Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո

Tv HY ↓ 57 episodes

Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը:Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո:Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։

Author

Գնա՞նք կինո

Category

Tv

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 8, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Bridget Jones's Diary. Բրիջիտ Ջոնսի օրագիրը 10.12.2024

Բրիջիտի անկեղծությունն ու խառնաշփոթ կյանքը դարձրել են նրան յուրաքանչյուրիս ամենասիրելի հերոսուհիներից մեկը։ Նրա սիրային արկածները ու ինքնաբուխ քայլերը հիշեցնում են մեզ, որ ամենակարևորը պետք է լինել հենց այնպիսին,ինչպիսին որ կաս։ Վերցրեք թեյ և միացեք մեր կինոքննարկմանը։

Gladiator 2. Գլադիատոր 2 02.12.2024

Երբ անցյալը հանգիստ չի թողնում, պայքարը սկսվում է նորից։ Լյուսիուսը՝ Մաքսիմուսի ժառանգը, կանգնած է վտանգավոր ու բարդ ընտրության առաջ՝ հռոմեական կայսրության փառքի և վրեժի ճանապարհին։ Նոր էպիկ ճանապարհորդություն, որը խոստանում է անսպասելի շրջադարձեր ու հերոսություններ, որոնք կկերտեն նոր լեգենդ։

Back to black. Վերադարձ Սևին 25.11.2024

«Վերադարձ Սևին» | «Back to Black» ֆիլմը պատմություն է այն ձայնի մասին, որը փոխեց ժամանակը։ Էմի Ուայնհաուսի վերելքներն ու անկումները, ուժեղ և խոցելի պահերը համադրվում են՝ ստեղծելով անկեղծ և ոգեշնչող պատում։ Այս ֆիլմը երաժշտության ու պայքարի մասին է, որտեղ յուրաքանչյուր նոտա դառնում է անմահ հիշողություն։  Այս կինոքննարկումը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար մեզ միացել է բլոգեր Գևորգ Հովհաննիսյանը։...

Knives out. Դանակները դուրս 20.11.2024

«Դանակները դուրս» | «Knives Out» և «Դանակները դուրս 2» | «Glass Onion: A Knives Out Mystery» ֆիլմերը սուր հումորով և անսպասելի շրջադարձերով լի դետեկտիվ պատմություններ են։ Ֆիլմերը սկսվում են անսպասելի սպանություներով, բայց առաջին հայացքից ամեն ինչ այդքան էլ պարզ ու հասկանալի չի թվում։ Դետեկտիվ Բենուա Բլանը կասկածում է բոլորին և հետաքննում է գաղտնիքներով լի ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Ֆիլմը բ...

We live in time. Ապրելու ժամանակը 12.11.2024

«Ապրելու ժամանակը» | «We live in time» ֆիլմը սրտաշարժ պատմություն է կորստի և ժամանակի բուժիչ ուժի մասին: Ֆիլմի կենտրոնում երկու հերոսներն են, որոնց հարաբերությունները ձևավորվում են անկեղծության, հույսի և անցյալի վերքերի հաղթահարման ճանապարհով: Անդրյու Գարֆիլդի և Ֆլորենս Փյուի հուզիչ դերասանական խաղը կստիպեն ձեզ տպավորված դուրս գալ կինոթատրոնից։ Միացեք մեզ լսելու տարվա ամենասպասված ֆիլմի կինոքննարկ...

Notting Hill․Նոթինգ Հիլ 05.11.2024

«Նոթինգ Հիլը» ռոմանտիկ կատակերգություն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է՝ սերը հայտնվում է հենց այն պահին, երբ նրան ամենաքիչն ենք սպասում։ Պատմությունը պտտվում է գրախանութի սեփականատեր Ուիլյամ Թաքերի և հայտնի դերասանուհի Աննա Սքոթի սիրո շուրջ: Պատահական հանդիպումից հետո նրանց միջև ծագում է յուրահատուկ կապ, որը փոխում է նրանց կյանքը: Ֆիլմը ցույց է տալիս հասարակ ու հայտնի մարդկանց հարաբերությունների...

Everything Everywhere All at Once․ Ամեն ինչ, ամենուր, միանգամից 28.10.2024

Այս էպիզոդում քննարկել ենք օսկարակիր «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» ֆիլմը՝ անդրադառնալով նրա ֆանտաստիկայից մինչև ընտանեկան դրամա ձգվող էմոցիոնալ ու խոր շերտերին: Վերլուծել ենք, թե ինչպես է ֆիլմը տարբեր իրականություններում կերտում կյանքի ու ինքնության մասին զարմանահրաշ պատկերներ: Ֆիլմը տանում է մեզ զուգահեռ աշխարհներ, որտեղ ամեն մի ընտրություն նոր իրականություն է ձևավորում՝ փոխելով կյանքի ողջ ընթաց...

