Բնության ռիթմը
Բնության ռիթմը
Այս հաղորդումը պատում է այն երիտասարդների մասին, որոնք իրենց հոգատար վերաբերմունքով փոխում են բնության նկատմամբ մարդկանց սպառողական վերաբերմունքը՝ նվազեցնելով բացասական ոտնահետքը։ Իմ ռադիոյի եթերում հաղորդումը կարող եք լսել յուրաքանչյուր շաբաթ` ժամը 13:15-ին:
Author
Բնության ռիթմը
Category
Podcast website
Latest episode
Jul 3, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ես ընտրել եմ Հայաստանը. Անդրանիկ Տողրամաջյան 19.05.2023 8:18
Ռուսաստանի Ուֆա քաղաքում է ծնվել Անդրանիկ Տողրամաջյանը։ Նրա ընտանիքը Հայաստանից 90–ականներին է հեռացել։ Թեև ինքն այստեղ չի մեծացել, բայց հայրենիք վերադառնալը երազանք է եղել, միշտ փորձել է մոտ լինել հայկական մշակույթին ու պատմությանը։ Անդրանիկը դպրոցն ավարտելուց հետո փոխանակման ծրագրով մեկնել է Փարիզ սովորելու հետո վերադարձել Մոսկվա և ուսումը շարունակել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2...
Ես ընտրել եմ Հայաստանը. Մարիաննա Շահպարոնյան 12.05.2023 7:38
Մարիաննա Շահպարոնյանը 2 տարեկան էր, երբ ընտանիքը Երևանից տեղափոխվեց Մոսկվա։ Ասում է՝ հայրենիքի հետ կապը երբեք չի ընդհատվել և հետ վերադառանալը միշտ մեծ երազան ու նպատակ է եղել։ Մոսկվայում Մարիաննա ավարտել է Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը, հետո ուսումը շարունակել Բելգիայում, հասարակայնության հետ կապերի մասնագետ է։ Պատմում է, որ միշտ մասնակցել է Մոսկվայի հայկական հա...
Ես ընտրել եմ Հայաստանը. Սոնա Գալստյան 04.05.2023 9:12
Սոնա Գալստյանը 4 տարեկան էր, երբ ընտանիքը Վաղարշապատ քաղաքից տեղափոխվեց Հունաստան։ Ասում է՝ թեև հեռու է ապրել, բայց ծնողների շնորհիվ Հայաստանի հետ կապը երբեք չի ընդհատվել։ Ամռան ամիսներին հաճախ են եկել հարազատներին այցելության, շրջել տեսարժան վայրերով, բայց թաց աչքերով հեռացել։ Նա միշտ երազել է հայրենիքում ապրելու մասին և տարբեր ծրագրերում ներգրավվել։ Սոնան սովորել է Աթենքի պետական համալսարանում...
Ես ընտրել եմ Հայաստանը. Քայլ Խանդիկյան 28.04.2023 9:00
Լոս Անջելեսում ծնված և մեծացած Քայլ Խանդիկյանի հայկական դաստիարակության հիմքերը հայրական տատիկն ու պապիկն են դրել։ Թեվ մայրը լատինամաերիկացի է, բայց ինքը մեծացել է հայկական համայնքում, 15 տարի հաճախել հայկական վարժարան, որտեղ սովորել է գրել–կարդալ, հայոց պատմություն ու մշակույթ։ 16 տարեկան էր, երբ դասընկերների հետ առաջին անգամ եկավ Հայաստան։ Պատմում է, որ առաջին այցից շատ բան չի հասկացել, գուցե ժա...
Ես ընտրել եմ Հայաստանը. Արևիկ Վարդանյան 21.04.2023 8:13
Արևիկ Վարդանյանը 10 տարեկան էր, երբ ընտանիքը Երևանից տեղափոխվեց Կանադա։ Այնտեղ սովորել է Մոնրեալի համալսարանում հետո սկսել է զբաղվել բրենդնիգով և մարքեթնինգով։ Մինչև Հայաստան գալն աշխատում էր նորաձեվության, կոսմետիկ հայտնի ընկերությունների հետ։ Մեկ տարվա աշխատանքից հետո հասկացավ, որ այն ամենն ինչ ունի բավարար չէ, ցանկանում էր նոր կետից սկսել ամեն ինչ։ 2018թվականի նոյեմբերին միակողմանի տոմս գնեց և...
