Anna Velitsyan
Deep Parenting
Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz -----------------------------
¿Dónde escuchar?
Podcasts en la app Replaio Radio Muy prontoLos podcasts llegarán muy pronto a la app. Instálala ahora y sé el primero en descubrir una forma totalmente nueva de vivir los podcasts
Episodios
Դժվարություն չտեսած սերունդ. որդիներ դաստիարակելը, արժեքներ տալը | Բաբկեն Չոբանյան | Deep Parenting 02.07.2026 50:09
Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է դերասան Բաբկեն Չոբանյանը, ում հետ քննարկում ենք Հայաստանում որդի մեծացնելու առանձնահատկությունները, հայր և որդի կապի ու լսելու կարևորությունը, երեխայի դաստիարակության ընթացքում թույլ տրվող սխալները, ազատ երեխա մեծացնելու մոտեցումները և այն արժեքները, որոնք անհրաժեշտ է փոխանցել տղաներին ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։
Ինչպե՞ս ձևավորել առողջ սննդային վարք երեխայի մոտ | Աիդա Խզրթյան | Deep Parenting 18.06.2026 43:41
Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է սննդաբան Աիդա Խզրթյանը, ում հետ քննարկում ենք երեխաների սննդային սովորությունների ձևավորումը, չուտող երեխաների հետ աշխատանքի մոտեցումները, ծնողների վարքի ազդեցությունը, սննդի շուրջ սահմանների կարևորությունը և սննդային վարքի խանգարումների կանխարգելումը։
Անհարմար թեմաներ երեխաների հետ․ սխալներ երեխա մեծացնելուց | Գայանե Պողոսյան | Deep Parenting 03.06.2026 45:44
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Գայանե Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ինքնուրույն ու երջանիկ երեխա մեծացնելու, երեխային չվերահսկելու և նրա անհատականությունը հարգելու կարևորության մասին։ Քննարկում ենք, թե ինչպես լինել ավելի հանգիստ ծնող, ինչու չի կարելի երեխաներին համեմատել, ինչպես խոսել բարդ ու անհարմար թեմաների շուրջ և ինչ փոփոխություններ է երեխան բերում ընտանիքի ու զույգի հարաբե...
Լավ երեխա դաստիարակելով մենք դաստիարակում ենք մի ամբողջ սերունդ | Արթուր Կարապետյան | Deep Parenting 21.05.2026 44:01
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արթուր Կարապետյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու և թոռնիկ ունենալու զգացողության տարբերության մասին։ Քննարկում ենք երեխային ոչինչ չպարտադրելը, թույլ տալ սխալվելը և սեփական ճանապարհը գտնելը։ Անդրադառնում ենք նաև երիտասարդների ներքին պայքարներին, փոխվելու և , լույսը չկորցնելու կարևորությանը։
3 տարեկանի ճգնաժամ, փափուկ դաստիարակություն, առողջ հոգեբանությամբ երեխա մեծացնելը | Սոֆյա Պողոսյան | Deep Parenting 11.05.2026 52:18
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Սոֆյա Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի դաստիարակության հոգեբանական կողմերի մասին՝ էմոցիաների արտահայտումից մինչև տարբեր տարիքներում երեխայի կարիքները հասկանալը։ Քննարկում ենք նաև «երես տալու» թեման, ծնողի դիրքը և այն դժվարությունները, երբ մարդը լիովին պատրաստ չէ մայրությանը։
Ինքնուրույն աղջիկ երեխա մեծացնելը, առանց պայմանի սիրելը և նրան ոգևորելը | Deep Parenting | Դավիթ Տոնոյան 22.04.2026 46:35
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Դավիթ Տոնոյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու ներքին ճանապարհի մասին՝ ինչպես է երեխա մեծացնելը վերածվում խորքային հարցերի ու վերաիմաստավորման։ Քննարկում ենք ծնողների ոգևորությանը, երեխայի հետ անցկացվող ժամանակի և հոր դերի կարևորությունը։
