movsessaryan
Rock Talk Podcast
Փոդքաստ Մովսես Սարյանի հետ«Ռոք Թոք»-ում մենք խոսում ենք բարդ թեմաներից պարզ լեզվով։«Ռոք Թոք» փոդքասթի ընթացքում զրուցելու ենք տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։ Չենք վախենալու խորանանք դետալների մեջ, շոշափելու ենք թեմաներ, որոնք կարան ճեղքեն մեր փիլիսոփայությունը։ Անպայման կոտրելու ենք կարծրատիպեր, ու առհասարակ գնալու ենք այնտեղ, որտեղ թաքնված են ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։
Author
movsessaryan
Category
Podcast website
Latest episode
Apr 27, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk 27.04.2026 1:57:34
Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk 19 Այս զրույցի ընթացքում ռեժիսոր Տարոն Հարությունյան հետ քննարկում ենք, թե ինչպես է աշխատում #կինո յի լեզուն։ Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես կարող է մեկ մուլտֆիլմը կամ #ֆիլմ ը հիշեցնել մեզ մեր արժեքների մասին ու օգնել կայացնել կյանքի կարևոր որոշումները։ Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝ Կինոյի ս...
Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18 27.04.2026 1:34:46
Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18 Ինչո՞ւ են շատերը տարիներով մարզվում, բայց այդպես էլ չեն հասնում ցանկալի արդյունքի։ Իրականում ֆիթնեսը միայն ծանրություն բարձրացնելը չէ։ Այս փոդքասթի ընթացքում Ալեքսի հետ քանդում ենք #ֆիթնես ի մասին բոլոր հին ու սխալ կարծրատիպերը, որոնք մինչ օրս տարածված են մարզասրահներում։ Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝ Ինչո՞...
Ռուբեն Մեսչյան. IBM-ից մինչև JSconf Armenia. Ծրագրավորման Ճանապարհը | Rock Talk 17 12.12.2025 2:04:31
Ռուբեն #Մեսչյան . IBM-ից մինչև JSconf Armenia. #Ծրագրավորման Ճանապարհը | Rock Talk 17 Այս թողարկման հյուրը Ռուբեն Մեսչյանն է։ Զրույցի ընթացքում նա ներկայացնում է իր մասնագիտական ուղին ծրագրավորման և կրթության ոլորտում՝ ուսանողական տարիներից մինչև աշխատանքի ընդունվելը IBM-ում։ Քննարկվում են արդյունավետ դասավանդման մեթոդները, կրթության մատչելիության բարձրացման գործիքները, մաթեմատիկայի դերը ծրագրավոր...
Հրանտ Խաչատրյան - Կփոխարինի՞ արդյոք AI-ը ծրագրավորողներին։ AI-ի ապագան և սահմանափակումները 16.08.2025 2:17:06
Հրանտ Խաչատրյան - Կփոխարինի՞ արդյոք #ai -ը ծրագրավորողներին։ AI-ի ապագան և սահմանափակումները | Rock Talk Podcast #16 Զրույց գիտնական, արհեստական բանակնության մասնագետ, YerevaNN հետազոտական կենտրոնի հիմնադիր և հրաշալի մարդ՝ Հրանտ Խաչատրյանի հետ #science #programming #chatgpt #grok4 #firebird #armenia ====== հղումներ՝ Հյուրը - https://www.facebook.com/share/1A67Ytr9kq Հրանտի ողեղի պարունակությունը...
AI ը Փրկելու է Հայաստանը? reArmenia յի Տնօրեն Գևորգ Պողոսյանի Հետ | Rock Talk Podcast #15 07.07.2025 2:01:59
AI ը Փրկելու է Հայաստանը? reArmenia յի Տնօրեն Գևորգ Պողոսյանի Հետ Գևորգ Պողոսյանի հետ քննարկում ենք #AI -ի հեղափոխությունը և ինչպես այն կփոխի մեր աշխարհը: Գեորգը պատմում ա #reArmenia -յից և իրենց կազմակերպած «AI քեզ բան» դասընթացներից։ Գևորգը Idram-ի, TCF-ի և բազմաթիվ այլ հաջողակ ընկերությունների հիմնադիրն ա։ Բայց 2020 թվի պատերազմից հետո թողել ա իր բոլոր գործերը ու կենտրոնացել reArmenia-յի միջոցո...
