունը, պատերազմների ու խնդիրների մեջ ստեղծագործելը համապատասխան թեմայով, Երևանն ու գրքային տրամադրությունները: Սլովենացի գրող, պոետ, լրագրող, կինոռեժիսոր և սցենարիստ Վոյնովիչը Իմ ռադիոյին պատմում է այս հարցերի մասին, և հավելում, որ հայերեն թարգմանվելն ու հրատարակվելը արդեն իսկ երազանք էր: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ...
Գրքի փառատոն | Ամփոփում. Փառատոնի գույները, թանկարժեք զարդն ու գրական մրցանակաբաշխությունը 09.09.2024 7:18
Գրքի երևանյան փառատոնն արդեն 7–րդ անգամ քաղաքը լցրել է գրքային տրամադրությամբ։ Երեք օր շարունակ պատկերասրահի նկարների կողքին ցուցադրվել են գրականության անտիպ գործեր, տեղի են ունեցել շնորհանդեսներ, և որ ամենակարևորն է` ընթերցողն ու գրողը հանդիպել են մի կետում։ Փառատոնի վերջին օրը զարդարվեց ANTIպոեզիայով, և իհարկե, գրական մրցանակաբաշխությամբ: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացի...
Գրքի փառատոն | «Ընձառյուծը»` Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ 08.09.2024 14:12
«Լոլիտա», «Լարովի Նարինջ», «Վարդի անունը» և մի շարք այլ գրքեր, իսկ հիմա նաև քսաներորդ դարի իտակական լավագույն վեպերից մեկը` Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» վեպը, արդեն մեր սեղանին է: Կինոգետ և թարգմանիչ Զավեն Բոյաջյանը պատմում է թարգմանական ընթացքից: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ո...
Գրքի փառատոն | Վերջին օր. միստիկ Գյուրջիևի գաղտնիքները, տեսապոեզիա ու նոր գրքի շնորհանդես 08.09.2024 6:54
Գրքային տոնի`գրքի երևանյան փառատոնի վերջին օրը սկսվեց միստիկ քննարկումներով, հետո տեղի ունեցան հանդիպումներ օտարազգի բանաստեղծների հետ: Գրքի երևանյան փառատոնի այս օրը հագեցած էր պոեզիայի ընթերցումներով: Պոեզիան այսօր ընթերցողներին հասավ նաև պատկերների, շարժման ու երաժշտության միջոցով: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում...
Գրքի փառատոն | Զրույց վրաց բանաստեղծ Դիանա Անփիմիադիի հետ 08.09.2024 11:37
Վրաց և հայ գրականության միջև գրական հաճելի երկխոսություն է սկսվել. արդյոք կարդու՞մ են վրացիները հայ հեղինակներին այնքան, ինչքան հայերը վրացիներին: Դիանա Անփիմիադիի հետ զրուցել ենք գրական կապերից և «Դավադրության տեսություն» գրքից: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռե...
Գրքի փառատոն | «Ավելի դժվար է լինել ժյուրի, քան մասնակից». Արփի Ոսկանյան 08.09.2024 12:57
Գրքի երևանյան յոթերորդ փառատոնն է. շնորհանդեսներ, քննարկումներ, զրույցներ, զեղչեր, մրցանակներ և շատ գրքեր: Գրող Արփի Ոսկանյանը երեք անգամ հաղթել է փառատոնում, իսկ այս տարի ժյուրի անդամ է «Պոեզիա» անվանակարգում: Արփիի հետ զրուցել ենք մրցույթի անաչառության , պոեզիայի և առհասարակ գրականության մասին: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրե...
Գրքի փառատոն | Գեմաֆին Գասպարյան « Պարտության պատմություն» 08.09.2024 13:13
Պատերազմից հետո ստեղծվող գրականությունը հաճախ սուբյեկտիվ է. սովորաբար առավել շատ գրվում է հաղթանակի մասին, ոչ թե պարտության: Գրող Գեմաֆին Գասպարյանի բանաստեղծությունները հենց պարտության և պարտությունն ընդունել կարողանալու մասին են: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ,...
Գրքի փառատոն | Գրական քննարկումներ, վավերագրությունից մինչև ֆենթզի 08.09.2024 9:22
Գրքի երևանյան եռօրյա փառատոնը շարունակվում է ու չի թողնում, որ գրքասերները ձանձրանան: Ազգային պատկերասրահի մուտքի մոտ մարդիկ շտապում են գրքի տոնավաճառից ձեռք բերել գրքերը հատուկ զեղչերով, իսկ պատկերասրահի ներսում տեղի են ունենում նոր գրքերի շնորհանդեսներ ու գրական տարատեսակ քննարկումներ: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխա...
