Vem Radio

Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions

Religion HY ↓ 118 episodes

Քրիստոնեական հավատքը` ըստ Սուրբ Գրքի և Եկեղեցու հայրերի ուսուցման: Ինչպե՞ս իրագործել քրիստոնեական պատվիրանները և պայքարել մեղքի դեմ: Սուրբ Գիրքը և Եկեղեցու սրբազան ավանդությունը: Ինչպես է պատասխանում Եկեղեցին մարդկային կյանքի հիմնահարցերին եւ ինչպես ապրել ըստ հավատքի ժամանակից աշխարհում: Հավատքը որպես աշխարհայացք, ճանաչողության ճանապարհ և մշակույթ: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին: Սովորելու և ինքնաճանաչողության հոգևոր սկզբունքները://Christian faith according to the Bible and teaching of the Church Fathers. How to fulfil the divine commandments and fight against sin? The Holy Bible and the Sacre...

Author

Vem Radio

Category

Religion

Latest episode

Jun 24, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Տնտեսի կիրակի / Sunday of the Steward 28.02.2024

Անիրավ տնտեսի և Աղքատ Ղազարոսի առակների (Ղուկաս ԺԶ) այլաբանությունները։ Մեզանից յուրաքանչյուրն իբրև իրեն տրված կյանքի տնտես։ Նյութական հարստության ճիշտ գործածում։ Աստվածատուր շնորհներն ու կարողությունները շահեցնելու անհրաժեշտությունը։ Վերահաս դատաստանի գիտակցությունը։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Allegorical interpretation of the Parables of the Steward and of the Po...

Հիվանդություն / Illness 21.02.2024

Մարմնավոր և հոգևոր տկարություն։ Հիվանդության հոգևոր պատճառը։ Մարմնի տկարությունը և հոգու զորացումը։ «Ես եմ քեզ բժշկող Տերը» (Ելք ԺԵ 26)։ Հիվանդությունն իբրև սթափեցնող միջոց։ Հիվանդախնամության առաքինությունը։ Մահն իբրև երկարատև հիվանդությունից բժշկում։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Physical and spiritual illness. The spiritual reason of a disease. The weakness of the bo...

Ծառայասիրություն / Serving in Love 14.02.2024

«Ձեզանից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, և ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մարկ. Ժ 43-45)։ «Երանելի է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք Ի 35)։ Փոխադարձ ծառայություն եկեղեցում և հասարակության մեջ։ «Սիրո՛վ ծառայեցեք միմյանց» (Գաղ. Ե 13)։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյա...

Սուրբ Վարդանանց տոն / Feast of St. Vardan the Warrior and His 1036 Companions 07.02.2024

Ավարայրի խորհուրդը, Վարդան Մամիկոնյանի հավաքական կերպարը։ Վարդանանց պատերազմի հավատքային բաղադրիչը։ «Վասն հավատի և վասն Հայրենիքի» նշանաբանը։ «Իմացյալ մահն անմահություն է» կարգախոսի ընկալումը։ Հայ տղամարդկանց և ողջ ժողովրդի անվանակոչության տոնը։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The significance of the Battle of Avarayr; the cumulative character of Vardan Mamikonyan. The...

Հուսալքություն / Desperation 31.01.2024

Հուսահատությունն իբրև մեղք, հույսի ամրապնդումը հավատի ավելացմամբ։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանաք» (Հռոմ. ԺԵ 13)։ «Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. Ե 5)։ «Հույսով ուրախացե՛ք, նեղության համբերե՛ք, հաճախակի աղոթե՛ք» (Հռոմ. ԺԲ 12)։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Despair as a sin...

Կարեկցանք / Compassion 24.01.2024

Կարեկցանքն իբրև հոգևոր առաքինություն։ Մարդկության հանդեպ Աստծո անսպառ կարեկցանքն ու ողորմածությունը։ Աստվածային սիրո և կարեկցանքի մեծագույն դրսևորումը. «Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհ. Ա 14)։ «Ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լալ» (Հռ. ԺԲ 15)։ Բարի սամարացու առակը։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Compassion as a spiritual virtue. God’s never-...

