Sev Bibar

Sev Bibar

News HY ↓ Odcinki: 46

Սեւ Բիբարը քննախոսական հարթակ է, որը ձախական դիրքերից կքննարկի, կհարցադրի, կգնահատի և կքննադատի Հայաստանում (բայց ոչ միայն) ընթացող քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային երեւոյթներն ու զարգացումները։

Koniecznie odwiedź stronę podcastu i wesprzyj twórcę: podcasters.spotify.com

Autor

Sev Bibar

Kategoria

News

Strona podcastu

podcasters.spotify.com

Ostatni odcinek

30 maj 2025

Gdzie słuchać?

Podcasty w aplikacji Replaio Radio Już wkrótce

Podcasty trafią do aplikacji już wkrótce. Zainstaluj teraz i jako pierwszy zobacz nowe podejście do podcastów

Pobierz z Google Play Zainstaluj za darmo Android prawie 10 mln pobrań · ocena 4,8 iOS niedługo

Odcinki

#44 Ինչպես է նեոլիբերալիզմը վնասում կանանց շարժումները 30.05.2025

Այս էպիզոդում անկախ հետազոտող Սոնա Բալդրյանը Սև բիբարի հետ զրուցում է Հայաստանում կանանց կազմակերպություններում աշխատելու իր փորձառության և հետազոտության մասին և բացատրում է, որ նեոլիբերալիզմի ճնշման տակ պետության կողմից սոցիալական քաղաքականության կրճատման արդյունքում հասարակական կազմակերպությունները դառնում են սոցիալական հոգածություն իրականացնողներ, որն էլ իր հերթին նշանակում է կախվածություն այդ...

#43 Հայաստանի աշխատող աղքատները. զրույց «Սոցիոսկոպ»-ի նոր հետազոտության հեղինակների հետ 08.05.2025

Մարդիկ աշխատում են, սակայն նրանց եկամուտը չի հատում աղքատության շեմը, ինչպե՞ս է սա հնարավոր։ Այս էպիզոդում Սև բիբարից Աննան և «Սոցիոսկոպ»-ից Մարիամն ու Նվարդը քննարկում են Հայաստանում աղքատավարձի, զբաղված աղքատության, պաշտոնական վիճակագրության, աղքատության և բարեկեցության հանրային ընկալումների հարցերը։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twi...

#42 Պետական աշխատատեղերի կրճատում. մասնավորեցման զուգահեռներ Հայաստանի ու ԱՄՆ միջև 17.04.2025

Այս թողարկման մեջ Հրակը, Աննան ու Պետական աշխատողների ճյուղային արհմիությունից Անահիտ Ասատրյանը քննարկում են պետական աշխատողների նկատմամբ համակարգային հարձակումների տարբեր ալիքները՝ պայմանավորված կապիտալիզմի կորզիչ քաղաքականություններով և պետությանը պարտադրված խստամբերությամբ։ Հետաքրքիր զուգահեռներ են տարվում ԱՄՆ դաշնային աշխատողների հաստիքները կրճատող միլիարդատեր Էլոն Մասկի «սղոցի» և տարիներ շարո...

#41 Հարկային անարդարությունը Հայաստանում․ ինչո՞ւ հայտարարագրել եկամուտները (մաս 2) 28.03.2025

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները և անդրադառնում այն հարցերին, թե ինչո՞ւ է պետությունը պահանջում վարձու աշխատողներից հայտարարագրել եկամուտները, որքանո՞վ է արդարացված հանրային դժգոհությունը, արդյո՞ք կրիպտոարժույթի դարաշրջանում հնարավոր է վերահսկել ստվերային տնտեսությունը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ...

#40 Հարկային անարդարությունը Հայաստանում (մաս 1) 19.03.2025

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները՝ սոցիալական անարդարությունը խորացնող ավելի վաղ ընդունված որոշումների խորապատկերում։ Այս էպիզոդը լսելով կիմանաք՝ -արդյո՞ք շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացումը լրացնում է այն դեֆիցիտը, որը առաջացավ 2019 թ․-ից հետո, երբ որոշվեց հարուստների և աղքատների աշխատավարձեր...

