SARKAVAGAGIRQ

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Kids HY ↓ 13 episodes

«Քրիստոնյա ընտանիքի գաղտնիքները» շարքի միջոցով դու կկարողանաս ամրացնել քո ընտանեկան կյանքը։ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը քրիստոնյա է, կամ... իրեն համարում է քրիստոնյա։ Սրան հակառակ սիրո եւ ընտանիքի մասին պատկերացումները մեր հասարակության մեջ հաճախ այնքան էլ քրիստոնեական չեն։ Իսկ այն որ ընտանիքը կարեւոր է եւ սուրբ, շատերն են պնդում։ Ահա քրիստոնեական սիրո եւ ընտանեկան սրբության բացահայտմանն է միտված «Լսիր ժողովուրդ» ռադիոհաղորդումների այս շարքը։Լսեք, բացահայտեք եւ տարածեք։ Եղեք օրհնված...

Author

SARKAVAGAGIRQ

Category

Kids

Podcast website

linktr.ee

Latest episode

Mar 23, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#13 - ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 23.03.2026

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Այն, որ երեխաները ցանկացած ընտանիքի եւ հատկապես քրիստոնեյա ընտանիքի համար Աստվածային նվերներ են, կասկած չկա (գոնե ինձ համար ։))։ Սակայն նկատելի է, որ շատ հաճախ երեխաները եւ նրանց հետ կապված շատ հարցեր ընտանիքում կամ գերագնահատվում են կամ սխալ հասարակական կարծիքների պատճառով խեղաթյուրված ընտանեկան պատկեր են ստեղծում։ Թե ինչի մասին է խոսք...

#12 - ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 23.02.2026

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Գիտեմ, շատերի համար տարօրինակ կարող է թվալ, որ Հայ Առաքելական Եկեղեցու քահանան խոսի անկողնային կյանքից։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ քրիստոնյաներից շատերը ունենալով սեռական դաստիարակության եւ կրթության տարատեսակ հրահանգներ՝ չունեն հոգեւոր ուղեցույց ու պատգամ։ Սրա արդյունքում հաճախ շատ շեղված եւ սխակ մեկնաբանվող հոգեւոր ընկալումների են...

#11 - ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՏՆՕՐԻՆԵԼ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 17.05.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Դրամական ու ֆինանսական հարցերը անխուսափելի են ընտանեկան կյանքում։ Դրանք մեծապս կապված են աշխատանքի ու կարիերայի, եկամուտների եւ ծախսերի հետ, որոնք պետք է ճիշտ տնօրինվեն, որպեսզի նոր խնդիրների դուռ չբացեն։ Քրիստոնյա ընտանիքների համար Աստվածաշունչը առաջարկում յուրահատուկ լուծումներ։ Լսեք, իմացեք, տարածեք։ Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն...

#10 - ԽԱՆԴՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ 10.05.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Քեզ խանդոտ անձ համարո՞ւմ ես։ Իսկ սիրո՞ւմ ես արդյոք խանդոտ մարդկանց։ Մի խելացի մարդ ասել է, որ սերն ու խանդը քույր ու եղբայր են ճիշտ այնպես, ինչպես քույրեր ու եղբայրներ են հրեշտակներն ու դեւերը։ Մեր այսօրվա փոդքաստը ընտանիքում խանդի դրական (եթե այդպիսիք կան) եւ բացասական (եթե այդպիսիք կան) դրսեւորումների մասին է։ Լսեք, իմացեք, տարածեք։ Ե...

#9 - ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԵՏՔ ՀԱՍԿԱՆԱԼ «ԹՈՂՆԵԼ ՀՈՐԸ եւ ՄՈՐԸ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ 04.05.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Հայ նորաստեղծ ընտանիքների մեծ մասը մեկ տանիքի տակ ապրում է ծնողների հետ միասին։ Ճի՞շտ է դա թե սխալ, բազմաթիվ պատճառահետեւանքային պատասխաններ կարելի է գտնել։ Համենայն դեպս Աստվածաշունչն ասում է, որ ամուսնանալով «տղամարդը պետք է թողնի իր հորը եւ մորը եւ իր կնոջը պետք է միանա»։ Այս փոդքաստում քննարկում ենք, թե արդյո՞ք այս միտքը ենթադրում է...

