Տիգրան Գրիգորյան
Գիտության շուրջ
Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։
Author
Տիգրան Գրիգորյան
Category
Podcast website
Latest episode
Aug 13, 2024
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#33 Իրանական սփյուռք․ Լիլիթ Սաֆրաստյան 13.08.2024 16:42
Սփյուռք հասկացության դասական ընկալումը ձևավորվել է դեռևս վաղնջական ժամանակներում։ Իրանական սփյուռքը ձևավորվել է համեմատաբար նոր – նորագույն շրջանում և առնչվում է վերջին հարյուրամյակում Իրանում տեղի ունեցած քաղաքական շարժումներին։ Իսլամական հեղափոխությունն այս առումով առավել նպաստեց իրանական սփյուռքի առաջացմանը, որն ընդգրկում էր հասարակական լայն շրջանակներ։ Արևելագետ Լիլիթ Սաֆրաստյանն իր խոսքում ան...
#32 Թեոկրատիա․ Աննա Դավթյան – Գևորգյան 06.08.2024 16:18
Թեոկրատի եզրը ծագել է հունարեն θεός — աստված և χράτός- իշխանություն բառերից, այն պետականության ձև է, որտեղ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացված է հոգևոր վերնախավի ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է հրեա մատենագիր Հվսեփոս Փլավիոսի աշխատություններում։ Սովորաբար կրոնապետության մեջ գերագույն իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ...
#30 Հետաքննական լրագրություն․ Նարինե Ղալեչյան 23.07.2024 14:19
Հետաքննող լրագրողի աշխատանքը տեխնիկապես մոտ է նրան, ինչ անում են ոստիկանները, քննիչները կամ փաստաբանները, սակայն հիմնական նպատակը ոչ թե անձանց պատասխանատվության ենթարկելն է, այլ` դեպքին հասարակական հնչեղություն տալը։ Լրագրող Նարինե Ղալեչյանն իր խոսքում անդրդարձել է հետաքննական լրագրության մեջ անհատների պատմությունների կարևորությանը, բռնությանը և սոցիալական հարաբերությունների հարցերին։
#29 Երկաթի դար․ Նժդեհ Երանյան 16.07.2024 16:22
Երկաթի դարը նախնադարյան հասարակության կյանքի նախորդ փուլերի՝ քարի դարի և բրոնզի դարի համեմատ, խիստ կարճ է տևել․ հիմնական ժամանակագրական սահմանները մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերն են, երբ Եվրոպայի և Ասիայի նախնադարյան շատ ցեղեր արդեն ունեցել են երկաթի սեփական արտադրություն, և հիմք է դրվել դասակարգային հասարակությանն ու պետությանը։ Այս եզրն առաջին անգամ գործածել է դանիացի հնագետ Կ․ Յու․ Թոմսենը 19-րդ դարում։...
#28 Սուրճի հետագիծը․ Տաթև Սարոյան 27.06.2024 15:34
Սրճենու վայրի տեսակները հայտնի են մարդկությանը դեռևս անհիշելի ժամանակներից, սակայն դրա ընտելացումը և մշակությունը լայնորեն տարածում են գտել միայն զարգացած միջնադարում։ Գիտնականների պնդմամբ սուրճի հայրենիքն են համարվում հյուսիս – արևելյան Աֆրիկան և Արաբական թերակղզին, որտեղ էլ առաջին անգամ բացահատվել են վերջինիս օգտակար հատկությունները։ Սուրճի ներթափանցումը եվրոպական աշխարհամաս լիովին փոխակերպեց դր...
#27 Ֆոտոլրագրություն․ Անի Գևորգյան 19.06.2024 16:07
Ֆոտոլրագրողի, վավերագրողի աշխատանքն ամբողջացնում է մամուլի առաջադրած ծրագրային խնդիրները։ Այն ոչ միայն լրացնում ու առավել տպավորիչ է դարձնում նյութի բովանդակությունը, այլ նաև, ըստ էության, ներկայացնում է ինքնուրույն արժեք։ Փաստը՝ որպես մամուլի հիմնական կռվան, վավերագրողի և ֆոտոլրագրողի ձեռքում դառնում է անառարկելի պատմական ապացույց և իրեղեն վկայություն ապագայի համար։ Ֆոտոլրագրության և վավերագրութ...
