Haykan Poghosyan, Nelly Arsenyan
AYL KARTSIQ
Welcome to AylKartsiq- the groundbreaking world of the first female podcast in the Armenian language – an empowering space hosted by Haykan and Nelly, two dynamic voices passionate about driving change and fostering growth within their community. At our core, we're dedicated to delving into crucial topics that resonate deeply with young women navigating the complexities of life. From fostering self-awareness to grappling with relationship dynamics, identifying signs of abuse, fostering self-growth, and prioritizing mental stability, our conversations are driven by a commitment to empowerment...
Author
Haykan Poghosyan, Nelly Arsenyan
Category
Podcast website
Latest episode
Apr 17, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ծնողավարության երջանիկ ու բարդ կողմերն ու CHILD FREE լինելու «թրենդը» | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 36 20.01.2025 1:09:30
Վերջին դեկադայում մասնավորապես շատ տարածված է դարձել CHILD FREE տերմինը, իսկ բլոգոսֆերայի զարգացմանը զուգահեռ ավելացել է նաև ինֆորմացիայի հոսքը երեխա ունենալու /կամ չունենալու/, դրա հետևանքների մասին, ծնողավարության դեմոնիզացիան ու գերռոմանտիզացիան։ Հաշվի առնելով, որ մենք ծնող չենք, ավելի հիանալի հյուր, քան ԱՆնան, չէինք պատկերացնի այս թեման քննարկելու համար։ Իսկ Աննային կարծում ենք գիտեն բոլորը՝ Ծ...
Անձնային Ճգնաժամեր, և ինչ անել հաղթահարելու համար |ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 35 04.01.2025 49:16
Ճգնաժամերն ընդունված է դեմոնիզացնել։ Սակայն երբևէ մտածել եք՝ որն է այն խթանը, որ մեզ դրդում է փոփոխությունների, ինչի արդյունքում ենք մենք սկսում դեգերումներ ինքներս մեր մութ նկուղներում, ու որտեղից են գալիս մեր կյանքի կարևոր որոշումները։ Ուրախ կլինենք լսել ձեր ճգնաժամերի պատմությունները մեկնաբանություններում, իսկ մերը պատմել ենք այս էպիզոդում։
Խանդ. Պաթոլոգիա՞, թե՞ բուռն սիրո դրսևորում |ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 34 11.12.2024 50:11
«Իմ ընկերը/ամուսինը շատ խանդոտ է, ես առանց նրա ոչ մի տեղ չեմ գնում» լսում ենք մենք շատ հաճախ ամուսնացած ու ոչ ամուսնացած կանանցից։ Բայց արդյոք նման ու շատ այլ արգելքներ ու դրսևորումներ կապ ունեն խանդի հետ, և, առհասառակ, ի՞նչ ՝ խանդը։ Ինչպես մեր քննարկած շատ թեմաներում, այստեղ նույնպես չկան գծված օրենքներ, սակայն կան հստակ բնորոշումներ։ Հենց այդ ամենն էլ քննարկել ենք էպիզոդում։
Բաժանություններ՝ break up. Ինչպես հաղթահարել ու ապրել էմոիցաները |ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 33 30.10.2024 51:20
Առողջ ու միմյանց հարգելով բաժանվելը Հայաստանում, մեղմ ասած, այդքան էլ ընդունված չէ։ Փոխարենը՝ նախընտրում են կորելն ու կապի դուրս չգալը, ինչն էլ հակառակ կողմին ստիպում է ընկնել գուշակությունների գիրկը՝ հաճախ անվերջ սպասելով գոնե մեկ վերջնական խոսակցության։ Իսկ ինչպես աօրել բաժանումը, ինչ անել ու չանել քննարկել ենք էպիզոդում։ Եթե հավանեցիք մեր էպիզոդն ու արդեն բաժանորդագրվել եք, կարող եք մեր նախագծ...
