Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 591 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 6, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast-Հարց բժշկին. Ականջակալները կարող են վնասել լսողությունը շատ երկար և առավելագույն ձայնի վրա օգտագործելու պարագայում 12.09.2022

Ամբողջ աշխարհում տարածված սուր շնչառական, սեզոնային վիրուսները և նորարարական տեխնոլոգիաները մեծ ազդեցությունն են թողնում քիթ-կոկորդ-ականջ օրգանների վրա: Չնայած նրան, որ շատ-շատերը ուշադրություն չեն դարձնում շնչառական վիրուսների, էկրանների և ականջակալների վատ հետևանքներին՝ այնուամենայնիվ, դրանք կարող են անդառնալի հետևանքներ թողնել մարդու օրգանիզմի վրա:  «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթ...

Podcast- Աչքի ոչ ճիշտ խնամքը կարող է հանգեցնել ընդհուպ տեսողական օրգանի կորստի. մասնագետ 05.09.2022

Աչքը մեր ամեն ինչ տեսնելու, զգալու և ընկալելու կարևոր օրգանն է, որը նույնպես խնամք, ուշադրություն և ճիշտ մոտեցում է պահանջում: Բժշկության մեջ ամենակարևոր գործոնը խնդիրը շուտ հայտնաբերելն է, իսկ աչքերը կարող են շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին: Ըստ  մասնագետի՝ հարկավոր է ուշադիր լինել աչքերի նկատմամբ՝ խնդիրները վաղ հայտնաբերելու և բարդությունների զարգացում թույլ չտալու համար: Պետք...

Podcast-ՍոցUp. Նվիրաբերության ծրագրով բնակարան է հատկացվել մանկատան արդեն 46 շրջանավարտի 01.09.2022

Հայաստանում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվել է ևս 12 ամսով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, մինչև այժմ 46 շահառուի հետ արդեն կնքվել է նվիրաբերության պայմանագիրը: «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է...

Podcast-ՍոցUp.Պետությունը նոր ծրագրով կխրախուսի գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունող գործատուներին 25.08.2022

Կառավարությունը հավանություն է տվել զբաղվածության ապահովման պետական աջակցության ևս մեկ ծրագրի, որի շրջանակում գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունող գործատուները կխրախուսվեն։ Ծրագրի համաձայն՝ գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստա...

Podcast-Հարց բժշկին. Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման դեմ լավագույն պայքարը պարբերաբար հետազոտվելն է 22.08.2022

Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջ...

Podcast - Հարց բժշկին. Ոտքերում ցավը, ծանրությունը, այտուցվածությունն ու հոգնածությունը անոթային խնդրի ահազանգ են 15.08.2022

Ոտքերում ցավ, ծանրություն, այտուցվածություն, հոգնածություն. հաճախ շատերը այս խնդիրներին լուրջ չեն վերաբերվում՝ մտածելով, որ  աշխատանքային օրվա ընթացքում երկարատև ոտքի վրա գտնվելուց հետո դա նորմալ է, բայց, ցավոք, այս ամենը կարող է բերել լուրջ հետևանքների: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին ասաց Միքայելյան համալսարանական հիվանդանոցի անոթային վիրաբույժ Լ...

«Արմենպրես» Podcast Աստվածածնի Վերափոխման տոն. Խաղողօրհնեք 14.08.2022

Ողջույն հարգելի ունկնդիրներ։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս կիրակի օգոստոսի 14-ին մեծ շուքով տոնում է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը ՝ Խաղողօրհնեքը: Այն տարվա հինգ տաղավար տոներից չորրորդն է, շարժական է և հանդիպում է օգոստոսի 15-ին մոտ ընկած կիրակի օրը: Տոնի առիթով   «Արմենպրես» պոդքաստ-ի տաղավարոմ զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ...

