Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 591 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 6, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast-Հարց բժշկին. ռևմատոլոգիական հիվանդությունները մեծ մասամբ կրում են խրոնիկ բնույթ և պահանջում են վերահսկողություն և կենսակերպի փոփոխություն 22.05.2023

Ռևմատոլոգիական խնդիրները  բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով: Ռևմատոլոգին պետք է դիմել, երբ պացիենտն ունի համակարգային ախտահարման արդյունքում հենաշարժական համակարգի հետ կապված որևէ խնդիր՝ հոդացավեր, մկանային ցավեր, ջլերի, կապանների ախտահարում, դրան զուգահեռ՝ ներքին օրգանների ախտահարում, մաշկի ցանավորում,...

Podcast-Sport. Բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչը` աշխարհի առաջնության մասին 19.05.2023

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմը երկու մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ զրույցում ամփոփել ենք աշխարհի առաջնության արդյունքները, ընդգծել մարզիկների աշխատանքը և խոսել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քվոտա տվող Եվրոպական խաղերից: Դիտեք մեզ #Instagram sports_armenpress

Podcast. Հանգստի սեզոնը դեռ լիարժեք չբացված, ունենք վիզա ստանալու մեծ հերթեր և բարդություններ 18.05.2023

Մի քանի օրից ամառ է, քաղաքացիները փորձում են պլանավորել իրենց հանգիստը, սակայն շենեգեն վիզա ստանալու գործընթացը դյուրացման փոխարեն բավականին բարդացել է, որոշ դեպքերում էլ՝ անհնարին դարձել։ Արտագնա և ներգնա տուրիզմի թեմայի շուրջ  «Արմենպրես»- Podcast-ի տաղավարում  զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։ https://www.facebook.com/armenpress https://armenpress.am/arm/new...

Podcast. Գրքի երևանյան փառատոնն ավելի քան քսան միջոցառմամբ տոն կնվիրի ընթերցողներին ու ոլորտի ներկայացուցիչներին 17.05.2023

Զեղչված գրքեր, շնորհանդեսներ, համերգներ, հանդիպումներ Հայաստանի և արտերկրի գրողների, հրատարակիչների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ ու հետաքրքիր քննարկումներ գրականության շուրջ: Մայիսի 25-27-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային փառատոնը՝ քաղաքին կոչ անելով կարդալ: «Արմենպրես Podcast»-ի շրջանակում փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյ...

Podcast․ «Առաջին ձեռքից» աջակցության ծրագիր հաշմանդամություն ունեցող անձանց   12.05.2023

2023-թ Փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության գնահատումն այլ համակարգով է իրականացվում: Գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։  Թե ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը, դեռ քչերն են պատկերացնում, այդ թվում՝ հենց հաշմանդամություն ունեցող անձինք։ Արդեն շուրջ չորս ամիս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձա...

Podcast-Հարց բժշկին. Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք 08.05.2023

Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության. տարին մեկ անգամ պետք է իրականցնել հերթական հետազոտությունը, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք: Ժամանակին հայտնաբերելու  և վիրահատության ուղղորդելու դեպքում բուժառուների մոտ գրանցվում է  100 տոկոսով  լավացում: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակո...

Podcast. Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը կվերարժևորվի «Արցախը մեր մեջ» ցուցահանդեսով 06.05.2023

Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը վերարժևորելու, այն հասարակությանը ներկայացնելու նպատակով Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Հայ բարեգործական ընդհանուր միությունում կբացվի  «Արցախը մեր մեջ» ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսին, որն իրականացնում է «Գոյ» մարդասիրական հիմնադրամի «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանը, ներկայացված են ձեռագործ կերամիկական իրեր, որոնք պատրաստել և նկարազարդել են արցախցի...

Podcast. Աշխատանքի տոնավաճառը համագործակցության լավագույն հարթակներից է 03.05.2023

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանՄիասնական սոցիալական ծառայության հետ համատեղ արդեն երրորդ տարին է համալսարանի բակում կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ։  Այս տարի միջոցառումը կկայանա մայիսի 5-ին, ժամը 11:00-14:00-ն ՀՊՏՀ-ի բակում։ Նախագծի մասին Podcast-ի շրջանակում զրուցել ենք  տնտեսագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյա...

Podcast-Հարց բժշկին. Ֆարինգիտը և լարինգիտը տարբերվում են և՛ ախտանշաններով և՛ բուժման եղանակով 01.05.2023

Ֆարինգիտ, լարինգիտ՝ խնդիրներ որոնց շատերն են բախվում, բայց ցավոք քչերն են տարբերում հիվանդություններ: Շատերն էլ այս երկու խնդիրներին շատ լուրջ չեն վերաբերվում և շատ հաճախ փորձում են ինքնաբուժությամբ վերացնել այն, դրանով էլ ավելի բարդացնելով վիճակը՝ հասցնելով այն ընդհուպ մինչև խրոնիկական վիճակի: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ...

