Vem Radio

Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions

Religion HY ↓ 118 episodes

Քրիստոնեական հավատքը` ըստ Սուրբ Գրքի և Եկեղեցու հայրերի ուսուցման: Ինչպե՞ս իրագործել քրիստոնեական պատվիրանները և պայքարել մեղքի դեմ: Սուրբ Գիրքը և Եկեղեցու սրբազան ավանդությունը: Ինչպես է պատասխանում Եկեղեցին մարդկային կյանքի հիմնահարցերին եւ ինչպես ապրել ըստ հավատքի ժամանակից աշխարհում: Հավատքը որպես աշխարհայացք, ճանաչողության ճանապարհ և մշակույթ: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին: Սովորելու և ինքնաճանաչողության հոգևոր սկզբունքները://Christian faith according to the Bible and teaching of the Church Fathers. How to fulfil the divine commandments and fight against sin? The Holy Bible and the Sacre...

Author

Vem Radio

Category

Religion

Latest episode

Jun 24, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Պատարագի մեկնություն, մաս Ը. Գոհաբանություն և արձակում / Commentary on the Divine Liturgy, Part VIII: Thanksgiving and Dismissal 24.06.2026

Պատարագի վերջավորությանն արտասանվող գոհաբանական աղոթքներն ու սաղմոսասացությունը վաղ Եկեղեցում և Հայ Եկեղեցու ավանդության մեջ։ Հաղորդության ճաշակմանը հաջորդող առաջին րոպեներն ու ժամերը քրիստոնյայի կյանքում։ Տիրոջ ընթրիքից արձակումը Պատարագին հավելվող այլ տոնական ծիսակատարությունների պարագայում։ Վերադարձ աշխարհ Պատարագի ավարտին կամ «Պատարագ Պատարագից հետո»։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան...

Պատարագի մեկնություն, մաս Է. Սուրբ Հաղորդություն և ճաշակում / Commentary on the Divine Liturgy, Part VII: Holy Communion and Partaking 17.06.2026

Պատարագի հաղորդության հատվածի սկիզբը՝ Տերունական աղոթքով։ «Միայն սուրբ, միայն Տեր» հնագույն քրիստոնեական փառաբանությունը։ Հաղորդությանը նախորդող երրորդութենական փառաբանությունն ու ծածուկ աղոթքները։ Քրիստոսի մարմնի և արյան ճաշակումը վաղ Եկեղեցում։ Հաղորդության բաշխումից առաջ կատարվող ընդհանրական խոստովանությունը։ Սուրբ Հաղորդությունն իբրև Աստծո հետ հաշտության և միավորման խորհուրդ։ Խոսնակ՝ Տ. Դավիթ...

Պատարագի մեկնություն, մաս Զ. Սուրբ Հոգու կոչում և հիշատակություններ / Commentary on the Divine Liturgy, Part VI: Invocation of the Holy Spirit and 11.06.2026

Սուրբ Հոգու էջքը սուրբ Ընծաների վրա և դրանց փոխարկումը Տիրոջ մարմնի և արյան։ Պատարագի ընթացքում ընդհանրական ու ազգային սրբերի, հոգևոր և աշխարհիկ առաջնորդների, համայն հավատացյալ դասի և հանգուցյալների հիշատակումը և Եկեղեցու հոգևոր միությունը։ Պատարագն իբրև Տիրոջն ուղղված շնորհակալություն և գոհաբանություն։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան The descent of the Holy Spirit on the Ho...

Պատարագի մեկնություն, մաս Ե. Մեծ մուտք / Commentary on the Divine Liturgy, Part V: Great Entrance 03.06.2026

Մեծ մուտքի թափորն ու Հաղորդության սկիհի վերաբերումը։ Քրիստոսի մուտքը սրբարան և բազմելը սուրբ խորանին։ Քրիստոսի հայտնության՝ Պատարագի ժամանակ փոխանցվող ողջույնը և դրա միավորիչ դերակատարությունը։ Վերնատանը երկու հազարամյակ առաջ տեղի ունեցած Վերջին ընթրիքի ոգեկոչման խորհրդաբանությունը։ Տիրոջ հետ «այստեղ և հիմա» մեկ սեղանի շուրջ բազմելու գիտակցությունը։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․Աս...

Պատարագի մեկնություն, մաս Դ. Հավատամք / Commentary on the Divine Liturgy, Part IV: Creed 27.05.2026

Ուղղափառ հավատի դավանության բնագրերը։ Պատարագին արտասանվող հավատամքի կառուցվածքը, դավանաբանական և միավորիչ դերակատարությունը։ Երրորդութենական հավատի հռչակումն ու Սբ Երրորդության դեմքերը։ Քրիստոսի երկրորդ գալուստի և վերջին դատաստանի վախճանաբանական պատկերը։ Եկեղեցու չորս նշանները՝ միություն, սրբություն, առաքելականություն, ընդհանրականություն։ Եկեղեցու խորհուրդների հիշատակումը հավատամքում։ Խոսնակ՝ Տ....