#8 - ԱՆՁՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 26.04.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Վերջին շրջանում ԱՆՁՆԱՅԻՆ կամ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ արտահայտությունը շատ տարածված է։ Հոգեբանները բավական լուրջ շեշտադրում են կատարում միջանձնային հարաբերությունների այդ կետի վրա։ Մենք էլ որոշեցինք քննարկել ու հասկանալ, թե որքան են անձնային սահմանները համատեղելի քրիստոնյա ընտանիքում։ Լսեք, իմացեք, տարածեք։ Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն ք...

#7 - ԻՆՉՊԵ՞Ս ԱՊԱՀՈՎԵԼ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 12.04.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Ընտանիք կազմելը համարձակություն է, ընտանիք պահելը՝ հերոսություն։ Որքան էլ մեր փափագը մեծ լինի ընտանիքում մթնոլորտը առողջ եւ երջանկաբեր պահել, ժամանակակից կյանքի հորձանքներում զանազան հանգամանքներ պղտորում են այդ մթնոլորտը։ «Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք թե ինչ նախադրյալներ են անառողջ դարձնում ընտանեկան մթնո...

#6 - ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔԸ 05.04.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Ընտանիքի մոդելներն այսօր աշխարհում բազմազան են, սակայն քրիստոնեական ընտանիքը բացառիկ եւ յուրահատուկ է, քանզի նրա հիմնադիրը Ինքն Աստված է։ Այս փոդքաստի սահմաններում քննարկում ենք քրիստոնյա ընտանիքի կյանքի նրբությունները՝ դրանք համադրելով նաեւ հայ ընտանիքի ժամանակակից եւ ավանդական ընկալումների հետ։ Լսեք, բացահայտեք, կիսվեք։ Եթերը տրամադրվ...

#5 - Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 28.03.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Պսակադրությունը սրբազան խորհուրդ է, որի միջոցով այր եւ կին դառնում են մեկ մարմին ։ Հայ Եկեղեցու Պսակի խորհուրդը դարավոր խորք ու աստվածաբանություն է ընդգրկում։ «Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք թե ինչու ենք մատանիներ օրհնու, ի՞նչ են խորհրդանշում գլխներին դրվող թագերը կամ գինով գավաթը։ Լսեք, իմացեք, տարածեք։ Եթե...

#4 - «ՏԵՐ եւ ՀՆԱԶԱՆԴ». ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼ 22.03.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Պսակադրության ամենից պատասխանատու պահն է հարսին եւ փեսային տրվող «Տե՞ր ես», «Հնազա՞նդ ես» հարցերի հատվածը։ Այսօր շատ քիչ զույգեր են լուրջ վերաբերվում այդ հարցերին, շատ քչերն են անդրադառնում, թե իրականում ինչ կարեւորություն ունեն այդ հարցերը։ «Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք ու բացահայտում այս խոստումների ներք...

#3 - ՀԱՐՍԱՆԻՔ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ 15.03.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenieՀարսանիքը քրիստոնեական ընտանեկան կյանքի մեկնակետն է։ Այս կարեւոր տոնախմբությունն իր մեջ ընդգրկում է թե հոգեւոր-եկեղեցական սկզբունքներ, թե ժողովրդական սովորույթներ։«Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք ու բացահայտում ենք դրանց ներքին խորքը եւ կարեւորությունը։Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփ...

#2 - ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԿՅԱՆՔԻ ԿԵՍ 08.03.2025

#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie Ինձ՝ որպես հոգեւորականի, ամենաշատ տրվող հարցերից մեկն է սա. «Ինչպե՞ս կյանքի կեսի ճիշտ ընտրություն կատարել», «Ինչպե՞ս հասկանալ ընտրյալդ իսկապե՞ս կյանքիդ կեսն է, թե՞ ոչ»։ Իսկապես կարեւոր հարց է, ուստի «Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք ու բացահայտում։Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի...

#1 - ՍԵՐ ԵՎ ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԿԱ՞ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 11.01.2025

«Քրիստոնյա ընտանիքի գաղտնիքները» շարքի այս առաջին ձայնագրությունը սիրո եւ սիրահարվածության քրիստոնեական ճիշտ ընկալումների մասին է։ «Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք ու բացահայտում յուրաքանչյուր մարդուն հատուկ այս երեւույթները։ Լսեք, իմացեք, տարածեք։ Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը եւ Հայկուհ...

Listen to the ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.