Vem Radio

Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions

Religion HY ↓ 118 episodes

Քրիստոնեական հավատքը` ըստ Սուրբ Գրքի և Եկեղեցու հայրերի ուսուցման: Ինչպե՞ս իրագործել քրիստոնեական պատվիրանները և պայքարել մեղքի դեմ: Սուրբ Գիրքը և Եկեղեցու սրբազան ավանդությունը: Ինչպես է պատասխանում Եկեղեցին մարդկային կյանքի հիմնահարցերին եւ ինչպես ապրել ըստ հավատքի ժամանակից աշխարհում: Հավատքը որպես աշխարհայացք, ճանաչողության ճանապարհ և մշակույթ: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին: Սովորելու և ինքնաճանաչողության հոգևոր սկզբունքները://Christian faith according to the Bible and teaching of the Church Fathers. How to fulfil the divine commandments and fight against sin? The Holy Bible and the Sacre...

Author

Vem Radio

Category

Religion

Latest episode

Jun 24, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Համբարձում / Ascension 04.06.2025

Բնության տարերքների սրբագործումը Տիրոջ կողմից։ Ինչո՞ւ Քրիստոսը համբարձվեց Գալիլեայում։ Երրորդութենական հավատի հռչակումը. «Մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. ԻԸ 19)։ Ավետարանչության տերունահաստատ առաքելությունը և դրա ամրապնդումը Սուրբ Հոգու գալստյամբ։ Քարոզչությունը վաղ Եկեղեցում և առաքելական կոչման ծանրությունը։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Sacraliza...

Ուխտագնացություն / Pilgrimage 21.05.2025

Ուխտագնացությունների պարգևած հոգևոր փորձառությունը։ Ուխտագնացության տարբերությունը զբոսաշրջության այլ տեսակներից։ Ուխտավայրերի, ուղեկիցների և առաջնորդի ընտրությունը ուխտագնացության մեկնելիս։ Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոններին ծանոթացումն իբրև ազգային ինքնությունն ամրապնդող գործոն։ Հայ և Ընդհանրական Եկեղեցու նվիրական ուխտավայրերը։ Խոսնակներ՝ Գերցինա Պետրոսյան, Մարիա Գրիգորյան, Վիկտորիա Մարգարյան Վարո...

Հաղթական մայիս / Triumphant May 07.05.2025

«Եթե Տերը մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ» (Հռոմ. Ը 31)։ Տիրոջ հարության հաղթանակը աշխարհի, դժոխքի և մահվան նկատմամբ։ Մայիսյան խաչակիր հաղթանակների եռատոնը. «Խաչի օգնությամբ կհաղթես»։ «Գոհությո՜ւն Աստծուն, որ մեզ հաղթանակ պարգևեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Կոր. ԺԵ 57)։ Թուլությունը հաղթանակի վերածելու աստվածային շնորհը (Բ Կոր. ԺԲ 9)։ «Ամեն ինչ կարող եմ նրանով, ով զորացրեց ինձ» (Փ...

Հինանց շրջան / The Pentecosterion (Hinunk) 23.04.2025

Քրիստոնեական ուղու շարունակությունը Տիրոջ հարությունից հետո։ Հետզատկական 7 կիրակիների գունագեղ շղթան։ Երկնավոր Փեսայի բերած ցնծությունը և հարուցյալ Քրիստոսի քառասնօրյա ներկայությունը մեր կյանքում։ Հինանց շրջանի նորկտակարանյան ընթերցումները. հոգևոր սերտողության շրջան։ «Նորոգվե՛ք ձեր հոգով ու մտածելակերպով, դարձե՛ք նոր մարդ» (Եփես. Դ 23-24)։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյա...

Ծաղկազարդ / Palm Sunday 09.04.2025

Ծաղկազարդն իբրև Քառասնորդական պահքի և Ավագ շաբաթվա կապող օղակ։ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ. «Քաջալերվեցե՛ք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ 33)։ Ինչպե՞ս ենք դիմավորում Տիրոջը և պատրա՞ստ ենք արդյոք ընդունել Նրան մեր հոգիներում։ Դռնբացեք և խորհրդանշական վերադարձ դրախտ։ Ծաղկազարդի լիաթոք ցնծությունը Ավագ շաբաթվա փոթորկալի ապրումներից առաջ։ Ծաղկազարդի գունեղ տոնակատարություններն ու երիտասարդությ...