#39 Տնապահովության խնդիր. կենվորների կազմակերպման փորձը Լոս Անջելեսում 05.03.2025

Հրակը զրուցել է արվեստագետ Հայկ Մախմուրյանի հետ, որը Լոս Անջելեսում մասնակցում է կենվորների (tenats) արհմիությունների աշխատանքներին և համայնքային արվեստային ծրագրեր է իրականացնում։ Հայկը պատմել է, թե ինչպես են կենվորների միությունները կազմակերում իրենց գործունեությունը Լոս Անջելեսում, հայտնի Skid Row՝ չտնավորված մարդկաց թաղամասի և տնապահովության հետ կապված այլ հարցերի մասին։ Հայկի կայքը՝ https://d...

#38 Գործադուլը ԶՊՄԿ-ում. զրույց լրագրող Յուրի Մանվելյանի հետ 12.02.2025

Հունվարի 31-ից սկսած Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները սկսել էին գործադուլ պահանջելով սոցիալական արդարություն։ Այս էպիզոդում Աննան, Սամսոնը և epress -ի խմբագիր Յուրի Մանվելյանը քննարկում են գործադուլը: Քանի որ epress-ը ակտիվ լուսաբանել է գործադուլը Քաջարանից, Յուրիին խնդրել ենք պատմել, թե ինչ են տեսել լրագրողները գործադուլի ժամանակ։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.m...

#37 Դիմադրելով դատերին. բնապահպաններն ի վերջո հաղթեցին 11.01.2025

2018 թ․-ից ի վեր Ամուլսարի համար պայքարող բնապահպանները, Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները և այլ քաղաքացիներ դիմադրում են ազատ խոսքի իրենց իրավունքի դեմ արշավին, որն արտահայտվել է դատական հայցերով, հերքման և դրամական փոխհատուցման պահանջներով։ Էպիզոդի մեջ բնապահպաններն ամփոփում են երկարատև դատական գործընթացները, ներկայացնում են մանրամասներ իրենց դատերի մասին, վերլուծում են հանրային մասնակցությունը խոչ...

#36 Կարևոր դատական վճիռ Ամուլսարի պայքարի համար 29.12.2024

Դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան էին դիմել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։ 9 տարի անց, 2024-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանի հրապարակեց այս գործով վճիռը, որով մեծ մասամբ բավարարվեց Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։ Արփինեն, Թեհմինեն...

#35 Թմրանյութերի դեմ պայքար թե՞ ոստիկանական բռնություն 11.12.2024

Աննան ու Սամսոնը քննարկում են Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարն ու դրա քողի տակ երևանյան ակումբներում իրականացված բազմաթիվ ոստիկանական ռեյդերը, որոնք ուղեկցվել են ակումբներ հաճախող մարդկանց դեմ բռնություններով և նվաստացումներով։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar...

#34 COP29 Գրետա Թունբերգը Երևանում, նավթատերերը՝ Բաքվում. ապագան գորշ է 02.12.2024

Սամսոնն ու Արփինեն քննարկում են Բաքվում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը և Գրետա Թունբերգի այցը Հայաստան։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar Երաժշտությունը՝ BMO - Dyalla Փոդքասթի համար օգտագործված նյութերը https://www.carbonbrief.org/cop29-key-...

#33 Բանավեճ ռազմականացման շուրջ 12.01.2022

Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է ռազմականացումը գաղութատիրության, ուժերի անհավասար հարաբերակցության, ուժեղ-թույլ երկրների հարաբերությունների համատեքստում։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշ շերտերին։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների Գլխավոր լուսանկարը՝ Dariusz Woźniak-ի Հ.Գ. Աննան նշում է ոչ թե բել հուքս...

#32 Պատերազմն ու սպառազինությունների բիզնեսը 21.12.2021

Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է սպառազինությունների միջազգային առևտուրը, որը աշխարհի ամենաեկամտաբեր կորպորատիվ ձեռնարկատիրության ձևերից է։ Այն ոչ միայն ստեղծել է տնտեսական մի համակարգ, որն անկախ ամեն ինչից աճում է, այլև նորմալացրել է պատերազմն ու անվտանգային համակարգերի միջոցով հակազդումն՝ ի պատասխան ցանկացած սոցիալական ճգնաժամի։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնե...

#31 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (2) 28.10.2021

Աննան և Սամսոնը շարունակում են քննարկել պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին   https://t.me/sevbibar...

#30 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (2) 23.10.2021

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը (մաս 2)։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին   https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլ...

