Anna Velitsyan

Deep Parenting

Kids HY ↓ 73 episodes

Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz -----------------------------

Author

Anna Velitsyan

Category

Kids

Podcast website

parenting.am

Latest episode

Jul 2, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 28.05.2025

Deep Insights #1 by Anna Velitsyan , Deep Parenting

ԵԼԵՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «Աստծուն հարցնում էի՝ ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ իմ երեխան» 28.05.2025

ՎԵՐՋԱՊԵՍ․ ահա և մեր Deep Parenting փոդքաստի նոր ձևաչափը՝ հուզիչ ու շատ բան սովորեցնող պատմություններ ծնողավարման յուրահատուկ փորձառությամբ մարդկանցից, որոնք որևէ չափանիշով «հատուկ» են - ունեն հատուկ երեխաներ, ապրել են կյանքում հատուկ դեպքեր, իրենք են հատուկ կարիքներով ծնողներ և այլն։ Այստեղ կադրում լինելու է միայն ծնողը՝ իր հույզերով և հույսերով։ Դիտե՛ք առաջին հատուկ եթերը՝ իր որդու առողջական բարդ...

Deep Insights #1. Գիտակցված ծնողավարում․ դա ի՞նչ է 23.05.2025

Deep Parenting փոդքաստի INSIGHTS կարճ զրույցների շարքը Աննա Վելիցյանի բացահայտումների, գիտակցումների, իմաստությունների մասին են, որոնք գալիս են տարիքի ու փորձի հետ։

ԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ․ «Իմ ծնողավարման մասին բոլորը կարծիք ունեն» 21.05.2025

Դե ինչ… Սկսեցինք նոր եթերաշրջանը, ու բացումն անում ենք իմ կողմից շատ սիրված հաղորդավարուհի, 6․5 տարեկան Արեգի մայր Աննա Ավանեսյանի հետ։ Զրուցել ենք ուրիշի կարծիքները անվերջ լսելու ծանր բեռից և սահմաններ դնելուց, երեխայի մանկապարտեզի և դպրոցի ընտրության գործոններից, Արեգի կյանքում գաջեթների առկայությունից, նյութական խրախուսանքների հանդեպ Աննայի վերաբերմունքից ու շատ ավելիից։ Կսպասենք ձեր մեկնաբանու...

ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ․ «Գիտակցված ծնողավարումը մեր ծնողների ծնողավարման հակառակը անելը չէ» 30.12.2024

Ամանորյա անակնկալ եթեր )) «Deep Parenting. ծնողությունը խորքից» փոդքաստի հեղինակ և վարող, «Ծնողի դպրոց» ՀԿ հիմնադիր և տնօրեն, լեզվաբան, հոգեբան, երկու աղջիկների մայր Աննան այսօր պատասխանում է իր գործընկեր, սիրելի հոգեբան, «Լիբրա» հոգեբանական կենտրոնի առաջատար մասնագետ և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի լավագույն էքսպերտ և զարգացման գծով տնօրեն Լուսինե Աղաբեկյանի հարցերին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products...

ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ «Բռնություն կիրառելով խնդիրը կդառնա թաքուն, ոչ թե լուծված» 20.12.2024

Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեք երեխայի հայր է, ըստ որում՝ 25, 20 և 12 տարեկան, ըստ որում՝ երկու ամուսնություններից։ Նրան, ինձ համար այդպես էլ գաղտնիք մնացած ձևերով, հաջողվել է հաշտ ու առողջ պահել բոլորի հարաբերություններն այնպես, որ երեխաները չտուժեն, ունենան սերտ կապ ու մեծ սեր միմյանց նկատմամբ։ Հետաքրքիր դրվագում քննարկել ենք՝ ինչու ՈՉ ՄԻ ԴԵՊՔ...

ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ․ «Չի ծնվել մարդ, որն իրավունք ունենա երեխայի հետ խոսել անհարգալից» 10.12.2024

Մոդել, գեղեցկուհի, հաղորդավար Լուսինե Թովմասյանի հետ խոսել ենք ծնողության ամենադժվար ու հիասքանչ կողմերից, տղա ու աղջիկ երեխա մեծացնելու տարբերությունից, երեխաներից հանգստանալու բնական պահանջից, երեխաների հետ խոսելու ու անվերջ խոսելու զորեղ հմտությունից, "խփում են, դու էլ խփիր" մոտեցումից, Լուսինեի մանկությունից, նրա առօրյա փոքր ու մեծ երջանկության պահերից ու այլմոլորակայիններին "մայրական սեր" հաս...