Սբ Հովհան Որոտնեցի / St. John of Orotni (Vorotnetsi) 19.03.2025

Հայ Եկեղեցու ականավոր վարդապետի անձը, գործունեությունն ու սրբադասումը։ Միջնադարյան վանական կենտրոնների ու համալսարանների րաբունապետերի ոսկե շղթան՝ Մխիթար Գոշից մինչև սբ Գրիգոր Տաթևացի։ Ազգային կրթական համակարգի զարթոնքը աշխարհաքաղաքական աննպաստ պայմաններում։ Հովհան Որոտնեցին իբրև ուղղափառության ջատագով։ Որոտնավանքը հնում և այսօր։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան The person, a...

Պահք և ծոմապահություն / Fasting 05.03.2025

Ճշմարիտ պահեցողության ավետարանական նկարագրությունները։ Պահքի օգտակարությունը և՛ հոգուն, և՛ մարմնին. Դանիելյան պահք։ Տիրոջ համար մերժելի ծոմապահությունը (Ես. ԾԸ 3-14)։ Համազգային ծոմապահության և ապաշխարության սուրբգրային օրինակները (Բ Եզր. Ը 21-23, Հովել Բ 12-17, Նեեմ. Ա 4-11)։ Պահք պահելու կամ չպահելու համար իրար չդատելու պատվիրանը (Հռոմ. ԺԴ, Ա Կոր. Ժ 25-33)։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վա...

Արդարություն և հավասարություն / Justice and Equality 19.02.2025

Տերունահաստատ և մարդկային արդարության զանազանությունը։ Մովսիսական օրենքում տրված հատուցողական արդարադատության նոր մեկնաբանությունը Լեռան քարոզում. «Լսել եք՝ ինչ ասվեց նախնիներին՝ աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ» (Մատթ. Ե 38)։ Տիրոջ կողմից արդարության վերականգնումը. «Իմն է վրեժխնդրությունը, և Ես կհատուցեմ» (Բ Օր. ԼԲ 35)։ «Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան» (Մ...

Ատելություն / Hatred 05.02.2025

Եղբոր հանդեպ ատելության պատճառները Կայենի սրտում։ «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ Ինձ է ատել» (Հովհ. ԺԵ 18)։ Տիրոջ համար ատելի երևույթները։ Ատել մեղքը, ոչ թե մարդուն։ Սերը և խոնարհությունն իբրև ատելությունը հեռու վանող առաքինություններ։ «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհ. Դ 20)։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյ...

Գայթակղություն / Stumbling Blocks 15.01.2025

Մարդ արարածի՝ գայթակղությանը տրվելու պատճառները։ «Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով։ Հարկ է, որ գայթակղությունները գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա։ Եթե ձեռքդ կամ ոտքդ գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից» (Մատթ. ԺԸ 7-8)։ Գայթակղության արտաքին և ներքին աղբյուրները։ Տիրոջ փորձությունն անապատում և գայթակղությունների մերժումը։ Գայթակղությունների դեմ հ...

Տարեմուտ / New Year's Day 01.01.2025

Եկեղեցական և աշխարհիկ օրացույցներով տոնախմբվող տարեմուտը։ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի տոնի խորհուրդը։ Ծննդյան պահքն ու ամանորյա եռուզեռը։ Սուրբ Ծննդյան ճրագալույցին Տիրոջն ընդառաջ գնալու և ներքուստ նորոգվելու պատգամը։ Սուրբ Ծննդյան տոնի պարգևած հոգևոր ցնծությունը։ Խորհրդածություն մեզ տրված ժամանակի տնօրինման շուրջ։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Celebration of...

Սուրբ Ստեփանոս Նախավկա / St. Stephen the Protomartyr 25.12.2024

Քրիստոնեական առաջին հրապարակային վկայությունն ու նահատակությունը «Գործք առաքելոց»-ում։ Սարկավագական պաշտոնը վաղ Եկեղեցում։ Ընդհանրական Եկեղեցու նշանավոր սարկավագները։ Սարկավագությունն իբրև Եկեղեցու նվիրապետության հիմնական աստիճան, ձեռնադրությամբ տրվող իրավունքները։ Դարերի ընթացքում սարկավագական աստիճանի ընկալման փոփոխությունը Եկեղեցում։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The...