The Truman Show. Թրումանի շոուն 21.10.2024

Թրումանի շոուն յուրահատուկ կինոնկար է, որը մեզ ստիպում է մտածել մեր իրականության սահմանների մասին: Ինչպե՞ս ենք մենք գիտակցում, որ մեր կյանքը վերահսկվում է, և ի՞նչ է տեղի ունենում, երբ ճշմարտությունը բացահայտվում է: Այս էպիզոդում կքննարկենք, թե ինչպես է ֆիլմը շոշափում մարդկային ինքնության, վերահսկման և իրականության խեղաթյուրման հարցերը

It ends with us. Այն ավարտվում է մեզանով 15.10.2024

Աիրելի կինոմաններ, վերցրեք ձեր պոպքորն ու հարմար տեղավորվեք. միասին գնում ենք երկրորդ եթերաշրջան, որտեղ ձեզ սպասվում են հետաքրքիր էպիզոդներ ու թեժ քննարկումներ։ Առաջին էպիզոդում քննարկել ենք «Այն ավարտվում է մեզանով» | «It Ends with Us» ֆիլմը, որը սիրո, ցավի և ինքնաճանաչման մասին է։ Ֆիլմը վերլուծում է ընտանեկան բռնության ազդեցությունը և բռնության միջավայրից դուրս գալու ուժ գտնելու կարևորությունը։...

Fight Club. Մարտական ակումբ 07.10.2024

Մարտական ակումբ ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որտեղ գլխավոր հերոսը՝ հասարակության ճնշումների մեջ ապրող անհատը, փորձում է գտնել ազատություն և իմաստ կյանքում։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա հանդիպում է Թայլեր Դուրդենին՝ անհնազանդ և խիզախ մի մարդու, որը հիմնում է գաղտնի մարտական ակումբ։ Այդ ակումբում տղամարդիկ դուրս են գալիս իրենց առօրյայի ճնշումներից՝ բռնցքամարտի միջոցով։ Սակայն ակումբի տարածվել...

13 reasons why. 13 պատճառ` ինչու 30.09.2024

«13 պատճառ` ինչու» (13 Reasons Why) սերիալը ներկայացնում է դպրոցական աղջկա՝ Հաննա Բեյքերի պատմությանը, որը իր մահվանից առաջ թողնում է 13 ձայներիզ՝ բացահայտելով իր ծանր որոշման պատճառները։ Յուրաքանչյուր ձայներիզ բացահայտում է նոր մանրամասներ և բարձրացնում հարցեր, որոնք վերաբերում են երիտասարդների կյանքի խնդիրներին։ Սերիալը թողարկվել է 2017 թվականին և արագորեն դարձել քննարկման առարկա՝ ստիպելով երիտա...

EMMA. Էմմա 23.09.2024

«Էմմա» ֆիլմը Ջեյն Օսթինի հայտնի վեպի ժամանակակից վերածնունդն է: Ֆիլմը մեզ տեղափոխում է անգլիական բարձր հասարակության աշխարհ, որտեղ երիտասարդ և հարուստ Էմման փորձում է միջամտել իր ընկերների սիրային կյանքին՝ հաճախ անսպասելի հետևանքներով: Գունեղ դեկորացիաները, հումորն ու նրբագեղ կերպարները ստեղծում են վառ և հաճելի մթնոլորտ: Ֆիլմը հմայում է իր վիզուալ դիզայնով և ժամանակակից մոտեցմամբ՝ նոր շունչ հաղորդ...