#26 Արվեստի կառավարում․ Ալեքս Միրզոյան 12.06.2024 16:01
Արվեստի մենեջմենթը վերաբերում է գեղագիտական, ստեղծագործական, կոմերցիոն, կազմակերպչական և իրավական խնդիրների կառավարմանը։ Արվեստի կառավարման մեթոդները, սակայն, էապես տարբերվում են շուկայի, տնտեսության և պետական համակարգի կառավարման մեզ հայտնի ձևերից։ Արվեստի կառավարման նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի իրագործել տարբեր նախագծեր։ Արթ մենեջեր Ալեքս Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է ար...
#25 Էնոլոգիա․ Ամալյա Իսկանդարյան 06.06.2024 15:33
Էնոլոգիան գինու մասին գիտությունն է․ տերմինը ծագել է οἶνος – գինի բառից ու վերաբերում է խաղողագործությանը և գինեգործությանը վերաբերող բոլոր հիմնարար խնդիրներին։ Այն առչվում է ինչպես նյութագիտությանը, օդերևութաբանությանը, բուսաբանությանը, այնպես էլ՝ տակառագործությանը, շուկայագիտությանը, առևտրին և համտեսի արվեստին։ Էնոլոգները զբաղվում են գինու վերլուծությամբ ՝ գերազանցապես հիմնվելով գիտական և զգայակ...
#24 Հեքիաթ․ Ալվարդ Ջիվանյան 27.05.2024 16:45
Հեքիաթները բանահյուսական ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ սյուժեներով, չափազանցություններով ու հրաշապատում տարրերով։ Դրանք հիմնականում ներկայացնում են չարի և բարու աննահանջ պայքարը և հերոսների, որոնք հանդես են գալիս ամենատարբեր հատկանիշներով։ Այս ստեղծագործություններում կարելի է հանդիպել ֆանտաստիկ էակների, ոգիների և առասպելական արարածների, որոնք ուղեկցում են հեքիաթների հերո...
#23 Բիոէթիկա․ Անի Խալաֆյան 20.05.2024 14:56
Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկայի խնդրին նվիրված հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը։ 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոտերը օգտագործեց այս եզրը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղա...
#22 Օմար Խայյամը և պարսից գրականության ոսկեդարը․ Գառնիկ Գևորգյան 14.05.2024 16:09
Միջնադարյան Իրանի գրականությունը և մասնավորպես Խայյամի բանաստեղծական արվեստը գիտնականների բնորոշմամբ հանդիսանում է համաշխարհային պատմության մեծագույն նվաճումներից մեկը։ Նրա գրվածքներն աչքի են ընկնում յուրօրինակ ոճով, սեղմ կառուցվածքով և բովանդակային խորությամբ, որոնք արատացոլում են իրանական մշակույթի բազմագույն ներկապնակը։ Իրանակագետ Գառնիկ Գևորգյանն իր խոսքում ներկայացրել է Օմար Խայյամի բանաստեղծ...
#21 Հայկական միլլեթը և Օսմանյան կայսրությունը․ Վեներա Մակարյան 06.05.2024 15:53
«Միլլեթ» արաբերեն բառ է, որը նշանակում է ազգություն, սակայն Օսմանյան կայսրության տարածքում այն մատնանշում էր մարդու դավանական և ազգային պատկանելությունը, մասնավորապես՝ ոչ մուսուլման լինելը։ Պետոթյան վարչական համակարգը բաղկացած էր երկու հիմնական բաժանումներից՝ տարածքային և դավանական: Ըստ այդմ հասրակությանը բաժանվում էր ոչ թե ըստ էթնո-լեզվական, այլ՝ կրոնական պատկանելության: Օսմանյան կայսրության ոչ մ...
#20 Մասկուլինություն և ֆեմինիզմ․ Հրայր Խաչատրյան 29.04.2024 15:49
20 - րդ դարի մտածողության սահմանում ուշագրավ էր մասկուլիզմի և ֆեմինիզմի խնդիրը` կանանց և տղամարդկանց սոցիալականացմանը վերաբերող այն քննարկումները, որոնք, ենթարկվելով բազմաթիվ շահարկումների, վերաճեցին հասարակական շարժումների։ Արմատական հոսանքների բախումն ի վերջո կազմավորեց երկու հոգեբական և փիլիսոփայական ուղղություններ, որոնք արագորեն ներթափանցեցին մշակույթ և արվեստ. մասկուլինությունը, որի առանցք...