Ծխական համայնք / Church Parish 17.01.2024

Ծխական համայնքն իբրև ընդհանրական Եկեղեցու հիմնարար միավոր։ Եկեղեցական ծուխի ավանդությունը Հայ Եկեղեցու սփյուռքյան և հայաստանյան թեմերում։ Աշխարհիկ անդամների ներգրավումը եկեղեցու կառավարման մեջ։ Ծխական կառույցների արդյունավետ աշխատանքի նախադրյալները։ Խոսնակ՝ Տ. Տիրատուր քհն․ Սարդարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Parish as a basic unit of the Universal Church. The tradition of the church parish in d...

Նայի՛ր քեզ / Give Heed to Yourself 10.01.2024

Սբ Բարսեղ Կեսարացու «Նայի՛ր քեզ» ճառը։ Ներհայեցողության և հոգևոր տեսողության անհրաժեշտությունը մեր կյանքում։ «Նայի՛ր քեզ, այսինքն՝ ոչ թե այն ամենին, ինչ ունես կամ ինչը քո շուրջն է, այլ միայն ու միայն քե՛զ նայիր»: «Քննի՛ր քեզ. ո՞վ ես դու: Ճանաչի՛ր քո բնությունը»։ «Նայի՛ր քեզ, որպեսզի տեսնես Աստծուն»։ Խոսնակ՝ Տ. Միքայել վրդ․ Գևորգյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան St. Basil’s homily on the words “Give...

Տարեմուտ / New Year 03.01.2024

Տարեմուտի ընկալումը քրիստոնյա աշխարհում։ Սբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի տոնի խորհուրդը։ Սուրբ Ծնունդն իբրև սոսկ գեղեցիկ հեքիաթ չընկալելու պատգամ։ Ամանորյա եռուզեռ և Ծննդյան պահք։ Ճրագալույցի խորհուրդը։ Հոգու տոն։ Խոսնակ՝ Տ. Միքայել վրդ․ Գևորգյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The perception of New Year’s Day in Christian world. The meaning of the feast of Saint Nicholas of Myra. An advice to not...

Վանականություն / Monasticism 27.12.2023

Իրեն աղոթքի և առանձնության նվիրելու միջոցով Աստծո հետ միավորման մարդկային ձգտումը։ Անապատականության ծագումը քրիստոնյա աշխարհում։ Վանական միաբանությունների ձևավորումը։ Արդի վանականության և ճգնավորության օրինակներ։ Վանականության վերացումը խորհրդային շրջանում և Հայաստանում վերականգնման ուղիները։ Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Human strive for the union with God through dedicati...

Զրույց հայր Միքայելի հետ / Discussion with Fr. Mikayel 20.12.2023

Ինչով է հոգևոր զրույցը տարբերվում առօրեական զրույցից։ Հոգևոր զրույցի՝ կյանքեր հեղափոխելու կարողությունը։ Ինչ է փոխանցում հոգևորականը զրույցի ընթացքում։ Քարոզի և հոգևոր զրույցի տարբերությունը։ Եկեղեցու հայրերի վարքի, խրատների ու աստվածաբանության մեջբերումը հոգևոր զրույցի ընթացքում։ Հոգևոր զրույցի պատգամն ու եզրակացությունը։ Խոսնակ՝ Տ. Միքայել վրդ․ Գևորգյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան What is the di...

Աչք աչքի դիմաց / Eye for an Eye 13.12.2023

Հատուցողական օրենքը տարբեր կրոններում ու մշակույթներում։ Հինկտակարանյան օրենքի նոր մեկնաբանությունը Հիսուսի կողմից Լեռան քարոզում։ Սեր և ներում հակառակության փոխարեն։ «Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. Ե 44)։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The law of exact re...