Ժամադրությունների ու ծանոթանալու բարդություններն ու 90ականների կարծրատիպերը |ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 32 09.10.2024 51:51
«Չեմ ծանոթանում փողոցում, սրճարանում, ակումբում, մարզասրահում», բայց «ուզում եմ հարաբերություններ ունենալ»։ Այո, այսպիսի պարադոքսի շատ ենք հանդիպում։ Ու ցավոք՝ 90ականների ձևավորված կարծրատիպերը մինչ օրս ունեն ազդեցություն ծամոթամալու ու ժամադրությունների՝ dating մշակույթի վրա։ Եթե դուք էլ ունեք դժվարություններ ծանոթանալիս կամ ժամադրության գնալիս, անպայման դիտեք մինչև վերջ։
Ինչ անել Ընտանեկան բռնության դեպքում՝ իրավական կողմը | Այլ Կարծիք 31 25.09.2024 1:02:58
Ֆիզիկական բռնությունը քրեորեն պատժելի արարք է, սակայն ինչ-ինչ պատճառներով, շատ կանայք, ապրելով ընտանեկան բռնության պայմաններում, վարանում են դիմել ոստիկանություն՝ մտածելով, որ կամ չեն ընդունի բողոքը, կամ ընթացք չեն տա, կամ էլ բռնարարի սպառնալիքներից վախենալով։ Չունենալով իրավասություն խոսել հարցի իրավական կողմերից՝ սիրով հյուրընկալել ենք Ինեսսային, ով ներկայացնում է մասնագիտական փաստեր։ Իսկ այս...
Մանկական տրավմաներ և հարաբերություններ ծնողների հետ | ԱյլԿարծիք 29 28.08.2024 54:12
Մանկական տրավմաները այժմ սոցիալական մեդիայում գերհանրայնացված են, արդյունքում շատերը կառչում են այդ կոնցեպտից ու հասուն կյանքի անգործությունն ու սեփական կյանքը ավելի լավը դարձնելու ձգտման իսպառ բացակայությունը բարդում են մանկական տրավմաների վրա՝ մեղադրելով ծնողներին իրենց բոլոր անհաջողություններում։ Հարաբերությունները ծնողների հետ իսկապես կարող են բարդ լինել, սակայն էապես տարբերվում են հասուն մոտ...
Սեպարացիան ծնողներից, տեսակներն ու բարդությունները Հայաստանում| ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 28 14.08.2024 1:01:03
Որքա՞ն հաճախ եք ունենում մեղքի զգացողություն ընտանիքի անդամների վալիդացիան չստանալուց։ Արդյո՞ք դուք կառավարում եք ձեր կյանք այնպես, ինչպես ուզում եք, թե, անկախ ձեր տարիքից, դեռ հաշվետու եք ընտանիքի որևէ անդամի։ Կյանքում ընդունած այս կամ այն որոշում և ընտրություն միայն ձե՞րն է, թե՞ մասնակցում են նաև ձեր ծնողները։ Ավաղ Հայաստանում սեպարացիան հաճախ դիտարկվում է որպես «ծնողներին բանի տեղ չդնել»։ Մինչ...
Փսիխոպաթիա ու անձի նարցիստիկ խանգարում՝ ինչպես ճանաչել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 06.07.2024 50:47
Փսիխոպաթիա ու անձի նարցիստիկ խանգարում՝ ինչպես ճանաչել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Հոգեբանական բռնությունից շատ ենք խոսում, սակայն մեր շրջապատում այդ երևույթը դեռ լայնորեն ճանաչելի չի, ու, հետևաբար, քննադատելի նույնպես չի։ Այս էպիզոդում քննարկել ենք հոգեբուժական երկու դիագնոզ՝ փսիխոպաթիա և անձի նարցիստիկ խանգարում, որոնց դրսևորումները շատ տարածված են, բայց ոչ միշտ են ստանում ճիշտ որակում, ու հաճախ նաև նորմալիզաց...
Հայր և ամուսին լինելու բարդությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 29.06.2024 1:01:10
Հայր և ամուսին լինելու բարդությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ընտանիքի մոդելները տարբեր են, ու առաձնանցնել ճիշտ կամ սխալ, առնվազն ճիշտ չէ։ Բայց մեր հասարակությունում կան ակնհայտ անառողջ մոդելներ, ու կան արատավոր երևույթներ որոնք լուսաբանվում են։ Իհարկե ճիշտ է լուսաբանելը՝ հավատալով, որ միգուցե կանխվեն նման դեպքերը, սակայն պետք է խոսեել նաև առողջից։ Տիգրանի հետ քննարկել ենք իր ընտանիքի մոդելը ծնողավարո...
Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 22.06.2024 1:03:26
Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Մեր կյանքի ընթացքն ու որակը բացառապես ու միշտ կախված է մեր կյանքում կատարած ընտրություններից։ Ու կյանքի որակը դեպի լավը կամ դեպի վատը փոխող ընտրություն մենք կատարում ենք ամեն օր՝ կարդա՞լ մեկ ավել էջ, թե՞ անվերջ թերթել սոցցանցերը, սոցցանցեր թերթելիս ընտրե՞լ օգտակար քոնթենթ, թե՞ տրվել էժան դոֆամինին, ու այս շղթան անվերջ է։...
