Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 591 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 6, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast-Հարց բժշկին. ըստ մասնագետի սուրճը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր չափի մեջ օգտագործելը կոգնի խուսափել լիարդի քաղցկեղից 13.02.2023

Մարդկանց մեջ շատ է տարածված այս կամ այն մթերքների կիրառության բազմաթիվ տարբերակները բժշկական տեսակետից, հատկապես՝ մարսողության: Բայց ինչքանո՞վ են այդ մթերքները նպաստում տվյալ խնդիրների լուծմանը և առհասարակ ինչ ազդեցություն ունեն դրանց կիրառումը ստամոքս-աղիքային համակարգի և առհասարակ օրգանիզմի վրա: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Աստղիկ...

Podcast-Հարց բժշկին. Մաշկի վրա անհանգստացնող փոփոխություն նկատելու դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի 07.02.2023

Մաշկային հիվանդությունների առաջացման պատճառները շատ են։ Դրանք կարող են լինել և՛ արտաքին գործոնների, շրջակա միջավայրի տրավմատիկ ազդեցությունը, և՛ ներքին, իմունային և էնդոկրին համակարգերի խանգարումները: Ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներն  ու մի շարք այլ  խնդիրներ ևս ազդում են մաշկի վրա:  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մաշկաբան Հովհաննես...

Podcast. Հայ առաքելական եկեղեցին նշում է բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը. այսօր երիտասարդների օրհնության օրն է 04.02.2023

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով՝ սիրո բարեխոս Ս․Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի նշում ենք փետրվարի 4-ին: Այս օրը հռչակված է նաև որպես երիտասարդների օրհնության օր։  Օրվա խորհրդի շուրջ «Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում զրուցելու ենք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ։

Podcast-Հարց բժշկին. Առողջ սնվելու սովորությունները պետք է ձևավորվեն մանկական տարիքից 30.01.2023

Առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, ճիշտ սննդակարգ, այս և նման այլ թեմաների մասին տեղեկատվության, խորհուրդների պակաս համացանցում չի զգացվում: Մասնագետներն ու իրենց մասնագետ համարողները, թեման ուսումնասիրածներն ու թեմայից հեռու տարբեր մարդիկ առաջարկներ են անում, խորհուրդներ տալիս, սննդակարգեր ներկայացնում: Ինչպե՞ս այս խառնաշփոթ դարձած տեղեկատվական հոսքի մեջ ճիշտ կողմնորոշվել,  ո՞րն է ճիշտ սնվելու...

Արմենպրես-Podcast Հայաստանում երբեք այնքան թարգմանական գրականություն չի տպագրվել, որքան վերջին 20 տարում 26.01.2023

Հատկապես վերջին տարիներին Հայաստանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն անխոս մեծացել է: Այդ են փաստում գրախանութներում ներկայացված բազմազան ու բազմաբովանդակ գրականությունն ու վաճառվող գրքերի քանակը:  Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է՝  այդ գործում մեծ  ներդրում ունեն գրահրատարակիչները:  «Արմենպրես պոդքաստ»-ի շրջանա...

Podcast-Հարց բժշկին. Ցանկացած բորբոքում, վիրուս և ինֆեկցիա կարող է հանգեցնել խանգարումների մակարդելիության համակարգում 23.01.2023

Թրոմբոֆիլիա՝ արյան խտություն, թրոմբոզի առաջացման վտանգ, բարձր խտություն հղիության ընթացքում: Այս խնդիրները բավական տարածված են և պահանջում են լուրջ և հետևողական ուշադրություն՝ բժշկի և բուժառուի կողմից:   «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում   Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Հեմոֆիլիայի և Թրոմբոֆիլիայի կենտրոնի ղեկավար Հեղինե Խաչ...

Podcast-Sport. Էդուարդ Քալանթարյանը` Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզչի մասին 18.01.2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի, որը նախկինում աշխատել է Ուկրաինայի ընտրանու և գրեթե բոլոր տարիքային հավաքականների հետ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանի հետ զրույցում խոսել ենք ընտրանու նորանշանակ մասնագետի, նրա ֆուտբոլային փիլիսոփայության, Հայաստանի հավաքականում նրա շանսերի մասին:

Podcast-Հարց բժշկին. Երեխաներին վիրուսներից պաշտպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել սննդին և հագցնել եղանակին համահունչ 16.01.2023

Ի՞նչ անել սեզոնային վիրուսների ժամանակ։ Ջերմիջեցնողներ, հազի դեղեր , հակաբիոտիկներ ու տնային մեթոդներ՝ կանոններ ու մի շարք «չի-կարելիներ»։ Քանի՞ օր կարող են տևել հարբուխն ու վիրուսը։ Ինչպե՞ս կազմակերպել երեխայի սնունդն ու լողանալը հիվանդ ժամանակ։ Վիտամիններ և հավելումներ. արդյունավե՞տ են արդյոք։ «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության գլխ...