ԱԹՍ մշակույթի հիմնախնդիրները Հայաաստանում | Rock Talk Podcast #14 03.06.2025 2:24:56
Զրուցում ենք ArmDrone (@ArmDroneCommunity ) համայնքի հիմնադիր՝ Հայկ Կարապետյանի հետ։ Բացահայտում ենք FPV դրոն ռեյսինգի աշխարհը և ԱԹՍ մշակույթի զարգացումը Հայաստանում: Քննարկում ենք դրոնների սպորտային, ռազմական և կրթական նշանակությունը, համայնքի առջև ծառացած մարտահրավերները և ապագայի հեռանկարները: Իմացեք, թե ինչպես կարող եք միանալ այս արագ զարգացող ոլորտին: #fpvdroneracing #fpv #drone 00:00 -...
Մարքեթինգ, Բիզնես և Հայաստանի Մշակույթ: Ինչպես ճիշտ SMM անել Հայաստանում | Rock Talk Podcast # 12 08.05.2025 1:28:36
🎯 Այս տեսանյութում մենք խոսեցինք մարքեթինգի, բիզնեսի և Հայաստանի մշակույթի մասին: Մեր հյուրը՝ մարքեթինգի և SMM-ի մասնագետ է, ով 25 տարի ապրել է Ռուսաստանում, կիսվում է իր փորձով և խորհուրդներով: Սկսեցինք #socialmediamarketing -ից, targeting-ից և մարքեթինգից՝ խոսելով Instagram-ի, Facebook-ի և YouTube-ի գովազդային հնարավորությունների մասին: Բայց քանի որ մեր հյուրը երկար տարիներ ապրել է Ռուսաստանու...
Սմբատ Գոգյան - Ձանձրույթի կարևորություն, կրիտիկական մտածելակերպ ու ինչպես սովորեցնել երեխային մտածել 08.05.2025 1:57:14
Սմբատ Գոգյանի հետ քննարկում ենք Ադիի և Բուդիի պատմությունը 🍿🍿🍿 Սմբատը պատմում է «Քառակուսի» հիմնադրամի մասին ու կիսվում դասագիրք գրելու փորձից։ Խոսել ենք կրթական համակարգի մասին՝ սկսած ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառներից մինչև հանրակրթություն։ Հետաքրքիր, անկեղծ և խորքային զրույց մի մարդու հետ, ով իսկապես մտահոգված է հայ երեխաների ապագայով։ #education #maths #imo ====== հղումներ՝ «Ք...
Քո ինտուիցիան խաբում ա քեզ, հավատա հավանականությանը | Rock Talk Podcast #11 31.03.2025 1:55:55
Քո ինտուիցիան խաբում ա քեզ, հավատա հավանականությանը Խոսեցինք Ամերիկյան Համալսարանի Data Science ծրագրի ղեկավար Հաբեթ Մադոյանի հետ։ Քննարկեցինք, թե ինչպես ա մարդը օգտագործում ստատիստիկան առօրյա կյանքում ու ինչ հաճախ սխալներ ա անում։ #datascience #ai #statistics ====== հղումներ՝ Հյուրը - https://www.instagram.com/habet Ես - https://www.instagram.com/movses.saryan/ Rock Talk համայնքը - https://www.i...
