Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Author
Armenpress State News Agency
Category
Podcast website
Latest episode
Jul 6, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Արագ ամրացող ցեմենտի բաղադրություն 07.02.2022 10:21
Շինարարական ոլորտում նոր տեսակի արագ ամրացող ցեմենտ ստեղծելու գաղափարի իրագործումը թույլ կտա սահմանային դիրքերում և ոչ միայն, շատ կարճ ժամանակում իրականացնել շինարարական աշխատանքներ և բարձրացնել ավտանգության մակարդակը: Հենց սա էլ դարձել է կարևոր դրդապատճառ սկսելու նոր պրոդուկտի ստացման գործընթացը: «Արմենպրես- Փոդքաստ»-ում այսօր խոսել ենք հենց այդ պրոդուկտի՝ քիմիական նոր նյութի ստեղծման մասին, և մե...
«Արմենպրես» Podcast-FinInForm. Ինչ հարկային և այլ պարտադիր վճարումներ են արվում աշխատավարձից 04.02.2022 25:35
Իսկ ի՞նչ հարկային և պարտադիր վճարումներ են կատարվում ձեր աշխատավարձերից, եթե միաժամանակ երկու կամ երեք վայրում եք աշխատում, բոլորի համար առանձին-առանձի՞ն են պահումներ արվում: Այս և այլ հարցերի պատասխաններն «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի թողարկմանը տվել է ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:
«Արմենպրես» Podcast «100 գաղափար Հայաստանի համար»․ ՀՕՊ համակարգ՝ առանց մարդկային գործոնի 31.01.2022 10:24
Նոր սերնդի պատերազմները պաշտպանական նոր համակարգեր են պահանջում. այս հրամայականը երիտասարդ սպա-ծրագրավորողին մղել է նորարարության: Ստեղծվել է «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերումով ակտիվ հակաօդային պաշտպանության համակարգ։ Հայերեն անվանումը՝ «Վիշապաքաղ»: «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք ռազմական ոլորտում գիտական նոր ծրագրի մասին, որի հեղինական է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող Ալբերտ...
«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանը Պեկինի Օլիմպիական խաղերում 31.01.2022 15:47
Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին ունի 6 մասնակից, որոնցից 4-ը դահուկորդներ և լեռնադահուկորդներ են: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն է: Վերջինս զրույցի ընթացքում շեշտեց, որ մարզիկները Պեկինի Օլիմպիական խաղերի քվոտայի համար պայքարը սկսել էին դեռևս 2019 թվականին:
«Արմենպրես» Podcast-FinInForm. Ի՞նչ անել, եթե գողացել են ձեր անհպում քարտը անկանխիկ վճարումների, ApplePay-ի մասին 28.01.2022 14:23
Իսկ դուք գնումներ կատարելիս վճարում եք քարտո՞վ, թե՞ նախընտրում եք ավանդական, այսինքն կանխիկ տարբերակը։ Դեռ չգիտեք անկանխիկ վճարումներ անելիս ձեզանից պահումներ արվո՞ւմ են, կամ թե փոխանցումների համար ո՞ր հավելվածից օգտվել. առաջարկում ենք լսել «ՖինԻնՖորմի» հերթական թողարկումը:
«Արմենպրես» Podcast-Sport. Իսպանական «Սելտա»-ն կհամագործակցի հայկական «Նոա»-ի հետ 27.01.2022 14:43
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը կհամագործակցի իսպանական «Սելտա»-ի հետ: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն է:
«Արմենպրես» Podcast-Sport. Ռաֆայել Նազարյանը՝ ԲԿՄԱ-ի և երիտասարդական հավաքականի մասին 24.01.2022 20:33
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին հատվածից հետո ԲԿՄԱ-ն, որն առաջին տարին է, ինչ մասնակցում է Պրեմիեր լիգային, մրցաշարային աղյուսակի վերջնամասում է: ԲԿՄԱ-ի կորիզը կազմում են Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամները: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու և Երևանի ԲԿՄԱ- գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն է:
«Արմենպրես»-ի «ՖինԻնՖորմ»-ը ձեր ֆինանսական խորհրդատուն 21.01.2022 23:14
Վարկ վերցնելիս բախվե՞լ եք խնդիրների, ավանդ ներդնելիս տատանվել եք տոկոսադրույքի՞, դրամի՞ կամ արտարժույթի՞ հարցում.«Արմենպրես»-ի փոդքաստային նոր շարքը կդառնա ձեր ֆինանսական խորհրդատուն, լրատվական գործակալությունը տալիս է ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված «ՖինԻնՖորմ» խորագրով փոդքաստային շարքի մեկնարկը: «ՖինԻնՖորմ» -ի շրջանակում ավանդների մասին զրուցել ենք ՀՀ կենտրոնական բանկի սպառողն...
