Vem Radio
Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions
Քրիստոնեական հավատքը` ըստ Սուրբ Գրքի և Եկեղեցու հայրերի ուսուցման: Ինչպե՞ս իրագործել քրիստոնեական պատվիրանները և պայքարել մեղքի դեմ: Սուրբ Գիրքը և Եկեղեցու սրբազան ավանդությունը: Ինչպես է պատասխանում Եկեղեցին մարդկային կյանքի հիմնահարցերին եւ ինչպես ապրել ըստ հավատքի ժամանակից աշխարհում: Հավատքը որպես աշխարհայացք, ճանաչողության ճանապարհ և մշակույթ: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին: Սովորելու և ինքնաճանաչողության հոգևոր սկզբունքները://Christian faith according to the Bible and teaching of the Church Fathers. How to fulfil the divine commandments and fight against sin? The Holy Bible and the Sacre...
Author
Vem Radio
Category
Podcast website
Latest episode
Jun 24, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Սրբախոսական գրականություն / Hagiographic Literature 06.09.2023 34:16
Սրբախոսական ժանրի ձևավորումը։ Վարք և վկայաբանություն։ Վկայաբանություններում կրկնվող պատումներն ու կերպարները։ Հայ Եկեղեցու սրբախոսական ժողովածուները։ Հայոց նոր վկաներ։ Սրբախոսական գրականության ազդեցությունը մեր հոգևոր կյանքի և աշխարհայացքի վրա։ Կորյուն, «Վարք Մաշտոցի»։ Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The formation of the hagiographic genre. Vita and martyrology. The repetitiv...
Բարի և չար / Good and Evil 26.07.2023 29:02
Բարի Արարիչ, բարի արարչագործություն, որտեղի՞ց ուրեմն չարը։ Չարի և բարու միջև ընկած աստիճանները, կա՞ արդյոք բացարձակ չարիք։ Չարի և մեղքի սահմանումը։ Չարն իբրև ազատ կամքի սխալ գործածման և սեփական էությանը հակառակ գործելու արդյունք։ Ինչու է Աստված հանդուրժում չարը։ Արդյոք չարը վերացվելո՞ւ է աշխարհից։ Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Good Creator, good creation, so where...
Ինչու ես քրիստոնյա չեմ / Why I Am Not a Christian 19.07.2023 35:20
Ինչ է իրական քրիստոնեությունը և ինչպես պատասխանել քրիստոնեության վերաբերյալ անհիմն կարծիքներին: Բերտրան Ռասելի «Ինչու ես քրիստոնյա չեմ» էսսեի դրույթների քննադատական վերլուծություն քրիստոնեության տեսանկյունից: Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան What is real Christianity and how to respond to unfounded opinions about Christianity? A critical analysis of the statements in Bert...
Պատրաստություն սբ Հաղորդությանը / Preparation for Holy Communion 12.07.2023 31:13
Հաղորդության խորհրդի հաստատումը․ Վերջին ընթրիք և պատարագ։ Հացի և գինու փոխակերպումը Տիրոջ Մարմնի և Արյան։ Սբ Հաղորդության ընդունման հաճախականությունը։ Հոգևոր և մարմնավոր պատրաստություն։ Հաղորդությունն իբրև հոգևոր սնունդ և զորավոր պաշտպանություն։ Համայնքի ընդհանրական հաղորդությունն իբրև սբ Պատարագի բուն խորհուրդ․ ընդհանրական և մասնավոր խոստովանություն։ Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան Վարող՝ Վար...
Գումարի գործածում / Money Usage 05.07.2023 32:41
Հարստության վերաբերյալ քրիստոնեական դիրքորոշումը։ Գումարի գործածման վերաբերյալ Հիսուսի ուսուցումը։ Մամոնայից գերությունը։ Աշխարհիկ և հոգևոր ձեռնարկների նյութական կողմը։ Նյութական հավասարություն։ Բարեգործություն և երկնավոր գանձերի որոնում։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The Christian view of wealth. Teachings of Jesus about the usage of money. Captivity of Mammon. T...
