Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո
Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը:Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո:Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Remarkably Bright Creatures 08.07.2026 18:18
Կյանքը երբեմն ամենագեղեցիկ սցենարները գրում է այն ժամանակ, երբ թվում է՝ այլևս ոչինչ չի փոխվելու։ «Remarkably Bright Creatures» ֆիլմը խոսում է կորստի, սիրո ու մարդկային կապերի բուժող ուժի մասին՝ հիշեցնելով, որ կյանքի ամենագեղեցիկ հանդիպումները հաճախ անսպասելի են։
Թունելից 13 կմ հեռավորության վրա 30.06.2026 23:10
«Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը հոգեբանական լարվածությամբ ու ներքին անհանգստությամբ հագեցած պատմություն է, որտեղ մթնոլորտը առաջին իսկ պահերից սկսում է թողնել իր ազդեցությունը: «Գնա՞նք կինո» փոդքասթի շրջանակում առաջին անգամ ֆիլմի մասին խոսել ենք հենց ֆիլմի հեղինակ՝ Ռուբեն Եսայանի հետ։
Obsession. Մոլեգնություն 22.06.2026 18:11
Obsession-ը խաղում է վտանգավոր սահմանների հետ՝ ստեղծելով մութ ու անհանգիստ աշխարհ։ Ու ինչքան խորն է գնում պատմությունը, այնքան ավելի դժվար է հասկանալ՝ սա սե՞ր է, մոլուցք, թե ինքնակործանման տարբերակ։
Hamnet. Համնետ 16.06.2026 19:48
«Համնետ» ֆիլմը պատկերում է կորստից հետո մնացող դատարկությունը՝ ցույց տալով, թե ինչպես է ցավը դանդաղ փոխում մարդկանց հոգին։ Այս անգամ մեր կինոքննարկմանը միացել է բլոգեր, երաժիշտ Էթերի Հովհաննիսյանը։
Adolescence. Պատանեկություն 08.06.2026 20:58
«Adolescence» սերիալը պատմություն է այն տարիքի մասին, երբ մարդը միաժամանակ փորձում է հասկանալ աշխարհն ու ինքն իրեն։ Յուրաքանչյուր հերոս կարծես պայքարում է իր ներսի աշխարհի հետ, որտեղ զգացմունքները հաճախ ավելի բարձր են, քան բառերը։ Եվ հենց իրական ու անչափ մարդկային անկեղծությունն է, որ պատմությունը դարձնում է ազդեցիկ։
Soul. Հոգի 02.06.2026 19:03
«Հոգի» մուլտֆիլմը պատմություն է մի մարդու մասին, որն այնքան երկար էր վազել իր երազանքի հետևից, որ մոռացել էր կանգ առնել ու լսել իր ներսի ձայնը։ Մուլտֆիլմը ջերմ հիշեցում է, որ երջանկությունը ապրում է ամենօրյա մանրուքներում, որոնք մենք հաճախ չենք նկատում։
Sinners. Մեղսագործները 02.06.2026 17:53
«Մեղսագործները» ֆիլմում ամեն ինչ թվում է գեղեցիկ այնքան ժամանակ, մինչև «մթությունը» չի սկսում խոսել։ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք փորձում են փրկել իրենց, մինչ անցյալը դանդաղ քանդում է ամեն ինչ նրանց շուրջ։ Իսկ ֆիլմի ավարտվելուց հետո մնում է զգացողություն, որի մասին երկար ժամանակ հնարավոր չէ մոռանալ:
Pulp Fiction. Քրեական ընթերցվածք 19.05.2026 21:15
Քվենտին Տարանտինոն «Քրեական ընթերցվածք» ֆիլմում խառնում է հանցագործությունները, սև հումորը, փիլիսոփայական երկխոսություններն ու անսպասելի շրջադարձերը՝ ստեղծելով իր սեփական կինեմատոգրաֆիկ լեզուն։ Կինոյի պատմության ամենակուլտային աշխատանքներից մեկը քննարկել ենք ռեժիսոր, բլոգեր, ինֆլյուենսեր Տարոն Հարությունյանի հետ:
The Drama. Դրամա 11.05.2026 18:20
Երբեմն ամենամեծ դրամաները սկսվում են ոչ թե աղմուկից, այլ մի փոքր լռությունից, որը ոչ ոք ճիշտ չի հասկանում։ Դրամա ֆիլմը բացվում է հենց այն պահին, երբ Չարլին իմանում է Էմմայի գաղտնիքը։ Այդ բացահայտումը չի պայթում միանգամից․ այն դանդաղ ներս է մտնում նրանց հարաբերություններ ու սկսում փոխել ամեն մանրուք։ Եվ որքան փորձում են պահել հարաբերությունները, այնքան ավելի պարզ է դառնում, որ որոշ ճշմարտություններ...