«Արմենպրես» Podcast Հայերեն երգեր երգելուց շատ եմ հուզվում. Ֆրանսահայ երգչուհին առաջին անգամ համերգներով Հայաստանում է 10.08.2022

Հեղինակային երգեր՝ հայերենով և ֆրանսերենով, ինչպես նաև Էլվինա Մակարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Ֆորշի երգերը՝ յուրօրինակ ոճով. Ֆրանսահայ երգչուհի, երգահան Միլենա Մութաֆյանը այս օրերին Հայաստանում է և հեղինակային համերգներով հանդես կգա Երևանում, Վանաձորում և Սևանում:   «Արմենպրես պոդքաստի»  տաղավարում  երգչուհին ասաց, որ Հայաստանում համերգների մեկնարկը տեղի է ունեցել Սևանում՝ օգոստոսի...

«Արմենպրես» Podcast Վարդավառ 23.07.2022

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի հուլիսի 24-ին տոնում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Եվ այդ առիթով   «Արմենպրես» պոդքաստ-ի  տաղավարում զրուցելու ենք Արարատյան Հայրապետական թեմի  Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու   Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի  և Արարատյան Հայրապետական թեմի  երիտասարդաց միությունների փոխատենապետ Անի Թովմասյանի հետ:

<< Արմենպրես >> Padcast Արվեստների, ազգային երգ ու պարի, համեղ ուտեստների կենտրոնը. մեկնարկում է «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը 15.07.2022

Ժողովրդական արհեստները ներկայացնելու, դրանց ճանաչելիությունը բարձրացնելու, այդ ժառանգությունը կրող և այն փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը նպաստելու նպատակով հուլիսի 16-ին Գյումրիում կանցկացվի «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը: Հուլիսի 17-ին փառատոնը կշարունակվի Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: &nbsp;«Արմենպրես պոդքաստի» շրջանակում...

Podcast-ՍոցUp. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության երկու ծրագիր է սկսել Հայաստանում գտնվող արցախցիների համար 14.07.2022

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Հայաստանում &nbsp;բնակվող Արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը:

«Արմենպրես» Podcast Սա միգրացիոն ոլորտի ամենամասշտաբային փոփոխությունն է. ՄԾ պետը մանրամասնել է ՆԳՆ ստեղծման նախագիծը 13.07.2022

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու փաթեթի մշակման աշխատանքները մոտենում են իրենց ավարտին, որի համաձայն` նախարարության կազմում են լինելու Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիոն ծառայությունը: «Արմենպրես» -ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը վերակազմակերպումը արդյունավետ համարեց:

«Արմենպրես» Podcast Գինու երթուղիները կպատմեն հայկական գինեգործության մասին՝ Հայաստան բերելով մեծ թվով զբոսաշրջիկների 13.07.2022

Գինեգործությունը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է. ոլորտում նոր ու հետաքրքիր գաղափարների, զբոսաշրջիկներին գրավող ծրագրերի պակաս Հայաստանում չկա: &nbsp;Ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող հերթական ծրագրի մասին «Արմենպրես պոդքաստի» շրջանակում զրուցել ենք &nbsp;«Գինու ծով» (The Sea Of Wine) ծրագրի ղեկավար Անի Մանասերյանի հետ։

Հայապահպանությունը՝ եկեղեցու միջոցով. Երևան է ժամանել Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարը 12.07.2022

Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանը, որն այս օրերին Հայաստանում է, կարծում է՝ սփյուռքում հայապահպանության գործում մեծ դերակատարություն ունեն եկեղեցին, դպրոցները, կրոնն ու Աստվածաշունչը:

Podcast-Sport. Խորեն Լևոնյանը ֆուտբոլի ընտրանու և հայկական ֆուտբոլի մասին 05.07.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայում 4 տարաբնույթ հանդիպումներ ունեցավ:&nbsp;Podcast-Sport-ում ազգային հավաքականի, ֆուտբոլիստների և ներքին առաջնության մասին խոսել ենք դերասան, հաղորդավար, երգիչ և հայկական ֆուտբոլի մեծ սիրահար Խորեն Լևոնյանի հետ:

Podcast-Հարց բժշկին. Կեսարյան հատումը՝ կյանք փրկող վիրահատություն է, որը երբեք չի կարող փոխարինել բնական ճանապարհով ծննդաբերությանը 19.06.2022

Հղիությունը հիվանդություն չէ, այն պետք է վայելել, իսկ կեսարյան հատումը՝ կյանք փրկող վիրահատություն է, որը երբեք չի կարող փոխարինել բնական ճնապարհով ծննդաբերությանը: &nbsp;«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման &nbsp;շրջանակում այս մասին շեշտեց Էրեբունի &nbsp;բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ անդրադառնալով &nbsp;կեսարյան հատումերին, այս եղան...