Don't Worry Darling. Մի՛ անհանգստացիր, սիրելիս 17.09.2024

«Մի անհանգստացիր, սիրելիս» (Don't Worry Darling) ֆիլմը լարված և հուզիչ թրիլեր է, որը պատմում է իդեալական, բայց տարօրինակ կյանքի մասին։ Ալիսը հանկարծ սկսում է կասկածել իր քաղաքի կատարյալ իրականությանը, և շուտով պարզվում է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է։ Ինչպիսի՞ գաղտնիքներ են թաքնված հերոսների կյանքերի հետևում։ Դե եկեք գնանք կինո ու միասին բացահայտենք բոլոր գաղտնիքները։

500 Days of Summer. Ամռան 500 օրերը 11.09.2024

«Ամռան 500 օրը» (500 Days of Summer) անսովոր սիրային պատմություն է, որտեղ սերը ավելի շատ փորձություն է, քան երջանկություն: Թոմը, ով հավատում է ճակատագրին և մեծ սիրուն, հանդիպում է Սամմերին, ով սիրո հանդեպ սկեպտիկ վերաբերմունք ունի և չի հավատում հավերժական հարաբերություններին: Ֆիլմը կոտրում է ռոմանտիկ կլիշեները՝ հարաբերությունները ներկայացնելով ոչ թե որպես դասական հեքիաթ, այլ իրական կյանքի պատմությ...

Past Lives. Անցյալ կյանքեր 02.09.2024

«Past Lives» | «Անցյալ կյանքեր» ֆիլմը հուզիչ պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են ճակատագիրը և ժամանակը բաժանել մարդկանց՝ միևնույն ժամանակ թույլ չտալով մոռանալ այն ամենը, ինչ կապում է իրենց: Երբ մանկության երկու ընկերներ, տարիներ շարունակ հեռու մնալով միմյանցից, կրկին հանդիպում են Նյու Յորքում, հին զգացմունքներն ու չարտահայտված հույզերը վերակենդանանում են: Ֆիլմի սյուժեն պտտվում է սիրո, կորո...

Inside Out. Գլուխկոտրուկ 19.08.2024

Հիմա պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր մտքերի ու զգացմունքների ամենօրյա պայքարն իրականություն է ու դարձել է հեքիաթային, հետաքրքիր ու զվարճալի մուլտֆիլմ: Իհարկե, խոսքը Գլուխկոտրուկի մասին է։ «Գլխուխկոտրուկ» մուլտֆիլմի երկրորդ մասը կրկին անդրադառնում է Ռայլիի հուզական աշխարհին, բայց հիմա աղջիկը դեռահաս է և բախվում է նոր մարտահրավերների։ Նրա մեզ արդեն ծանոթ էմոցիաները՝ Ուրախությունը, Տխրությունը, Զայր...

Lady Bird. Լեդի Բըրդ 12.08.2024

Ռեժիսոր Գրետա Գերվիգի «Լեդի Բըրդ» ֆիլմը դրամատիկ կատակերգությունն է, որը պատմում է երիտասարդ աղջկա՝ Քրիստին ՄակՖերսոնի կյանքի մասին: Գլխավոր հերոսուհին, ով ինքն իրեն կոչում է Լեյդի Բըրդ, երիտասարդության որոնումների և ինքնաճանաչման ճանապարհին պայքարում է աշխարհում իր տեղը գտնելու համար: Գերվիգի սցենարը և դերասանական կազմի հրաշալի խաղը բերել են «Լեդի Բըրդին» բազմաթիվ մրցանակներ և հանդիսատեսի սերը՝ դ...

La La Land. Լա-Լա Լենդ 08.08.2024

«Լա-Լա Լենդը» մյուզիքլի ու մելոդրամայի հիանալի համադրություն է, որը պատմում է երիտասարդ ջազ երաժիշտ Սեբաստիանի և դերասանուհի Միայի կյանքի պատմությունները։ Նրանց ուղիները խաչվում են Լոս Անջելեսում, որտեղ անվախ երազողները ձգտում են իրենց երազանքներին։ Հանճարեղ սցենար, կախարդական երաժշտություն և անմոռանալի պարային համարներ․ այս ֆիլմը կստիպի ձեզ կրկին սիրահարվել կինոյին։ Եթե համաձայն եք, գնա՞նք կինո։

Little Women. Փոքրիկ կանայք 29.07.2024

Սիրելի կինոմաններ, հրավիրում ենք լսելու մեր նոր կինոքննարկումը Գրետա Գերվիգի հայտնի ֆիլմերից մեկի՝ «Փոքրիկ կանայք» մելոդրամայի մասին: Այս կախարդական ֆիլմը ձեզ կտեղափոխի Մարչ քույրերի աշխարհ՝ ծանոթանալու Ջոյի, Մեգի, Բեթի և Էմիի հետ։ Դուք կդառնաք նրանց ընտանիքի մի մասը և կթվա, թե միասին անցնում եք կյանքի դժվարություններով ու փորձություններով: Քննարկումն ավելի հետաքրքիր դարձնելու համար խնդրել ենք մեզ...

