Տիգրան Գրիգորյան
Գիտության շուրջ
Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։
Author
Տիգրան Գրիգորյան
Category
Podcast website
Latest episode
Aug 13, 2024
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#7 Սրբախոսություն․ Շավարշ Ազատյան 22.01.2024 15:36
Սրբախոսական գրականությունը հսկայական ազդեցություն է ունեցել քրիստոնեության ձևավորման և տարածման գործում։ Այն ջատագովական ոգով գրված բնագրերի ամբողջություն է, որը ներառում է վարքաբանությունը, վկայաբանությունը, սրբերի մասունքներին վերաբերող բանահյուսական նյութը և այլն։ Ժամանակակից պատմագիտության տեսանկյունից սրբախոսական ժանրը մեծ հետաքրքրություն է առաջացնում, և այժմ խիստ արդիական են այս թեմայով կատա...
#6 Լուսավորականություն․ Զավեն Տոնոյան 15.01.2024 11:47
«Լուսավորականությունը» 17-րդ դարում սկիզբ առած սոցիալ-գաղափարական շարժում էր, որն ըստ էության ազդարարում էր միջնադարի ավարտը, կաթոլիկ եկեղեցու նահանջը և գիտության վերելքը Արևմուտքում։ Այն մի կողմից հանում էր մարդուն «անչափահասության» վիճակից, բարձրացնում անհատի դերը, իսկ մյուս կողմից, ինչպես նշում է Թեոդոր Ադորնոն. «ձգտում էր կործանել առասպելները և երևակայությունը գիտելիքի միջոցով»։ Լուսավորականու...
#5 Սիոնիզմ․ Արման Խաչատրյան 04.01.2024 13:48
«Սիոնիզմը» 19-րդ դարի առաջին կեսին սկիզբ առած հրեական ազգայնական շարժում էր, որի նպատակն էր Իսրայելի պետության ստեղծումը։ Այն որպես քաղաքական եզր սահմանել է նշանավոր գիտնական Թեոդոր Հերցելը։ Իսրայելի պետության «ոդիսականը» ժամանակակից պատմագիտության խնդրահարույց հարցերից է, որն առավել նշանավորվում է արևելյան Միջերկրականում սկիզբ առած արյունալի հակամարտությամբ։ Այժմ էլ արաբաիսրայելական կոնֆլիկտը շար...
#4 Արթ լրագրություն․ Լիլիթ Գրիգորյան 26.12.2023 17:52
Մշակութային լրագրությունը 19-րդ դարում ձևավորված մասնագիտական փորձառություն է, որի գլխավոր նպատակը եվրոպական արվեստասեր հասարակությանը մշակութային անցուդարձին ծանոթացնելն էր։ Հետագայում բազմաթիվ եվրոպական լրագրեր սկսեցին լուրջ ուշադրություն դարձնել արվեստի մասին սյունակներին, և աստիճանաբար ձևավորվեց արթ լրագրությունը։ Այսօր ևս լրագրության այս ուղղությունը մեծ ճանաչում ու կարևորություն ունի աշխարհո...
#3 Էքզիստենցիալիզմ․ Աշոտ Ստեփանյան 16.12.2023 17:00
Էքզիստեցիալիզմը կատաղի դարաշրջանի ծնունդն է․ գոյաբանական որոնումների այն բանաձևը, որը ձևակերպեցին պատերազմի արհավիրքներով անցած մտածողները։ Հոգևոր որոնումների, ազատության և հավերժական հարցադրումների սահմանում գտնվող մարդը դարձավ էքզիստեցիալիզմի քննության առարկան։ Բազմաթիվ փիլիսոփաներ և գրողներ են անդրադաձել էքզիստենցիալիզմի հայեցումներին՝ ի դեմս Կիերկեգորի, Սարտրի, Կամյուի և բազմաթիվ այլ հեղինակնե...
#2 Եվգենիկա․ Աստղիկ Հովհաննիսյան 09.12.2023 16:31
Համաշխարհային գիտության պատմությունը հարուստ է բազմաթիվ տեսություններով և հիպոթեզներով՝ ինչպես ճշմարիտ, այնպես էլ կեղծ։ Մարդկային մտքի զարգացման ոլորտում հսկայական դերկատարում են ունցել կեղծ հիպոթեզները, որոնք իրականում նպաստել են փորձարարությանը և գիտնականների աննահանջ պրպտումներին։ Այդ տեսությունների շարքին է դասվում նաև «եվգենիկան»՝ ընտրյալ գեների գիտակարգը, որը շատ արագ քաղաքական ենթատեքստ ստա...
#1 Էպոս. Հայկ Համբարձումյան 29.11.2023 16:54
Հերոսների և դյուցազունների կյանքը միշտ ոգեշնչել է մարդկանց։ Այդ պատմությունները, որոնք հագեցած են էպիկական դրվագներով պարունակում են սիրո, խիզախության և մարդկային երևակայության անսահման հորիզոններ։ Էպոսները պատմում են ժողովուրդների կյանքի, նրանց հավաքական երևակայության մասին և հանդիսանում են յուրօրինակ մշակութային ցուցիչ։ Գրականագետ Հայկ Համբարձումյանը պատմել է հայկական էպոսի և դրա պատմումներում տ...
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.