Ես ընտրել եմ Հայաստանը. Հովհաննես Մինասյան 14.04.2023 8:45
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում է ծնվել Հովհաննես Մինասյանը։ Հայրն ու մայրը համայնքի դպրոցում հայոց լեվզու և գրականություն են դասավանդել։ Մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը մեկնեց է Սիբիր։ Պատմում է, որ դեռ մանկուց հայրենիքի մասին ամեն բան հետաքրքրել է, տարբեր աղբյուրներից նյութեր է ընթերցել, սոցիալական ցանցերում Հայաստանի մասին խմբեր վարել։ Ասում է՝ սփյուռքում Հայաստան վերադառնալու խոսակցություննե...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Ալան Թորոսյան 06.04.2023 7:14
Ալան Թորոսյանը ծնվել և մեծացել է ֆիանսիայի Լիոն քաղաքում։ Սովորել տեղի հայկական դպրոցում, հետո ուսումը շարունակել համալսարանում։ Թվային մարքեթինգի մասնագետ է։ 2019թվին էլ «Դեպի Հայք» ծրագրով 4 ամիս կամավորական աշխատանք է կատարել տարբեր կազմակերպություններում։ Այդ ընթացքում նոր գիտելիքներ ու շրջապատ է ձեռք բերել։ Կամավորական ծրագրի ավարտից հետո Ալանը վերադարձել է ֆրանսիա մագիստրոսական կրթությունը...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Արփի Ասատրյան 31.03.2023 9:10
Արցախյան 44–օրյա պատերազմն Արփի Ասատրյանին ԱՄՆ–ից բերեց Հայաստան ու մի քանի շաբաթ նախատեսված այցը վերածեց հստակ որոշման՝ ապրել ու աշխատել հայրենիքում ու հայրենիքի համար։ Մասնագիտությամբ հոգեբան Արփին պատերազմական օրերին և դրանցի հետո Մուրացան ռազմական հոսպիտալում կամավորական աշխատանք էր կատարում։ Ասում է՝ թեև զինվորների հետ չէր աշխատել, բայց ԱՄՆ–ում կուտակած փորձն օգնեց աշխատել հոգեբանական ծանր ա...
Լառա Աթոյանի օրինակը 27.01.2023 7:48
Թվային մարքեթինգի մասնագետ Լառա Աթոյանը մի քանի տարի է, ինչ դասընթացներ է անցկացնում մարզերում։ Ասում է, երբ տեսնում է իր կատարած աշխատանքն արդյունք է տալիս ավելի ոգևորվում ու նոր գաղափարներով առաջ շարժվում։ Եթե ամեն համայնքից 2–3 երիատասարդ անցնի փոփոխության կարևոր ճանապարահը, ապա նրանց հաջողության պատմությունը դրական ազդեցությունը կունենան մարզում։ Պատանիներն ակտիվ մասնակցում են դասերին,–ասում է...
Համլետ Խաչատրյանի օրինակը 19.01.2023 7:30
Սևան քաղաքի ակտիվ երիտասարդներից է Համլետ Խաչատրյանը։ Սովորում է Երևանի բժշկական համալսարանի քոլեջի 4–րդ կուրսում է։ Պատմում է, որ դեռ դպրոցական տարիքից կամավորական աշխատանք է կատարել, տարբեր դասընթացների մասնակցել։ Մասնագիտության ընտրության հարցում էլ մեծ դեր է ունեցել հոգեբույժ տատիկի և էնդոկրինոլոգ մորաքրոջ հոգատար ու նվիրված աշխատանքը։ Համլետն այս տարի պատրաստվում է ընդունվել բժշկական համալասր...
Կարին Կարապետյանի օրինակը 12.01.2023 6:32
Կես տարի առաջ Ավստրալիայից Հայաստան եկած Կարին Կարապետյանը պատմում է, որ թե՛ տանը, թե՛ դպրոցում հայկական ավանդույթները միշտ պահպանում են։ Ծնողների, ապա դասընկներնեի հետ տարիներ առաջ որպես զբոսաշրջիկ եղել է Հայաստանում, շրջել տեսարժան վայրերով, բայց երբ սկսեց ապրել այստեղ, պատասխանատվության զգացումը մեծացավ։ Կարինը պատմում է, որ 2016թվին, երբ հայ դասընկերների հետ եկավ հայրենիք այդ ժամանակ ծանոթացավ...
Անի Թովմասյանի օրինակը 05.01.2023 8:19
Նոր գաղափարներ, մոտիվացնող ծրագրեր ու ճամփորդություններ։ 19–ամյա Անի Թովմասյանը ոչ ֆորմալ կրթական ոլորտում ակտիվ գործունեություն է վարում, տարբեր թեմաներով առցանց դասընթացներ անցկացնում, ունի կամավորների մեծ թիմ։ Անին ծնվել է Նոր Հաճնում, բայց մի քանի տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում է Գերմանիայում։ Սովորել է ավագ դպրոցում, ունի դեռահասների և երիատասարդների առաջնորդի սերտիֆիկատ։ Թեև ապրում է Գերման...