«Արմենպրես» Podcast-Sport. Լեռնագնացության տուրիստական հեռանկարները 21.01.2022 8:35
Հայաստանում լեռնագնացությունն ու լեռնային տուրիզմը սկսել է նոր թափ հավաքել: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը 1981 թվականին հիմնադրված «Հատիս» արշավական ակումբի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն է: «Լեռնագնացության մեջ դժվարը հենց առաջին արշավն է, երբ սկսում ենք արշավել փոխվում են մոտեցումները»,-ասաց Մարտիրոսյանը:
«Արմենպրես» Podcast-Sport. Բասկետբոլի զարգացման հեռանկարները Հայաստանում 19.01.2022 32:25
Հայկական բասկետբոլը, հատկապես ներքին առաջնությունը` կանոնավոր Ա լիգան, վեջին տուրում այլ մակարդակի է հասել: «5-րդ տարին է, որ Հայաստանի առաջնությունը դարձել է պրոֆեսիոնալ լիգա: Մենք աշխատանք ենք տանում առաջնության դիտարժանությունը բարձրացնելու համար: Շեշտը դնում ենք նաև մասսայականության վրա»,-«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի տաղավարում ասաց Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության նախագահ, Հա...
Podcast-Sport. Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտու»-ի առաջիկա ծրագրերի ու ազգային թիմի մասին 17.01.2022 18:08
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան, Երևանի «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում անդրադարձել է Հայաստանի առաջնությունում իր գլխավորած թիմի գրանցած արդյունքներին, Պրեմիեր լիգայի ապագային և խոսել է ազգային թիմի ներուժից:
«Արմենպրես» Փոդքաստ» Սուրբ Ծնունդ ու Աստվածհայտնություն 05.01.2022 33:30
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Որը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» և Ս...
«Արմենպրես» Podcast-Sport. Մարզական լրագրողներն ամփոփում են սպորտային տարին 29.12.2021 40:52
Հայաստանի սպորտային կյանքը 2021 թվականին լի էր նոր անուններով, ձեռքբերումներով, հիասթափություններով ու բացահայտումներով: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ում անցնող մարզական տարին ամփոփել ենք Առաջին ալիքի սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանի, Մեդիամաքս սպորտի թղթակից Հասմիկ Բաբայանի և Vivaro news-ի թղթակից Լիանա Մկրտչյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ի սպորտային թղթակից Վարվառա Հայրապետյանը, նրանք նու...
«ԱՐՄԵՆՊՐԵՍ ՓՈԴՔԱՍՏ» Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել. 27.12.2021 41:16
Ի՞նչ հեռանկարներ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացը հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից հետո, անկե՞ղծ են արդյոք Հայաստանի հետ հաշտվելու Թուրքիայի ձգտումները, ի՞նչ ռիսկեր և օգուտներ կարող է ստանալ Հայաստանը՝ մտնելով այդ պրոցեսի մեջ: «ԱՐՄԵՆՊՐԵՍ ՊՈԴՔԱՍՏ» -ի տաղավարում այդ թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագ...
