Kinoashkharh

Կինոաշխարհ

Tv HY ↓ 18 episodes

Բացահայտի՛ր հայկական կինոաշխարհը սովորական մարդու աչքերով։ Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան

Author

Kinoashkharh

Category

Tv

Podcast website

kinoashkharh.am

Latest episode

Jun 19, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Ռեժիսոր և դիտող հարգանքը, ԱԲ-ն ու արխիվը. զրույց Լիլիթ Մովսիսյանի հետ 19.06.2026

Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի հետ մեր առաջին փոդքաստի էպիզոդից անցել է երեք տարի, և խոսելու, թարմացումներով կիսվելու շատ թեմաներ էին հավաքվել։ Դրանցից է օրինակ «Կյանքս» ֆիլմի երրորդ մասը, «Եվրասիադոկ»-ի ժյուրիի անդամ լինելու փորձը, զարգացման փուլում գտնվող «UXXR»-ը և Հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված ֆիլմի աշխատանքները։ Այս անգամ Լիլիթը պատմում է իր ստեղծագործական գործունեության, դիտողի հանդեպ ռեժիս...

Կինոգործ #3. Արմեն Պապյան – հնչյունային ձևավորում 01.06.2026

Կինոն որքան պատկերի, այնքան էլ ձայնի մասին է: Քանի՞ անգամ ես ինչ-որ ֆիլմ դիտել ու ասել` ձայնի հետ ի՜նչ լավ են աշխատել: Հավանականությունը փոքր է, բայց հավասար չէ զրոյի: Այդպես է կարծում հնչյունային ձևավորող/ռեժիսոր, մոնտաժող և երաժիշտ Արմեն Պապյանը , որն ասում է` իր գործը ստացված է լինում, երբ դրա մասին չեն խոսում: Իսկ «Կինոգործ»-ը խոսում է. խոսում է ձայնի ու լռության, դրա կարևորության, նրբությունն...

Կինոգործ #2. Գոգ Հախեյան - դիստրիբուցիա 30.04.2026

Ովքե՞ր են կանգնած կինոյի շուկայի հետևում ու ֆիլմերը դարձնում վաճառքի պրոդուկտ։ Դրա պատասխանատուները, մեծ մասամբ, դիստրիբուցիոն կազմակերպություններն են, որոնք կամրջում են կինոն էկրաններին: «Կինոգործ» փոդքաստի երկրորդ էպիզոդի հյուրը Փարիզաբնակ Գոգ Հախեյանն է, UFO Distribution ընկերության թիմի անդամ: Այստեղ նա զբաղվում է ֆիլմերի մարքեթինգով, գրաֆիկական դիզայնով, պատրաստում է պաստառներ ու թրեյլերներ։...

Կինոգործ #1. Տիգրան Աղաջանյան - գունադրում/coloring 13.03.2026

Բարի գալուստ Կինոաշխարհի նոր նախագիծ։ «Կինոգործ» փոդքաստի շարքը ոլորտի տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց մասին է, որոնք մանրամասնորեն պատմում են կինոյում իրենց դերի ու աշխատանքային գործընթացի մասին։ Սրանք մասնագիտություններ են, որոնք անչափ հետաքրքիր ու կարևոր են կինոարտադրության մեջ, սակայն կամ հաճախ ստվերում են մնում, կամ մենք չգիտենք իրենց գոյության մասին, կամ էլ ուղղակի ունենք կիսատ պատկե...

Հարգանքի տուրք հայկական կինոյի կանանց. զրույց Ռուզաննա Բագրատունյանի հետ 27.11.2025

Մոտ մեկ տարի առաջ տպագրատնից դուրս եկավ Ռուզաննա Բագրատունյանի «Համր կինոյի խոսուն կանայք» գիտահանրամատչելի ժողովածուն: Ինչպես առաջաբանում մեկնաբանել է հեղինակը` գիրքը «փորձ է մեկտեղելու այն կանանց դիմանկարները, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու հայկական համր կինոյի լինելության ճանապարհին կանանց թողած հետագիծը»: Կինոաշխարհի փոդքաստի այս էպիզոդում զրուցում ենք կայքի հիմնադիր, խմբագիր, լրագրող...