Լիլիթ Պետրոսյանի օրինակը 29.12.2022 7:13
Երեխաների երազանքները գրեթե չեն տարբերվում մեծերի երազանքներից։ Բոլորի ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ երկնքի տակ,– հուզմունքով ասում է «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լիլիթը Պետրոսյանը և հավելում՝ ծրագրի նպատակը մեկն է՝ երեխաներին կտրել առօրյա խնդիրներից ու նրանց օրը հրաշքով լցնել։ Ակումբում ոչ մի գրառում անարձագանք չի մնում։ Երեխաների նամակները խմբում տեղադրելուց հետո վայրկ...
Էլիզա Ամիրխանյանի օրինակը 22.12.2022 7:50
Գլխավոր պայմանն է՝ լինել այնտեղ որտեղ, քո կարիքն ամենից շատ կա։ Երկու տարի առաջ հենց այս մտքով «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Երևանից Տավուշվի մարզի Չինարի գյուղ գործուղվեց էլիզա Ամիրխանյանը։ Որպես դասվար աշխատում է Չինարի Վահրամ Սաղոյանի անվան դպրոցում։ Ասում է՝ միջավայր փոխելը դժվար էր, բայց երեխաների հետ աշխատանքը դրական էներգիա և ուժ է հաղորդում։ Էլիզան սովորել է Մանկավարժական համալսարանում, թ...
Աբրահամ Ավագյանի օրինակը 15.12.2022 7:43
Արդեն մեկ ամիս է Շիրակի մարզի Կառնուտ գյուղում գործում է գրադարան-սմարթ կենտրոն։ Նախաձեռնությունը «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի տարբեր սերունդների ուսուցիչներինն է։ Աբրահամ Ավագյանը Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչն է։ 2020–2022թ․–ին «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանականում դասավադնել է դպրոցում, ծրագրի ավարտից հետո շարունակել։ Պատմում է, որ դպրոցի հարակից տարածքում կառո...
Լենա Միրզոյանի օրինակը 08.12.2022 8:38
Արարատի մարզի Ղուկասավան համայնքում է ապրում ազգությամբ եզդի 20–ամյա Լենա Միրզոյանը։ Թեև եզդիական համայնքում ընդունված չէ բարձրագույն կրթություն ստանալ, բայց Լենան ընունելության քննություններից մեկ ամիս առաջ դասղեկի հորդորով և օգնությամբ սկսեց պատրասվել քննություններին։ Հաշվի առնելով մարդականց օգնելու նրա մեծ ցանկությունը, հոգեբանության և մարդու իրավուքների նկատմամբ հետաքրքրությունը, ուսուցչուհին...
Վանա Սեկյանի օրինակը 01.12.2022 6:49
Վանա Սեգյանը մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան կամավորական աշխատանք կատարելու։ Նա ծնվել է Դուբայում, սովորել Բեյրութի Ամերիկյան համալսարանում, մասնագիտությամբ հոգեբան է։ Քանի որ հաճախ էր կամավորական տարբեր աշխատաքներ կատարում համալսարանի հայկական ակումբում նրան խորհուրդ տվեցին «Դեպի Հայք» ծրագրով գալ Հայաստան։ Վանան մի քանի անգամ որպես զբոսաշրջիկ է եկել հայրենիք, բայց այս անգամ այցն այլ նպատակ ուն...
Աշոտ Մարկոսյանի օրինակը 24.11.2022 6:19
Գրեթե մեկ տարի է, ինչ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում պատանիները կարող են անվճար վեբ ծրագրավորում և գրաֆիկ դիզայն սովորել։ IT դպրոցի գաղափարն Աշոտ Մարկոսյանին է։ Ասում է՝ ցանկանում է, որ իր համայանքում էլ երեխաները 21–րդ դարի ամենապահանջված մասնագիտությունները սովորել հնարավորություն ունենան։ Աշոտն ավարտել ԵՊՀ–ն, մասնագիտությամբ վեբ ծրագրավորող է։ Դպորցի համար տարածքը վարձակարելու, տեխնիկա գնելու...
Աղունիկ Շամբարյանի օրինակը 17.11.2022 8:39
Կատարած աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին 19–ամյա Աղունիկ Շամբարյանը երկար կարող է պատմել։ Սանահին գյուղից է, COAF սմարթ կենտրոնի շրջանավարտ։ Թեև շատ էր ցանականում ռազմական օդաչու դառնալ, բայց ֆիզիկական տվյալները չեն համապատասխանել։ Այժմ սովորում է Մանկավարժական համալասարանի սուրդոմանկավարժություն բաժնում։ Ասում է, որ այս մասնագիտությունն ընտրել է ընդունելության քննություններից մի քանի ամիս առաջ,...
