Եվա Մինասյան

Հայուհի

History HY ↓ 26 episodes

Հայ կանանց հետքն աշխարհում Դռները լայն բացեք: Պատմության էջերից ձեզ հյուր են եկել Հայուհիները: Նրանք ինչ-որ բան են փոխել աշխարհում, սակայն դուրս են մնացել մեր դասագրքերից: Պատրաստ եղեք` այս փոդքասթից հետո ձեր շրջապատը կտրուկ մեծանալու է՝ շատ ընկերուհիներ եք ձեռք բերելու:

Author

Եվա Մինասյան

Category

History

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Nov 7, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Ալիսիա Կիրակոսյան | բանաստեղծ 07.11.2024

Այնպես ուզում եմ․․․, որ այս բոլոր կարևոր հայուհիների անունները հայտնվեն մեր դասագրքերում։ Գրականության դաս լինի, ու գրքում մեծ տառերով գրված լինի Սրբուհի Տյուսաբ, Զապել Եսայան, Շուշանիկ Կուրղինյան կամ ինչպես այս էպիզոդում՝ Ալիսիա Կիրակոսյան։

Հայուհիները սպորտում 31.10.2024

Վառում ենք օլիմպիական կրակը ու գնում ենք մեդալների հետևից։ Դե այսինքն նրանք արդեն գնացել են, մենք գնում ենք նրանց ճանապարհն ուսումնասիրելու։ Այսօր մարզվելու օր է։ Հագեք ձեր սպորտային կոշիկներն ու եկեք ծանոթացնեմ մեր այսօրվա մարզիչների հետ։ Մեր մեջ ասած՝ շատ դժվար եմ գտել այս հայուհիներին, սպորտում նրանք չափազանց քիչ են, բայց այնուամենայնիվ բարձր են պահել բոլորիս անունը։

Առաջին պատգամավոր հայուհիները 24.10.2024

Ուրեմն այսպես, սովորական երևանյան առօրյա եմ նկարագրում, ուրիշ ոչ մի բան։ Երեք կանայք պատրաստել են ընտանիքի նախաճաշն ու ճանապարհում են իրենց ամուսիններին աշխատանքի։ Դե լավ մի քիչ անսովոր բան ամեն դեպքում կա․ ամուսինների հետ նրանք էլ են գնում։ Ինչպե՞ս թե, տարօրինա՞կ չթվաց։ Իսկ եթե ասեմ, որ 1919 թվականն է, ու նրանք խորհրդարան են գնում։ Այսպես է սկսվում Հայաստանի առաջին կին պատգամավորների պատմությունը...

Անահիտ Ցիցիկյան | ջութակահար 17.10.2024

Հիմա լսում եք միջին տարիքի, կայացած ու հասուն կնոջ նվագ, ջութակն ինքնավստահ ձեռքերում է, բայց կար ժամանակ, երբ այն ընդամենը վեց տարեկան աղջնակի տիրապետության տակ էր։ Այդ տարիքից է սկսվում այս ջութակահարուհու պատմությունը, բայց նրա շնորհիվ է հայտնի դարձել առհասարակ հայկական երաժշտության պատմությունը։ Անահիտ Ցիցիկյան՝ երաժշտական հնագիտության հիմնադիր։

Հայուհիները ռազմական գործում 10.10.2024

Դարեր շարունակ հայ կնոջը բնութագրել են որպես տան խաղաղությունն ու հանգստությունն ապահովող մի էակի։ Օջախի կրակն ու առօրյա հոգսերն իր վրա կրող հայ կինը պիտի ամուսնուն ճանապարհեր կռվի, իսկ ինքը մնար տանը։ Այդպես էին թելադրում օրենքները։ Ֆիդայական շարժման ժամանակ ամեն ինչ էլ ավելի խիստ էր, հայ կինն իրավունք չուներ զենքին մոտենալ կամ առհասարակ հանդիպել ամուսնուն։ Եվ չնայած այս բոլոր սահմանափակումներին՝...