Podcast. Պոլսահայ երգչուհի Սիբիլը Թուրքիայում հանդես կգա լայնամասշտաբ համերգային ծրագրով 06.01.2023

Պոլսահայ երգչուհի Սիբիլը հաճախ է այցելում Հայաստան՝ չկորցնելով կապը հայրենիքի հետ։ Տարբեր առիթներով երգչուհին հանդես է գալիս համերգներով, երկրպագուներին է ներկայացնում իր նոր երգերը, տեսահոլովակները: 2023-ին Սիբիլը կրկին Հայաստանում է: «Արմենպրես Podcast»-ի շրջանակում փորձել ենք մանրամասներ  պարզել նրա այցի, ստեղծագործական կյանքի ու առաջիկա ծրագրերի մասին: Հայաստանում Սիբիլն աշխատում է նոր եր...

Podcast. Սուրբ Ծննդյան օրը սկիզբն է գիտակցելու՝ այն, ինչն անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար 06.01.2023

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է  Սուրբ   Ծննդյան  ու Աստվածհայտնության տոնը, որը  Հիսուսի  Ծննդյան և Մկրտության հիշատակումն է: Նույն օրը նշվող մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։  Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», և Սուրբ Հոգին աղավնակերպ ի...

Podcast-Հարց բժշկին. Որն է մաշկի ճիշտ խնամքի ընտրության հիմնական սկզբունքը. պարզաբանում է մասնագետը 26.12.2022

Եղանակի փոփոխության հետ փոխվում է նաև մեր մաշկը, տարբեր մարդկանց մոտ մաշկի տեսակները տարբեր են, այդ իսկ պատճառով ցանկացած մաշկ պահանջում է առանձնահատուկ խնամք և ուշադրություն:  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման  շրջանակում այս մասին շեշտեց  բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Կարինե Տեր-Գրիգորյանը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է մաշկը խնամել եղանակին համապատասխան:...

Podcast-Sport. Ամփոփելով Մունդիալ-2022-ը 20.12.2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն պատմություն է: Ֆուտբոլային աշխարհը նոր չեմպիոն ունի: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն էր: Վերջինիսի հետ ամփոփել ենք Մունդիալ-2022-ը, խոսել առաջնության բացահայտումներից ու տապալված հավաքականներից:

Podcast-Հարց բժշկին. Հայաստանում պատվաստումների շնորհիվ երկար ժամանակ է՝ չեն գրանցվում մի շարք ծանր հիվանդություններ 19.12.2022

Հայաստանում այս պահին   պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների առումով ստեղծվել է շատ բարենպաստ իրավիճակ: Երկար ժամանակ  է՝ Հայաստանում չեն գրանցվում այնպիսի ծանր հիվանդություններ,  ինչպիսիք են՝ պոլիոմելիտը, դիֆտերիան, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը.  և սա  պատվաստումների շնորհիվ է:  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկմա...

Podcast-Sport. Վարդան Մինասյանը` աշխարհի առաջնության անցած և գալիք խաղերի մասին 16.12.2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է եզրագծին և հաշված ժամեր անց Մունդիալ-2022-ում հայտնի կդառնա աշխարհի նոր չեմպիոնը կամ հինը կպահպանի գործող տիտղոսը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն մասնագետներից Վարդան Մինասյանն է:

Podcast-Հարց բժշկին. Քունը առողջության համար շատ կարևոր բնական, «անվճար» ռեսուրս է, որը պետք է օգտագործել 12.12.2022

Մեր օրերում քնի խանգարումը դարձել է տարածված ու լուրջ խնդիր: Միջազգային տվյալներով աշխարհում քնի լուրջ խնդիրներ ունեցողների թիվը հասնում է մոտ 20 տոկոսի: Խնդիրը բավականին տարածված է նաև Հայաստանում, ինչը մեծ մասամբ առաջանում է քնի հիգիենային քիչ հետևելու հետևանքով:  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման  շրջանակում այս մասին շեշտեց ՀՀ Առողջապահության նախարարության նյարդա...

Podcast - Հարց բժշկին. գինեկոլոգիական խնդիրները բավականին կառավարելի են և ճիշտ ժամանակին դիմելու դեպքում լիարժեք բուժվում են 21.11.2022

Գինեկոլոգիական խնդիրների թիվը մեր օրերում գնալով ավելանում է, ինչը կապված է նաև ախտորոշիչ մեթոդների զարգացման հետ: Սակայն հատկանշական է, որ հիմնականում այդ խնդիրները բուժելի են և ճիշտ ժամանակին դիմելու պարագայում՝ կանայք կարող են լիովին բուժվել և ապրել լիարժեք: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման  շրջանակում այս մասին շեշտեց Էրեբունի  բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօր...

Podcast-Հարց բժշկին. ժամանակին հայտնաբերելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու դեպքում քաղցկեղը լիովին բուժվում է 14.11.2022

Օնկոուրոլոգիան իր մեջ ներառում է երիկամներում, միզատար ուղիներում և տղամարդկանց սեռական օրգաններում առաջացող հիվանդությունները: Օնկոուրոլոգիական խնդիրները գրեթե բոլոր տարիքային խմբերում էլ հանդիպում են, սակայն ավելի հաճախ՝ միջին և առավել բարձր տարիքի խմբերում:  «Արմենպրես»-ը  «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում  ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանությ...