Որտեղից ենք եկել և ուր ենք գնում / Where We Come From and Where We Go 06.12.2023

Ո՞րն է մարդու գոյության պատճառը։ Մարդու աստվածանմանությունն իբրև վստահության և հույսի աղբյուր։ Արդյոք մարդու գոյությունը նպատակ ունի՞, թե՞ նպատակ չկա։ «Գիտեմ, թե որտեղից եկա և ուր եմ գնում» (Հովհ. Ը 14)։ Հոգու անմահության խնդիրը։ Մեր երկրային ընթացքի նպատակի մասին մշտապես հիշելու անհրաժեշտությունը։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան What is the cause of human existence...

Կիրակնօրյա ուսուցում / Sunday Teaching 29.11.2023

Ուսուցում եկեղեցու հարկի ներքո։ Կիրակնօրյա դպրոցների դասընթացն ու դասավանդման նյութերը։ Հոգևորականների և աշխարհիկ ուսուցիչների դերերի բաշխումը։ Կիրակնօրյա ուսուցմանն անհրաժեշտ մանկավարժական և հոգևոր գիտելիքներն ու ձիրքերը։ Երեխաների ու նրանց ընտանիքների ներգրավումը եկեղեցական կյանքում։ Խոսնակ՝ Քրիստինե Ղազարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Education in the church. The syllabus and study materials o...

Սուրբ մասունքներ / Sacred Relics 22.11.2023

Մասունքի քրիստոնեական ընկալումը։ Հարգա՞նք մասունքների հանդեպ, թե՞ պաշտամունք, Հայ Եկեղեցու դիրքորոշումը։ Մասունքների հրաշագործ զորությունը և հեղինակությունը. փաստեր և հորինվածքներ։ Սրբադասման և մասունքների ամփոփման կարգը։ Մասունքների տեսակներն ու դրանց ծիսական նշանակությունը։ Նոր ժամանակների մարդու վերաբերմունքը մասունքների հանդեպ։ Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The Christia...

Ծնողական դաստիարակություն / Parenting 15.11.2023

Ծնողներն իբրև երկնավոր Հոր պարգև։ Ծնողներին հնազանդության աստվածաշնչյան պատվիրանները։ Քրիստոսի հնազանդությունը Հայր Աստծո կամքին և Իր երկրավոր ծնողներին։ Ծնողներն ու կնքահայրն իբրև հոգևոր-բարոյական դաստիարակության պատասխանատուներ։ Երիտասարդի ազատության հարգումը։ Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Parents as a gift of the heavenly Father. Biblical commandments about obe...

Կարգ խոստովանության / Sacrament of Confession 08.11.2023

«Խոստովանե՛ք միմյանց ձեր մեղքերը» (Հակ. Ե 16)։ Քահանայի՝ մեղքերն արձակելու իշխանությունը։ Ընդհանրական և անհատական խոստովանություն։ Մեղքը խոստովանելու հոգեբանական դժվարությունն ու դատապարտության վախը։ Խոստովանահոր ընտրության խնդիրը։ Սահմանված ապաշխարություն և հոգևոր խրատներ։ Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան “Confess your sins to each other” (James 5:16). The power of...

Դավանանք / Profession of Faith 01.11.2023

Ինչին ենք հավատում և ինչպես ենք խոստովանում մեր քրիստոնեական հավատը։ Հայ Եկեղեցու դավանանքի հիմնասյուները։ Հավատո հանգանակ։ Դավանանքի տարբերությունը կրոնական մոլեռանդությունից և դոգմատիզմից։ Դավանանքի ուսուցումը Եկեղեցում։ Պարզ հավատ և աստվածաբանական գիտելիք։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան What we believe in and how we confess our Christian faith. The pillars of th...