Մարմինն իբրև Աստծո տաճար / The Body as God’s Temple 18.12.2024

«Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. Գ 16)։ Ձեռակերտ տաճարները և մարդկային սրտերն իբրև Տիրոջ բնակարան։ Աստծո կողմից լքված մարմնական տաճարի ապականումը։ Անբովանդակելի Աստծո բովանդակումը մարդու մեջ. «Եվ Բանը մարմին դարձավ» (Հովհ. Ա 14). «…որպեսզի ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում» (Եփես. Գ 17)։ Խոսնակ՝ Տ. Աշոտ քհն․ Սաֆարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան...

Սուրբ Աստվածածնի հղացումն Աննայից / St. Mary’s Conception by Anna 11.12.2024

Տոնի հաստատման ժամանակն ու խորհուրդը։ Սրբազան Ավանդության ոչ աստվածաշնչյան աղբյուրների վկայություններն Աստվածածնի մասին։ Տիրամոր փրկչական առաքելությունը և նոր Եվայի կերպարի ուսուցողական նշանակությունը հոգևոր կյանքում։ Աստվածածնի անձի շուրջ դավանաբանական պատկերացումներն ընդհանրական Եկեղեցում։ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի պատգամը։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․...

Հայոց լուսավորիչները / Enlighteners of the Armenian People 04.12.2024

Ինչ է ազգի լուսավորումը։ Թադեոս և Բարթողոմեոս առաջին լուսավորիչ առաքյալները, Հայաստանում նրանց քարոզության պատմական վկայությունները։ Քրիստոսի անդրանիկ հավատացյալ հայոց Աբգար թագավորի պատմությունը։ Երկու առաքյալների՝ Հայաստանում քարոզության դրդապատճառները։ Հայոց երկրորդ լուսավորիչ Գրիգոր հայրապետը։ Հայոց ազգի լուսավորիչները ոսկեդարում և հետագա դարերում։ Հավատի լույսի տարածման հարատև ընթացքը, մերօրյ...

Թվերի խորհրդաբանությունը / Number Symbolism 27.11.2024

Թվերի սրբազան կամ յուրահատուկ նշանակությունը փիլիսոփայական և կրոնական համակարգերում։ Բացարձակ և անտրոհելի միության գաղափարը։ Պարզ կամ կատարյալ թվերը (1, 3, 7) քրիստոնեական ընկալման մեջ և դրանց բազմապատիկները։ Երրորդութենական միաստվածության սկզբունքը։ 40 թվի և հիսնակի խորհրդաբանությունը։ Ժամանակի և թվահաշիվի առնչությունը։ Թվերի հոգևոր և նյութապաշտական ընկալումները։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարո...

Բարկություն / Anger 20.11.2024

Բարկության մեղքին Քրիստոսի տված խիստ գնահատականը և դրա մեկնաբանությունը Պողոս առաքյալի թղթերում։ Բարկությունն իբրև սթափ դատողության մթագնում։ Բարկության պատճառը. «Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ» (Հակ. Դ 1)։ «Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում» (Առակ. ԺԵ 1)։ «Թե բ...

Հեռացում Աստծուց / Alienation from God 06.11.2024

Ինչն է անհատներին և ժողովուրդներին հեռացնում Տիրոջից։ Աստծուց հեռանալու հետևանքները՝ Անառակ որդու առակի օրինակով։ Պետրոսի ուրացումն ու վերականգնումը առաքելական պաշտոնում։ «Տերը չի լքելու և չի անտեսելու քեզ, մի՛ վախեցիր» (Բ Օր. ԼԱ 8)։ Աստծուն ընդառաջ կատարված քայլեր. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակ. Դ 8)։ Ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հռոմ. Ը 38-39)։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դո...

Տիրոջ ուխտը մարդկության հետ / The Lord’s Covenant with Humanity 30.10.2024

Հին և Նոր Կտակարաններն իբրև Տիրոջ ուխտի տապանակներ։ Ուխտ կնքող կողմերը և Աստված-մարդ հարաբերությունը։ Հին Կտակարանում նահապետների և հրեա ազգի հետ կնքված ուխտերը։ Իսրայելի ժողովրդի անհավատարմությունը Տիրոջը տրված երդումներին. «Ուխտ դրեք և կատարեցեք» (Սաղմ. ՀԵ 12)։ Մարդկության հետ Քրիստոսի կնքած նոր ուխտը և Պատարագի խորհուրդը։ Տիրոջ ուխտը հայ ազգի հետ։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․...