Podcast. Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը՝ մշակույթի, լեզվի պահպանման օղակ. խմբագիր Գոչունյանը մանրամասներ է ներկայացնում 11.11.2022

Ավելի քան հարյուր տարի Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը մշակութային, հասարակական, քաղաքական և այլ  հոդվածներով, գրքերի հրատարակմամբ պահպանում է հայոց լեզուն, հայի դեմքն ու դիմագիծը:  Օրաթերթը, որը դարձել է հայալեզու ընթերցողի մտերիմ բարեկամը, դիմագրավում է ժամանակի մարտահրավերներին՝ լույս տեսնելով ոչ միայն տպագիր տարբերակով, այլև՝ առցանց. ունեն կայքէջ, նյութերը հասանելի են «Ֆեյսբուք...

Podcast-Հարց բժշկին. եղանակին համահունչ չհագնվելը կարող է նպաստել սուր շնչառական վարակների արագ տարածմանը. մասնագետ 07.11.2022

Եղանակային փոփոխության շրջանը սուր շնչառական վիրուսների ակտիվացման կամ բռնկման համար կարելի է համարել ամենաբարենպաստ շրջան: Սուր շնչառական հիվանդությունների բռնկմանը կարող են նպաստել նաև եղանակային պայմաններին ոչ համապատասխան հագնվելը, հիգիենային չհետևելը և վիտամիններ պարունակող սնունդ, բանջարեղեն և մրգեր քիչ օգտագործելը:   «Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Առողջապահության ն...

Podcast-ՍոցUp. Հայաստանում 2000 երեխա օգտվում է ցերեկային խնամքի ծառայություններից 28.10.2022

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց,  hաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաներին:  «Արմենպրես»-ը Podcast-ՍոցUp-ի շրջանակում նախաձեռնության մանրամասների շուրջ զրուցել Է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վար...

Podcast-ՍոցUp. Արցախցիների բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու 4091 դիմում է ստացվել. Քաշաթաղից 15 ընտանիք արդեն իսկ հավաստագիր է ստացել 13.10.2022

ՀՀ կառավարությունը 2022 թվականի փետրվարի 17-ին հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի տեղահանված այն ընտանիքներին` այդ թվում մեկ անձից բաղկացած, որոնք 2020 թվականի սեպտեմբերի  27-ի դրությամբ կամ վերջին երեք ամիսներին հաշվառված են եղել Արցախի Հանրապետության առանձին շ...

Podcast - Հարց բժշկին. ֆասթֆուդերի և գազավորված ըմպելիքների մեծ քանակի օգտագործումը կհանգեցնի աղեստամոքսային լուրջ խնդիրների. մասնագետ 10.10.2022

Մարսողական համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ կլինիկական բժշկության արդիական խնդիր, որոնք ոչ միայն բժշկական համայնքի, այլ նաև՝ առողջապահության կազմակերպիչների ուշադրության կիզակետում են: Մարսողական օրգանների հիվանդություններն իրենց տարածվածությամբ սանդղակի առաջին տեղերում են: Ըստ բժշկական վիճակագրության՝ տնտեսապես զարգացած երկրների բնակչության 95 տոկոսի մոտ այս կամ այն չափով դրսևորվու...

Podcast-ՍոցUp. Ադրբեջանի հարձակման հետևանքով տեղահանված քաղաքացիների կարիքները հաշվառելու հարթակ է գործարկվել 30.09.2022

Հայաստանի Հանրապետության  տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է առաջնային կարիքի հաշվառման հարթակը:  «Արմենպրես»-ը Podcast-ՍոցUp-ի շրջանակներ...

Podcast-Հարց բժշկին. Պատերազմի ժամանակ սթրեսներից խուսափելու համար կարևոր է հետևել միայն ճշգրիտ տեղեկատվական աղբյուրների. հոգեբան 26.09.2022

Մեր երկիրը ցավոք վերջին տարիներին պարբերաբար հայտնվել է պատերազմական իրավիճակում, իսկ պատերազմները, պարբերաբար կրկնվող ռազմական գործողությունները, տարբեր բացասական հետևանքներ են թողնում բնակչության վրա: Այդ հետևանքներից մեկն էլ հոգեբանական խնդիրներն են, որոնք մեղմացնելու, օգնելու նպատակով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժինը շուրջօրյա ծառայություններ է տրամադրում...

Podcast-Հարց բժշկին. Առաջին օգնության պարագաների առկայություն, արագ և ճիշտ կողմնորոշում. ռազմական բժիշկը՝ պատերազմական գոտում աշխատանքի մասին 19.09.2022

Պատերազմական իրավիճակում ճիշտ կողմնորոշվելը, բժշկական տեսակետից արագ, ճիշտ և թիրախային օգնություն ցուցաբերելը ամենակարևոր քայլերից մեկն է:  «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում  ռազմական բժիշկ Վան Եղիկյանի հետ անդրադարձել ենք  պատերազմական իրավիճակում առաջին օգնության կարևորությանը, դրա ճիշտ և գրագետ կիրառմանը:  Մասնագետն ընդգծեց, որ պատերազմական իր...

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.