Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 607 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Be sure to visit the podcast's website and support the creator: podcasters.spotify.com

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Nov 19, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 10M+ downloads · 4.7+ rating iOS soon

Episodes

<< Արմենպրես >> Padcast Արվեստների, ազգային երգ ու պարի, համեղ ուտեստների կենտրոնը. մեկնարկում է «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը 15.07.2022

Ժողովրդական արհեստները ներկայացնելու, դրանց ճանաչելիությունը բարձրացնելու, այդ ժառանգությունը կրող և այն փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը նպաստելու նպատակով հուլիսի 16-ին Գյումրիում կանցկացվի «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը: Հուլիսի 17-ին փառատոնը կշարունակվի Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: &nbsp;«Արմենպրես պոդքաստի» շրջանակում...

Podcast-ՍոցUp. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության երկու ծրագիր է սկսել Հայաստանում գտնվող արցախցիների համար 14.07.2022

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Հայաստանում &nbsp;բնակվող Արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը:

«Արմենպրես» Podcast Սա միգրացիոն ոլորտի ամենամասշտաբային փոփոխությունն է. ՄԾ պետը մանրամասնել է ՆԳՆ ստեղծման նախագիծը 13.07.2022

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու փաթեթի մշակման աշխատանքները մոտենում են իրենց ավարտին, որի համաձայն` նախարարության կազմում են լինելու Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիոն ծառայությունը: «Արմենպրես» -ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը վերակազմակերպումը արդյունավետ համարեց:

«Արմենպրես» Podcast Գինու երթուղիները կպատմեն հայկական գինեգործության մասին՝ Հայաստան բերելով մեծ թվով զբոսաշրջիկների 13.07.2022

Գինեգործությունը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է. ոլորտում նոր ու հետաքրքիր գաղափարների, զբոսաշրջիկներին գրավող ծրագրերի պակաս Հայաստանում չկա: &nbsp;Ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող հերթական ծրագրի մասին «Արմենպրես պոդքաստի» շրջանակում զրուցել ենք &nbsp;«Գինու ծով» (The Sea Of Wine) ծրագրի ղեկավար Անի Մանասերյանի հետ։

Հայապահպանությունը՝ եկեղեցու միջոցով. Երևան է ժամանել Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարը 12.07.2022

Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանը, որն այս օրերին Հայաստանում է, կարծում է՝ սփյուռքում հայապահպանության գործում մեծ դերակատարություն ունեն եկեղեցին, դպրոցները, կրոնն ու Աստվածաշունչը:

Podcast-Sport. Խորեն Լևոնյանը ֆուտբոլի ընտրանու և հայկական ֆուտբոլի մասին 05.07.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայում 4 տարաբնույթ հանդիպումներ ունեցավ:&nbsp;Podcast-Sport-ում ազգային հավաքականի, ֆուտբոլիստների և ներքին առաջնության մասին խոսել ենք դերասան, հաղորդավար, երգիչ և հայկական ֆուտբոլի մեծ սիրահար Խորեն Լևոնյանի հետ:

Podcast-Հարց բժշկին. Կեսարյան հատումը՝ կյանք փրկող վիրահատություն է, որը երբեք չի կարող փոխարինել բնական ճանապարհով ծննդաբերությանը 19.06.2022

Հղիությունը հիվանդություն չէ, այն պետք է վայելել, իսկ կեսարյան հատումը՝ կյանք փրկող վիրահատություն է, որը երբեք չի կարող փոխարինել բնական ճնապարհով ծննդաբերությանը: &nbsp;«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման &nbsp;շրջանակում այս մասին շեշտեց Էրեբունի &nbsp;բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ անդրադառնալով &nbsp;կեսարյան հատումերին, այս եղան...

