Vem Radio
Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions
Քրիստոնեական հավատքը` ըստ Սուրբ Գրքի և Եկեղեցու հայրերի ուսուցման: Ինչպե՞ս իրագործել քրիստոնեական պատվիրանները և պայքարել մեղքի դեմ: Սուրբ Գիրքը և Եկեղեցու սրբազան ավանդությունը: Ինչպես է պատասխանում Եկեղեցին մարդկային կյանքի հիմնահարցերին եւ ինչպես ապրել ըստ հավատքի ժամանակից աշխարհում: Հավատքը որպես աշխարհայացք, ճանաչողության ճանապարհ և մշակույթ: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին: Սովորելու և ինքնաճանաչողության հոգևոր սկզբունքները://Christian faith according to the Bible and teaching of the Church Fathers. How to fulfil the divine commandments and fight against sin? The Holy Bible and the Sacre...
Author
Vem Radio
Category
Podcast website
Latest episode
Jun 24, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ծուլություն / Sloth 18.09.2024 28:26
Ծուլությունն իբրև մահացու մեղք։ «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծն. Բ 15)։ Աստվածաշնչի իմաստության գրքերի և ժողովրդական իմաստության հորդորները ծույլերին։ Հովհան Ոսկեբերան. «Արժե՞ ծուլության պատճառով հասնենք դժոխք»։ «Օգտագործե՛ք ժամանակը» (Եփես. Ե 16)։ Տասը մնասների առակը։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Sl...
Ուսանելու աստվածային պատվիրանը / The Divine Commandment of Learning 04.09.2024 31:33
Եկեղեցին և լուսավորությունը։ Աստվածաշնչի իմաստության գրքերում կրկնվող հորդորները։ Դպրոց, դպիր և դպրություն։ Արդի ժամանակներում ուսուցչի և վարդապետի հանդեպ խարխլված հարգանքը։ «Սովորե՛ք Ինձանից» (Մատթ. ԺԱ 29)։ Ուսուցում առակների միջոցով։ «Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ»։ Սրբոց Թարգմանչաց նշանաբանը։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The Church and the enl...
Նախանձ / Envy 31.07.2024 29:22
«Կայե՛ն, ո՞ւր է քո եղբայր Աբելը» (Ծն. Դ 9)։ Նախանձն իբրև մահացու մեղք և այլ մեղքերի արմատ։ Ծնվող նախանձը հաղթահարելու միջոցը. «Հանդարտվի՛ր, նա [մեղքը] քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա» (Ծն. Դ 7)։ Նախանձն իբրև պայքար և բողոք Աստծո կամքի դեմ։ Նախանձոտ Աստծո կերպարը և ճշմարիտ նախանձախնդրությունը։ Նախանձը վերացնող զորությունը. «Սերը չի նախանձում» (Ա Կոր. ԺԳ 4)։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլ...
Արդի աստվածաբանական կրթությունը Հայաստանում / Modern Theological Education in Armenia 24.07.2024 35:25
Աստվածաբանական կրթության գործնական կիրառությունն ու մասնագիտական հեռանկարները Հայաստանում։ Բուհերի դիմորդների համար աստվածաբանության գրավչությունը, առնչությունը փիլիսոփայության, հոգեբանության և արվեստաբանության հետ։ Քրիստոնեական հավատի և աստվածաբանության փոխկապակցվածությունը։ Եկեղեցին իբրև աստվածաբանության շարժիչ ուժ և նրա բնական միջավայր։ Խոսնակներ՝ Ալյոնա Անախասյան, Ասյա Ղազարյան Վարող՝ Վարդան ս...
Ինքնասպանություն / Suicide 17.07.2024 29:21
Ինքնասպանություն. հանցանք սեփական անձի, բնական կարգի և Աստծո դեմ։ Եկեղեցու վարդապետության մեջ ինքնասպանության ընկալումն իբրև մեղք, հուսահատության և սպանության համակցություն։ Անգիտակից համարվող ինքնասպանության դեպքերը։ Ինքնասպանի հոգու և նրա հարազատների նկատմամբ տարվող հովվական խնամքը։ Էվթանազիայի մասնավոր դեպքեր։ Ինքնասպանության կանխման հոգևոր մեխանիզմները. եղբայրական փոխօգնություն և հոգևոր խորհրդ...