Զարուհի Քավալջյան | բժշկուհի 03.10.2024

Ե՞րբ եք վերջին անգամ այցելել բժշկի, թեկուզ ընդհանուր ստուգման։ Պատկերացնու՞մ եք մի իրականություն, որտեղ բոլոր բժիշկները տղամարդիկ են, ու նույնիսկ մեծ ցանկության դեպքում կին մասնագետ չես կարող գտնել։ Հենց այսպիսի միջավայրում էլ մարդկանց գաղտնի բուժում էր Զարուհի Քավալջյանը՝ Օսմանյան կայսրության առաջին բժշկուհին։

Լուսինե Զաքարյան | երգչուհի 26.09.2024

Փակեք ձեր աչքերը, չէ, իսկապես մի պահ փակեք։ Հիմա կարող էի ասել պատկերացրեք, որ ծովափին եք կամ այլ հաճելի տեղում, բայց շարունակությունը թողնում եմ ձեր երևակայությանը։ Թող հրեշտակները ձեր ականջին պատմեն իրենց գաղտնիքները։ Եթե դեռ չհասկացաք, թե ով էր ձեզ ուղեկցում վերերկրային այդ աշխարհ, ծանոթացնեմ․ Լուսինե Զաքարյան՝ ամենակախարդական ձայնով հայուհին։

Հայոց թագուհիներ 19.09.2024

Արդեն երկար ժամանակ է՝ պտտվում ենք տարբեր աշխարհամասերով ու ժամանակներով, խոսում ենք նշանավոր հայուհիների մասին, ծանոթանում ու երազում ենք նրանց հետ։ Բայց բաց ենք թողնում մի շատ կարևոր հանգամանք․ այնուամենայնիվ, կան հայ կանայք, ում մասին մեզ պատմել են դպրոցում կամ ում հանդիպել ենք պատմության էջերում։ Ժամանակն է՝ թագավորական ընդունելություն կազմակերպել և ծանոթանալ հայոց թագուհիների հետ։

Զապել Եսայան | գրող 12.09.2024

Պատկերացրեք․ 1914-15 թվականներ, Կոստանդնուպոլիս, թուրքերի ձեռքում մի երկար ցուցակ է՝ լի հայ մտավորականների անուններով։ Տղամարդկանց այս շարքում մեծ-մեծ տառերով գրված է միակ կնոջ անունը՝ Զապել Եսայան՝ հայ մտավորական, ում պետք է սպանել։

Մեդեա Աբրահամյան | թավջութակահար 05.09.2024

Երբ փոքր էի, երազում էի, որ ինձ երգ նվիրեն։ Իմ մանկական երազանքն, իհարկե, չիրականացավ, բայց հանդիպեցի այնպիսի մարդկանց, ում համար երգ գրելը ոչ թե նվեր էր, այլ պատիվ։ Օրինակ՝ գրել այնպիսի հրաշալի ստեղծագործություն, որ հենց ինքը՝ Մեդեա Աբրահամյանը նվագի այն։ Իսկ մեզ բախտ է վիճակվել նույնիսկ ծանոթանալ նրա հետ։ Տիկնայք և պարոնայք, Մեդեա Աբրահամյան, թող անհամեստ հնչի, բայց իմ կարծիքով լավագույն թավջութ...

Սրբուհի Լիսիցյան | պարագետ 29.08.2024

Կոմիտասը ողջ կյանքի ընթացքում գրի է առել ընդամենը 8 պարային ստեղծագործություն։ Ի՞նչ կապ ունի վարդապետը հայուհիների հետ։ Բացի այն, որ հայուհիները պիտի պարեին այդ պարերը, կար մի հայուհի, որ պիտի շարունակեր նրա գործն ու նոր էջ բացեր պարարվեստում։ Այս էպիզոդի հերոսուհին Սրբուհի Լիսիցյանն է։