Առաջնորդությունը Եկեղեցում / Church Leadership 28.06.2023 35:16
Առաջնորդության մոդելները և քրիստոնեական առաջնորդության առանձնահատկությունները։ Քրիստոսի օրինակը։ Առաքելական պատգամներ առաջնորդներին և համայնքի անդամներին։ Ինչպիսին ենք ցանկանում տեսնել մեր հոգևոր առաջնորդներին։ Աշխարհականների մասնակցությունը Եկեղեցու ղեկավարմանը։ Առաջնորդելու իշխանության շնորհումը Տիրոջ կողմից։ Խոսնակ՝ Ալմաստ Մուրադյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Leadership models and the peculiar...
Պսակի խորհուրդը / The Sacrament of Marriage 20.06.2023 37:23
Ամուսնության աստվածային օրհնությունը․ Ադամ և Եվա, Կանայի հարսանիքը։ Ամուսնության հիմքը սերն է։ Հոգևոր ամուսնության անխզելիությունը։ Առաքելական պատգամներ ամուսիններին։ Ընտանիքի նահապետական մոդելի ճգնաժամը արդի հասարակության մեջ։ Ամուսնական միությանը սպառնացող վտանգները, ամուսնալուծություն։ Պատրաստություն սբ Պսակին։ Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան God’s blessing of th...
Ներում / Forgiveness 14.06.2023 34:47
«Ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ» (Մատթ. Զ 13)։ Ներում, քավություն, թողություն։ Քանի՞ անգամ պետք է ներեմ եղբորս։ Հաշտություն՝ քենի և թշնամանքի փոխարեն։ Ներելու կարողությունն իբրև հոգևոր սխրանք։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն. Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ. Ասլանյան “And forgive us our trespasses, as we forgive them that trespass against us.” (Mt....
Հիշի՛ր Արարչիդ քո երիտասարդության օրերին (Ժող. ԺԲ 1) / Remember Your Creator in the Days of Your Youth (Eccl. 12:1) 07.06.2023 26:50
Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) գործունեությունը։ Աստվածաշնչյան պատգամները երիտասարդին։ Եկեղեցում երիտասարդների ակտիվ ներգրավման նախապայմանները։ «Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծո խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին» (Ա Հովհ. Բ 14)։ Խոսնակ՝ Արաքս Պողոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The activities of the World Youth Union of the Armeni...
Աբբա՛, մի խո՛սք ասա ինձ / Abba, Give Me a Word 31.05.2023 28:32
Հոգևոր զրույց և խորհրդատվություն։ Հոգևոր խոսքի և քրիստոնեական քարոզի ուժը։ Հոգևոր զրույցի նյութը և դրա ուսուցողական կարևորությունը։ Զրուցակիցների միջև վստահության ստեղծումը և դեպի մարդկանց սրտերը տանող բանալին։ Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Spiritual discussion and consulting. The power of spiritual words and of Christian sermon. The topic of spiritual conversatio...
Հոգևոր ուրախություն / Spiritual Joy 24.05.2023 30:01
«Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. Դ 4): Քրիստոնյայի հոգևոր ուրախությունը՝ հակառակ հավատի սգավորության կարծրատիպերի։ «Ծառայեք Տիրոջն ուրախությամբ» (Սղմ. ՂԹ 2)։ Գոհությունն ու փրկության հույսն իբրև ուրախության աղբյուր։ Աստված մխիթարում է սգավորներին։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան “Rejoice in the Lord always, and again I say, rejoice!” (Phi...
Պատրաստություն Սբ Մկրտության / Baptism Preparation 17.05.2023 31:25
Ջրով մկրտության հեթանոսական և քրիստոնեական ավանդույթները։ Քրիստոսի կողմից Մկրտության խորհրդի հաստատումը։ Որդեգրություն Աստծուն և անդամագրում Եկեղեցուն։ Մկրտությանը նախորդող հոգևոր պատրաստության շրջանը։ Մանկամկրտություն և մկրտություն հասուն տարիքում։ Կնքահոր առաքելությունը։ Խոսնակ՝ Տ. Մարկոս քհն․ Մանգասարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Pagan and Christian traditions of baptizing with water. The est...
