Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Author
Armenpress State News Agency
Category
Podcast website
Latest episode
Jul 6, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
«Արմենպրես» Podcast-Sport.Հրաձգության Եվրոպայի չեմպիոնը մարզաձևի վերջին հաջողությունների մասին 07.04.2022 10:21
Հրաձգության հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը նոր մակարդակի բարձրացրեց այս մարզաձևը Հայաստանում: Ընտրանին առաջնությունում նվաճեց 10 մեդալ, որոնցից 7-ը՝ ոսկե: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Լիլիթ Մկրտչյանն է:
«Արմենպրես» Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու վերջին խաղի, Մխիթարյանի որոշման և սերնդափոխության մասին 04.04.2022 16:17
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերջին երկու ընկերական հանդիպումները ծայրահեղ տարբեր էին միմյանցից: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային լրագրող և հաղորդավար Սամվել Սուքիասյանի հետ խոսել ենք հավաքականի նախորդ խաղերի, հավաքականում սերնդափոխության և Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականում ելույթներն ավարտելու որոշման մասին:
«Արմենպրես» Podcast-FinInForm. Որ դեպքում և երբ բանկը կարող է վաճառել քաղաքացու գրավադրած գույքը. գրավով վարկեր 01.04.2022 11:19
Գրավը վարկառուի հիմնական պարտավորության կատարման համար լրացուցիչ ապահովություն է, չկատարման դեպքում բանկը կարող է նույնիսկ առանց դատարանի բռնագանձել գրավը, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով: «Արմենպրես» -ի Podcast-FinInForm-ի շրջանակում գրավի մասին զրուցել ենք Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի փորձագետ Սոնա Ինգլիզյանի հետ:
«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Ծրագրավորողը առաջարկում է նոր նախագիծ, որը թույլ կտա վաղ հայտնաբերել COVID-19-ի հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների մոտ 28.03.2022 7:41
Աշխարհում COVID-19 համավարակի տարածումից հետո մարդկությունը սկսել է կենտրոնանալ համավարակը կանխելու, դրա առաջացրած հետևանքները բացահայտելու և բուժելու ուղղությամբ: COVID-19 հիվանդության հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցող հիվանդների մոտ վաղ հայտնաբերելու և կանխելու նպատակով էլ Հայ- Ռուսական Համալսարանի ասպիրանտ, «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի մասնակից Մովսիսյան Չինարը Ֆիզիկամաթե...
«Արմենպրես» Podcast-Sport. Հակոբ Սերոբյանը` մարմնամարզության հավաքականի հաջողությունների մասին 28.03.2022 17:10
Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը վերջին շրջանում բացառիկ լուրջ արդյունքներ է գրանցում միջազգային մի շարք հարթակներում: Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է:
«Արմենպրես» Podcast-FinInForm. Վարկառուի հետ գրեթե հայտնվում եք «նույն կոշիկում». ինչ պետք է իմանալ երաշխավոր դառնալուց առաջ 25.03.2022 14:06
Վարկառուն և երաշխավորը հավասարապես պատասխանատու են վարկի հետ կապված պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու համար, երաշխավորության պայմանագիր ստորագրելիս քաղաքացին գրեթե հայտնվում է «նույն կոշիկներում», ինչ վարկառուն է: «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Լուսինե Ներսիսյան...
«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Առաջարկվող «Նոր Դաս» հավելվածը կդառնա ինտերակտիվ և բովանդակալից գործիք ուսուցիչների ձեռքին՝ դասին նախապատրաստվելու համար 21.03.2022 9:54
Խելացի, նպատակասլաց և հետաքրքիր սերունդ կրթելու գործում մեծ ներդրում ունեն դպրոցն ու հատկապես ուսուցիչները: Իսկ այդ կարևոր առաքելությունը ճիշտ և գրագետ իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան գոործիքներ, նոր մեթոդներ և աջակցություն: Հենց այս նպատակով էլ շուտով մենք կունենանք մի հավելված, որի շնորհիվ ուսուցիչները կկարողանան ավելի հետաքրքիր, հաճելի և կարճ ժամանակում նախապատրաստվել դասերի...