Ռեգինա Ղազարյան | նկարչուհի 01.08.2024

Հիշու՞մ եք՝ վերջին անգամ երբ եք օգնության հասել ձեր ընկերներին։ Իսկ ձեզ ե՞րբ են օգնել։ Համաձայնեք, որ կյանքն առանց ընկերների մի տեսակ կիսատ ու տխուր կլիներ։ Ինչպես խոստացել էի, այս փոդքասթի ընթացքում դուք շատ ընկերուհիներ եք ձեռք բերելու։ Այսօր ձեզ ծանոթացնելու եմ նրանցից ամենաընկերասեր ու հավատարիմ հայուհու՝ նկարչուհի Ռեգինա Ղազարյանի հետ։

Գոհար Վարդանյան | հետախույզ 25.07.2024

Մանկության հուշերի գիրկն ընկնելու ժամանակն է։ Բացեք ձեր գաղտնի օրագիրը, որտեղ գրում էիք առաջին սիրո մասին, ու որի էջերը հաճախ էին թրջվում։ Գտեք ձեր ամենաթաքուն պահվող երազանքները ու սկսեք դրանք դարձնել իրականություն։ Իսկ ես այսօր գտել եմ մի շատ խորհրդավոր ու գաղտնապահ հայուհու օրագիր։ Ծանոթացեք․ Գոհար Վարդանյան՝ նշանավոր հետախույզ։

Այծեմնիկ Ուրարտու | քանդակագործ 18.07.2024

Փոխեք ձեր հագուստը, վերցրեք գործիքները և զինվեք համբերությամբ․ այս անգամ գնում ենք քանդակելու։ Ուշադիր ուսումնասիրեք ու վայելեք այս չքնաղ արվեստանոցը։ Հազիվ եմ անցյալից թույտվություն վերցրել, որ այստեղ աշխատենք։ Չէ՞ որ, սա Հայաստանի առաջին կին քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուի աշխատավայրն է։

Դիանա Աբգար | դիվանագետ 11.07.2024

Հիշու՞մ եք ձեր առաջին հանրային ելույթը․․․ ինչպես էիք լարվում․ ծնկները դողում էին, կոկորդում չորություն կար, մտքում անընդհատ կրկնում էիք նախօրոք անգիր արած խոսքերը։ Իսկ պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե ներկայացնեիք մի ամբողջ ժողովրդի շահերը ու լինեիք այդ գործում առաջինն ու միակը՝ միակ կին հյուպատոս Դիանա Աբգարը։

Զապել Ասատուր | մանկավարժ 04.07.2024

Փոքր ժամանակ բոլորս էլ գոնե մի անգամ մտածել ենք ուսուցիչ դառնալու մասին, բայց երբևէ պատկերացրե՞լ եք՝ ինչ ճանապարհ են անցնում մեր ուսուցիչները մինչև մեզ հասնելը։ Իսկ կարո՞ղ եք պատկերացնել մի իրականություն, որտեղ ոչ միայն չկա ուսուցիչ, այլև չկա դպրոց, ուր կարող եք հաճախել։ Այս ամենը դժվար է երևակայել մի երազկոտ հայուհու՝ Զապել Ասատուրի շնորհիվ։ 

Լյուդա Բիլբիլիդի | դիջեյ 27.06.2024

Բարի գալուստ «Իմ ռադիոյի» ակումբ, պատրաստվեք լիցքավորվել դրական տրամադրությամբ, պարել, թռչկոտել, ուրախանալ ու վայելել որակյալ երաժշտություն․․․ավելի ճիշտ․․․ Բարի գալուստ 70-ականների դիսկոտեկա, այսօր երաժշտության պատասխանատուն Լյուդան է՝ Լյուդա Բիլբիլիդի․ առաջին կին դիջեյը։

Ալենուշ Տերյան | աստղագետ 20.06.2024

Երբևէ մտածե՞լ եք՝ Տիեզերքն ինչ չափեր ունի։  Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է։ Աստղերը ճշգրիտ հաշվել հնարավոր չէ, սակայն ոմանք փորձել են ու Տիեզերքում հաշվել մոտ 200 միլիարդ աստղ։ Չգիտեմ՝ իրականում քանի աստղ կլինի այս գիշեր երկնքում, բայց հաստատ գիտեմ մի հայուհու մասին, ում աստղերը շատ էին գերում․ Ալենուշ Տերյան՝ «Իրանի աստղագիտության մայրը»։