Podcast-Sport. Յուրա Մովսիսյանը հավաքականի, անցած «հին ու բարի ժամանակների» մասին 19.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող, ընտրանու ամենակոլորիտային ֆուտբոլիստներից մեկը` Յուրա Մովսիսյանը, օրեր առաջ մասնակցեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հրաժեշտի հանդիպմանը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկն է` Յուրա Մովսիսյանը, ում հետ խոսել ենք հավաքականից, հիշելով հին ու բարի ժամանակները:

Podcast-ՍոցUp. Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում 61 խնամատար ընտանիքում 16.06.2022

Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է &nbsp;ստանում 61 խնամատար ընտանիքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանն ասաց, որ անձը, ով ցանկանում է իրականացնել խնամակալություն, պետք է դիմի մարզի դեպքում մարզպետարան, Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարան: Բոլոր պահանջներին բավարարե...

Podcast-Հարց բժշկին. Երբ խալը սկսում է իր տեսքը փոխել՝ դա արդեն ահազանգ է, որ այն վերափոխվում է չարորակ ուռուցքի. մասնագետ 13.06.2022

Ցանկացած խալ, երբ սկսում է իր տեսքը փոխել. տեղի է ունենում չափի, գույնի փոփոխություն, առաջանում է վերքեր, արնահոսություն, ապա դրանք արդեն ահազանգ են, որ խալը վերափոխվում է չարորակ ուռուցքի՝ մելանոմայի, այն բավականին ագրեսիվ ուռուցք է, որի կանխարգելումը ավելի հեշտ է, քան բուժումը: &nbsp; «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կե...

Podcats-Sport. Ֆուտբոլի ազգային ընտրանու ներկայիս վիճակը 11.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է ելույթները Ազգերի լիգայի B ենթախմբում: &nbsp;«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ խոսել ենք ընտրանու ներկա վիճակից, հնարավորություններից և հայկական ֆուտբոլից:

Podcast-ՍոցUp. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից 09.06.2022

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։ &nbsp;Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա...

Podcast-Հարց բժշկին. Երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի դեպքում ՝ առավել ևս ճողվածքների, կարևոր է ծնողի և բժշկի համագործակցությունը. մասնագետ 06.06.2022

Երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի դեպքում ՝ առավել ևս տարբեր տեսակի ճողվածքների դեպքում ամենակարևոր մոտեցումը այն է որ, ծնողը հնարավորինս ուշադիր լինի, ժամանակին զբաղվի խնդրով և ամենակարևորը դա անի բժշկի հետ համատեղ: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժության կլինիկայ...

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ամփոփում 03.06.2022

Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը News. Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն է, ում հետ խոսել ենք օրեր առաջ Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից:

Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում 02.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է պայքարը Ազգերի լիգայի: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն է:

Podcast-Հարց բժշկին. Ցանկացած մաշկային փոփոխություն դա դեռ ալերգիայի դրսևորում չէ. մասնագետ 30.05.2022

Շատերը ցանկացած մաշկային փոփոխություն վերագրում են ալերգիայի, բայց դրանք միշտ չէ, որ ալերգիայի դրսևորում են, շատ ավելի հաճախ դրանք կարող են ինֆեկցիաների հետևանք &nbsp;լինել: Իսկ ալերգիան դա օրգանիզմի սխալ պատասխանն է արտաքին ազդակներին, որոնց դեմ մեր օրգանիզմը փորձում է պայքարել այդ ձևով և վնասում է սեփական հյուսվածքները: &nbsp; «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում, ա...

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.