Նարեկաբուժություն / Therapy by Narek 10.07.2024 32:09
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի հանճարեղությունը։ Դասական բիբլիոթերապիայի ավանդույթներն ու նարեկաբուժությունը։ Հոգեբանական ներշնչա՞նք, թե՞ հոգևոր բուժիչ ազդեցություն։ Հնչյունաբուժություն. ընթերցված աղոթքների ներգործությունը։ Ո՞վ է իրավասու խոսելու նարեկաբուժության մասին և կիրառելու այն իբրև մեթոդ։ Խոսնակ՝ Հայկ Բաղդյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The genius of St. Gregory of Narek’s “Th...
Քրիստոնյան իբրև քաղաքացի / Christians as Citizens 03.07.2024 34:45
«Տվեք կայսրինը կայսեր, Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ 21)։ Առաքելական թղթերում և ջատագովական շրջանում հնազանդ հպատակներ լինելու ուսուցման ամրապնդումը. «Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցե՛ք նրանց» (Եբր. ԺԳ 17)։ Աշխարհի և երկնքի արքայության երկքաղաքացիությունը։ Երկնքի արքայության մասին ավետարանական առակները։ Պետականության բացակայության շրջանում Եկեղեցու ստանձնած վարչական առաքելությունը։ Խոսնակ՝ Տ...
Հոգևորությունը և ֆիզիկան / Spirituality and Physics 26.06.2024 37:07
«Երկինքը պատմում է Աստծո փառքը։ Երկնքի հաստատությունը պատմում է նրա ձեռքի գործերի մասին» (Սաղմ. ԺԸ 2)։ Տիեզերքի ճանաչման մարդկային ձգտումը. գիտելիքի՞, թե՞ Արարչի որոնում։ Տիեզերքի ստեղծման գիտական և քրիստոնեական պատկերացումների հաշտեցումը։ Արարիչն իբրև կարգավորության և գեղեցիկի հաստիչ։ Տիեզերքի և Երկրի խորհրդանշական կենտրոնը։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան “The heavens...
Սոցիալական աջակցություն / Social Support 25.06.2024 29:05
Սոցիալական աջակցության՝ մարդկային ինքնությանն ու արժեքներին աղերսվող կողմը։ Սոցիալական ծառայության աշխատակիցն իբրև հասարակության իմունային բջիջ։ Ուժասպառության, հուսահատության և հոգեբանական ծանր ապրումների հաղթահարումը սոցիալական աշխատանքում։ Սոցիալական ծառայության շահառուներն ու գործընկեր կառույցները։ Տրամադրվող աջակցության տեսակները։ Սոցիալական ծառայության հիմնարար սկզբունքների փոխառումը վաղ Եկե...
Աստվածաշնչի սերտողություն / Bible Study 19.06.2024 31:44
Սուրբ Գրքի և գեղարվեստական գրականության ընթերցանության ընդհանրություններն ու տարբերությունները։ Աստվածաշունչն իբրև հոգու և մտքի սնունդ։ Աստվածաշնչի համակարգված ընթերցանության անհատական մոտեցումները։ Սուրբգրային ընթերցվածների մեկնությունը սեփական ուժերով և եկեղեցական աղբյուրների օժանդակությամբ։ Աստվածաշնչյան բնագրի աննվազ գրավչությունը։ Խոսնակներ՝ Արմինե Ալեքսանյան, Նաիրա Մելիքյան Վարող՝ Վարդան սրկ...
Երաժշտության մանկավարժություն / Music pedagogy 12.06.2024 35:12
Երգն ու երաժշտությունն իբրև մեր ինքնության արտահայտման միջոց։ Հայ երաժշտական դպրոցի ակունքներն ու ավանդույթները։ Ժողովրդական և հոգևոր երաժշտության կատարումը։ Եկեղեցական միջավայրն իբրև հոգևոր երաժշտարվեստի դպրոց։ Երգչախմբային և մեներգային մշակույթը հայ իրականության մեջ։ Երաժշտության մանկավարժություն մանուկների համար։ Երաժշտական գործիքների կիրառումը հայ եկեղեցական երաժշտության մեջ։ Խոսնակ՝ Հասմիկ Բա...
Թո՛ւյլ տվեք, որ մանուկներն Ինձ մոտ գան / Let the children come to me 05.06.2024 31:46
Հոգով մանկանալու և վերստին ծնվելու Քրիստոսի ուսուցումը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3)։ «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիններինն է» (Մատթ. ԺԹ 14)։ Մանուկների դաստիարակումն իբրև Աստծո զավակներ հրեական և հայկական ավանդույթում։ Եկեղեցին իբրև մանուկների հայրեն...