The Gentlemen. Ջենթլմենները 22.07.2024

Սիրելի կինոմաններ պատրաստվեք․ ռեժիսոր Գայ Ռիչիի շնորհիվ ուղևորվում ենք բրիտանական գանգստերական կինոյի աշխարհ: Սյուժեն պտտվում է ամերիկացի գործարար Միկի Փիրսոնի շուրջ, ով Լոնդոնում թմրանյութերի վաճառքի հաջող բիզնես է կառուցել։ Եվ երբ նա որոշում է դուրս գալ խաղից, սկսվում է իսկական քաոս։ Ֆիլմը լի է սրամիտ երկխոսություններով, խարիզմատիկ կերպարներով և սյուժեի անսպասելի շրջադարձերով: Բաց մի թողեք մեր ն...

Challengers. Չելենջերներ 15.07.2024

Ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի «Չելենջերներ» ֆիլմը սուզվում է պրոֆեսիոնալ թենիսի աշխարհ՝ ներկայացնելով սպորտային դրաման, ինչպես նաև բարդ սիրային եռանկյունին: Ֆիլմը պատմում է տաղանդավոր և հավակնոտ թենիսիստուհի Տաշի Դոնալդսոնի մասին, ով հաղթում է իր մրցակիցներին ոչ միայն թենիսում, այլև կյանքում: Տաշին հմուտ է, հնարամիտ և մշտապես մարտահրավեր է նետում իր շրջապատի մարդկանց: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ Տա...

Interstellar. Ինտերստելլար 08.07.2024

Պատրաստվեք տարվա ամենաէպիկ տիեզերական կինոքննարկմանը: Մեթյու Մակքոնահիի, էն Հեթուեյի և Ջեսիկա Չեսթեյնի գլխավոր դերակատարմամբ «Ինտերստելլեր» ֆիլմը կստիպի ձեզ ամբողջ ընթացքում լարված դիտել ու սպասել այքոնիկ ավարտի: Վիզուալ էֆեկտները, հետաքրքիր սցենարն ու տպավորիչ դերասանական խաղը չեն թողնի հեռանալ էկրաններից: Բաց մի թողեք այս տիեզերական գրավչությունը և մեր նոր կինոքննարկումը: Անպայման դիտեք կինեմատո...

Bridgerton. Բրիդջերթոն 01.07.2024

Սիրելի կինոմաններ, պատրաստվեք, միասին գնում ենք 1800ականների Անգլիա ու քննարկելու ենք Նեթֆլիքսի ամենահայտնի սերիալներից մեկը՝ Բրիդջերթոնը։ Զարմանալի չէ, որ ցնցող զգեստները, սրամիտ երկխոսությունները և գլխապտույտ առաջացնող սիրավեպերը Բրիդջերթոնը դարձրել են միլիոնավոր հեռուստադիտողների ամենասիրելի ֆիլմաշարը։ Միացեք մեզ, որ միասին քննարկենք վերջին եթերաշրջանի գլխավոր հերոսների սիրավեպը, ամենագեղեցիկ դ...

Dune. Դյունա 24.06.2024

Անապատային Արակիս մոլորակի վրա, որտեղ բնակվում են ֆրեմենական ցեղերը, մարդկության ճակատագիրը կախված է թելից. հզոր դինաստիաները ու անողոք առաջնորդները պայքարում են գերիշխանության համար: Գլխավոր հերոսը՝ Պոլ Ատրեյդեսը, երիտասարդ և մարգարեական առաջնորդ է, որը հայտնվում է այս հորձանուտի կենտրոնում՝ օգտագործելով իր յուրահատուկ ունակություններն ու գիտելիքները պատմության ընթացքը որոշելու համար: Դյունան ճան...

Pride and Prejudice. Հպարտություն և նախապաշարմունք 17.06.2024

Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» դասական վեպի մոտիվներով 2005 թվականին թողարկվեց ֆիլմի ևս մի տարբերակ,որը ներկայացնում է Էլիզաբեթ Բենեթի և Միստր Դարսիի սիրո պատմությունը։ Ռեժիսոր Ջո Ռայթի շնորհիվ դիտողները տեղափոխվում են 19-րդ դարի Անգլիա, որտեղ սոցիալական հիերարխիան և դասակարգային տարբերությունները ամենակարևոր խնդիրներն էին: Բայց նույնիսկ այդ դժվարին ժամանակներում Դարսին ու Էլիզաբեթը կ...

Listen to the Գնա՞նք կինո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.