«Արմենպրես» Podcast-Sport. ՖԱՖ-ի 15-ամյակի, ֆուտբոլի ընտրանու և Մխիթարյանի՝ հեռանալու որոշման մասին 21.03.2022 13:43
«Հայկական առաջին ճակատը»` ՖԱՖ-ը, այս տարի տոնում է հիմնադրման 15 ամյակը: Podcast-Sport-ում ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ խոսել ենք երկրպագուների շարժման զարգացման, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Հենրիխ Մխիթարյանի՝ ընտրանուց հեռանալու որոշման մասին:
«Արմենպրես» Podcast-FinInForm. «Ամուսնություն» վարկի հետ. ինչ պետք է իմանալ և անել հիփոթեքային վարկ վերցնելիս 18.03.2022 25:01
Հիփոթեքային վարկ կարելի է ստանալ ինչպես բնակարան, տուն գնելու, կառուցելու, այնպես էլ վերակառուցման, վերանորոգման, բարեկարգման համար: Հայաստանում կարող են լինել դեպքեր, երբ հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման համար վարկառուից տուգանք գանձվի: «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Արաքս...
«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Դեղագետը առաջարկում է նոր նախագիծ 14.03.2022 7:16
Վերջին շրջանում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանյան շուկայում կենսաբանորեն ակտիվ հավելումները մեծ սպառում ունեն, իսկ դրանք իրենցից որոշակի վտանգներ են ներկայացնում: Այդ վտանգների, դրանց վերահսկողության բացակայության և վաղ կանխելուն ուղղված նոր նախագծի մասին «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք դեղագետ, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կրտսեր գիտաշխատող և շուկայի զար...
«Արմենպրես» Podcast-Sport. Մխիթարյանի` հավաքականից հեռանալու որոշումն ու Կապառոսի հայտացուցակը 14.03.2022 15:21
Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Հենրիխ Մխիթարյանը օրեր առաջ հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին, դրան էլ հաջորդեց Խոակին Կապառոսի կողմից հավաքականի հայտացուցակի հրապարակումը, որով թիմը կնախապատրաստվի առաջիկա ընկերական խաղերին: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Առաջին ալիքի սպորտային բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանի հետ խոսել ենք վերոնշված թեմա...
«Արմենպրես» Podcast-FinInForm. Գույքի ձեռքբերում՝ առանց լրացուցիչ գրավի. ինչ է լիզինգը և ինչ հնարավորություն է տալիս 11.03.2022 11:45
Քաղաքացիները հնարավորություն ունեն բանկի կամ լիզինգային կազմակերպության միջոցով որոշակի ժամկետով ձեռք բերել օրինակ գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, արևային էլեկտրակայաններ և այլ գույք, դրա դիմաց կատարել ամսական լիզինգային վճար, վերջում, ըստ պայմանագրի՝ այն կամ վերադարձնել լիզինգատուին, կամ այն կարող է անցնել հաճախորդին՝ որպես սեփականություն: «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի շրջանակում լիզինգի,...
«Արմենպրես» Փոդքաստ․ Ռուսաստանն այսօր կռվում է իր կայսրության գոյության իրավունքի համար 04.03.2022 30:42
Ամբողջ աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որտեղ արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակ ռազմական լայնածավալ գործողություններ են ընթանում ռուսական և ուկրաինական զորամիավորումների միջև։ Բնականաբար, Հայաստանում ևս ուշադրությամբ հետևում են այդ իրադարձություններին՝ ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր ուղղակի և անուղղակի բազմաթիվ ազդեցությունների և կողմերի հետ բազում առնչությունների պատճառ...
«Արմենպրես» Podcast-100 գաղափար. մանրէաբանն առաջարկում է պլաստիկ թափոնների վերամշակումից ստանալ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներ 28.02.2022 7:11
Վերջին շրջանում երկիր մոլորակի վրա գնալով շատանում է պլաստիկ թափոննորի քանակը, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Այժմ ամբողջ աշխարհում մի շարք գիտնականներ և մասնագետներ փորձում են գտնել տարբեր լուծումներ պլաստիկը քայքայելու, վերեմշակելու և դրա կիրառությունը նվազեցնելու ուղղությամբ: Հենց այս խնդիրները կանխելու նպատակով է ԵՊՀ-ի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի մագիստրոս, մ...