Գիրք գրոց / Holy Bible 25.10.2023

Սուրբ Գրքի աստվածային ներշնչումն ու մարդկային գործոնը։ Աստվածաշունչ մատյանի ժանրային բազմազանությունն ու գրական առանձնահատկությունները։ Սուրբ Գրքի համակարգված և հարատև ընթերցումը։ Աստվածաշունչն իբրև կյանքի ուղեցույց։ Հին Կտակարանի աննվազ կարևորությունը։ Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ ծագող հարցերը։ Սուրբ Գրքի մեկնություն։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The heav...

Խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ / Ask and It Will Be Given to You 18.10.2023

«Խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցե՛ք, և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեզ համար» (Ղուկ. ԺԱ 9)։ Ինչ ենք մենք հաճախ խնդրում Տիրոջից, և ինչպիսին կարող են լինել մեր խնդրանքների արձագանքները։ Աղոթքներում հնչող խնդրվածքները։ Հավատի շնորհիվ ելք ամեն մի դժվարին իրադրությունից։ «Նախ փնտրեցե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը» (Մատթ. Զ 33)։ Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան Վարող՝ Վարդան սրկ․ Աս...

Սրբոց Թարգմանչաց տոն / Feast of the Holy Translators 11.10.2023

Սուրբ Թարգմանիչների տեղը Հայ Եկեղեցու տոնացույցում։ Սուրբ Թարգմանիչ վարդապետների ցանկի ընտրությունը։ Թարգմանությունն իբրև Սբ Հոգու շնորհ։ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը» (Առակ. Ա 2)։ Սուրբ Թարգմանիչների ժառանգությունն իբրև ազգային ինքնության և արժեքների խորհրդանիշ։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The place of the Holy Translators in the calendar...

Օգնություն մերձավորին / Helping the Neighbor 04.10.2023

Նյութական, հոգևոր և հոգեբանական աջակցություն։ Եկեղեցու դերը սոցիալական ծառայության և հավասարության հաստատման գործում։ «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սեղմ. Խ 2)։ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկ. Ժ 27), Բարի սամարացու առակը, հոգևոր և մարմնավոր ցավերի ամոքում, հիվանդախնամություն։ Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան Վարող՝ Վարդան սրկ․ Աս...

Տիրոջ ժողովրդի ուղին / The Path of the People of God 27.09.2023

Ինչ է նշանակում Տիրոջ ընտրյալ ազգ լինել։ Աստծո անսահման սերն Իր ժողովրդի հանդեպ և հավատարմությունն Իր ուխտին։ Ժողովրդի պարբերական ուրացումն ու դարձը Տիրոջը։ Աստծո ներկայությունն Իր ժողովրդի կողքին նեղության շրջանում։ Տիրոջ ժողովրդի խաչի ճանապարհը և աստվածարդարացման խնդիրը։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան What does it mean to be a God’s chosen people? God’s infinite love...

Սուտ և ստախոսություն / Lie and Lying 20.09.2023

«Սուտ վկայություն մի՛ տուր» (Ելք Ի 16). ստախոսության և դրա դրսևորումների արգելքը: Ստի մուտքն աշխարհ. քաղցր սուտ, ճերմակ սուտ, ճշմարտանման սուտ։ «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. Ը 32): «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, ուրեմն կատարյալ մարդ է, ունակ սանձահարելու իր ողջ մարմինը» (Հակ. Գ 2): «Քո խոսքերով է, որ պիտի արդարանաս, և քո խոսքերով է, որ պիտի դատապարտվես» (Մատթ. ԺԲ 37)։ Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հ...

Հպարտություն / Pride 13.09.2023

Հպարտությունն իբրև մահացու մեղք և դրանից ծագող մեղքերը։ Հպարտության ի հայտ գալու պատճառները։ Կա՞ արդյոք հպարտության անվնաս չափաբաժին։ «Տերը հակառակ է ամբարտավաններին, Նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակ. Գ 34): Սերն իբրև հպարտության բալասան։ «Սովորե´ք Ինձանից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29): Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Pride as a deadly sin and i...

Listen to the Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.