Good Will Hunting. Խելացի Ուիլ Հանթինգ 04.05.2026 21:06
Գաս Վան Սենթի «Խելացի Ուիլ Հանթինգ» ֆիլմը պատմում է հանճարի ու ցավի խաչմերուկում կանգնած երիտասարդի մասին, որը պետք է ընտրի՝ փախչել, թե ընդունել ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա: Այս անգամ մեր կինոքննարկմանը միացել է «Կինոդարան»-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը:
One battle after another. Մարտը մարտի հետևից 28.04.2026 17:36
Ֆիլմը, որը Փոլ Ադերսոնին բերեց սպասված Օսկար, պատմում է անվերջ պայքարի մասին, որտեղ յուրաքանչյուր հաջորդ մարտը ավելի ծանր է, քան նախորդը։ «Մարտը մարտի հետևից» ֆիմի վերջում հասկանում ես՝ ամենակարևոր մարտը միշտ քո ներսում է։
The Secret Life of Walter Mitty. Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը 07.04.2025 20:16
«Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» ֆիլմը պատմում է սովորական թվացող մարդու մասին, որի ներսում թաքնված է մի ամբողջ աշխարհ՝ լի արկածներով, երազանքներով ու անհավանական փայլով։ Ֆիլմը հուզում է իր պարզությամբ ու խորությամբ՝ հիշեցնելով, որ երբեմն ամենամեծ ճամփորդությունը սկսվում է այն պահին, երբ մենք համարձակվում ենք անել առաջին քայլը։ Սա մի պատմություն է՝ ինքնաբացահայտման, սիրո և կյանքի իրական համը զգա...
A Real Pain․ Իրական ցավ 24.03.2025 20:22
Զարմիկներ Դեյվիդն ու Բենջին ճանապարհ են ընկնում Լեհաստան՝ իրենց հանգուցյալ տատիկի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, բայց այս ուղևորությունը վերածվում է անցյալի վերքերն ու ընտանեկան լարվածությունը բացահայտող արկածի։ Ճանապարհին նրանք բախվում են ոչ միայն իրենց հակասական բնավորություններին, այլև ժառանգության և ինքնության խորը հարցերին։ Ֆիլմը հումորի ու զգացմունքայնության համադրությամբ ցույց է տալիս...
The Gorge. Կիրճը 17.03.2025 21:28
Երբ երկու անծանոթներ hայտնվում են խորհրդավոր ու մահաբեր կիրճում, նրանք հասկանում են, որ այստեղ ոչինչ պատահական չէ։ Փրկությունը կախված է ոչ միայն պայքարից, այլև այն գաղտնիքներից, որոնք նրանք պետք է բացահայտեն միմյանց մասին։ Բայց արդյո՞ք ճշմարտությունն ավելի վտանգավոր չէ, քան հենց կիրճը։
Anora. Անորա 11.03.2025 20:22
Օսկարակիր այս կինոնկարը ոչ միայն պատմություն է, այլ նաեւ հայելի՝ ուղղված դեպի ներս, որտեղ ի հայտ է գալիս մեր խորը էությունը՝ մտածելու ու կարեկցելու հերոսուհուն։ Անորան անցնում է ցավի, կորստի ու ինքն իրեն գտնելու խիտ ու մութ ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր վայրկյան՝ առաջ գնալ կամ հանձնվել, դառնում է ճակատագրական ընտրություն։
Beautiful Boy. Գեղեցիկ տղա 24.02.2025 21:38
«Գեղեցիկ տղա» ֆիլմը պատմություն է սիրո և ցավի սահմանին կանգնած հոր և որդու մասին: Երբ Նիկը մոլորվում է կախվածության մութ լաբիրինթոսում, Դևիդը մնում է նրա կողքին՝ ամեն անգամ նորից հավատալով վերականգնման հրաշքին: Հոր անձնական պայքարը ու որդու հուսահատությունը միաձուլվում են անսահման դառնության և հույսի մեջ: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է գտնել լույսն ու հավատարիմ մնալ միմյանց, նույնի...
The Substance. Սուբստանցիա 17.02.2025 22:05
Երբ կատարյալ գեղեցկությունը վերածվում է մղձավանջի, իրականությունն սկսում է փլուզվել։ Սուբստանցիա ֆիլմը սահմռկեցնող պատմություն է ինքնության, վերահսկման և արհեստական կատարելության մասին։ Նոր էպիզոդում քննարկել ենք ֆիլմի սարսափը, սիմվոլիկան և արդիականությունը։ Որտե՞ղ է անցնում սահմանը իրականի ու արհեստականի միջև և որտե՞ղ է այդ փոփոխության կործանարար գիծը։ Այս անգամ մեր կինոքննարկմանը միացել է Կոլյա...