Գրքի փառատոն | Հուսիկ Արա «Երբ սիրում եմ քեզ» 08.09.2024 11:45
Հուսիկ Արայից հերթական գիրքն արդեն ընթերցողի ձեռքում է: Ի՞նչ է պատմում բանաստեղծը գրքից և սիրո մասին բանաստեղծություններից: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Գրքի փառատոն | Դրվագներ` փառատոնի երկրորդ օրվա առաջին կեսից 07.09.2024 5:02
Գրքի Երևանյան փառատոնի երկրորդ օրը մասնակիցների համար բազմաժանր էր: Սիրային ժողովածուի շնորհանդեսից մինչև ռուս գրականության ռեալիստ գրողներից մեկի հետ հանդիպում, գործակցության հարթակից մինչև մասնագիտական քննարկումներ. փառատոնի մասնակիցներն օրվա առաջին կեսին կարողացան գտնել իրենց նախասիրություններին համապատասխան միջոցառումը: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ...
Գրքի փառատոն | «Արդեն պայմանավորվել եմ հայ թարգմանչի հետ». Վլադիսլավ Օտրոշենկոն վերադառնալու է Հայաստան 07.09.2024 7:58
Գրքի երեւանյան 7-րդ միջազգային փառատոնի հյուրերից է Վլադիսլավ Օտրոշենկոն։ Հայ ընթերցողին իր գիրքը ներկայացնելուց հետո հեղինակը զրուցել է Իմ ռադիոյի հետ։ Խոսել ենք հետխորհրդային երկրներում ընթերցողի ու գրականության ընդհանրությունների, կինոյի՝ որպես գրականություն վերադարձի ճանապարհի ու հեղինակի առաջիկա ստեղծագործական պլանների մասին։ Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկ...
Գրքի փառատոն | Կրթված հանդիսատես ունենալը կարեւոր է. Տաթեւիկ Մելքոնյան 07.09.2024 10:58
Փառատոնի միջոցառումներից մեկը փիչինգ էր՝ իրենց ստեղծագործությունները թատրոնի ու կինոյի ռեժիսորներին ներկայացնելու հնարավորություն ժամանակակից ստեղծագործողների համար։ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Մելքոնյանը նույնպես լսել է գրողներին ու Իմ ռադիոյի հետ կիսվել տպավորություններով եւ գրականություն- թատրոն կապի անհրաժեշտության մասին կարծիքով։ Հանդիսանալով Գրքի...
Գրքի փառատոն | «Փառատոնը ինքնավստահություն է տալիս հայ գրողին». Արքմենիկ Նիկողոսյան 07.09.2024 14:28
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը Գրքի փառատոնի գործընկերն է արդեն վաղուց. այս տարին նույնպես բացառություն չէ, Արքմենիկը ժյուրիի անդամ է «Արձակ» անվանակարգում։ Իմ ռադիոյի հետ զրույցում պատմել է, որ այս տարվա՝ 7-րդ փառատոնը համարում է լավագույնն ու ամենաստացվածը։ Խոսել ենք նաեւ Հուսիկ Արայի նոր գրքի մասին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց փառատոնի ընթացքում, ինչպես նաև հայ գրողների ու ժամանակակից գր...
Գրքի փառատոն | Կարեն Անտաշյանի նոր գիրքը 07.09.2024 13:06
Լույս է տեսել Կարեն Անտաշյանի «Չոռ» գիրքը: Հեղինակի հետ խոսել ենք գրքի անվանումից, բանաստեղծական ոճից և փառատոնյան իրադարձություններից: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Գրքի փառատոն | Հեքիաթից մինչև պարտրության պատմություն 07.09.2024 10:06
Գրքի Երևանյան 7-րդ փառատոնը բազմազան էմոցիաների տեղատարափ է՝ մեկ գնում ենք հեքիաթների աշխարհ, մեկ էքսպերիմենտալ պոեզիա վայելում, մեկ գալիս մեր օրեր՝ բախվելով իրականության դառը պատկերներին։ Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթա...