Ինչպե՞ս Հաղթահարել Դեպրեսիան և Կառուցել Հաջող Հարաբերություններ | Rock Talk Podcast #10 25.03.2025 1:43:36
Ինչպե՞ս Հաղթահարել Դեպրեսիան և Կառուցել Հաջող Հարաբերություններ | Rock Talk Բացահայտեք երջանկության գաղտնի բանալիները Rock Talk-ի հայտնի խոսնակ, Life Coach՝ Մարատ Հակոբջանյանի հետ։ Այս զրույցի ընթացքում խոսել ենք՝ ✓ Ինչպես բարձրացնել ինքնագնահատականը և հասնել ձեր նպատակներին ✓ Թոփ 3 սխալները, որոնք քանդում են հարաբերությունները ✓ Դեպրեսիայի իրական պատճառները և հաղթահարման ուղիները ✓ Ինչպես հասկանա...
Ինչպես օգտվել կրիպտոից առանց ռիսկերի, ու որտեղ են բանկերը մեզ խաբում 02.03.2025 1:44:50
Ինչպե՞ս օգտվել կրիպտոից առանց ռիսկերի, ու որտեղ են բանկերը մեզ խաբում Խոսեցինք բլոկչեյն տեխնոլոգիաների փորձագետ Մարտուն Կարապետյանի հետ։ Քննարկեցինք, թե ինչպես կարող ենք բոլորս օգուտ քաղել կրիպտոյից առանց ռիսկերի հենց այսօր։ Անդրադարձանք նաև, թե ինչ նորարարություններ են սպասվում կրիպտո աշխարհում ապագայում: Խոսեցինք նաև Հայաստանի կառավարության ու բանկերի՝ կրիպտոյի նկատմամբ վերաբերմունքի մասին։ #cr...
Հայ ադրբեջանական հակամարտություն և քաղաքական ապագան, Քաղաքական վերլուծություն | Rock Talk Podcast #8 17.02.2025 1:52:09
Հայ ադրբեջանական հակամարտություն և քաղաքական ապագան, Քաղաքական վերլուծություն Այսօրվա մեր հյուրն է քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը։ Նրա հետ քննարկել ենք Հայ-ադրբեջանական հակամարտությունը, հնարավոր քաղաքական զարգացումները և Հայաստանի ապագան։ Նաև խոսել ենք էֆեկտիվ կառավարության չափանիշներից և համեմատել ենք բռնապետական մոդելները ժողովրդավարականներ հետ։ #politics #armenia #analysis #currentaffairs Նարեկի...
Ինչպես սկսել փոդքասթ 0ից։ Նժար կրթական փոդքասթի պատմությունը 02.02.2025 1:36:42
Ինչպես սկսել փոդքասթ 0ից։ Նժար կրթական փոդքասթի պատմությունը Այսօրվա մեր հյուրն էր Անգելնինա Աֆյանը։ Նժար կրթական փոդքաստի հիմնադիրը: @NzharPodcast Քննարկել ենք հայաստանի կրթական համակարգի մարտահրավերները, փոդքասթինգի աշխարհը և թե ինչպես սկսել սեփական նախագիծը սահմանափակ ռեսուրսներով։ Զրուցեցինք նաև համալսարանական կրթության, ինքնակրթության և կյանքի իմաստի մասին։ #education #podcast #success ==...
Ճարտարապետի գաղտնիքները․ ի՞նչ չգիտենք այս մասնագիտության մասին 20.01.2025 1:51:59
Ինչպե՞ս է AI ը փոխում ճարտարապետությունը Այսօրվա հյուրը՝ Նարբեհ Ալլահվերդին, ավագ ճարտարապետ է, ով Իրանից տեղափոխվել է Հայաստան: Զրույցի ընթացքում մենք խոսեցինք ճարտարապետության ոլորտի մասին՝ սկսած առօրյա աշխատանքից մինչև կրթություն և ապագայի մարտահրավերներ: Նարբեհը կիսվեց իր փորձով և տեսլականով՝ ինչպես է փոխվում ճարտարապետությունը արհեստական բանականության դարաշրջանում, ինչ հեռանկարներ կան երիտա...