Հայաստանում այսօր ընտանիքը ինֆլյացիայի է ենթարկվել | Արամ Փախչանյան | Deep Parenting 10.04.2026 58:51
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արամ Փախչանյանն է։ Զրույցի ընթացքում քննարկում ենք դպրոց ընտրելու հարցը, դպրոց փոխելու ազդեցությունն ու երեխայի միջավայրի կարևորությունը։ Խոսում ենք ծնող-երեխա-դպրոց փոխհարաբերության, երեխային ծանրաբեռնելու և միաժամանակ նրա մանկությունը պահպանելու բալանսի մասին։
Եթե ուզում ես երեխադ լինի երջանիկ, ինքդ եղիր երջանիկ | Արուսիկ Տիգրանյան | Deep Parenting 25.03.2026 55:44
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արուս Տիգրանյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի հոգեբանական առողջության, ապահով միջավայր ստեղծելու և էմպատիայի կարևորության մասին։ Քննարկում ենք մայր լինելու փորձը, հղիության ընթացքը և այն ներքին փոփոխությունները, որոնք բերում է երեխայի ծնունդը։
Առանց սմարթֆոն երեխա, զրույց երեխայի հետ, հայրը որդու կյանքում | Նարեկ Մարգարյան | Deep Parenting 16.03.2026 1:05:52
Deep Parenting-ի նոր եթերաշրջանի այս թողարկման հյուրը Նարեկ Մարգարյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք հայր լինելու պատասխանատվության և այն կարևոր պահերի մասին, որոնք ձևավորում են երեխայի աշխարհը։ Քննարկում ենք երեխայի հետ ժամանակ անցկացնելու արժեքը, նրա սիրելի խաղերին մասնակցելու կարևորությունը, ինչպես նաև այն վախերն ու մտքերը, որոնք ծնվում են ծնող դառնալուց հետո։ Անդրադառնում ենք նաև երեխայի հետ...
ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ. «Իմ տարածքում ես եմ դնում սահմանները» 27.08.2025 45:05
Այս թողարկման մեր հյուրն է դերասանուհի Անի Խաչիկյանը՝ 6-ամյա Տեսլայի մայրը։ Տեսլայի ծննդի պատմությունը ինքնին եզակի է, որին կծանոթանաք պոդքասթի ընթացքում։ Անին անկեղծորեն կիսվում է միայնակ մայրության փորձառությունից՝ ազատություն, բայց պատասխանատվություն որոշումներ կայացնելու մեջ, սոցիումի ազդեցություն ընտանեկան հարցերում, ներքին պայքար՝ ընտանիքի գաղափարի շուրջ։ Մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում ժ...
ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «Մենք այն ենք, ինչ ստացել ենք մանկությունից» 27.08.2025 58:11
Այս թողարկման մեր հյուրն է հաղորդավարուհի, 3 երեխաների՝ Էվայի, Սառայի և Ռոբի մայր Մերի Ներսիսյանը։ Իր մայրության ու կնոջ ճանապարհի ամենահուզիչ ու անկեղծ կողմերից նա պատմում է անկեղծ, բաց, լուսավոր։ Խոսել ենք ծնողների մեղքի զգացումից, մանկության փորձի ազդեցությունից մեր հասուն կյանքի վրա, երեխա ունենալու խորքային պատճառներից ու ծնողի խոցելի կողմերից։ Մերին պարզ պատմում է, թե ինչ ռեսուրսներ է ստանու...
ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Այրվող մայրը չի տաքացնում» 11.08.2025 46:48
Այս թողարկմանը մեր հյուրն է «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր, ReOpen Studio-ի տնօրեն, Just Black բրենդի հիմնադիր, դիզայներ, պրոդյուսինգ, մարքեթինգի և հաղորդակցման մասնագետ և ամենակարևորը՝ Միայի կամ ինչպես ինքն է սիրում ասել` Միակի մայր Գայանե Մանուկյանը։Գայանեն պատմում է իր մանկության, իր՝ որպես մոր ու կնոջ վերածնման ճանապարհի, դերասան Վաչե Թովմասյանի հետ բաժանությունից հետո պահպանած առողջ հ...
ՄԱՄԻԿՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ․ «Մենք այնքան ստախոս ենք» 30.07.2025 55:28
Այս թողարկմանը մեր հյուրն է հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը՝ 13-ամյա Հայկի հայրը։ Այս հանդիպումը վստահ կարող եմ դասել Deep Parenting-ի ամենաանկեղծ և սրտամոտ զրույցների թոփ 3 շարքում։ Մամիկոնն անկեղծորեն պատմում է իր և որդու՝ «հայր և որդի» հարաբերության մասին՝ կիսվելով կյանքի այն դրվագներով ու հարցադրումներով, որոնք շատ հայրեր բարձրաձայնելու համարձակություն չեն ունենում։ Ինչպես են ձևավորվել իրենց հարա...
ՄԵԼԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Բժիշկն ինձ ասաց՝ պատրաստվիր ամենավատին» 23.07.2025 17:22
Այսօր Deep Special-ի մեր հյուրն է Մելինե Ավետիսյանը՝ մայր, ով բախվել է արյան քաղցկեղին։ Քովիդի փակված տարիներին, երբ աշխարհը անհանգստության մեջ էր, նրա փոքրիկի մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց։ Մելինեն պատմում է՝ ինչպես է կրել այդ ցավը, ինչպես է ուժ գտել ապրելու և ապրեցնելու։
ՍԵՐԳԵՅ ԹԱՆԹՈՒՇՅԱՆ․ «Ամենամեծ վախս երեխաներիս միջակությունն է» 21.07.2025 53:13
Այս թողարկմանը մեզ հետ է Սերգեյ Թանթուշյանը՝ բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, 16-ամյա Ալեքսի և 13-ամյա Դանիելի հայր։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում երեխայի ինքնուրույնությունը դեռ մանկությունից, որը պետք է լինի ծնողի դերը՝ երեխայի որոշումներին վստահելու հարցում, և ինչպես սովորեցնել մտածել գլոբալ, երբ հաճախ փակված ենք մեր սեփական (ոչ միշտ ճիշտ) պատկերացումների մեջ։ Խո...
ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Երեխան պետք է իմանա, որ մենք անթերի չենք» 16.07.2025 49:28
Այս թողարկմանը մեզ հետ է տաղանդավոր դերասահունի Նարինե Պետրոսյանը՝ երեք չքնաղ աղջիկների հետաքրքիր մայր։ Զրուցել ենք Նարինեի մանկության հիշողությունների, իրեն ձևավորած դաստիարակության և այդ արժեքների՝ մայրության մեջ արտացոլվելու մասին։ Ինչպես է նա, շատ երիտասարդ տարիքում ընտանիք կազմելով, կարողացել միաժամանակ լինել նվիրված մայր, սիրող կին ու կայացած մասնագետ։ Խոսել ենք նաև երեք տարբեր տարիքի աղջիկն...
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 11.07.2025 0:56
Deep Insights #5 by Anna Velitsyan, Deep Parenting
ՍՈՆՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ. «Մայրանալ՝ բոլոր ռիսկերին հակառակ» 09.07.2025 12:33
Այսօր մեր «հատուկ» շարքի հերոսուհին Սոնյան է՝ հոգեբան, կին, մայր, ում բժիշկներն ասել էին, որ ավելի լավ է երեխա չունենա՝ չի դիմանա իր առողջական խնդիրներով․․․ Բայց Սոնյան չլսեց, ու այսօր ունի երկու առողջ երեխա։ Սա պատմություն է մի փխրուն կնոջ մասին, ով չի թողել, որ կանխավարկածները սահմանեն իր կյանքի սցենարը։ Եթե երբևէ քեզ ասել են՝ «շանսերը քիչ են» կամ «բարդ կլինի»՝ լսի՛ր Սոնյայի պատմությունը։ Հնարավ...