Երկարատև հարաբերությունները պահելու գաղտնիքներ Դիանա Հարոյանից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 15.06.2024 1:03:09
Երկարատև հարաբերությունները պահելու գաղտնիքներ Դիանա Հարոյանից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Երկարատև, կայուն ու ներդաշնակ հարաբերությունները ի վերուստ չեն տրվում, ու եթե չլինի ամենօրյա համատեղ աշխատանք, երկուստեք նվիրում և ցանկություն պահել ու զարգացնել այդ հարաբերությունները, դրանք ավարտվելու են շատ արագ։ Դիանան, կարելի է ասել, բացառիկ զրույցի հնարավորություն տվեց մեզ՝ կիսվելով երկարատև հարաբերությունների իր փո...
Դիետաները, դրանց վտանգավոր ազդեցությունն ու ինստախաբեությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 10.06.2024 1:03:51
Դիետաները, դրանց վտանգավոր ազդեցությունն ու ինստախաբեությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ «Լսի, նենց լավ դիետա եմ գտել, 5 օրում 10կգ նիհարում ես»,- հաճախ լսում ենք մտերիմից, կամ, որն ավելի վատ է, ոչ մտերիմից, ով վստահ է, որ դու ունես քաշի խնդիր ու պետք է դիետա պահես։ Մտերիմներին ավելանում են մասնագիտական որևէ որակավորում չունեցող ինստասննդաբանները, ու այս ամենի մեջ ընկնել ծուղակն ու չկենտրոնանալ բուն խնդիրների վ...
Կնոջ համար աշխատել իմանալու անհրաժեշտության մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 10.06.2024 59:42
Կնոջ համար աշխատել իմանալու անհրաժեշտության մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ «Լավ տղու կինը չպիտի աշխատի» արտահայտությունը դրդեց մեզ կրկին շեղվել թեմայից ու անդրադառնալ կնոջ համար աշխատելու առավելություններին, ու աշխատել իմանալու անհրաժեշտությանը, վաղ տարիքում ամուսնանալուն, զբաղվածություն ունենալուն, ու սեփական գործն ու հոբին ավելի մեծ բիզնես դարձնելուն։
90ականների հետևանքներն ու բարդույթները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 10.06.2024 1:07:19
90ականների հետևանքներն ու բարդույթները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 90ականներին մեծանալն ու 2000ականներին դեռահաս լինելը բարդ էր, կարծում ենք, բոլոր սերնդակիցները կփաստեն՝ բակային չգրված օրենքներ, սոցիալական ծանր կարծրատիպեր, բազում-բազմազան պիտակավորումներ։ Եվ, անկախ նրանից, որ ընդունված է ավելի ծանր նկարագրել աղջիկների կյանքը այդ ժամանակահատվածում, տղաների ու տղամարդկանց համար նույնպես բավականին ծանր է եղել։ Է...
Սննդային վարքի խանգարումն ու արտաքնի կոմպլեքսները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 18.05.2024 55:53
Սննդային վարքի խանգարումն ու արտաքնի կոմպլեքսները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ինչի՞ց է առաջանում սննդային վարքի խանգարումը, ինչու՞ ենք մենք առաջին իսկ սթրեսի դեպքում հարցերը լուծում մարմնի հետ մանիպուլյացիաներ անելով, ինչու ենք մենք այդքան կենտրոնացած արտաքնի վրա, ինչ հույզեր ու էմոցիաներ են իրականում թաքնված արտաքնի հետ կապված այս կամ այն փոփոխություններրի որոշման հետևում, ու շատ նման հարցեր, որոնց մասին, ցավոք...
Ջենտլմենության ու կանացիության միֆերն ու ճիշտ կողմերը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 11.05.2024 1:00:59
Ջենտլմենության ու կանացիության միֆերն ու ճիշտ կողմերը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ջենտլմենության ու կանացիության մասին պտտվում են տարբեր միֆեր, ու, ցավոք, այդ միֆերը հաճախ դառնում են չափորոշիչ զուգընկեր ընտրելու հարցում։ Ինչ է ժամանակակից աշխարհում ջենտլմենությունը, որն է կանացիությունը, և որոնք են այդ միֆերը, փորձել ենք հասկանալ մեր քննարկման ընթացքում։
Տղամարդկանց մասին միֆերն, պատկերացումներն ու ակնկալիքները կանանցից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 04.05.2024 59:23
Տղամարդկանց մասին միֆերն, պատկերացումներն ու ակնկալիքները կանանցից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Դե ինչ՝ ուզում էիք, բերել ենք)) ինչպես հետևորդներից մեկն էր գրել մեկնաբանություններում՝ քոնթենթը շատ լավն է, բայց տղամարդու կարծիքա պակասում։ ՈՒ, բացարձակ համաձայն լինելով մեկնաբանության հետ, հրավիրել ենք մեր փոդքասթի ռեժիսորին՝ Հրանտին, ու տվել ենք շատ «կռիս» հարցեր՝ փորձելով հասկանալ՝ վերջը ինչ են ուզում տղամարդիկ, ո...