Խաչի նշանը / Symbol of the Cross 10.05.2023 27:18
Հայ Եկեղեցու՝ սբ Խաչին նվիրված տոները, խաչը հայկական մշակույթում։ Պաշտում ենք ոչ թե խաչը, այլ Խաչյալին։ Ինչու է մահվան գործիքն ընտրվել իբրև քրիստոնեության գլխավոր խորհրդանիշ։ «Ով որ չվերցնի իր խաչն ու չգա Իմ հետևից, չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկ․ ԺԴ 27)։ Խաչի աստվածաբանությունը։ Քրիստոսի խաչի թշնամիները (Փիլ․ Գ 18)։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Feasts of the Holy...
Կարմիր կիրակի / Red Sunday 03.05.2023 29:25
Փրկչի արյամբ հաստատված Եկեղեցին։ Տերտուղիանոս․ «Նահատակների արյունը Եկեղեցու սերմն է»։ Կարմիրն իբրև ազատության, ճշմարտության, արժեքների և հավատի համար պայքարի խորհրդանիշ։ Քրիստոնեության դեմ հալածանքները պատմության մեջ և ներկայում։ Քրիստոնյաներից պահանջվող զոհաբերությունը։ Սբ Հաղորդության խորհուրդը։ Խոսնակ՝ Տ. Սմբատ քհն․ Սարգսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The Church founded by the Blood of our Sa...
Կանաչ կիրակի / Green Sunday 25.04.2023 27:47
Ընդհանրական եկեղեցի։ Տիեզերքն ու բնությունն իբրև տաճար։ «Երկինքը պատմում է Աստծո փառքը» (Սղմ. ԺԸ 1)։ Տիրոջ քարոզ բնության միջոցով։ Մարդն իբրև արարչության մաս և պսակ, վերադարձ դեպի բնություն։ Լեռան խորհրդաբանությունը Սբ Գրքում (Նոյ, Մովսես, Հիսուս) և խորհրդական աստվածաբանության մեջ։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Universal Church. The universe and nature as a temple. “Th...
Նոր կյանք Քրիստոսով / New Life in Christ 19.04.2023 26:49
Զատիկ․ ազատում մեղքի գերությունից։ Հարություն առնել Քրիստոսի հետ․ Տիրոջ Հարության խորհրդով նորոգվելու անհրաժեշտությունը։ Տոներն իբրև մարդու նորոգման առիթ։ Մարդու դարձի՝ Նոր Կտակարանում և գրականության մեջ հանդիպող օրինակները․ Լև Տոլստոյի «Հարություն» վեպը։ «Նորոգվե՛ք ձեր մտքի հոգով և հագե՛ք նոր մարդուն» (Եփես․ Դ 23-24)։ Տերն է, որ Իր կամքով նորոգում է մեզ․ «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում» (Հայտ․...
Հավատ (մաս Բ) / Faith (Part II) 17.04.2023 28:23
Ինչի՞ն կամ ո՞ւմ հավատալ։ Հաստատուն հիմքի վրա կառուցված հավատը։ Առանց հավատի մարդուն պարուրող խավարն ու հուսալքությունը։ Հավատի սասանում։ Հավատն իբրև հոգևոր ու մարմնավոր բժշկության աղբյուր։ Քրիստոնյաների ամենահաղթ զորությունը՝ հավատը։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան What or whom should we believe in? Building one’s faith on the reliable foundation. Darkness and frustratio...
Հավատ (մաս Ա) / Faith (Part I) 10.04.2023 32:07
«Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի նոր եթերաշրջանի մեկնարկ։ Հավատն իբրև հոգևոր զրույցի նախապայման։ Հավատը միջանձնային և Աստված-մարդ հարաբերություններում։ Հավատի առաջնորդությունը հոգևոր զարգացման մեջ՝ հավատ, հույս, սեր։ Հավատն առօրյա կյանքում։ Բնածին հավատ։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան New season start of the „Spiritual Discussions“ program. Faith as a foundation for any s...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.