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԻՍՅԱՆ․ «Պետք է այնքան ազատ լինես, որքան կուզես՝ երեխան ազատ լինի» 30.11.2024

Փնտրե՛ք birdarmman էջը ինստագրամում ու տիկտոկում, եթե ուզում եք սիրահարվել թռչնի թռիչքի բարձրությունից Հայաստանին, ինչպես ես դա արեցի։ Արմենը իմ ամեն ասածի հետ չէր համաձայնվում, հաճախ շատ բացահայտ ու պարզ մտքերով կոնֆրոնտացնում էր իմ թեզերը, ինչն էլ հետաքրքիր ու ստանդարտ քննարկումներից դուրս բովանդակություն ապահովեց։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www....

ԱՐՓԻ ԱԼՏՈ․ «Պատրաստ չեմ դրան, բայց մի օր ես իրեն բաց եմ թողնելու» 20.11.2024

Աշխարհով մեկ հայտնի ու սիրված, բացառիկ ձայնի (նաև հմայքի ու խելքի) տեր մարդ, 7 տարեկան Արեգի մայր Արփի Ալտոն էր իմ հյուրը։ Արփիի հետ զրուցել ենք մայր լինելու երջանկության ու մոդայիկ պատկերացումներից դուրս իրասկանության, երեխայի հետ ընկեր լինել-չլինելու, Արփիի մանկության ու եղբոր հետ կապի, նրա ծնողների զոհողությունների, կնոջ կենցաղի ու մասնագիտական զարգացման մշտական «հակամարտության» և շատ այլ բաներ...

ՌՈՒԲԵՆ ՄԱԼԱՅԱՆ․ «Եթե դու երջանիկ չես, երեխադ երբեք երջանիկ չի լինելու» 10.11.2024

Գեղագիր, ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք իր երկու զավակներից հեռու լինելու ցավի, երեխաների դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ծնողական վախերի, երեխային ծնողների կռիվներին վկա դարձնելու, հայ ծնողի ու ընդհանրապես՝ հայի կերպարի մասին, իսկ վերջում Ռուբենը 1 ոսկե խորհուրդ է տալիս երիտասարդ ծնողներին, այ սրա համար արժե ամբողջը լսել։ Բաց չթողնեք հոգեբանի հետ մեր ավանդական կտո...

ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Ես կողքիդ եմ, կօգնեմ, բայց քո փոխարեն չեմ անի» 30.10.2024

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար, 12 տարեկան Կայայի մայր Մանե Գրիգորյանի հետ հանդարտ զրույց ստացվեց։ Խոսեցինք գիտակցված vs ինտուիտիվ ծնողավարությունից, երեխաներին գովելուց ու խրախոսելուց, տունը երեխայի համար ապահով վայր դարձնելուց, ներքին կորսված խաղաղությունից, երեխայի մասնագիտության ընտրությունից, նրան արվեստին միշտ մոտ պահելու կարևորությունից և երեխաներին ներելու բարդ հարցի շու...

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ․ «Հիշողությունն է սերունդների հենքը» 20.10.2024

Դերասան, բեմադրիչ, մանկավարժ Դավիթ Հակոբյանը մեր տաղավարում առաջին հյուրն է, ում կանչել էինք որպես պապիկ, ոչ ծնող։ Որքան էլ փորձեցինք տատ-պապերից խոսել ու դա կապել ծնողավարության հետ, կարմիր թելով ամբողջ զրույցի ընթացքում անցնում էր սերունդների կապի, անցյալի գիտության, հիշողության թեման։ Հիշողությունն է, որ մեզ դարձնում է մարդ ու տարբերում անասունից, զրկել երեխաներին իրենց հիշողությունից մեծագույն...