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 27.06.2025 0:58
Deep Insights #4 by Anna Velitsyan, Deep Parenting
ԹԵՐԵԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Ես ատում եմ աուտիզմը» 25.06.2025 16:42
Այսօր մեր Deep Special շարքի հյուրն է Թերեզա Ավետիսյանը՝ «կարևոր մարդ» 15-ամյա Սամվելի և նորածին երկվորյակներ Սուսիի ու Նարեկի մայրիկը։ Թերեզան պատմում է աուտիզմի մասին այնպես, ինչպես այլևս երբեք ու ոչ մի տեղ չեք լսի կամ կարդա․ սրտից, անկեղծ, հուզիչ, անվախ, ցավոտ։ Երբ ձեզ թվա, թե ձեր տիպիկ / սովորական երեխայի հետ խնդիր ունեք՝ դասերը լավ չի անում, փնթի է կամ տեսքից այն չէ, ինչի մասին երազում էիք, մ...
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Պետք է հիշենք, որ մենք քայլող որինակ ենք» 18.06.2025 1:00:20
Այս թողարկմանը մեզ հետ է 3 երեխաների մայր, թիվ 405 ընկերության տնօրեն, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։ Զրուցել ենք ծնողական ներկայության, վերահսկողության և վստահության բարդ ու նուրբ սահմանների մասին։ Ինչպես է ձևավորվում երեխայի ինքնությունը դեռ մանկությունից, ինչ ուժ ունի գովեստը ու ինչ նրբություն կարող է բերել աղջիկ երեխան ընտանիքում։ Գոհարը շատ անկեղծ է խոսում այն մասին, թե ինչ դեր ունեն ծնողնե...
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 13.06.2025 0:51
Deep Insights #3 by Anna Velitsyan, Deep Parenting
ՇԱԼԻԿՈ ՅՈՐԵՆՑ . «Չեմ սիրում կյանքը շարունակվում է արտահայտությունը» 11.06.2025 17:54
Շալիկո Յորենցը 11 տարեկան Միլայի և 4 տարեկան Սերգուլի հայրն է։ Միայնակ, բայց լիարժեք ծնող։ «Մինչև այսօր ես փորձում եմ գրկել ու սիրել երեխաներիս այնպես, որ մոր բացակայությունը չզգան։ Բայց մորը փոխարինել հնարավոր չէ։ Եվ հենց դա է ամենադժվարը»։ Շալիկոն սիրում է հիշել, սիրում է խոսել Գայանեից, պատմել երեխաներին։ Որովհետև կարծում է՝ լռելն ու շատ հարցեր անպատասխան տողները սխալ է, իսկ հիշելն ու խոսելը՝ ս...
ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Բարձր ձայնը խոսքի արժեքը չի բարձրացնում» 04.06.2025 1:07:19
Այս թողարկմանը մեզ հետ է 3 տարեկան Արինէի հայր, արվեստագետ և մտածող Հայկ Պետրոսյանը, ում դուք այդքան ուզում էիք լսել այստեղ։ Զրուցել ենք ժամանակակից ծնողների ցավոտ հարցերի մասին՝ ինչպես պահել հավասարակշռությունը գաջեթների համատարած ազդեցության ֆոնին, ինչ է իրական ազատությունը երեխաների դաստիարակության համատեքստում, ինչպես բարձրաձայնել ճշմարտությունը՝ առանց վիրավորելու, բայց և չլռելով։ Շատ ազդվել է...
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 30.05.2025 2:18
Deep Insights #1 by Anna Velitsyan, Deep Parenting
Podcasts similares
Replaio no es editor de podcasts; los nombres de los programas, las portadas y el audio pertenecen a sus autores y se distribuyen a través de canales RSS públicos