«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայում 18.12.2021 9:39
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայի խմբային փուլում հայտնի են: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ում հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն է:
«Արմենպրես» Podcast-Sport. Մալխաս Ամոյանի անցնող` 2021 թվականը 07.12.2021 8:39
Հայաստանը ներկայացնող մարզիկների համար անցնող տարին լի էր մարզական իրադարձություններով` այդ թվում նաև Օլիմպիական խաղերի տարում առաջին անգամ անցկացվեցին աշխարհի առաջնությունները: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը հունա-հռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանն է:
«Արմենպրես» Podcast-Sport. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն անցնող տարվա մասին 01.12.2021 15:08
Անցնող մարզական տարվա մեծագույն նվաճումների շարքում մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալն է:
«Արմենպրես» Podcast-Sport. Լեռնագնացությունը և լեռնային տուրիզմը Հայաստանում 23.11.2021 8:47
Հայաստանում լեռնագնացությունը, լեռնային տուրիզմը նոր թափ է հավաքում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը:
«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ավարտեց ելույթները Մունդիալի որակավորման փուլում 18.11.2021 21:49
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան, Հայաստանի Մ19 և Մ21 տարեկանների ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն է:
«Արմենպրես» Փոդքաստ» «Արևորդի» 10-րդ միջազգային փառատոնը կբարձրաձայնի բնապահպանական հրատապ խնդիրները 10.11.2021 13:44
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որը նպատակ ունի ֆիլմերի ցուցադրություններով, կրթական և այլ ծրագրերով հանրության լայն շրջանակի ուշադրությունը հրավիրել բնապահպանական առկա խնդիրների վրա, 2021-ին կանցկացվի նոյեմբերի 14-ից 18-ը առցանց հարթակում: «Արմենպրես»- ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանի հետ, որի խոսքով՝ փառատոնին ցուցադրվելու է շուրջ 30 բնապահպանական...
«Արմենպրես» Podcast-Sport. Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները 10.11.2021 12:26
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում` նվաճելով մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: «Արմենպրես»-ի Podcast-sport-ի հյուրն է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
«Արմենպրես» Podcast-Sport. Ֆուտբոլի ազգային թիմի նախորդ հանդիպումներն ու առաջիկա խաղերը 04.11.2021 15:10
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջիկայում ևս երկու հանդիպում կանցկացնի և կավարտի ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրն այս անգամ Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանն է, ում հետ խոսել ենք ֆուտբոլի ընտրանու նախորդ և առաջիկա խաղերի մասին:
«Արմենպրես» Փոդքաստ» ՀԲԸՄ-ՀԵԸ ի հարուստ ու հայակեդրոն գործունէութեան մասին 03.11.2021 15:31
Արմէնփրէսի հիւրն է ՀԵԸ- ի կեդրոնական վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանը: ՀԲԸՄ Սփիւռքի մէջ Հայ մարդու դարբման ու Հայաստանի սատարման ամենամեծ կազմակերպութիւներէն է, իսկ անոր պատկանող Հայ Երիտասարդական Ընկերակցութիւնը(ՀԵԸ) իր մարզական, մշակութային, ուսանողական, սկաուտական եւ այլ կառոյցներով, սփիւռքեան Հայ համայքներուն մէջ, կ՝իրականացնէ այդ ազգանուէր եւ հայրենանուէր գործի հիմնական բաժինը: ՀԵԸ -ի կեդրո...
«Արմենպրես» Փոդքաստ» «Գրքի օր ու գիշեր-2021» 01.11.2021 12:44
Գրի ու գրականության հանդեպ հանրության լայն շրջանակի սերն ու հետաքրքրությունն առավել մեծացնելու նպատակով «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի կունենա «Գրքի օր ու գիշեր-2021»-ը: «Արմենպրես» - ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է «Բուկինիստ»-ի հիմնադիր Խաչիկ Վարդանյանի հետ, որը պատմում է՝ «Գրքի գիշեր» կազմակերպելու գաղափարը ծնվել է վեց տարի առաջ: «Տոնի շրջանակում երեկոյան 18:00-22...
«Արմենպրես» Podcast-Sport. Արսեն Ջուլֆալակյանը`միջազգային ֆեդերացիայում պաշտոնի և Արցախ այցի մասին 29.10.2021 18:12
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այսուհետ կլինի նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի «Մարզիկների հանձնաժողովի» նախագահը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց կրտսեր Ջուլֆալակյանն է: Վերջինիս հետ խոսել ենք վերջերս Արցախ կատարած այցելության, իր նախաձեռնության, Միջազգային ֆեդերացիայում նոր պաշտոնի մասին:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.