Սինեֆիլ Միքայել Ոսկանյանն ու կինոյի երաժշտություն ստեղծելը 25.05.2024

«Մի անգամ երազումս սիմֆոնիկ սյուիտ էի գրել», - ասում է կոմպոզիտոր և թառահար Միքայել Ոսկանյանն ու շտապում ավելացնել, որ կարևորը կարողանաս դրանից ինչ-որ բաներ արձանագրել ու բերել իրականություն։ Օբերտոն լեյբլի ստուդիայում ձայնագրած այս էպիզոդը կինոյի երաժշտության մասին է։ Ֆոնային հնչող ստեղծագործությունը՝ UTOPIA | ASFALT and Miqayel Voskanyan

Երևակայությունից հեքիաթ․ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» մեկ տարեկան է 10.04.2024

Դերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ Արմինե Անդան մեկ տարի առաջ՝ 2023-ի ապրիլին կատարեց անիմացիոն ֆիլմի ռեժիսորական իր դեբյուտը։ Այս մեկ տարում կարճամետրաժ «Թռչող տերևների երգն» ընտրվել է շուրջ 50 միջազգային կինոփառատոնների կողմից, ստացել 10 մրցանակ, ներառյալ գլխավոր մրցանակներ, և 1 նոմինացիա։ Տիրապետելով կինոարտադրության գրեթե բոլոր փուլերին՝ Արմինեն Կինոաշխարհին պատմում է ֆիլմի հիմքում ընկած գաղա...

Կինոյի ու գրականության հատման կետերը 24.12.2023

Վերջերս լույս տեսավ լատվիացի հեղինակ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպի հայերեն թարգմանությունը, որը թարգմանվել է 26 լեզուներով, վաճառվել ավելի քան  200,000 օրինակով ամբողջ աշխարհում, և այս տարի նաև հասցրել է էկրանավորվել՝ դառնալով լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Առիթը բաց չթողնելով, հանդիպել եմ բանաստեղծ, վերնատուն հրատարակչության գլխավոր խմբագիր, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն...

Հայրենական մեծ պատերազմը հայկական կինոյում 11.09.2023

Վերնագրին չխաբվես, ամեն ինչ այդքան էլ բարդ չէ։ Մշակութաբան, կինոն, երաժշտությունը, և, ընդհանուր առմամբ, արվեստը փիլիսոփայական տեսանկյունից ուսումնասիրող Արման Սաֆարյանը, որը դասավանդում է հայ-ռուսական համալսարանում, խոստացել է իրա հոդվածը ներկայացնել հանրամատչելի կերպով։ Իսկ մեզ մնում է ուղղակի մոտակա 25 և ավել րոպեները վայելել որպես որակյալ դասախոսություն։

Կինոդիտումը՝ կրթության կարևոր ու անբաժան մաս 22.08.2023

«Խոսակցական անգլերենս ո՞նց զարգացնեմ» հարցը միշտ ակտուալ է, որին կա ոչ պակաս ակտուալ պատասխան՝ կինոներ նայիր։ Հենց այ էս հարցի շուրջ մտածելիս որոշեցինք փոդքաստի հյուր կանչել Հռիփսիմե Խանզադյանին, որն արդեն 20 տարի անգլերեն է դասավանդում դպրոցականների ու մեծահասակների։ Կրթության փորձագետ, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության թիմի ղեկավար Հռիփսիմեն վաղուց է կինոդիտումներն ու քննարկում...

Օֆելյա Հարությունյանի զգացմունքային «Գյուղը որ կանգնի» ֆիլմը 23.07.2023

Մենակություն, դատարկություն, կիսատություն․․․ Սրանք այն թեմաներն են, որոնց ռեժիսոր Օֆելյա Հարությունանն ամփոփել, բայց չի սահմանափակվել իր «գյուղը, որ կանգնի․․․» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում։ Հեղինակը նախ այս ֆիլմի հետ լրիվ ուրիշ պլաններ ուներ՝ վավերագրել բացառապես կանանցով բնակեցված հայկական գյուղը, բայց արդեն վերջնական տարբերակում իրական կանանց հավաքական կերպարներին մարմանավորել են դերասաններ...

Վավերագրող Իննա Մխիթարյանն իր «Թոնրատան» հերոսներից մեկն է 13.07.2023

Երկար տարիներ զբաղվելով վավերագրական լուսանկարչությամբ ու արժանանալով տարբեր մրցանակների, Իննա Մխիթարյանը միայն վերջերս ա սկսել մտածել էն մասին, որ ֆիլմը գուցե ավելի ազդեցիկ գործիք ա հենց նույն վավերագրության համար։ Հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Թոնրատունը» նուրբ թելերով միացնում ա ներկան ոչ շատ հեռու անցյալին ու էլ չեմ ուզում շատ բան ասել, որովհետև հա՛մ Իննան ա շատ սիրուն ու մանրամասն պատմում...