Ինչպե՞ս ստեղծվեց առաջին հայրենական արբանյակը՝ Հայասաթ-1ը | Rock Talk Podcast #5 04.01.2025 1:59:48
Ինչպե՞ս ստեղծվեց առաջին հայրենական արբանյակը՝ Հայասաթ-1ը | Rock Talk Podcast #5 Այսօր մեր հյուրն է ֆիզիկոս, արբանյակային ինժեներ, Bazoomq և Space42 #space ընկերությունների համահիմնադիր՝ Վաչիկ Խաչատրյանը։ Այսօր քննարկել ենք հայրենական առաջին արբանյակի #satellite ՝ Hayasat-1 ի ստեղծումը և նրա կարևորությունը Հայաստանի համար։ Խոսել ենք նաև աստղադիտակներից #telescope, Space42-ի կազմակերպած աստղադիտման...
Որքանո՞վ ենք մենք մեր գործողությունների հեղինակը | Rock Talk Podcast #4 21.12.2024 1:36:59
Որքանո՞վ ենք մենք մեր գործողությունների հեղինակը | Rock Talk Podcast #4 Խոսեցինք փիլիսոփա և ուսուցիչ Սիփան Հայրապետյանի հետ։ Քննարկեցինք բազում փիլիսոփայական հարցեր, այդ թվում՝ թե արդյոք կա՞ ազատ կամք։ Ի՞նչ է գիտակցությունը, և ինչպե՞ս պետք է վերաբերվենք արհեստական բանականությանը, եթե այն դառնա գիտակից։ #philosophy #education #podcast ====== հղումներ՝ Ես - https://www.instagram.com/movses.saryan/...
Ինչպե՞ս օգտագործել հոգեբանությունը ավելի լավ կյանք ունենալու համար | Rock Talk Podcast #3 06.12.2024 1:44:45
Ինչպե՞ս օգտագործել հոգեբանությունը ավելի լավ կյանք ունենալու համար Խոսեցինք Կլինիկական #հոգեբան և հոգեթերապևտ Լենա Մանուկյանի հետ: Քննարկեցինք #հոգեբանություն ը որպես գիտություն և որպես գործիք մեր ամենօրյա #կյանք ը բարելավելու համար: Սովորեցինք ինչպես չտրվել մանիպուլյացիաներին և ինչպես պատվով տանել դժվար իրավիճակները: 00:00 - Ներածություն 01:22 - Հոգեբանության էությունը 07:49 - Լենայի կրթությունը...
Խաղ խաղալը մասնագիտություն ա! Dota 2 և կիբերսպորտ | Rock Talk Podcast #2 22.11.2024 1:40:26
Dota 2, Counter-Strike, Կիբերսպորտ, Շախմատ, Անիմե, Մանգա, Ceeeb | Rock Talk Podcast #2 Խոսեցինք նախկին պրոֆեսիոնալ #dota2 խաղացող Դավիթ "Dizz" Արզումանյանի հետ։ Քննարկեցինք տարբեր թեմաներ՝ #dota, #counterstrike, #chess (շախմատ) և այլ խաղերի ազդեցությունը մտածողության վրա և դրանց շուրջ հավաքված կարծրատիպերը։ #cybersport -ի դերը Հայաստանում։ Dizz-ի ծանոթությունը #sumail-ի, Ceb-ի, GH-ի, #yatoro-ի, ու...
Հարաբերականության Տեսություն, Սև Խոռոչներ, Տարածաժամանակ, Գրավիտացիոն Ալիքներ | Rock Talk Podcast #1 11.11.2024 1:20:57
Հարաբերականության Տեսություն, Սև Խոռոչներ, Տարածաժամանակ, Գրավիտացիոն Ալիքներ | Rock Talk Podcast #1 ֆիզիկոս-Տեսաբան Վարդազար Քոթանջյանի հետ խոսեցինք կախարդանք թվացող, բայց թեև իրական, ֆիզիկաի երևույթների մասին։ Փորձեցինք ինտուիտիվ հասկանանք Ալբերտ Այնշտայնի հարաբերականության տեսությունը, տարածաժամանակի կորացումը, մեծ պայթյունի մոդելը և շատ ավելին։ Rock Talk ալիքի մասին՝ Rock Talk-ում մենք խոսում...
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.