Արարատյան շաբաթ / Araratian Week 29.05.2024 26:26
Հոգեգալստյան տոնին հաջորդող Եղիական պահքը և Արարատյան շաբաթը։ Արարատյան շաբաթվա տոնակատարություններում ամփոփված հայ ազգային եկեղեցու հիմնադրման պատմությունը։ «Նահատակների արյունը եկեղեցու սերմն է». Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի նահատակությունը և հայոց դարձը։ Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի մասունքների բերումը Հայաստան։ Տոն Կաթողիկե Սբ Էջմիածնի, Լուսավորչի տեսիլքը։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն...
Մարդն իբրև Աստծո պատկեր / The Human as God’s Image 22.05.2024 27:09
Պատկեր և նմանություն. Սուրբ Երրորդությունը և մարդու եռամասնյա բնությունը։ Մեղքի պատճառով հեռացումն աստվածային պատկերից։ Աստվածային մասնիկի որոնումը մարդու մեջ։ Անառակ որդու առակում որդիության պատվի վերականգնումը։ Քրիստոս իբրև նախաստեղծ պատկերին մարդկության վերադարձի ճանապարհ. «Հագե՛ք նոր մարդուն, որ նորոգված է ըստ իր Արարչի պատկերի» (Կող. Գ 10)։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ա...
Հոգեգալուստ / Pentecost 15.05.2024 28:49
Սուրբ Հոգին տերունահաստատ Եկեղեցում։ Սուրբ Հոգու ներգործումը Եկեղեցու խորհուրդների միջոցով։ Տիրոջ Հոգու պատկերավորումները։ Մեր սրտերն իբրև Սուրբ Հոգու բնակարան. «Ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որը դուք Աստծուց եք առել և բնակվում է ձեր մեջ» (Ա Կոր. Զ 19, 20)։ Սուրբ Հոգու շնորհները Հայ Եկեղեցու աստվածաբանության մեջ։ Սուրբ Հոգով լցվելու աստվածաշնչյան դրվագները։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վ...
Կնոջ դերը Եկեղեցում / The Role of Women in the Church 08.05.2024 31:09
Հայրիշխանական հասարակության արտացոլումը Սուրբ Գրքում և եկեղեցական կարգավորության մեջ։ Հայ Եկեղեցու և ընդհանրական Եկեղեցու հայրերի դիրքորոշումը կանանց սպասավորության վերաբերյալ։ Արդի ժամանակներում կանանց համար բաց եկեղեցական ասպարեզները՝ աստվածաբանություն, սրբանկարչություն, վարչական ոլորտ, տիկնանց միություններ։ Եկեղեցական կյանքում կանանց ներգրավման քննարկվող հնարավորությունները՝ կնքամայրություն, սա...
Ննջեցյալների հիշատակություն / Commemoration of the Departed 01.05.2024 28:56
Տաղավար տոներին հաջորդող մեռելոց պատարագները, հոգեհանգստյան կարգ։ Հաղորդությունը Եկեղեցու երկրային և երկնային հարկերի միջև։ Հոգու ճակատագիրը հանդերձյալ կյանքում։ Քրիստոնեական դրախտի և դժոխքի պատկերավորումները։ Քրիստոնյայի երկրային ուղին և հուղարկավորությունը դեպի երկինք։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The memorial Divine Liturgies following taghavar feasts; memorial se...
Սրբանկարչություն / Iconography 24.04.2024 28:04
Քրիստոնեական քարոզ պատկերների և գույների միջոցով, զգայական ընկալման դերը հավատի զորացման մեջ։ Աղոթական վիճակի և հավատքային ապրումի ներկայությունը սրբապատկերի արարման ընթացքում։ Նկարչական նյութերի և մակերեսի ընտրությունը։ Հայկական սրբանկարչական ավանդույթները և տերունական ու սրբոց պատկերների «հայացումը»։ Խոսնակ՝ Տաթև Պետրոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Christian preaching through images and colors...