Վիզուալ էֆեկտների մասին՝ թեյնիկների համար 07.06.2023

Թեյնիկը վատ իմաստով չէ, ուղղակի այնպիսի բաներ են կատարվում կինոյում, որ շատերս չգիտենք, թե ինչպես են աշխատում տեխնոլոգիաները։ Մեզ այս հարցում օգնել է վիզուալ էֆեկտների լուսավորության ավագ մասնագետ Խաչիկ Աստվածատրյանը, որն աշխատել է հայտնի Assasin's Creed, Call of Duty, PUBG խաղերի վրա։ Քանի որ Խաչիկն այս պահին գտնվում է Բուդապեշտում, ձայնագրությունն իրականացրել ենք հեռավար։

Դավիթ Մուրադյանն ամփոփում է հայ կինոյի 100-ամյակը 20.05.2023

Այս տարվա ապրիլին մեկնարկել են հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Հոբելյանական տարեթիվը հատկապես նշանակալի է համամարդկային նոստալգիայի ֆոնին, երբ հինը հետաքրքիր է ու էկզոտիկ։ Սակայն ի՞նչ ասել է թե 100-ամյա կինոյի պատմություն։ Կինոգետ ու գրող Դավիթ Մուրադյանն օգնում է նախնական ու բավական ամփոփ պատկեր ստանալ այդ ամենի մասին։ հեղինակից՝ էպիզոդը հատկապես օգտակար կլինի կինոյ...

Կինոյի դիմահարդարում (cinema makeup) 30.04.2023

Յուրաքանչյուր կապտուկ, յուրաքանչյուր շրթներկ ֆիլմին ռեալիստականություն, տրամադրություն ու ոճ հաղորդելու կարևոր գործիք է։ Այդ գործիքներով է աշխատում Ալբինա Թունյանը։ Իր կարիերայի հինգ տարիների ընթացքում նա դիմահարդարել է սիթքոմերի, տարբեր միջազգային նախագծերի, ֆիլմերի, այդ թվում նաև վերջիններից՝ «Գործակալ 044»-ի դերասանական կազմին։ Ալբինա Թունյանը պատմում է կինոյի դիմահարդարման առանձնահատկություննե...

Լիլիթ Մովսիսյանի «Պայքարը» ֆեմինիստական է 12.04.2023

Խաղարկային կինոյի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյաննը մոտ չորս տարի առաջ որոշեց մուտք գործել վավերագրական աշխարհ։ Արդյունքում ծնվեց «Պայքարը», որն անասնաբույժ դառնալու երազանքով ապրող դեռահաս Կարինեի մասին է։ Բանն այն է, որ աղջկա ընտանիքի անդամները, հատկապես շնամարտերով զբաղվող հայրը, դեմ է դստեր երազանքին։ Արդյո՞ք Կարինեն անասնաբույժ կդառնա, թե՞ զոհ կգնա պատրիարխալ հասարակության նորմերին։

Կրկնօրինակում․ երազանքի աշխատանք 17.03.2023

Մասնագիտությունը, որը թույլ է տալիս քեզ զգալ հոլիվուդյան ֆիլմում կամ մարմնավորել սիրածդ անիմացիայի հերոսին՝ շատերիս երազանքն է դեռ մանկուց։ Արաքսյա Մելիքյան բավական վաղուց է իր երազանքն իրականություն դարձրել, որում շատ է օգնել իր ավելի քան 20 տարվա դերասանական փորձը՝ թատրոն, կինո, հեռուստատեսություն։ Բացի «ինչ է դա, ինչ անել-չանելու» կարգի հարցերից անրադարձել ենք նաև «դուբլյաժ» կոչվածի հայաստանյան...

Երբ Լիլիթ Ալթունյանը տխուր էր 01.02.2023

Ի՞նչ ես անում, երբ տխրում ես։ Ի՞նչ ես զգում բացի տխրությունից, ի՞նչ պատկերներ ես տեսնում այդ պահին։ Մտածե՞լ ես, թե որն է տխուր զգացմունքներից ազատվելու հիմնական միջոցը։ Այս հարցերին իր առաջին անիմացիոն ֆիլմում պատասխանել է մանկական գրքերի հեղինակ, նկարազարդող, տատու արտիստ և արդեն անիմատոր Լիլիթ Ալթունյանը։ «Երբ ես տխուր եմ» հեղինակային ֆիլմը Հայաստան-Ֆրանսիա համատեղ արտադրություն է, ցուցադրվել է...

Listen to the Կինոաշխարհ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.