Անա Ասլան | ծերաբան 13.06.2024

Պիտի լավ պատրաստվենք, այս անգամ մեզ են հյուր գալու։ Երևացող տեղերից պահեք առողջությանը վնաս հասցնող ամեն ինչ, հանկարծ Անան չտեսնի։ Դե Անա Ասլանը էլի, առաջին մարդը, որ փորձեց կանխել ծերացումը։

Աննա Տեր-Ավետիքյան | ճարտարապետ 06.06.2024

Պատկերացրեք Խորհրդային Հայաստանում՝ տղամարդկանց մենաշնորհը համարվող ճարտարապետության ասպարեզում, հայտնվում է 18-ամյա մի աղջիկ ու պնդում, որ անպայման ճարտարապետ է դառնալու։ Բայց երբ կա համառություն ու սովորելու մեծ ցանկություն, ոչինչ անհնար չէ։ Այսպես է սկսվում Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի ուղին։

Իդա Քար | լուսանկարիչ 30.05.2024

Հիմա մի բաժակ թեյ լցնեմ ու ձեզ պատմեմ մեր նոր ընկերուհու մասին։ Եվ ուրեմն դիմավորեք․ Իդա Քար՝ լուսանկարիչ, վոկալիստ, ջութակահար ու մի քիչ էլ բժշկուհի․ մի խոսքով շատ խառը, բայց արվեստոտ հայուհի։ Դե լայն ժպտացեք, թող մեզ էլ նկարի․․․

Բեատրիս Հովհաննիսյան | կոմպոզիտոր 23.05.2024

Այս էպիզոդում հասել ենք 1950-ականների Բաղդադ, բայց մի վախեցեք, մեզ վտանգ չի սպառնում. ապագայից ենք եկել, չէ՞: Մեր հայուհուն էլ կրակոցների ձայները չեն խանգարում: Ծանոթացեք․ Բեատրիս Հովհաննիսյան՝ Իրաքի առաջին կին կոմպոզիտորը։

Անիտա Կոնտի | օվկիանոսագետ 16.05.2024

Հույս ունեմ՝ ծովային հիվանդություն չունեք։ Այսօր նավարկության ենք հրավիրված, չմոռանաք ձեզ հետ արևային ակնոցներ վերցնել։ Մեր աշխարհագրական դիրքը չեմ կարող հստակ ասել, բայց օվկիանոսների ու ժամանակների մեջ ենք ճամփորդելու:  Չվախենաք, հմուտ ձեռքերում ենք, մեզ հետ է աշխարհի առաջին կին օվկիանոսագետ Անիտա Կոնտին:

Ֆլորա Զաբել | դերասանուհի 09.05.2024

Տոմսերը չեք մոռացել, չէ՞. շատ կարևոր ներկայացման ենք հրավիրված: Ուրեմն ծանոթացեք․ Բրոդվեյի աստղ, կինոյի և թատրոնի հայտնի դերասանուհի, մի տաղանդավոր հայուհի՝ Ֆլորա Զաբել Հիչքոք։

Ավրորա Մարդիգանյան | Հայոց ցեղասպանության վերապրած 02.05.2024

Ցեղասպանության մասին պատմություններ շատ ենք լսել, սարսափելի նկարներ տեսել ու թեքել մեր հայացքները, բայց վաղ թե ուշ ստիպված ենք լինում վերհիշել։ Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ ինչ կլիներ, եթե հետ նայելու տեղ չունենայինք։ Պատկերացնու՞մ եք՝ չլինեին մարդիկ, ովքեր վաղ թե ուշ պիտի պատմեին կատարվածի մասին, չլինեին վերապրածները, չլինեին ապացույցները կամ հիշողությունները։ Կամ չլիներ Արշալույսը, ով մի օր կդառնա Ավրո...

Listen to the Հայուհի podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.