Anyone but you. Ցանկացած ոք, բացի քեզնից 10.02.2025 19:54
Ի՞նչը կարող է սխալ գնալ, եթե ձևացնես, որ սիրահարված ես նրան, ում ընդհանրապես տանել չես կարողանում։ «Anyone But You» ֆիլմը անհարմար պահերի, անսպասելի շրջադարձերի և անկեղծ ծիծաղի կատարյալ համադրություն է։ Երբ կյանքը քեզ ստիպում է ձևացնել, որ սիրահարված ես, ամեն բան հնարավոր է։ Բայց զգուշացիր՝ երբեմն խաղացած զգացմունքները կարող են ավելի իրական լինել, քան պատկերացնում ես։
Heretic. Հերետիկոս 03.02.2025 19:54
«Հերետիկոս»-ը լարված հոգեբանական թրիլեր է, որտեղ հավատը փորձության է ենթարկվում, իսկ ճշմարտությունը մնում է ստվերում: Երբ հերոսները հայտնվում են վտանգավոր խաղի մեջ, նրանք ստիպված են ընտրել՝ կառչե՞լ իրենց համոզմունքներից, թե՞ փախչել: Ֆիլմը բացահայտում է մարդկային մտքի ամենախորունկ ու մութ անկյունները, որտեղ հավատարմությունն ու կասկածը խառնվում են իրար: Լարվածությունն սեղմում է օղակ, ստիպելով հերոսն...
Pearl Harbor. Փերլ Հարբոր 27.01.2025 19:29
Pearl Harbor| Փերլ Հարբոր ֆիլմը պատմում է 1941 թվականի սարսափելի հարձակման մասին, երբ Ճապոնիայի օդուժը հարվածեց ամերիկյան ռազմաբազային: Ֆիլմում հանդիպում ենք երկու երիտասարդ տղարմարդու՝ Ռեյվին և Դենիին, որոնք պաշտում են նույն կնոջը՝ Եվա Դեվիսին։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային ուժը բախվում անարդարությանն ամենադժվար իրավիճակներում և թե ինչպես է պատերազմը փոխում կյանքերն ու մարդկային փոխհ...
Normal People. Նորմալ մարդիկ 21.01.2025 19:44
«Normal People» | «Նորմալ մարդիկ» ֆիլմը նրբորեն բացահայտում է Մարիաննայի և Քոնելի սիրո պատմությունը, որը խորապես կապված է նրանց վախերի, ցավի և կարոտի հետ։ Այս ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է սերը փոխել մարդկանց, կապել նրանց նույնիսկ ամենադժվար պահերին։ Ֆիլմը հուզում է իր անկեղծությամբ և հիշեցնում, որ իսկական սերն ապրում է նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում
The Holdovers. Լքվածները 14.01.2025 20:39
«Լքվածները» | «Holdovers» ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են տոները միավորել ամենաանհավանական մարդկանց: Խիստ ուսուցիչը, դպրոցի խոհարարն ու միայնակ ուսանողը ստիպված են կիսել մեկուսացած դպրոցական հանրակացարանը տոնական օրերին: Կռիվների, հումորի և անկեղծ զրույցների միջով նրանք դառնում են միմյանց կյանքի կարևոր մասը: Այս ֆիլմը հիշեցնում է, որ կապն ու աջակցությունը կարող են փոխել կյանքերը...
Love Actually. Իրական սեր 30.12.2024 19:27
Սերն ամենուր է՝ կյանքի փոքրիկ հրաշքներում, անսպասելի հանդիպումներում ու սրտից սիրտ փոխանցվող խոսքերում։ Այս ֆիլմը հյուսում է պատմությունների մի կծիկ, որտեղ սերն անընդհատ ձևափոխվում է՝ դառնալով ներշնչանքի, ուժի և հույսի աղբյուր։ «Իրական սերը» հիշեցնում է, որ սերը սահմաններ չունի. այն ամենաբարձր նոտան է, որ կյանքն առաջարկում է։ Թույլ տվեք, որ այն դառնա ձեր սիրո պատմության մի մասը՝ լցնելով ձեր Ամանոր...
Home Alone. Տանը մենակ 24.12.2024 21:16
«Տանը մենակ» ֆիլմը սիրելի դասական է, որտեղ փոքրիկ Քևինը տոներին պատահաբար մնում է միայնակ: Նրա արկածները սկսվում են, երբ պարզվում է, որ ընդամենը ութ տարեկան տղան ոչ միայն պետք է մի քանի օր միայնակ ապրի, այլեւ պաշտպանվի երկու ոչ շատ խելացի գողից, որոնք փորձում են թալանել իրենց կարծիքով դատարկ տունը: Ֆիլմը լցված է հումորով, ընտանեկան ջերմությամբ և Սուրբ Ծննդյան կախարդանքով:
The Holiday. Արձակուրդ՝ փոխանակմամբ 16.12.2024 19:46
Երբեմն ամանորյա հրաշքը սկսվում է նոր էջից ու անսպասելի որոշումից։Երբ երկու կանայք փոխանակում են իրենց տները՝ հեռանալով իրենց սովորական կյանքից, պարզվում է, որ նրանք գտնում են այն, ինչ ամենից շատ էին փնտրում։ Տոնական հրաշքներով լի այս ֆիլմը հիշեցնում է, որ ճակատագիրը կարող է սպասվածից ավելի ջերմ նվերներ մատուցել։
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.