Պատարագի մեկնություն, մաս Գ. Խոսքի պատարագ / Commentary on the Divine Liturgy, Part III: Liturgy of the Word 20.05.2026

Երախայից կամ Խոսքի պատարագ։ Մուտք սբ Խորան, ծիսական թափորներն ու շարժը եկեղեցում։ Պատարագի սաղմոսների, շարականների և աղոթքների ընտրությունը։ Պատարագիչ քահանայի, հավատացյալ ժողովրդի, դպրաց ու սարկավագաց դասերի աղոթակցությունը։ Սուրբգրային ընթերցում և մեկնություն պատարագի ընթացքում։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն. Գիշյան Վարող՝ Վարդան սրկ. Ասլանյան Liturgy of the Catechumens or of the Word. Entry into the Hol...

Պատարագի մեկնություն, մաս Բ. Պատրաստություն / Commentary on the Divine Liturgy, Part II: Preparation 13.05.2026

Ընծաների, քահանայի և հավատացյալների պատրաստությունը սբ Պատարագին ընդառաջ։ Անձնական պատրաստություն և զգեստավորում։ Հացի և գինու ընծայաբերումն ու սրբագործումը Պատարագի ընթացքում։ Եկեղեցում մեկտեղման կամ հավաքման խորհուրդն իբրև սրբազան գործողություն։ Աստծո հետ հանդիպումը Պատարագին։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան The preparation of the Hosts, priest, and the faithful ahead of t...

Պատարագի մեկնություն, մաս Ա. Ներածություն / Commentary on the Divine Liturgy, Part I: Introduction 06.05.2026

«Պատարագ» բառի ստուգաբանությունը։ Մարդն իբրև զոհաբերող էակ, զոհաբերության մարդաբանական և աստվածաբանական հիմքերը։ Սբ Պատարագի կառուցվածքի ուրվագիծ։ Պատարագի պատմական շերտերը. երուսաղեմյան, բյուզանդական և լատինական ծեսերի ազդեցությունը Հայ Եկեղեցու պատարագի ձևավորման վրա։ Պատարագն իբրև համայնքային պաշտամունք և Քրիստոսի խորհրդանշական մարմին։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան The...

Ղազարոսի հարությունը / Resurrection of Lazarus 25.03.2026

Ղազարոսի հարությունն իբրև Հովհաննեսի Ավետարանի «Յոթ նշանների գիրք» պայմանական հատվածի գագաթնակետ։ Հիսուսի կողմից մեռյալներին հարություն տալու ավետարանական դրվագները և հարության հավատի ամրապնդումը։ Քրիստոսի արտասվելը մահվան անհուսության մեջ թաղված մարդկության համար։ Մարթայի հավատի խոստովանությունը. «Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետև մեռնի, կապրի, և ով կենդան...

Անիրավ դատավորի կիրակի / Sunday of the Unjust Judge 11.03.2026

Աղոթքի հարատևության խորհուրդը ավետարանական առակներում։ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակի հինկտակարանյան ակունքները։ Անիրավ տնտեսի և անիրավ դատավորի կերպարների համադրում։ «Աղոթքներով ու աղաչանքներով ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն, և Աստծո խաղաղությունը կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով» (Փիլիպ. Դ 6-7)։ Անիրավ դատավորի առակի վախճանաբանական պատգամը։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝...

Արտաքսման կիրակի / Sunday of Expulsion 18.02.2026

Մարդու առաջին խախտված «պահքը» Եդեմի պարտեզում։ Արգելված պտղի այլաբանությունը Ծննդոց գրքում և մերօրյա կյանքում։ Արտաքսում ոչ թե դրախտից, այլ Աստծո ներկայությունից։ Արգելված պտղի դառնությունը և Տիրոջ ամոքիչ պատվիրանների քաղցրությունը։ Կամքի ազատություն և պատասխանատվություն։ Դրախտից արտաքսումից հետո կնոջ հնազանդեցումն ամուսնուն և տղամարդու հնազանդությունը Տիրոջը։ Խոսնակ՝ Տ. Զաքարիա քհն․ Անանյան Վարող...