Podcast-Sport. Հայ ծանրորդների ձեռքբերումները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 29.04.2023

Օրեր առաջ Երևանը հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունը: Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում 4 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Mediamax-Sport-ի երկարամյա լրագրող Գոհար Նալբանդյանի հետ ամփոփել ենք առաջնությունը, խոսել ձեռքբերումներից, նոր անուններից,  հավաքականի ներուժից:

Podcast-Հարց բժշկին. սթրեսն ու տագնապը աղեստամոքսային համակարգի ցավեր և խանգարումներ առաջացնող տարածված պատճառներից են. մասնագետ 17.04.2023

Ստամոքսի ցավի կամ մարսողական խանգարումների պատճառները բազմաթիվ են, և քիչ չէ նաև սթրեսի դերն այդ խնդիրների զարգացման գործում։ Սակայն ցավոք, մենք բոլորս անընդհատ գտնվում ենք սթրեսի ենթարկվելու վտանգի տակ: Ու ըստ մասնագետների՝ սթրեսն ու տագնապը որովայնի ցավեր ու աղեստամոքսային համակարգի այլ ախտանշաններ առաջացնող տարածված պատճառներից են: Սթրեսի պատճառով վատ սնվելը, վնասակար սովորությունները նույնպես թ...

Podcast-Հարց բժշկին. Էնդոպրոթեզավորումը լիարժեք վերականգնում է բուժառուի շարժողականությունը, սակայն ըստ մասնագետի՝ պետք է լինել հետևողական 10.04.2023

Վնասվածքներից խուսափել ոչ միշտ է հաջողվում: Կան վնասվածքներ, որոնց դեպքում հնարավոր է վերականգնվել լիարժեք, սակայն կան վնասվածքներ և կոտրվածքներ, որոնք առանց բժշկական միջամտության և պրոթեզավորման հնարավոր չէ վերականգնել ու ապահովել բուժառուի լիարժեք շարժունակությունը: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում Իզմիրլյան բժշկական կենտրոնի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի» ...

Podcast. Ճրագալույցից Հարության տոն՝ Զատիկ. օրվա խորհուրդը 08.04.2023

Հայ առաքելական եկեղեցին այս տարի ապրիլի 9-ին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից մեկը  Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից: Տոնի նշանակությունը, ավանդույթները և օրվա հետ կապված անելիքները Արմենպրես Podcast-ի շրջանակում ներկայացրել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդաց մի...

Podcast-Հարց բժշկին. ամբողջ աշխարհում գրանցվել է թմրանյութերի գործածման աճ և երիտասարդացում. անչափահաս օգտագործողների թիվը մեծանում է 03.04.2023

Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, օրեցօր մեծանում է թմրամիջոցների շրջանառությունը և օգտագործողների թիվը: Թմրանյութերի պարբերաբար օգտագործումը կարող է հանգեցնել թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական լուրջ  խնդիրների: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում Առողջապահության նախարարության թմրաբանության գծով խորհրդական, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն, բժ...

Podcast-Հարց բժշկին. ծաղկափոշին որոշ անձանց մոտ հանդիսանում է ալերգեն, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ վայելել բնությունը 27.03.2023

Գարնանային ծաղկման շրջանը  շատերիս սիրելի սեզոնն է: Գրեթե ամենուր մեզ ուղեկցում են ծաղկած ծառեր՝ իրենց անուշ բույրով, սակայն որոշ մարդկանց համար այդ գեղեցիկ շրջանը կարող է դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ ռինիտի պատճառով: Այն  հիվանդություն է, որը զարգանում է ծաղկափոշու և տարբեր տեսակի բորբոսասնկերի նկատմամբ մարդու իմուն համակարգի զգայունությամբ: Այսինքն, ծաղկափոշին որոշ անձանց մոտ հանդ...

Podcast-Sport. Կարեն Գիլոյանը` Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասին 27.03.2023

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ապրիլին Երևանում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: «Արմենպրես» -ի Podcast-Sport -ում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ խոսել ենք առաջնության նախապատրաստական, մինչ այս կատարված աշխատանքներից, տոսմերից և սպասվող մարզական արդյունքներից:

Podcast.Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները չունեն գնագոյացման հստակ մեխանիզմներ. Մրցակցության հանձնաժողով 22.03.2023

Տնտեսության զարգացումը չի կարելի պատկերացնել առանց ապրանքաշրջանառության, որը իրականցվում է բեռնափոխադրման ծառայությունների միջոցով: Իսկ վերջին տարիներին այս ոլորտը գնալով մեծացել և ընդլայնվել է: Ելնելով ոլորտի ընդլայնվելու  տեսակետից ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր ուսումնասիրությունների շրջանակում է ընդգրկել նաև այս ոլորտը: «Արմենպրես» -ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալո...

