Anna Velitsyan
Deep Parenting
Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz -----------------------------
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
ՀԵՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ․ «Ծնողական սերը ինքնակրթությունն է» 30.04.2024 1:16:35
Դերասան, հաղորդավար, գեղեցիկ և անսահման վառ ու դրական անձնավորություն Հերմինե Ստեփանյանի հետ զրույցն առանձնացել է "իրերն իրենց անուններով կոչելու", մեր ներսի երեխային ոչ մի դեպքում չկորցնելու, երեխաներին "հանգիստ թողնելու" ու ծնողության ողջ պրոցեսը վայելելու նուրբ արվեստի մասին բուռն քննարկում-զրույցով։ Դո՛ւք ևս վայելեք! ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://...
ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԱՐԱՄՅԱՆ ․ «Արժեքները սերմանելով է, որ կարող ենք տալ ազատություն» 20.04.2024 1:01:41
Քահանա, աստվածաբան, գիտնական, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ տեր Մեսրոպ քհն Արամյանի հետ խոսել ենք իր յոթ զավակների հետ հայրական փորձի, նրանց հոգևոր հենարան լինելու, երեխաներին "բաց թողնելու", բայց մինչ այդ պարտադիր կարևոր հենք դնելու, կրթության, գիտության և այլ թեմաներից։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://w...
ԵԳՈՌ ԳԼՈՒՄՈՎ․ «Երեխաներին պետք է թևեր տանք, ազատությունը՝ չսահմանափակենք» 10.04.2024 1:11:28
Ռադիո Վանի սիրված հաղորդավար Գոռ Գրիգորյանի (Եգոր Գլումովի)՝ չորս զավակների հոր հետ մի քիչ փիլիսոփայել ենք, մի քիչ հումոր արել, ու մի ահագին անկեղծացել 9-ից 23 տարեկան երեխաներին մեծացնելու սիրելի ու բարդ կողմերի մասին։ Ինչպես ինքն է՝ հուզական, բաց ու անկեղծ, այդպես էլ, իհարկե, մեր զրույցը ) Սրտիկեք ու տարածեք, թող կարևորի մասին զրույցները շատերին հասնեն! ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https:/...
ՍԻՐՈՒՆ ՄԻՆԱՍ․ «Երեխաները մեր մեջ ընդգծում են գեղեցկությունը» 30.03.2024 59:33
Eden էսթետիկ բժշկության կենտրոնի, Siroon Skin Bar-ի, Routine մաշկի խնամքի միջոցների հիմնադիր Սիրուն Մինասի հետ խոսել ենք երեխաների ծնվելուց հետո մեր մեջ գեղեցիկը նկատելու, նախադեպեր գտնելու և դրանց վրա հիմնվելու, ընտանիքում եղած կամ չեղած սերը երեխաներով պահելու, Սիրունի մանկության փորձառության և շատ այլ բաներից։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior h...
ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ «Ուզում եք մեզ լավ լինի, բայց չգիտեք՝ որն է մեզ համար լավ» 20.03.2024 52:43
Դեռահաս Լեյլի Խաչատրյանի հետ խոսել ենք այն ամենից, ինչ մենք կուզեինք հարցնել մեր դեռահասներին, բայց քաշվում ենք, ամաչում ենք, չգիտենք՝ ինչպես։ Բոլոր ներկա ու ապագա դեռահասների ծնողներին՝ պարտադիր նայելու։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://w...
ՆԱՐԵԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ․ «Երեխայի վստահությունը չկորցնելը ամենակարևորն է» 10.03.2024 1:09:06
Հայաստանի ամենահայտնի փոդքաստեր, rearrange փոդքաստի հեղինակ և վարող Նարեկ Ամիրխանյանի հետ խոսել ենք երիտասարդ պապայության իր փորձից և համոզմունքներից, որոնցից շատերը ապշեցնող կերպով իմաստուն են։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport...
ՆԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ «Չկա մի բան, որ դու անես, ու ես քո կողքին չլինեմ» 29.02.2024 1:06:19
«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հիմնադիր, Հանրապետական վերականգնողական կենտրոնի և «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն, երեք զավակների մայր Նարինե Մանուկյանի հետ խոսել ենք հատուկ կարիքներով երեխա մեծացնելու, ընտանիքի մյուս երեխաներին «հերիքելու», երեխաների կողքին ամեն խնդրի դեպքում ամուր կանգնելու, դպրոցում խնդիրների, հավատը չկորցնելու և մի շատ զավեշտալի պատմության մասին...
ԴԱՎԻԹ ՅԱՆ․ «Երեխաները կգտնեն ճիշտ ձևը ապրելու ռոբոտների հետ» 20.02.2024 53:53
Դավիթ Յանը աշխարհի ամենահայտնի հայերից է ՏՏ, արհեստական բանակության և ռոբոտաշինության ոլորտներում։ Դավիթը պատկերացնում է աշխարհը մեզանից լրիվ այլ կերպ՝ մեծ ու ռոբոտների հետ սերտ համագործակցության մեջ։ Դավիթի հետ զրուցեցինք երեխաներին փոքրուց ճիշտ սնվելու սովորույթներ փոխանցելու կարևորության, ռոբոտների հետ նույն տան մեջ ապրելու, արհեստական բանականության հետ լեզու գնտելու ու ապագայի աշխարհը հանգիստ...
ԱՆԱԻՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ․ «Երեխա ունենալու համար պիտի պատրաստ լինես ֆիզիկապես, հոգեպես, ֆինանսապես» 10.02.2024 1:10:20
Դերասանուհի և բարեգործ Անաիս Սարդարյանը, ինչպես միշտ, բաց ու անկաշկանդ պատմեց մեզ իր ծնողության փորձառության, ծանր օրերի, լուսավոր կետերի մասին հումորով, թեթև, երբեմն հուզիչ, երբեմն էլ կտրուկ դիրքորոշումներով, բայց էլի անկեղծ։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport We...
ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ․ «Ծնող լինելը ամենադժվար տրվող առաքելությունն է» 30.01.2024 1:03:27
Հազարավոր մանուկների և երեխաների «ամենայն հայոց» մանկաբույժ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն, ԱԱԻ-ի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ Ղազարյան Հրաչուհի Ալբերտովնայի հետ խոսեցինք երեք երեխաների բժիշկ մայր լինելու բոլոր կողմերից՝ սկսած սեփական երեխաներին հիվանդ օրերին չհերիքելուց, վերջացրած նրանց միմյանց հետ ոչ մի դեպքում չհամեմ...
ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ․ «Լինել երեխայի ազատության և պատասխանատվության հովանավորը» 20.01.2024 1:13:31
«ReArmenia» համագործակցության հարթակի տնօրեն և հինգ երեխաների հայր Գևորգ Պողոսյանի հետ խոսել ենք շատ երեխա ունենալ-չունենալու դիլեմայից, երեխաներին ազատություն տալուց, պատասխանատվություն ձևավորելուց, փողի հետ վարվել սովորեցնելուց, փոքրուց բարեգործության վարժեցնելուց ու էլի շատ ոգևորող ու սթափեցնող թեմաներից։ -------------- ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.fac...
ԱՐԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ․ «Չպետք է թողնենք, որ հիասթափությունը գերակշռող լինի» 10.01.2024 1:00:14
«Մեդիամաքս» մեդիաընկերության տնօրեն, երկու դստրերի հայր Արա Թադևոսյանի հետ խոսեցինք Սովետի մեր մանկության ու այսօրվա մանկության տարբերությունների, երեխաներին սահմանափակելու մեր իրավունքի և դրա բացասական կողմերի, պապայի դերի, երեխայի հետ առճակատման, նրանց հետ որակյալ ժամանակ անցկացնելու և, իհարկե, մեդիագրագիտության մասին։ -------------- ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior ht...
ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ․ «Իմ լավագույն ուսուցիչը երեխան է» 30.12.2023 1:06:00
"Տոնացույց" մշակութային կենտրոնի հիմնադիր, երաժիշտ Հասմիկ Բաղրամյանի հետ խոսեցինք երեխաներին արմատներին հաղորդ դարձնելու կարևորթյան, հեքիաթների սիմվոլիզմի, բնության հետ կապի, բաց լինելու, ծեսերի ու ավանդույթների կարևորթյան մասին։
ԱՐԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ «Իմ պարտականությունը որպես ծնող կոնցեպտներ ներդնելն է» 20.12.2023 1:12:52
Նստեցինք ու լուրջ գաղափարներից, բայց թեթև ու հավես խոսեցինք Loft ՀԿ-ի նախագահ Արևիկ Համբարձումյանի հետ, ով, թեև երիտասարդ (ընդամենը 3 տարվա) մայր է, բայց իր անձի ու մտքերի ողջ խորությամբ խոսեց պարտադիր խորհելու հիմնաքարային թեմաներից։
ՎԱՀԵ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ․ «Երեխային պիտի տաս հնարավորություն, չպիտի բանտարկես» 10.12.2023 1:08:25
Հայկական ամենաբարի ու ճանաչված բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ խոսել ենք իր չորս զավակների դաստիարակության հարցում իր ներգրավվածության, երեխաների մոր անփոխարինելի դերի, երեխաներին սիրող ծնող լինելու բանաձևի, ծնողական երազանքների իրականացման ճանապարհի, երեխաներին "ճիշտ" համոզելու, աղջիկների հայ լինելու առանձնահատկությունների մասին։
ԱՍՏՂ ՆԱԴԻՐՅԱՆ․ «Մի մոռացեք խնամել ձեր ներքին երեխային»․ 30.11.2023 1:07:38
Բոլոր հայ մամաների "քնի փերի" Աստղ Նադիրյանի հետ խոսել ենք մամայության ծանր շրջանների, դրանց հաղթահարման իր փորձառության, ծնողական մեղքի զգացման ու դրանց օգնող միջոցների, մեր ներսի ծայրահեղությունների մասին, և ամենակարևորը՝ անկեղծացել ենք մեր ներսի երեխային տեսնելու, լսելու ու նրա պահանջմունքները բավարարելու վրա։
ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Այն, ինչ իրենց են իմ մեջ փոխում, էլ փոփոխության ենթակա չէ»․ 20.11.2023 1:13:59
Դավիթի հետ խոսել ենք աղջիկներին մանկուց "թափափած" դերից, իր զույգ աղջիկների համար ամեն-ամեն ինչ անելու ու ակտիվ հայր լինելու հաճույքից, հասարակության մեջ կանանց դերի արժեզրումից և դրա տխուր հետևանքներից, երեխաներին իրական (ոչ թե կեղծ) ընտրություն տալու կարևորությունից։
ՍՈՆԱ ԿՈՇԵՑՅԱՆ․ «Տատիկ-պապիկից շատ էլ ո՞վ կարող է այդքան սիրել»․ 10.11.2023 1:20:58
«Այբ» հիմնադրամի երկար տարիների տնօրեն Սոնա Կոշեցյանը շեշտադրում է մի քանի կարևոր կետ․ տղա և աղջիկ մեծացնելու տարբերությունները, հոգատարության և հուզականության զարգացումը ընտանի կենդանու շնորհիվ, «լավ դպրոց» հասկացությունը, երեխաների մասնագիտական կողմնորոշման ուղենիշները և այլն։
ՆԱՐԵԿ ՎԱՆ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ․ «Հեղինակությունը ծնվում է երկխոսության արդյունքում, այլ ոչ բարձր ձայնի»․ 27.10.2023 1:00:49
Երկու որդիների հայր, միաժամանակ իրավաբան, նկարիչ, գրող և պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ զրուցել ենք տանը պատերին նկարելու հաճույքի, երեխաների ազատությունը չսահմանափակելու, "պապա" և "հայր" բառերի սկզբունքային տարբերության, աշխատանքն ու երեխաների հետ ժամանակը համակցելու, հայրության ամենամեծ մարտահրավերի, արմատների փոխանցման, արարման միջոցով ինքնախնամքի, Նարեկի սիրո բանաձևի մասին:
ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ․ «Հայրիկներին ներգրավելով, չենք դադարում լինել լավ մայրիկ»․ 20.10.2023 1:21:26
Բարձր պրոֆեսիոնալ, ծնողի եզակի օրինակ ու անկեղծ մարդ, հոգեբան Լուսինեի Աղաբեկյանի հետ խոսել ենք ծնողավարական իր և ամուսնու մոդելից, դրա բարդ կողմերից, ներողություն խնդրելու նուրբ արվեստից, հայրերին որպես լիարժեք ծնող դիտելու և դարձնելու կարևորությունից, երեխաներին պիտակավորելու վտանգներից, ծնողական վախերից, ինքնախնամքի ձևերից։
ԱՐԱՄ ՓԱԽՉԱՆՅԱՆ․ «Եթե դու այսքանը հասկանում ես, դու երեխայի հետ խնդիր չունես»․ 13.10.2023 1:39:28
Երկու դստրերի հայր Արամ Փախչանյանի հետ խոսել ենք նրա Հայաստան տեղափոխվելու մասին, «ապահով» հայր լինելու հիմնաքարերի, երեխայի պարտադրանքի օղակների և մեխանիզմների, երեխայի ընդունելի ու անընդունելի արարքների, հայ երեխայի ինքնության խնդրի, ծնողական ուշադրության պակասի և երջանիկ ու խելոք ծնող լինելու համար երկու ամենակաևոր բաների մասին։
ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ․ «Մենք գիտենք՝ ոնց երեխա լինել, երեխաները դեռ չգիտեն՝ ոնց ծնող լինել»․ 06.10.2023 1:01:41
Երկու որդիների հայր, միշտ զբաղված ու միշտ գերակտիվ, դրական ու եռանդուն Էրիկ Անթառանյանի հետ խոսել ենք Արցախի բլոկադայում մնալուց հետո իր նոր գիտակցումների, 21-րդ դարում ծնողի "փոստարարի" դերի, ծնողին նմանվելու երեխաների ձգտման երկու երեսների, երեխային անվերապահ աջակցելու, այլ ոչ թե վերևից պարտադրելու, իր ափսոսանքների, թերացումների ու հաջողությունների մասին։
ՄԱՐԻԱՄ ՄՈՎՍԻՍՅԱՆ․ «Ավելի շատ բան եմ սովորում երեխաներիցս, քան իրենց եմ տալիս»․ 09.09.2023 1:15:04
Deep Parenting փոդքաստին կարող եք օգնել՝ նվիրելով փոքրիկ գումար ու ապահովելով որակյան բովանդակություն ձեր կյանքում 🌐parenting.am ԱՋԱԿՑԵԼ 🔴YouTube https://www.youtube.com/@ParentingSchoolArmenia Deep Parenting փոդքաստի գործընկերն է 🟩Libra Psychological Support Center instagram.com/libra_psychological_support www.facebook.com/librapsychology Parenting School Armenia-յին հետևո՞ւմ եք www.facebook.c...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.