Անայիս Զատիկյանի օրինակը 10.11.2022 7:39
Գրաֆիկ դիզայներ Անայիս Զատիկյանի հայկական գույներով, նախշերով, տարազներով ու գեղեցիկ գրառումներով իլուստրացիաները նվիրված են Հայաստանին ու Արցախին։ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում է ծնվել Անաիսը, պատմում է, որ ընտանիքում հայկական մշակույթը մշտապես պահպանել են, ծնողներն ամեն ինչ արել է, որ իրեն Հայաստանի մի մասնիկը զգա։ Մեծանալով հասկացել է՝ հայրենիքի հետ շփումը պետք է ավելի սերտ լինի ու 21 տարեկանո...
Նարեկ Մանուչարյանի օրինակը 03.11.2022 8:34
Արցախյան երեք պատերազմների հետևանքներն են կրում Նարեկ Մանուչարյանի «Արմեն» կինովիպակի հերոսները։ Գրքի էջերը թերթելով Նարեկը պատմում է հադրութցի Աբգար պապի և Սուսան բաբոյի մասին, որոնք 90–ականներին կորցրել են միակ որդուն՝ Տիգրանին, ներկայացնում Ապրիլյան քառօրյա ու 44 օրյա պատերազմների մասնակակիցների մտորումներն ու ապրելու համար նրանց մղած պայքարը: Նարեկը մասնագիտությամբ թատերական ռեժիսոր է։ Աշխատու...
Արման Ստեփանյանի օրինակը 27.10.2022 8:00
Արդեն մեկ տարի է ինչ Պուշկին–Փարպեցի խաչմերուկի շենքերից մեկի պատին շշերի խցաններից պատրաստված Վիլիամ Սարոյանի դիմնակարն անտարբեր չի թողնում անցորդներին։ Արտ–օբյեկտի հեղինակ, միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանը մոտ 4000 խցան է օգտագործել արվեստի գործը ստեղծելու համար։ Սարոյանի 113–ամյակին նվիրված խճանկարը բնապահպանական ձևաչափով Արմանի առաջին աշխատանքն է Երևանում։ Տարրաների ու շշերի խցանները, թե՛ին...
Ժաննա Հարությունյանի օրինակը 20.10.2022 7:03
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ–ի Արմավիրի մասնաճյուղի համակարգողն է 18–ամյա Ժաննա Հարությունյանը։ Սովորել է Գեղակերտի «Արամթ» ինժեներական լաբորատորիայում, այժմ ինքն է դասավանդում Վաղարշապատի 2–րդ դպրոցի Արմաթում։ Պատմում է՝ երբ մեկ տարի առաջ, որպես կամավոր միացավ նախաձեռնությանն այդ ժամանակ չէր պատկերացնում, թե ինչպես է փոխվելու իր կյանքն ու մտածելակերպը, որ սկսելու է ավելի շատ հետաքրքրվել համայ...
Սևան Բալիկչյանի օրինակը 13.10.2022 6:56
Արդեն երկու ամիս է, ինչ հոլանդահայ Սևան Բալիկչյանն ապրում է Հայաստանում։ Ժպիտով նկատում է՝ ճիշտ է արտաքինը հայկական չէ, հայերեն այնքան էլ լավ չի խոսում, բայց ներքուստ իրեն հայ է զգում։ Պատմում է, որ տարիներ առաջ հայրիկի հետ մեկ–երկու շաբաթով որպես զբոսաշրջիկ են եկել Հայաստան, շրջել տեսարժան վայրերով, բայց հիմա, երբ ապրում է այստեղ, զգացողություններն այլ են։Սևանը սովորել է Ամստերդամում, մասնագիտացե...
Տաթև Սահակյանի օրինակը 11.10.2022 7:43
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից է 19–ամյա Տաթև Սահակյանը։ Ասում է՝ գյուղում մշակութային հուշարձանները շատ չեն, դրանցով համայնքի ճանաչելիությունը չես բարձրացնի, բայց կա երիտասարդական մեծ ներուժ, որը պետք է ճիշտ օգտագործել։ «Ուսանողի տուն» ծրագրի շրջանակում Արագածավնում թիմ է ձևավորել ու համայնքային զարգացման ծրագրեր են իրականացնում: Պատմում է, որ սկզբում դժվարություններ շատ են եղել, բայց առաջ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.