Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո

Tv HY ↓ 57 episodes

Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը:Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո:Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։

Author

Գնա՞նք կինո

Category

Tv

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 8, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

A Bronx Tale. Բրոնքսյան պատմություն 03.06.2024

«Բրոնքսյան պատմություն» քրեական դրաման ներկայացնում է Բրոնքսում ապրող երիտասարդ Կալոգերո Անելոյի կյանքի պատմությունը: Այն բանից հետո, երբ Կալոգերոն ականատես եղավ ավազակախմբի կողմից իրականացրած սպանությանը, նրա կյանքը ընդմիշտ փոխվեց: Նա պետք է ընտրություն աներ՝ լինել հորը նվիրված որդի, թե տեղական ավազակախմբի պարագլխի մտերիմ ընկերը։ Բրոնքսի աշխույժ թաղամասերի և նրա բնակիչների հետաքրքիր կյանքի պատմու...

Sex and the City. Սեքսը մեծ քաղաքում 27.05.2024

Սեքսը մեծ քաղաքում ֆիլմաշարը բոլորիս սովորեցրեց, որ Manolo Blahnik բարձրակրունկների մի զույգը կարող է կյանքում շատ խնդիրներ լուծել։ Քերին, Սամանթան, Շառլոտան և Միրանդան մեզ համար հետաքրքիր ճանապարհորդություն են կազմակերպել դեպի քաղաք, որը երբեք չի քնում: Եկեք պարզապես ընդունենք, որ աշխատանքից հետո նրանց ընկերական հավաքները հաճախ ավելի հետաքրքիր էին, քան Բրոդվեյան շոուները։ Եվ անկախ նրանից, թե դա ք...

Fleabag. Ֆլիբեգ 20.05.2024

Ի՞նչ կլինի եթե դժբախտ, արտասովոր ու սարկաստիկ Ֆլիբեգը սիրահարվի քահանային։ Կամ ի՞նչ կլինի եթե գլխավոր հերոսուհին սերիալի ընթացքում զրուցի հենց ձեզ հետ։ Համաձայն եմ՝ հարցերը կարող են տարօրինակ թվալ, բայց մենք համոզված ենք, որ 12 էպիզոդից բաղկացած բրիտանական տրագիկոմեդիան ձեզ անտարբեր չի թողնի։ Ասում են՝ երկրորդ եթերաշրջանում հետաքրքիր սիրո պատմություն կա, բայց մեզանից մեկը խիստ համաձայն չէ։ Հրավիրո...

Dead poets society. Մեռյալ պոետների ընկերակցություն 13.05.2024

«Մեռյալ պոետների ընկերակցություն» ֆիլմը միշտ հայտնվում է ճիշտ ժամանակին, երբ ունենում ես կարիքը լսելու՝ քո մտքերը կարող են փոխել աշխարհը և անհնարին ոչինչ չկա, երբ հավատում ես ինքդ քեզ։ Պարոն Քիթինգն ու իր ուսանողները այսօր ձեզ հրավիրում են Վելթոն ակադեմիա, որ լսեք պոեզիա, կտրվեք իրականությունից ու միգուցե գտնեք շատ հարցերի պատասխաններ։ «Պոեզիան, գեղեցկությունը, ռոմանտիկան,սերը ահա թե հանուն ինչի ա...

How to Lose a Guy in 10 Days. Ինչպե՞ս ազատվել տղամարդուց 10 օրում 06.05.2024

Պատկերացնենք, որ դուք չեք տեսել գլխավոր պոստեռը, չգիտեք ֆիլմի անունն ու թե ինչ ենք ներկայացնելու այս էպիզոդում։ Հիմա տալիս ենք ձեզ բանալի բառեր՝ պայման կապել, լրագրող, գովազդային գործակալ, տասը օր, ֆիկուս, հոդված, հայտնի դեղին զգեստ, Composure ամսագիր։ Միացրեք «Ի՞նչպես ազատվել տղամարդուց 10 օրում» ռոմանտիկ կոմեդիան, վերցրեք համեղ քաղցրավենիք, հետո միացեք մեր քննարկմանը, որ միասին վերհիշենք ֆիլմի ա...

Euphoria. Էյֆորիա 29.04.2024

Լաբրինթի երգերը,տիկտոկում տարածված խոսքերն ու վառ դիմահարդարումները ձեզ հաստատ պետք է հիշեցնեն Gen-z-ի ամենադիտված սերիալի՝ Էյֆորիայի մասին: Չնայած նրան,որ սերիալը շատ սուր ու զգայուն թեմաների է անդրադառնում,շատ կինոքննադատներ մեղադրել են սերիալի ստեղծողներին այն ռոմանտիզացնելու մեջ։Ի՞նչ հաղորդագրություն ուներ ֆիլմը և արդյո՞ք կերպարները կարողացան փոխանցել այն,կհասկանաք երբ լսեք այս էպիզոդը

One day . Մեկ օր 22.04.2024

2011 թվականին էմմա Մորլիի և Դեքսթեր Մեյհուի սիրո պատմությունը գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերը։ 13 տարի անց Նեթֆլիքսը անակնկալ ուներ ֆիլմի սիրահարների համար՝ դուրս եկավ սերիալ համանուն վեպի հիման վրա ։ Սիրելի կինոմաններ, այս էպիզոդում ձեզ տանելու ենք էդինբուրգ՝ «Մեկ օր» ֆիլմի ու սերիալի աշխարհ, քննարկելու ենք վերջիններիս տարբերություները, սիրելի դրվագները և նույնիսկ հասցնելու ենք անդրադառնալ բրիտ...

Listen to the Գնա՞նք կինո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.