Սբ Ղևոնդյանց տոնը / Feast of Holy Leontians 11.02.2026

Ղևոնդյանց շարժումը և հայ հոգևորականների մարտիրոսությունը Պարսկաստանում։ Հոգևոր համայնքի և ժողովրդի ամենօրյա առաջնորդությունը քահանայից դասի կողմից։ «Քահանա» անվան աստվածաշնչյան ընկալումը և քահանայագործության խորհուրդը։ Քահանայի կոչումը, ընտրությունը և ձեռնադրությամբ տրված իշխանությունը։ Քրիստոս իբրև «հավիտենական քահանայապետ» (Եբր. Ե 10)։ Խոսնակ՝ Տ. Զաքարիա քհն․ Անանյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան...

Հետծննդյան շրջանի հոգևոր խորհուրդը / The Spiritual Significance of the Post-Nativity Period 28.01.2026

Եկեղեցական տոնացույցի գծային և, միևնույն ժամանակ, շրջափուլային տրամաբանությունը։ Սուրբ Ծննդից մինչև Տյառնընդառաջ ընկած շրջանը։ Հոգևոր զգաստություն՝ հակառակ տոնական անհոգության։ Կոչ ապաշխարության. սուրբ Գրիգոր Լուսավորչի հաստատած Առաջավորաց պահքը և Հովնան մարգարեի հիշատակությունը։ Մկրտության երախայացման շրջանը։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The linear and, at the same tim...

Սբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը / Feast of the Birthday of St. John the Baptist 14.01.2026

Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետարանական ժամանակագրությունը և եկեղեցական տոնացույցը։ Մարիամին և Զաքարիային տրված հրեշտակային ավետումների դրվագների համեմատություն։ Սուրբ Ծննդյան ջրօրհնեքը, Քրիստոսի մկրտությունը և Հովհաննես Մկրտիչը։ «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից մեծ է..., նա՛ է Եղիան, որ գալ...

Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների տոնը / The Feast of the Apostles Peter and Paul 24.12.2025

Տիրոջ Եկեղեցու «գլխավոր» առաքյալները։ Պետրոս և Պողոս առաքյալների՝ Քրիստոսի կողմից առաքելական ծառայության կանչվելու տարբերությունը։ Եկեղեցու վեմ Պետրոսը և նրա հավատի ճանապարհի ուսուցողական օրինակը։ Պողոս առաքյալն իբրև երեք մշակույթների կրող և հեթանոսների քարոզիչ, առաքելական ծառայության փորձությունները։ Պետրոս և Պողոս առաքյալների քարոզչության տարբերությունները և նրանց հոգևոր եղբայրությունը։ «Գործք Պ...

Սբ Հակոբ Մծբնա հայրապետ / St. Jacob of Nisibis 10.12.2025

Տիեզերական Եկեղեցու սուրբ հայրապետը։ Վանականության ազդեցությունը վաղ Եկեղեցում։ Հակոբ Մծբնա հայրապետի մասնակցությունը Նիկիայի առաջին տիեզերաժողովին։ Սբ Հակոբ Մծբնեցու «հաղթող հայրապետ» կոչումը և նրա մասունքները Հայ Եկեղեցում։ Նոյան տապանի տեղորոշումը և Նոյան տապանի մասունքի գաղափարական նշանակությունը հայ ազգի և եկեղեցու համար։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The holy te...

Աստվածածնի ընծայման տոնը / Feast of the Presentation of the Mother of God to the Temple 19.11.2025

Եռամյա հասակում Տաճարին Տիրամոր ընծայման եկեղեցական ավանդությունն ու տոնի հաստատումը։ Մարիամ Աստվածածնի մանկության և ծնողների մասին պատմող արտաաստվածաշնչյան աղբյուրները։ Զավակներին տաճարին ընծայելու հեթանոսական և հրեական ավանդույթները։ Մանուկների տաճարական կրթությունն ու հոգևոր դաստիարակությունը հրեական և քրիստոնեական աշխարհում։ Մերօրյա իրականության մեջ Եկեղեցուն մանուկներ ընծայելու խորհրդի վերարժ...

Սրբոց հրեշտակապետաց տոնը / Feast of the Holy Archangels 05.11.2025

Հրեշտակների նկարագրությունը Սուրբ Գրքում, նրանց պատգամաբեր առաքելությունը։ Հրեշտակների ուսանելի օրինակը հոգևոր կյանքում։ Դիոնիսիոս Արեոպագացու երկերում նկարագրված հրեշտակային դասերն ու դրանց նմանությամբ կառուցված եկեղեցական քահանայապետությունը։ Տիրոջ անմիջական ներկայությունը վայելող սերովբեների, քերովբեների և աթոռների հրեշտակային դասերը։ Պահապան հրեշտակների գոյությունը ցույց տվող ավետարանական դրվա...