Մայրության շնորհը / The Gift of Motherhood 17.04.2024 29:17
Որդեծնությունն իբրև աստվածադիր պատվիրան։ «Մարդ ծնեցի Աստծո զորությամբ» (Ծն. Դ 1)։ Որդեծնությունն աստվածաշնչյան և նահապետական կենցաղի կենտրոնում. Աբրահամ և Սառա, Եղկանա և Աննա, Զաքարիա և Եղիսաբեթ։ Մայրանալու դժվարությունները և հավատի ամրապնդումը։ Տիրամոր ավետումը։ Ծնողությունն իբրև աստվածանմանություն։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Childbearing as a God-given commandmen...
Ամուսնալուծություն / Divorce 10.04.2024 31:47
Ամուսնական միության սրբությունը բոլոր կրոններում ու մշակույթներում։ Դրախտի ընտանիքը. ամուսնությունն իբրև օրհնություն։ Ինչ արժեքների շուրջ է կառուցվում քրիստոնեական ընտանիքը։ Ամուսինների հարգալից ու առողջ հարաբերության աստվածաշնչյան օրինակներ։ Ընտանեկան խնդիրների հոգևոր խորհրդատվություն։ Թունավոր միություն. ամուսնությունն իբրև ծանր բեռ։ Խրատ պսակադրության։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝...
Կրոնական զբոսաշրջություն / Religious Tourism 03.04.2024 25:56
Հետզատկական շրջանի համաժողովրդական ուխտագնացությունները։ Ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զանազանությունը, զբոսավարի կարևոր դերակատարությունը։ Կրոնական հուշարձաններ կատարված այցերն իբրև հայրենաճանաչության, ազգային ինքնության ու հավատի ամրապնդման գործոն։ Մարդու հոգևոր հորիզոնի ընդլայնումը համաքրիստոնեական ու նաև ոչ քրիստոնեական կենտրոններ այցելելու շնորհիվ։ Խոսնակ՝ Նադիա Հովհաննիսյան Վարող...
Տիրոջ Հարությանը սպասելիս / Waiting for the Lord’s Resurrection 27.03.2024 32:31
Սբ Զատիկն իբրև Ավագ շաբաթվա իրադարձությունների հանգուցալուծում։ Չարչարանաց ուրբաթն ու Տիրոջ հաղթական խաչի խորհուրդը։ «Եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ Նրա հետ էլ կապրենք» (Հռոմ. Զ 8)։ Զատկական ցնծություն ծանր սգից հետո. «Դուք պիտի լաք և պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի։ Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի… և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ...
Ծաղկազարդ / Palm Sunday 20.03.2024 31:34
«Երգ երգոց»-ում ներկայացված հարսի և փեսայի այլաբանությունը։ Երուսաղեմ մուտք գործող թագավորի կերպարը. Քրիստոս և հրեա ժողովրդի ակնկալիքները։ Չար մշակների առակը (Ղուկ. Ի 9-16)։ Երուսաղեմ հաղթական մուտքի և խաչի տառապալից ճանապարհի հակադրությունը։ «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի» (Հովհ. Է 37)։ «Տերը մոտ է» (Փիլիպ. Դ 5)։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The allegor...
Գալստյան կիրակի / Sunday of Advent 13.03.2024 31:15
Գալստյան կիրակիի աստվածաշնչյան ընթերցվածների (Ես. ԿԶ, Կող. Բ, Մատթ. ԻԲ-ԻԳ) մեկնություն։ Տիրոջ առաջին գալստյան մարգարեական պատկերը և Երկրորդ գալստյան սպասումը։ Հանկարծակի գալուստ, դատաստան և հատուցում։ Հրեա ժողովրդից անդրանկության խլումը և հեթանոսների որդեգրումն Աստծուն։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Explanation of the Biblical readings for the Sunday of Advent (Is. 56...
Հավերժ երիտասարդ Եկեղեցին / The Ever-Young Church 06.03.2024 32:24
Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդները։ Եկեղեցիներին կից երիտասարդաց միություններ, թեմական միություններ, ՀԵՀԵՄ։ «Հիշի՛ր Արարչիդ քո երիտասարդության օրերին» (Ժող. ԺԲ 1)։ Երիտասարդի ընդգրկումը եկեղեցական կյանքում, հնարավոր խոչընդոտները։ Եկեղեցում երիտասարդին սպասող առողջ հոգևոր սնունդը, ջերմ միջավայրը և ուրախ ժամանցը։ Խոսնակներ՝ Գերցինա Պետրոսյան, Էլեն Ծատուրյան, Լիլիթ Մկրտչյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլա...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.