Ամուսնալուծված լինելու պիտակների, քննադատության ու նոր հարաբերությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 02.05.2024 57:15
Ամուսնալուծված լինելու պիտակների, քննադատության ու նոր հարաբերությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Մեր շա~տ սիրելի բժշկուհի Անին պատմել է իր անցած ճանապարհի մասին, ու, թերևս, այս հարցազրույցը կարելի է համարել էքսկլյուզիվ, քանի-որ այսքան բաց այս թեմայից Անին երբեք չի խոսել։ Մենք էլ «կռիս» հարցեր էինք տալիս ))) Անիին առանձին գրկ ու շնորհակալություն այսքան բաց խոսելու համար, որովհետև այս թեման բաց քննարկել...
Հարաբերություններ փողի հետ, ֆինանսական գրագիտություն | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 02.05.2024 53:56
Հարաբերություններ փողի հետ, ֆինանսական գրագիտություն | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Փողը երջանկություն չի բերում, սակայն փողի տեղն ու դերը մեր կյանքում շատ էական դեր ունի, եթե մենք հստակ գիտենք՝ ինչի համար է այն մեզ հարկավոր։ Ցավոք, մեր բազային կրթական համակարգում փողի հետ հարաբերությունները երբեք չեն քննարկվում, ու ֆինանսական գրագիտության բացը, հաճախ, մեզ թույլ չի տալիս աշխատել այնքան գումար, որքան հարկավոր է մեզ,...
Փողի դերը զույգի հարաբերություններում | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 02.05.2024 1:00:14
Փողի դերը զույգի հարաբերություններում | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Հարաբերություններում ԵՍ-ը չկորցնելու, SELF LOVE-ի ու ԷԳՈ-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 06.04.2024 57:15
Ինստագրամում ամեն երկրորդ նորակոչիկ բլոգերն այսօր խոսում է SELF LOVE-ից։ Լավ է անում, սակայն այդ կոնցեպտը անասելի ավելի խորն է, քան դիմակ դնելը, թերթիկի վրա աֆիրմացիաներ գրելը, գոլ ջուր խմելն ու վարդագույն բանիկներով լոգանք ընդունելը։ Իհարկե այս ամենը կազմում են self love-ի մաս, սակայն բավարար չեն այն լիարժեք կառուցելու համար, ու, ինչպես Ավնիկը նշեց, SELF LOVE-ը ծառի բունն է, և որքան կայուն ու ամո...
Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 23.03.2024 59:08
Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ամուսնությունը Հայաստանում կուլտ է դարձել։ Փաստացի, եթե կանայք ինչ-որ տարիքային շեմը հատելիս դեռ ամուսնացած չեն, ապա դժբախտ են, կիսատ են, կյանքը համարվում է չստացված։ Արդյունքում՝ կա՜մ խղճում են, կա՜մ տեռորի են ենթարկում, որպեսզի «արագացնեն ամուսնանան»։ Բացի այդ, շատ կանայք ու աղջիկներ վստահ են, որ ամուսնանալուց հետո լուծվելու են իրենց բոլոր խնդ...
Դավաճանությունը, պատճառները, ու ինչպես կանխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 09.03.2024 55:41
Դավաճանությունը, պատճառները, ու ինչպես կանխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Համացանցում վերջերս շատ է քննարկվում դավաճանության թեման, ու մեխը դրվում է նրա վրա, որ մեղավոր է միշտ դավաճանողը։ Անշուշտ, չենք վիճում,բայց քարկոծելուց առաջ կան բազում հարցեր, որոնք անտեսվում են ինչպես թեման քննարկելիս, այնպես էլ զույգի փոխհարաբերություններում՝ նախքան հարաբերություններ սկսելը, կամ, առավել ևս, ընտանիք կազմելը։ Ամենագլոբալ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.