Հայ Եկեղեցու 12 սուրբ վարդապետները / The 12 Universal Teachers of the Armenian Church 22.10.2025

Հայ Առաքելական Եկեղեցու տիեզերական վարդապետների ցանկը, դրա ձևավորման առանձնահատկությունները և լրամշակման հնարավորությունը։ Առաքելական հայրեր. Ռեթեոս և Դիոնիսիոս Արեոպագացի։ Հայ Եկեղեցու ուղղափառ դավանության հիմնասյուները՝ Աթանաս Մեծ, Կյուրեղ Ալեքսանդրացի, Կյուրեղ Երուսաղեմացի։ Կապադովկյան հայրերի փիլիսոփայական աստվածաբանությունը։ Հովհան Ոսկեբերան հայրապետի մատենագրական ժառանգությունը։ Տիեզերական վ...

Աստվածաշնչի հայերեն թարգմանությունները / The Armenian Translations of the Bible 08.10.2025

Թարգմանչաց տոնին Աստվածաշնչի թարգմանության ոգեկոչումը։ Աստվածաշնչի փութանակի թարգմանությունը, գրաբարյան բնագիրն ու հրատարակությունները։ Արևմտահայերենով և արևելահայերենով շրջանառվող աստվածաշնչյան հրատարակությունները, բնագրին ոչ հարազատ թարգմանությունների խնդիրը։ Աստվածաշնչյան բնագրի լեզվական համեմատության և թարգմանական նրբությունների օրինակներ։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյ...

Վարագա սբ Խաչի տոնը / The Feast of the Holy Cross of Varag 24.09.2025

Սբ Խաչին նվիրված միակ ազգային եկեղեցական տոնը։ «Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը» (Մատթ. ԻԴ 30)։ Վարագա սբ Խաչի հրաշքը արաբական տիրապետության հաստատման շրջանում. Տիրոջ այցելությունն Իր ժողովրդին։ «Չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղ. Զ 14)։ Տիրոջ խաչին հավատարիմ և իր խաչը կրող ժողովրդին տրված հույսը։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյա...

Խաչվերացի տոնը / The Feast of the Exaltation of the Holy Cross 10.09.2025

Տիրոջ խաչափայտի վերադարձը գերությունից Երուսաղեմ։ Քրիստոնյայի հաղթանակը խաչով։ Տերունական խաչի փառաբանությունը ծիսական թափորների և անդաստանների ժամանակ։ Սբ Խաչի տոներն իբրև խաչի գյուտի տոներ։ Քրիստոնյայի անձնական հարաբերությունը Խաչյալի և փրկական խաչի հետ։ Ճշմարիտ խաչակրություն, խաչը հոգում կրելու անհրաժեշտությունը։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The return of the Lord...

Պայծառակերպություն / Transfiguration 23.07.2025

Հեթանոսական Վարդավառի տոնակատարության փոխակերպումը Քրիստոսի Այլակերպման տոնի։ Պայծառակերպության ավետարանական նկարագրությունը։ Մովսեսի և Եղիայի ներկայությունը պայծառակերպման դրվագում։ Քրիստոնյաների պայծառակերպումն ու նորոգումը Տիրոջով։ «Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք այլակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով» (Բ Կոր. Գ 18)։ Խոսնակ՝ Տ....

Կանայք Աստվածաշնչում. Եվա / Women in the Bible: Eve 09.07.2025

Տղամարդկանց և կանանց յուրօրինակ հարաբերությունը Տիրոջ հետ։ Գայթակղության և մեղանչման հոգեբանական կողմը։ Եվայի համարձակ և ուսումնատենչ կերպարը Մարկ Տվենի «Ադամի և Եվայի օրագիրը» ստեղծագործության մեջ։ Եվային պատահած փորձությունները և փրկության՝ Տիրոջ կողմից տրված փրկության խոստումը։ Եվա և Ննոր Եվա՝ Մարիամ։ Կանանց բնորոշ և նախամայր Եվայից եկող հավաքական գծերը։ Խոսնակ՝ Ալմաստ Մուրադյան Վարող՝ Վարդան ս...

Եղիա մարգարե / Elijah the Prophet 18.06.2025

Եղիական պահքը և Եղիա մարգարեի հիշատակումը Հոգեգալստյան տոնին հաջորդող կիրակի օրը։ Եղիայի պայքարը Իսրայելում տարածված կռապաշտության դեմ։ Եղիան հրեական և քրիստոնեական վախճանաբանական պատկերացումներում։ Եղիայի մարգարեական ոգու փոխանցումը Եղիսեին և Հովհաննես Մկրտչին։ Տիրոջ ձայնը մեղմ զեփյուռի մեջ լսելու կարողությունը։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The Fast of Elijah and the c...

Listen to the Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.