#19 Աղոթք․ Անուշ Ապրեսյան 22.04.2024 16:05
Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է․ «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև մենք աղոթում ենք» (Հռոմ. Ը 26)։ Աղոթքը ընդգծում է հավատցյալի և Աստծո կապը՝ ցույց տալով կատարելության հասնելու ուղին։ Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության՝ աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։...
#18 Պելևինը և ռուսական պոստմոդեռնը․ Ալեքսանդրա Ավագյան 15.04.2024 15:37
Խորհրդային կայսրության փլուզումից հետո ռուսական մշակույթը և հատկապես գրականությունը հայտնվեց մի տեղապտույտում, որից սկսեցին ելքեր որոնել նորարար և տաղանդավոր բազմաթիվ հեղինակներ։ Փակ սահմանների, պաշտոնական քարոզչության, գրաքաննության, ազատ աշխարհի մերժման ետնախորքում այս գրողները սկսեցին քննել պատմությունն ու հետսովետական մարդուն։ Սակայն պետք է ասել, որ գրականության և քաղաքականության երկխոսություն...
#17 Be Bop. ջազային սերունդ․ Ռիմա Տիգրանյան 08.04.2024 18:13
Ջազի պատմությունը հարուստ է փառավոր էջերով, որոնց թվում առավել նշանակալի են 20–րդ դարի առաջին կեսի զարգացումները։ 1940–ականները երաժշտության պատմության մեջ հայտնի են սվինգի, մեղեդային ջազի հաղթարշավով, դասական թեմաների թարմ մշակումներով և կատարողական նորարարություններով։ Այս դարաշրջանը բնութագրող կարևոր նորամուծություններից էր նաև ռասսայական խտրականությունը մերժող «բի բոպը»։ Ջազային այս նոր ժանրը...
#16 Քրդական հարց․ Գոռ Երանյան 01.04.2024 16:05
Քրդական հարցը համընկնում է Օսմանյան կայսրության պատմության թերևս ամենաբարդ ժամանակաշրջանի հետ։ Առաջին աշխարհամարտում կրած ձախողումները, քաղաքական համակարգի աղճատումը և միջէթնիկական խնդիրներն ի վերջո ծնունդ տվեցին ենթակա ժողովուրդների ապստամբություններին։ Քրդերը ևս միացան այս համընդհանուր շարժմանը և սկսեցին իրենց ազատագրական պայքարը Մերձավոր Արևելքում։ Այս խնդիրն իր ավելի քան հարյուրամյա գոյության...
#15 Բիենալե․ Սոնա Հարությունյան 25.03.2024 14:51
Բիենալեների ձևաչափը համեմատաբար նոր երևույթ է արվեստի ներկայացման բնագավառում և լայնորեն կիրառվում է թե՛ Եվրոպայում և թե՛ ԱՄՆ-ում։ Դրանք ժամանակակից արվեստին նվիրված բազմաֆունկցիոնալ միջոցառումներ են։ Այդ փառատոները հանդիսանում են ինտերակտիվ համագործակցության հարթակներ և ներառում են ամենատարբեր ուղղվածության ցուցասրահներ, թանգարաններ, արվեստանոցներ եւ ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է բիենալեներում ց...
#14 Քաղաքական լրագրություն․ Կարլեն Ասլանյան 19.03.2024 15:57
Քաղաքական լրագրությունը մշտապես հանդիսացել է հասարակական զարգացումների լոկոմոտիվը, որի խնդիրը պետական ինստիտուտների գործնեության լուսաբանումն է։ Որպես կանոն պետությունների քաղաքական համակարգում մամուլին մեծ դեր է վերապահվել։ Այն ոչ միայն տեղեկության վերլուծության և փոխանցման գործառույթ ունի, այլ նաև հասարակության շերտերի միջև երկխոսություն ձևավորելու գլխավոր գործոններից է։ Քաղաքական լրագրությունն...