«Արմենպրես» Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում. Գիլոյանը արվելիք աշխատանքի մասին 28.02.2022 12:17
Մայիսին Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը պատմական է լինելու: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս շեշտեց, որ Հայաստանը շատ լավ է կազմակերպելու և անցկացնելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
«Արմենպրես» Podcast-Sport. Օլիմպիական խաղերը ֆոտոթղթակիցների համար. Բարդություններն ու առանձնահատկությունները 26.02.2022 14:22
«Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը Sputnik-Armenia գործակալության ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցն է, ում հետ խոսել ենք Պեկինի, ինչպես նաև Օլիմպիական խաղերը լուսաբանելու առանձնահատկություններից և բարդություններից:
«Արմենպրես» Podcast-FinInForm. Անգամ 15 հազար դրամով կարելի է դառնալ բանկի բաժնետեր. ինչ է տալիս քաղաքացուն բաժնետոմս գնելը 25.02.2022 14:24
«Արմենպրես»-ի Podcast-FinInform-ի շրջանակում բանկերից քաղաքացիների բաժնետոմս ձեռք բերելու հնարավորությունների մասին զրուցել ենք Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի հետ:
«Արմենպրես» Podcast-Sport. Ամփոփելով ձմեռային Օլիմպիական խաղերը 22.02.2022 11:39
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրերը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբաններ Շուշանիկ Հակոբյանը և Արմեն Գարամյանն են: Նրանց հետ իմի ենք բերել Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արդյունքները:
«Արմենպրես» Podcast-100 գաղափար. մասնագետն առաջարկում է Արցախում ներդնել անասնակերի արտադրության նոր տեխնոլոգիա 21.02.2022 10:57
Արցախի Հանրապետության նոր էնդեմիկ մանրեների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում թույլ կտա լրացնել պատերազմի հետևանքով զգալի նվազած խոտհարքերի առաջացրած խնդիրները՝ տալավ կենդանիներին բնական ճանապարհով ստացած կեր: Նման նոր պրոդուկտի՝ անասնակերի (Սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակման մասին «Արմենպրես-Պոդքաստ»-ում զրուցելու ենք «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող, Արցախի գի...
«Արմենպրես» Podcast-Sport. Կանանց բասկետբոլի հեռանկարները Հայաստանում 19.02.2022 12:58
Հայաստանում այս պահի դրությամբ օր օրի զարգացող մարզաձևերից մեկը կանանց բասկետբոլն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը:
«Արմենպրես» Podcast-FinInForm. Ինչպես կողմնորոշվել վարկային առաջարկներում 18.02.2022 24:26
Հանդիպե՞լ եք արագ օնլայն վարկերի գովազդների, մտածե՞լ եք ռիսկերի, հնարավոր խնդիրների մասին, վարկ վերցնելուց հետո՞ եք միայն պարզել, որ փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է: Այս և վարկերին վերաբերող այլ հարցերի պատասխանները «ՖինԻֆորմ»-ի թողարկման շրջանակում ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Լուսինե Ներսի...
«Արմենպրես» Podcast-Sport. Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը 16.02.2022 14:56
Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը վերսկսվում է ձմեռային դադարից հետո: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք հայկական ակումբներում տեղի ունեցած փոփոխություններից:
«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Նոր զրահաբաճկոն՝ առավելագույն պաշտպանությամբ, թեթև և ավելի մատչելի 14.02.2022 15:37
Արագ զարգացող աշխարհում՝ ժամանակակից սպառազինությամբ զինված բանակ ունենալը դարձել է առաջնային կարևորության հարց: Գիտությունը շատ արագ տեմպերով առաջ է գնում` օր-օրի առաջարկելով նոր գաղափարներ ու նախագծեր, որոնք իրենց արդյունավետությամբ հնարավորություն կտան մարդկային կորուսները հասցնել նվազագույնի: Նման նոր գաղափարի շուրջ «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք տեխնիկական գիտությունների ոլորտում նոր ձեռքբ...
«Արմենպրես» Podcast. Սուրբ Սարգիս. աղի բլիթից մինչև երիտասարդների օրհնության օր 11.02.2022 19:45
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին այս տարի փետրվարի 12-ին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, որը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Տոնի խորհրդի, իմաստի և այս օրերին սպասվող անակնկալների մասին «Արմենպրես»-ի փոդքաստ տաղավարում զրուցելու ենք Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ։
«Արմենպրես» Podcast-FinInForm. Շահութահարկից ազատում, շրջհարկի գումարի նվազեցում. ինչ արտոնություններ են գործում բիզնեսի համար 11.02.2022 10:32
Ի՞նչ հարկեր է վճարում Հայաստանում բիզնեսը, ովքե՞ր կարող են օգտվել հարկային արտոնություններից, և ի՞նչ հնարավորություններ կան սկսնակ բիզնեսի համար: «Արմենպրես»-ի Պոդքաստ-ՖինԻնՖորմ-ի թողարկման շրջանակում Հայաստանում գործող հարկման համակարգերի, բիզնեսի համար գործող հարկային արտոնությունների մասին պատմել է ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.