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Պապա լինելը օրհնություն է, ներգրավված պապա լինելը՝ բազմակի օրհնություն» 10.10.2024

Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, մարդ, ով փրկել է տասնյակ երեխաների կյանքեր և ով արդեն կյանք է տվել իր որդուն՝ փոքրիկ Մինասին։ Նա վարում է ֆեյսբուքում և տելեգրամում «Մինասի պապայի օրագիր»՝ https://t.me/MinasDad , շատ խորհուրդ ենք տալիս հետևել, եթե նորաթուխ հայր եք կամ պլանավորում եք երեխա ունենալ։ Չափազանց համարձակ ու բաց զրույց էր, շնորհակալ եմ, Արմե...

ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Չկա վատ երեխա, ծնողից է շատ բան կախված» 01.10.2024

Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն ունի երկու որդի՝ 7 և 14 տարեկան, ում մեծացնում է իրականությանը հաղորդ, մտածող, վերլուծող, հեռու հեքիաթներից, ոտքները գետնին։ Այս փոդքաստիս հյուրը կողմ է երեխաների հետ շատ խոսելուն, նրանց շատ բակ ուղարկելուն, կրթությանն ու դպրոցին մեծ դեր տալուն և ոչ մի տեղ էլ «լավ կյանքի համար» չփախցնե...

ՍՏԵՓԱՆ ԱԶԱՐՅԱՆ․ «Միևնույնն է՝ մեր երեխաները մեզ են նմանվելու» 20.09.2024

Դիզայնի և բրենդինգի աշխարհում մեծ հռչակ և նվաճումներ վայելող Backbone Branding ընկերության համահիմնադիր, երկու որդիների հայր Ստեփան Ազարյանի հետ զրույցում անսպասելի շրջադարձել են եղել՝ երկար ու բարակ քննարկել ենք մի թեմա, առանց որի հայ ծնողները չեն պատկերացնում դաստիարակությունը․ պատժի թեման։ Նախապես ասեմ, որ պատասխաններ չենք տալու, բայց մտածելու տեղիք տվող հարցեր՝ շատ։ Չմոռանաք, որ ամեն ամիս նվեր...

ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ․ «Երեխաներն օգնում են գծել ազատության սահմանները» 11.09.2024

Դերասան, 6-ամյա Անաիսի հայր Սոս Ջանիբեկյանը բացում է մեր փոդքաստի երկրորդ եթերաշրջանը։ Շա՜տ անկեղծ, առանց կարծրատիպերի ու միֆերի, «իրերն իրենց անուններով» զրույց է ստացվել։ Ունենք նորություն․ ամեն զրույցի վերջում որոշել ենք հարց ուղղել էքսպերտ-մասնագետի՝ «Լիբրա» հոգեբանական կենտրոնի հոգեբաններին, որևէ մեկ կամ երկու թեմայից, որը շոշափել ենք հյուրի հետ։ Տեսնենք՝ ոնց կստացվի ու որքանով կհավանեք ) ՓՈԴ...

ՇՈՒՇԱՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ․ «Ընտանիքում ստացած բացական երբեք չես լրացնի» 30.07.2024

Հայտնի «Կերպարից դուրս» հարցազրույցների շարքի հեղինակ և վարող, 2 տարեկան Լուսիայի մայր Շուշան Ռաֆայելյանի հետ խոսել ենք մայրության ոչ պուպուլյար կողմերի, ցավոտ «առաջին փորձառության», ենթադրվող անսահման սերը չզգալու և ապա դրա բերկրանքն ու անկրկնելիությունը ապրելու, անպայմանական սիրո բարդությունների, նորածիններին «կներես» և «շնորհակալ եմ» ասելու իմաստի, երեխաների տարածի ու տվածի, ժամանակակից անառողջ...

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ․ «Անկեղծությունն է, որ տալիս է կիսվելու ապահովություն» 20.07.2024

Գրող Նարինե Աբգարյանի հետ զրույցն ստացվել է այնպես, ինչպես Նարինեի բոլոր գրվածքներն են՝ հետաքրքիր, հուզիչ, բարի և պարտադիր հույսով լի։ Խոսել ենք երեխայի հետ «առանց արգելակների» անկեղծ լինելու ու դրա պտուղների, որդուն՝ Էմիլին Նարինեի տված ամենակարևոր արժեքների, ինքնաբավ ու ինքնուրույն երեխա մեծացնելու ձևերի, մեր հայ ազգի ու նրա դիմակայության և այդպես շարունակ։ Ներողություն ենք խնդրում ձայնի որակի հ...

ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Երեխան մեր կյանքը չի փոխարինում» 10.07.2024

Երեք հրաշք մարդուկների մայր, լուսանկարիչ, բլոգեր Արևիկ Մարտիրոսյանի հետ զրույցը հարուստ է խորը ինսայթներով առ այն, թե ինչու է կարևոր հայկական ինքնուրությունը, օրվա ռեժիմն ու կարգուկանոնը, երեխաներին no matter what սիրելը, կին-ամուսին հարաբերություններին ժամանակ հատկացնելը ու ինքնդ քեզ ժամանակ հատկացնելը։ Վայելեք ու տարածեք ) ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com http...

ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՄՅԱՆ․ «Պարտավոր ենք ավելի լավ երկիր թողնել երեխաներին» 30.06.2024

Երկու չքնաղ դստրիկների հայր բժիշկ, պրոֆեսոր Գևորգ Թամամյանի հետ զրույցը ստացվեց ոչ այդքան ծնողությունից, որքան երեխաների հիվանդությունների ծանր թեմայից, Հայաստանում մանկական արյան քաղցկեղի ստատիստիկայից, երեխաներին լավ երկիր թողնելու, այլ ոչ թե նրանց ուսերին բարդ ապագան բարդելու մեր պարտականությունից և էլի լիքը բաներից։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://w...

ՎԱՐԴՈՒՀԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ «Փորձում ես ինքդ քեզ շտկելով, երեխային շտկել» 20.06.2024

Աշխարհի TOP 3 մեցցո-սոպրանոներից մեկը՝ մեր հայրենակցուհի Վարդուհի Աբհարամյանին երջանկություն ունեցա "բռնացնելու" Հայաստանում։ Զրուցեցինք աշխարհի հռչակավոր օպերային բեմերի և ընտանիքի համադրության, դրսում հայ երեխա մեծացնելու և հայկական դաստիարակության "հակառակ երեսի", "կարոտ" բառի իմաստների, ոչինչ փոխել չկարողանալու, բայց և ոչնչի համար չզղջալու մասին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www....

ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Փորձում ես ինքդ քեզ շտկելով, երեխային շտկել» 10.06.2024

Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, 10 տարեկան Եվայի մայր Նարինե Գրիգորյանի հետ խոսեցինք ցանկացած տարիքում մեր ծնողներից կախված լինելու, երեխաներին "չհերիքելու" ու աշխատանքը խենթի պես սիրելու, ամենաբարկացած պահերին "խաղալու", կանանց՝ տղամարդ դառնալու ու տղամարդկանց՝ կին դառնալու դժբախտության, նախ մեզ շտկելու և ապա երեխաներից պահանջել...

ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆ․ «Երեխաները մեր կյանքում հնարավոր լավագույն ներդրումն են» 30.05.2024

Հասարակական և քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հետ զրույցը առանձնացավ երեխա ունենալ-չունենալու դիլեմայի, չորս երեխաների հետ Հայաստան տեղափոխվելու դժվարությունների, երեխաներին հնարավոր լավագույնը տալու ու դրա դիմաց չճնշելու, ազատության կարևորության մասին խորը մտորումներով։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://w...

ԱՐՈՒՍԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ․ «Առողջ հարաբերությունների հիմքով՝ ամուր ընտանիք» 20.05.2024

Հայտնի ու սիրված DJ, առողջապահական ու բնապահպանական բազմաթիվ բարեգործական ու կամավորական նախաձեռնությունների հեղինակ, Teens Live և Parents Live նախագծերի կոորդինատր և ղեկավար Արուսիկ Մկրտչյանի հետ ունեցել ենք ցավոտ, երբեմն ավեորդ անկեղծ, խորը գիտակցումների տեղիք տվող զրույց։ Խիստ չդատեք, հեշտ չէր․․․ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idram...

ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ․ «Անկեղծության շնորհիվ է ձևավորվում հեղինակությունը» 10.05.2024

Երեք չքնաղ դստրերի մայր, IDBank-ի և Իդրամի հաղորդակման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի հետ խոսել ենք ծնողական հեղինակության, անհանգստությունները երեխաներին փոխանցելու, նորմալ ծնող լինելու համար ուժ գտնելու, մեր մանկության ու մեր երեխաների մանկության տարբերությունների, բնության հետ անփոխարինելի կապի մասին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.co...

Listen to the Deep Parenting podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.