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը / The Cathedral of Holy Etchmiadzin 23.10.2024

Էջմիածինը հայ ժողովրդի գիտակցության մեջ։ Մայր տաճարի Իջման խորանը և Լուսավորչի տեսիլքը։ Համազգային ուխտերթեր դեպի Սբ Էջմիածին։ Մայր Աթոռի տեղափոխությունները դարերի ընթացքում և վերահաստատումը Վաղարշապատում։ «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»։ Մայր տաճարի վերաօծումն իբրև Տիրոջ հետ հայ ժողովրդի ուխտի նորոգման առիթ։ Խոսնակ՝ Արմեն Հարեյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Etchmiadzin in the minds of the...

Հովհաննեսի հայտնություն. պատգամներ եկեղեցուն / The Revelation of St. John: Messages to the Church 16.10.2024

Հովհաննես առաքյալի հովվական ուղերձը Փոքր Ասիայի յոթ եկեղեցական համայնքներին։ Քիլիազմի կամ «Հազարամյա թագավորության» վարդապետությունը վաղ Եկեղեցում և Տիրոջ գալստյան սպասումը մեր օրերում։ Զգուշացում հավատուրացության և հերձվածների դեմ. «Լքեցիր քո առաջին սերը» (Հայտ. Բ 4)։ Հոգևոր գաղջության ատելի լինելը Տիրոջ համար։ Աստծո հանդեպ հավատի, հույսի և սիրո մեջ հարատևելու պատվիրանը։ Հոգևոր մահն իբրև «երկրորդ...

Հոգետրավմայի ամոքման քրիստոնեական ուղին / The Christian Healing of Psychological Trauma 09.10.2024

Հոգեկան տրավմաների տարատեսակները և ընդհանուր բնորոշիչ գծերը։ Հոգետրավմաների ամոքման ուղին և հաջորդական քայլերը։ Ազգային տրավման հրեա և հայ ազգերի գիտակցության մեջ և դրա հաղթահարման փորձերը։ Ամեն բան կորցրած մարդու հոգետրավմատիկ վիճակի և կազդուրման նկարագրություն Հոբի օրինակով։ Սեռական բռնության տրավմատիկ հետևանքների վերլուծություն. Ամոն և Թամար, Դինա, Շուշանիկ։ Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան Վարող՝ Վար...

Սուրբ Մյուռոնի խորհուրդը / Significance of the Holy Myron 02.10.2024

Մյուռոնի աստվածաշնչյան և վաղքրիստոնեական ակունքները։ Սուրբ Դիոնիսիոս Արեոպագացու մյուռոնի աստվածաբանությունը։ Սուրբ Մյուռոնն իբրև Քրիստոսի և Սուրբ Հոգու խորհրդանիշ։ Մյուռոնօրհնեքը Հայ Եկեղեցում և մյուռոնօրհնությունը վավերացնող նվիրական սրբությունները։ Սուրբ Մյուռոնը և Եկեղեցու խորհուրդները։ Մյուռոնօրհնեք, Դրոշմ ինքնության։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Biblical and early...

Սաղմոսարան / Psalter 25.09.2024

Սաղմոսաց գիրքն աստվածաշնչյան կանոնում։ Դավիթ թագավորի կերպարը։ Սաղմոսասացություն և սաղմոսերգություն։ Սաղմոսներում արտահայտված մարդկային հույզերը։ Սաղմոսների ուսուցողական նշանակությունը։ Աղոթական վիճակն ու սաղմոսների ընթերցանությունը։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The Book of Psalms and its place in the biblical canon. The character of the king David. Reading the psalms a...

Խաչվերացի տոնը / The Feast of the Exaltation of the Holy Cross 18.09.2024

Տիրոջ խաչափայտի վերադարձը գերությունից Երուսաղեմ։ Քրիստոնյայի հաղթանակը խաչով։ Տերունական խաչի փառաբանությունը ծիսական թափորների և անդաստանների ժամանակ։ Սբ. Խաչի տոներն իբրև խաչի գյուտի տոներ։ Քրիստոնյայի անձնական հարաբերությունը Խաչյալի և փրկական խաչի հետ։ Ճշմարիտ խաչակրություն, խաչը հոգում կրելու անհրաժեշտությունը։ Խոսնակ՝ Տ. Նշան քհն․ Ալավերդյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The return of the Lor...

Listen to the Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.