Podcast-Sport. Հայաստան-Թուրքիա պատմական հանդիպումը, թիմի նորեկներն ու նորեկ մարզիչը 21.03.2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024 ընտրական փուլը կմեկնարկի Երևանում Թուրքիայի դեմ խաղով: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք Հայաստան-Թուրքիա խաղից, ընտրանու նոր մարզչից և հավաքականի նորեկներից:

Podcast.Վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է շուրջ 40 %-ով. Մրցակցության հանձնաժողով 16.03.2023

Շուկայում կան մթերքներ, որոնք օգտագործում են գրեթե  յուրաքանչյուր ընտանիքում, հետևաբար  դրանք ունենում են մեծ պահանջարկ և ըստ դրա արդեն ձևավորվում և մեծանում է տվյալ արտադրատեսակի քանակը շուկայում: Հայաստանյան շուկայում մեծ տեղ և սպառում ունեն նաև  բուսական յուղերը: Ելնելով ոլորտի մեծ սպառման տեսակետից ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր ուսումնասիրությունների շրջանակում է...

Podcast.ՀՀ օրենսդրությամբ էլեկտրոնային առևտրի ոլորտը լիարժեք կարգավորված չէ. Մրցակցության հանձնաժողովը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները 07.03.2023

Վերջին տարիներին շատ արագ տեմպերով մեծացել է էլեկտրոնային եղանակով առևտուր իրականացնող քաղաքացիների թիվը: Ելնելով ոլորտի արագ զարգացման տեմպերից՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իր ուսումնասիրությունների շրջանակում է ընդգրկել նաև այս ոլորտը:  «Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք էլեկտրոնային առևտրի ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  իրակ...

Podcast. Դրամատիկական թատրոնը շարունակելու է հանդիսատեսին մատուցել անսպասելին. Գրիգոր Խաչատրյան 22.02.2023

Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջիկայում հանդես կգա նոր ներկայացումներով: Կլինեն և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործությունների բեմադրություններ, որոնցում զբաղված կլինեն ինչպես երիտասարդները, այնպես էլ հասուն ու վաստակավոր դերասաններն ու դերասանուհիները: «Արմենպրես պոդքաստ»- ի շրջանակում ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը, որը վերջերս է ստանձնել թատրոնի գլխավոր ռեժիսորի պարտականու...

Podcast.Մանկական կաթնախառնուրդների շուկան ունի միջին կենտրոնացվածություն. Մրցակցության հանձնաժողովը ներկայացեց ուսումնասիրության արդյունքները 21.02.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  2022 թվականին ուսումնասիրել է հինգ կարևոր նշանակություն ունեցող շուկաներ՝ բեռնափոխադրումների, մանկական կերերի, բուսական յուղերի (արևածաղկի կամ եգիպտացորենի ձեթ), էլեկտրոնային առևտրի և աջակցող միջոցների:  «Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք մանկական կերերի շուկայում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  իրականաց...

Podcast-Հարց բժշկին. Ծխելը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև անպտղության 20.02.2023

Առհասարակ ծխախոտը վնասակար է, դրա օգտագործումը կարող է ազդել առողջության վրա և առաջացնել մի շարք խնդիրներ: Ծխախոտի վնասակար ազդեցություններից մեկն էլ հավանականությունն է, որ դա կարող է տղամարդկանց մոտ ընդհուպ մինչև անպտղության հանգեցնել:   Տղամարդու անպտղության ժամանակ սերմնահեղուկում լեյկոցիտների բարձրացումը կարող է պայմանավորված լինել ծխելով:  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հ...

Podcast.Աջակցող միջոցների ոլորտում կա կարգավորման անհրաժեշտություն. Մրցակցության հանձնաժողովը ներկայացեց ուսումնասիրության արդյունքները 14.02.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականի հունվարից 2022 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է հինգ կարևոր նշանակություն ունեցող շուկաներ՝ բեռնափոխադրումների, մանկական կերերի, բուսական յուղերի (արևածաղկի կամ եգիպտացորենի ձեթ), էլեկտրոնային առևտրի և աջակցող միջոցների: «Արմենպրես» -ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք աջակցող միջոցների՝ հատկապես պրոթեզների...

Podcast․ Տյառնընդառաջ՝ Տրնդեզ 13.02.2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։  Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Տյառընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։  «Արմենպրես»-ի պոդքաստի շրջանակում տոնի խորհուրդն ու արարողակարգը մեզ կներկայացնի Արարատյան Հայրապետա...

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.