Podcast-Sport. Յուրա Մովսիսյանը հավաքականի, անցած «հին ու բարի ժամանակների» մասին 19.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող, ընտրանու ամենակոլորիտային ֆուտբոլիստներից մեկը` Յուրա Մովսիսյանը, օրեր առաջ մասնակցեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հրաժեշտի հանդիպմանը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկն է` Յուրա Մովսիսյանը, ում հետ խոսել ենք հավաքականից, հիշելով հին ու բարի ժամանակները:

Podcast-ՍոցUp. Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում 61 խնամատար ընտանիքում 16.06.2022

Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է &nbsp;ստանում 61 խնամատար ընտանիքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանն ասաց, որ անձը, ով ցանկանում է իրականացնել խնամակալություն, պետք է դիմի մարզի դեպքում մարզպետարան, Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարան: Բոլոր պահանջներին բավարարե...

Podcast-Հարց բժշկին. Երբ խալը սկսում է իր տեսքը փոխել՝ դա արդեն ահազանգ է, որ այն վերափոխվում է չարորակ ուռուցքի. մասնագետ 13.06.2022

Ցանկացած խալ, երբ սկսում է իր տեսքը փոխել. տեղի է ունենում չափի, գույնի փոփոխություն, առաջանում է վերքեր, արնահոսություն, ապա դրանք արդեն ահազանգ են, որ խալը վերափոխվում է չարորակ ուռուցքի՝ մելանոմայի, այն բավականին ագրեսիվ ուռուցք է, որի կանխարգելումը ավելի հեշտ է, քան բուժումը: &nbsp; «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կե...

Podcats-Sport. Ֆուտբոլի ազգային ընտրանու ներկայիս վիճակը 11.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է ելույթները Ազգերի լիգայի B ենթախմբում: &nbsp;«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ խոսել ենք ընտրանու ներկա վիճակից, հնարավորություններից և հայկական ֆուտբոլից:

Podcast-ՍոցUp. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից 09.06.2022

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։ &nbsp;Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա...

Podcast-Հարց բժշկին. Երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի դեպքում ՝ առավել ևս ճողվածքների, կարևոր է ծնողի և բժշկի համագործակցությունը. մասնագետ 06.06.2022

Երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի դեպքում ՝ առավել ևս տարբեր տեսակի ճողվածքների դեպքում ամենակարևոր մոտեցումը այն է որ, ծնողը հնարավորինս ուշադիր լինի, ժամանակին զբաղվի խնդրով և ամենակարևորը դա անի բժշկի հետ համատեղ: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժության կլինիկայ...

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ամփոփում 03.06.2022

Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը News. Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն է, ում հետ խոսել ենք օրեր առաջ Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից:

Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում 02.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է պայքարը Ազգերի լիգայի: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն է:

Podcast-Հարց բժշկին. Ցանկացած մաշկային փոփոխություն դա դեռ ալերգիայի դրսևորում չէ. մասնագետ 30.05.2022

Շատերը ցանկացած մաշկային փոփոխություն վերագրում են ալերգիայի, բայց դրանք միշտ չէ, որ ալերգիայի դրսևորում են, շատ ավելի հաճախ դրանք կարող են ինֆեկցիաների հետևանք &nbsp;լինել: Իսկ ալերգիան դա օրգանիզմի սխալ պատասխանն է արտաքին ազդակներին, որոնց դեմ մեր օրգանիզմը փորձում է պայքարել այդ ձևով և վնասում է սեփական հյուսվածքները: &nbsp; «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում, ա...

Podcast-Հարց բժշկին. Վիտամին D-ի պակասը օրգանիզմում կարող է հանգեցնել մի շարք խնդիրների.մասնագետ 23.05.2022

Վիտամին Դ-ի պակասը լուրջ խնդիր է, այն արտահայտվում է սննդից ստացված ֆոսֆորի և կալցիումի՝ օրգանիզմի կողմից յուրացման խախտմամբ: Այս տարրերն անհրաժեշտ են առողջ ոսկրային համակարգի ձևավորման, հորմոնալ կարգավորման, իմունային և նյարդային համակարգերի օպտիմալ աշխատանքի, ինչպես նաև բորբոքային տարբեր պրոցեսներից պաշտպանվելու համար: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում էնդոկրինոլ...