#29 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (1) 15.10.2021

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին   https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լո...

#28 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (1) 04.10.2021

Քննարկում ենք պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին   https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել G...

#27 Ապրելու ռադիկալ ընտրություն 17.04.2021

Աննան, Արփինեն և Արևիկը ընթերցում են իրենց հեղինակած «Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն» վերնագրով տեքստը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին   https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcast...

#26 Ռոժավայի հեղափոխության մասին 20.02.2021

Հրակը զրուցում է «Քրդերը. ճնշման և ընդվզման միջև» ("The Kurds: A people between oppression and rebellion") գրքի հեղինակ Քերեմ Շամբերգրի հետ։ Ներկայացնում ենք զրույցի թարգմանությունը։  Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին   https://t.me/sevbibar...

#25 Հակա-գենդերային արշավները Հայաստանում 09.09.2020

Զրուցել ենք «Սոցիոսկոպ»-ի հետազոտողներ Նվարդի և Արփիի հետ, որոնք պատմել են իրենց հեղինակած և վերջերս հրապարակված «Հա­կա­գեն­դե­րային­ ար­շավ­նե­րի­ գոր­ծու­նե­ությու­նը,­ հռե­տո­րա­բա­նո­ւթյու­նը­ և նպա­տակ­նե­րը­ հետ­հե­ղա­փո­խա­կան­ Հայաս­տա­նո­ւմ» վերնագրով հետազոտության մասին: Այն ամբողջովին կարող եք կարդալ այս հղումով ։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում  ...

#24 Իրավական համակարգը «ձեռ գցելը» չի համարում սեռական ոտնձգություն 03.09.2020

Սիրանուշը պատմում է վերջերս իր հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքի մասին։ Այն ցույց է տալիս, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը հանրային վայրերում կրում է մասսայական բնույթ, իսկ պատժվում են քչերը։ Մեր իրավական համակարգը կանանց ձեռ գցելը չի համարում սեռական ոտնձգություն։ Ոստիկանությունը մերժել է Սիրանուշի բողոքը, համարելով, որ չկա հանցակազմ։ Սիրանուշի Ֆեյսբուքյան գրառումը այստեղ ։ ...

#23 Հայացք ներսից․ տնտեսաքաղաքական ճգնաժամը Լիբանանում 19.08.2020

Հովիկը, Հրակը և Աննան վերլուծում են Լիբանանում տարիներ շարունակ խորացող քաղաքատնտեսական ճգնաժամը, դրա պատմական հիմքերը, նորազատական տնտեսական քաղաքականության հետևանքները և օգոստոսի 4-ի ավերիչ պայթունից հետո էլ ավելի բարդացած սոցիալական իրավիճակը։ Շնորհակալություն Հովիկին զրույցի համար։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar...

#22 Ներդրողները արբիտրաժներում փող կքամեն COVID-19 ճգնաժամից 17.07.2020

Արփինեն և Աննան քննարկում են դատական հայցերը, որոնք միջազգային կորպորացիաները կարող են ներկայացնել ներդրող-պետություն վեճերի լուծման միջազգային արբիտրաժներ և վերլուծում են Հայաստանի համար հնարավոր վտանգները։  Sev Bibar-ի մեդիում հարթակում կարող եք կարդալ նաև « Դրամ կանխիկացնել համաճարակից » վերտառությամբ միջազգային հետազոտության մասին openDemocracy լրատվամիջոցի հոդվածը՝ https://medium.com/sev...

#21 Աշխարհի ցույցերը` BLACK LIVES MATTER 15.06.2020

Աննան ու Մհերը զրուցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող հակա-ռասիստական ցույցերի մասին։ Երաժշտությունը՝ Syl Johnson - Is It Because I'm Black Single Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հ...

#20 Զրույց Մատենադարանի արհմիության հետ 08.04.2020

Հյուրընկալել ենք Մատենադարանի Աշխատողների Արհմիության նախագահության անդամ Ալա Խառատյանին։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

Słuchaj podcastu Sev Bibar w Replaio

Radio i podcasty w jednej aplikacji - za darmo, bez zakładania konta. Zainstaluj już dziś i nie przegap premiery

Pobierz z Google Play

Replaio nie jest wydawcą podcastów; nazwy audycji, okładki i audio należą do ich autorów i są rozpowszechniane przez publiczne kanały RSS