#13 Անահիտ աստվածուհի․ Նազենի Ղարիբյան 11.03.2024 16:44
Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը անտիկ Արևելքի մեծագույն ստեղծագործություններից է։ Այն հայտնաբերվել է պատմական Բարձր Հայքի Երիզա ավանի մոտակայքում (այժմ Թուրքիայի տարածքում) և 19–րդ դարի վերջին տեղափոխվել է Լոնդոն` տեղ գտնելով արվեստների թագավորական հավաքածուում։ Դիցուհին ավանդաբար ասոցացվել է հելլենական պաթեոնի Արտեմիս աստվածուհու հետ և համարվել մայրության, որսի, լուսնի և պտղաբերության մարմն...
#12 Հողի ճարտարապետություն. Համազասպ Աբրահամյան 04.03.2024 15:44
Հողի ճարտարապետությունը մարդկության կարևորագույն ձեռքբերումներից է։ Այն հանդիսանում է քաղաքակրթության զարգացման ուշագրավ ցուցիչ, որը ներառել է Հին Աշխարհի մեզ հայտնի գրեթե բոլոր տարածաշրջանները։ Սակայն հողի ճարատարապետությունը, որպես կյանքի բաղկացուցիչ մաս, վերաբերում է ոչ միայն կառուցողական արվեստին, այլ նաև մարդու մշակութային գործնեության մյուս ոլորտներին։ Այսպիսով հողաշեն մշակույթի տասնյակ հուշ...
#11 Հարահունչ պատարագ․ Արաքս Շահինյան 26.02.2024 18:24
Հարահունչ պատարագը միջնադարյան Եվրոպայում ծնունդ առած յուրօրինակ ծես էր, որի հիմքում ընկած էր հոգու փրկության գաղափարը։ Այն պատվիրվող հոգեհանգստյան կարգ էր և տարբերվում էր բուն պատարագից նրանով, որ ծեսն ընթանում էր անընդհատ սաղմոսերգությամբ և կարող էր անգամ տարիներ տևել։ Այս ծեսի միջոցով արքունիքն ու ազնվականները ընդգծում էին իրենց հավատը երկնային արքայության հանդեպ և ըստ էության փորձում էին հսկայ...
#10 Կոմունիզմ․ Համո Սուքիասյան 19.02.2024 16:29
Կոմունիզմ բառը ծագել է կոմունա (համայնք) բառից և վերջնական ձևակերպում ստացել միայն 1848 թվականի Մարքսի հռչակագրով։ Այն առանց դասակարգերի հասարակություն ստեղծելու՝ համայնականության գաղափարի խտացումն էր, որի առանցքային ուղղություններից էին մարքսիզմը, անարխիզմը հետագայում նաև լենինիզմը և անձի պաշտամունքի վրա հիմնված ստալինիզմը։ Կոմունիստները մերժում էին կրոնի գոյությունը և համարվում առաջադիմական շարժ...
#9 Կենսագրավեպ․ Արմեն Սարգսյան 05.02.2024 16:29
Համաշխարհային գրականության մեջ կենսագրավեպերը հայնտնի են դեռևս վաղնջական ժամանակներից։ Գրական այս ժանրը մեծ ազդեցություն է ունեցել պատմական կերպարների և նրանց դերի վերաարժևորման համար։ Այն միտված է լուսաբանել ոչ միայն մարդկանց ճակատագրերը, այլ նաև վավերագրական փաստերի հիման վրա ներկայացնել դարաշրջանի ոգին և անցքերը։ Կենսագրավեպի խոշոր վարպետներ են եղել Ստենդալը, Մանֆրեդը, Վիկտոր Հյուգոն, Մորիս Դրյ...
#8 Ֆուտուրիզմ․ Արքմենիկ Նիկողոսյան 29.01.2024 14:34
1909 թվականին Ֆիլիպպո Մարինետտին հեղափոխեց համաշխարհային արվեստն իր նշանավոր Ֆուտուրիզմի մանիֆեստով։ Այն հռչակում էր նոր դարաշրջանի ծնունդը, որի հայացքն ուղղված էր դեպի ապագան, և որն անշրջելի հերքում էր անցյալի արվեստի ավանդներին վերադառնալու բոլոր միտումները։ Ֆուտուրիստները փառաբանում էին ապագան և փորձում էին կյանքի կոչել առաջին հայացքից տարօրինակ և պոպուլիստական թվացող անհավանական ձեռնարկներ։ Այ...
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.