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից սպասելիքները 23.05.2022

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Mediamax-ի սպորտային թղթակից Հասմիկ Բաբայանի հետ խոսել ենք այս օրերին Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին:

Podcast-Հարց բժշկին. Ինչ հետևանքներ է թողնում ծխելն օրգանիզմի վրա 16.05.2022

Աշխարհում տարեկան 6 մլն մարդ մահանում է ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից. ևս 600.000 մարդ մահանում է «պասիվ ծխելու» հետևանքով առաջացող հիվանդություններից: Ծխախոտի գործածումը հիպերտենզիայից հետո մահացության երկրորդ պատճառն է գլոբալ մակարդակով, և ներկայումս ամբողջ աշխարհում ծխախոտից մահանում է մեծահասակ 10 մարդուց մեկը: Թոքերի ուռուցքից մահացության դեպքերի 90%-ը պայմանավորված է ծխելով: Ա...

Podcast-ՍոցUp. Ընտանիքում բռնության ենթարկված 20 անձի այս տարի պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել 12.05.2022

2022 թվականի առաջին եռամսյակում ընտանիքում բռնության ենթարկված 20 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրից: 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններում ծառայություններ է տրամադրվել 400 անձի: Ապաստարանի ծառայություններից 2022 թվականի առաջին եռամսյակում օգտվել է 40 բռնության ենթարկված անձ, այդ թվում նաև նրանց...

Podcast-Հարց բժշկին. Այսօր դեռահասության տարիքին շատ բնորոշ քաշի ավելացումը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի 09.05.2022

Շաքարային դիաբետը իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն և ունի տարբեր ենթատեսակներ: Կա վիճակագրություն, որ աշխարհում դիաբետ ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով, այն ոչ ինսուլինակախյալ դիաբետն է: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ամենատարածված երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառների, բարդությունների, բուժման ընթացքի, և մի շարք ա...

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Ավանեսյանը՝ իր նախորդ մենամարտի և Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մասին 06.05.2022

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն, WBA &nbsp;վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը նպատակ ունի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: &nbsp;«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց Դավիթ Ավանեսյանն է, ում հետ խոսել ենք նախորդ մենամարտի, իր անցած ճանապարհի և ապագա պլանների մասին:

Podcast. ԱՄՆ ՄԶԳ «ՀաՄաՏեղ» ծրագիրը գործունեության 7 տարիների ընթացքում ՀՀ համայնքներում ձևավորել է նոր մշակույթ 03.05.2022

Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «ՀաՄաՏեղ» ծրագիրն ու գործընկերներն արդեն 7 տարի է նպաստում &nbsp;են տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բարեփոխումներում հանրային մասնակցության ուժեղացմանը և քաղաքացիական հասարակության դերի ամրապնդմանը: Նախագիծը երկխոսության հարթակ է եղել կառավարության և համայնքների բնակիչների միջև: &nbsp;«Արմենպրես»-Փոդքաստում &nbsp;խոսել ենք Հայաստանում «...

Podcast-Հարց բժշկին. COVID-ից հետո մարդկանց շուրջ 80 տոկոսի մոտ որևէ ախտանիշ կարող է պահպանվել մինչև մեկ տարի և ավել 02.05.2022

Ամբողջ աշխարհում մարդիկ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում իրենց և հարազատներին &nbsp;նոր տեսակի կորոնավիրուսից՝ ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանելու, ինչպես նաև վարակի տարածումը կանխարգելելու համար։ Սակայն փաստ է այն, որ ՔՈՎԻԴ-19-ն անհետևանք չի մնում: Ի՞նչ են &nbsp;առաջարկում առողջապահության նախարարությունն ու մասնագետները: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ՔՈՎԻԴ-19-ի թողած հետևանքների և դրան...

Podcast-ՍոցUp. 44-օրյա պատերազմի մասնակիցները, տեղահանված արցախցիները աշխատանքային փորձ ձեռք կբերեն՝ դրա դիմաց գումար ստանալով 28.04.2022

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամների ու տեղահանված արցախցիների համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագիր է մեկնարկում: &nbsp;&nbsp;&nbsp;Podcast-ՍոցUp-ի շրջանակում ծրագրին վերաբերվող մանրամասների շուրջ «Արմենպրես» -ը զրուցել է &nbsp;ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղ...

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.