Գրքի փառատոն | «Լուսանկարի մեջ էլ կա պոեզիա». Հարցազրույց Անի Տոնոյանի հետ 07.09.2024 11:23
Երբ մենամարտում են պոետները. գրքի փառատոնի ամենաթեժ միջոցառումը գրական բաթլն էր, որի ընթացքում 4 հեղինակ «մրցում» էին իրենց ՝ ինչպես նախապես, այնպես էլ տեղում գրված բանաստեղծություններով։ Մասնակից հեղինակներից Անի Տոնոյանի հետ խոսել ենք ձեւաչափի, փառատոնի կարեւորության ու հայ հեղինակներին ընձեռվող հնարավորությունների, ինչպես նաեւ իր ստեղծագործական երկու ուղղությունների՝ լուսանկարչության ու պոեզիայ...
Գրքի փառատոն | Գրքերի շունչը Երևանում 06.09.2024 11:34
Երևանյան գրքի փառատոնի առաջին օրը սկսվեց անսահման ոգևորությամբ։ Հատուկ քննարկումներ և ստեղծագործական անակնկալներ. օրը լցված էր գրական էներգիայով։ Փառատոնի մթնոլորտը խոստանում է գրական անմոռանալի արկածներ երեք օրերի ընթացքում: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտ...
Գրքի փառատոն | Ժամանակակից լավագույն պիեսները հայերեն թարգմանությամբ և դրամաշնորհներ թատրոնների համար․ հարցազրույց Գեւորգ Սահակյանի հետ 06.09.2024 12:24
«Թատերական Երեւան» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում քաղաքապետարանի կողմից հրատարակվել է պիեսների 5 ժողովածու։ Նպատակը ոչ միայն Հայաստանում դրամատուրգիայի ուղղությունը խթանելն է, այլեւ թատրոնների խաղացանկերը նոր պիեսներով համալրելը։ Հրատարակված պիեսների բեմադրությունների համար նույնպես քաղաքապետարանը շուտով կհայտարարի դրամաշնորհային մրցույթ։ Ծրագրի մանրամասների,...
Գրքի փառատոն | Ժամանակակից հայ դրամատուրգիայի մասին․ հարցազրույց Կարինե Խոդիկյանի հետ 06.09.2024 9:13
Պարզվում է՝ Գրքի երեւանյան փառատոնի մրցութային անվանակարգերից ամենաքիչ հայտերը ստանում է դրամատուրգիայի անվանակարգը․ կազմակերպիչների ու ժյուրիի անդամների կարծիքով՝ պատճառն այն է, որ սա գրական ամենաբարդ ուղղությունն է։ Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ խոսել ենք ժամանակակից հայ դրամատուրգիայի, դրա ապագայի եւ զարգացման հեռանկարների մասին։ Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գոր...
Գրքի փառատոն | Մեկնարկեց Գրքի երեւանյան միջազգային փառատոնը. հարցազրույց Արմեն Սարգսյանի հետ 06.09.2024 13:57
«Քաղաքը կարդում է». ազգային պատկերասրահում մեկնարկեց տարվա ամենասպասված գրական միջոցառումը՝ Գրքի երեւանյան 7-րդ միջազգային փառատոնը։ Գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի հետ զրուցել ենք նախաձեռնության կարեւորության, փառատոնի այս տարվա ծրագրի ու գրականության ոլորտի վրա ազդեցության մասին։ Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի իմֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատ...
Խոշոր պլան․ ԱԺ ամառային դպրոցի 3-րդ սերունդը 06.09.2024 21:08
Արդեն 3-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը, որ ավագ դասարանների աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին, հանդիպել քաղաքական գործիչների հետ, այցելել պետական տարբեր կառույցներ և մշակութային հաստատություններ: Այս տարի առաջին անգամ աշխատանքներին ներգրավվել են նաև նախորդ սերունդների շրջանավարտները, որոնք միասին «երիտասարդական խորհրդարանի» ձևաչափով օրենսդրական նախ...
IT շաբաթ․ Մեկնարկում է Datafest միջազգային համաժողովը 03.09.2024 2:07
Արհեստական բանականության Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովն արդեն 5 տարին է, ինչ մեկ հարկի տակ կհամախմբի մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտի պրոֆեսիոնալներին՝ նպաստելով ոլորտի աշխուժացմանն ու զարգացմանը Հայաստանում։
IT շաբաթ․ Հայաստանում կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը 23.08.2024 4:31
Գիտության և հասարակության միջև կապը ամրապնդելու նպատակով հոկտեմբերի 1-ից 6–ը Հայաստանում կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը, որը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը։ Շաբաթվա ընացքում կանցկացվեն միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում և Ազատության հրապարակում։ Գիտության շաբաթ միջացառման բովանդակության պատասխանտու Արման Գասպարյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի «Մոտեցնելով գիտու...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.