Sev Bibar
Sev Bibar
Սեւ Բիբարը քննախոսական հարթակ է, որը ձախական դիրքերից կքննարկի, կհարցադրի, կգնահատի և կքննադատի Հայաստանում (բայց ոչ միայն) ընթացող քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային երեւոյթներն ու զարգացումները։
Be sure to visit the podcast's website and support the creator: podcasters.spotify.com
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#44 Ինչպես է նեոլիբերալիզմը վնասում կանանց շարժումները 30.05.2025 45:35
Այս էպիզոդում անկախ հետազոտող Սոնա Բալդրյանը Սև բիբարի հետ զրուցում է Հայաստանում կանանց կազմակերպություններում աշխատելու իր փորձառության և հետազոտության մասին և բացատրում է, որ նեոլիբերալիզմի ճնշման տակ պետության կողմից սոցիալական քաղաքականության կրճատման արդյունքում հասարակական կազմակերպությունները դառնում են սոցիալական հոգածություն իրականացնողներ, որն էլ իր հերթին նշանակում է կախվածություն այդ...
#43 Հայաստանի աշխատող աղքատները. զրույց «Սոցիոսկոպ»-ի նոր հետազոտության հեղինակների հետ 08.05.2025 46:46
Մարդիկ աշխատում են, սակայն նրանց եկամուտը չի հատում աղքատության շեմը, ինչպե՞ս է սա հնարավոր։ Այս էպիզոդում Սև բիբարից Աննան և «Սոցիոսկոպ»-ից Մարիամն ու Նվարդը քննարկում են Հայաստանում աղքատավարձի, զբաղված աղքատության, պաշտոնական վիճակագրության, աղքատության և բարեկեցության հանրային ընկալումների հարցերը։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twi...
#42 Պետական աշխատատեղերի կրճատում. մասնավորեցման զուգահեռներ Հայաստանի ու ԱՄՆ միջև 17.04.2025 58:52
Այս թողարկման մեջ Հրակը, Աննան ու Պետական աշխատողների ճյուղային արհմիությունից Անահիտ Ասատրյանը քննարկում են պետական աշխատողների նկատմամբ համակարգային հարձակումների տարբեր ալիքները՝ պայմանավորված կապիտալիզմի կորզիչ քաղաքականություններով և պետությանը պարտադրված խստամբերությամբ։ Հետաքրքիր զուգահեռներ են տարվում ԱՄՆ դաշնային աշխատողների հաստիքները կրճատող միլիարդատեր Էլոն Մասկի «սղոցի» և տարիներ շարո...
#41 Հարկային անարդարությունը Հայաստանում․ ինչո՞ւ հայտարարագրել եկամուտները (մաս 2) 28.03.2025 38:25
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները և անդրադառնում այն հարցերին, թե ինչո՞ւ է պետությունը պահանջում վարձու աշխատողներից հայտարարագրել եկամուտները, որքանո՞վ է արդարացված հանրային դժգոհությունը, արդյո՞ք կրիպտոարժույթի դարաշրջանում հնարավոր է վերահսկել ստվերային տնտեսությունը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ...
#40 Հարկային անարդարությունը Հայաստանում (մաս 1) 19.03.2025 49:05
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները՝ սոցիալական անարդարությունը խորացնող ավելի վաղ ընդունված որոշումների խորապատկերում։ Այս էպիզոդը լսելով կիմանաք՝ -արդյո՞ք շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացումը լրացնում է այն դեֆիցիտը, որը առաջացավ 2019 թ․-ից հետո, երբ որոշվեց հարուստների և աղքատների աշխատավարձեր...
#39 Տնապահովության խնդիր. կենվորների կազմակերպման փորձը Լոս Անջելեսում 05.03.2025 1:03:21
Հրակը զրուցել է արվեստագետ Հայկ Մախմուրյանի հետ, որը Լոս Անջելեսում մասնակցում է կենվորների (tenats) արհմիությունների աշխատանքներին և համայնքային արվեստային ծրագրեր է իրականացնում։ Հայկը պատմել է, թե ինչպես են կենվորների միությունները կազմակերում իրենց գործունեությունը Լոս Անջելեսում, հայտնի Skid Row՝ չտնավորված մարդկաց թաղամասի և տնապահովության հետ կապված այլ հարցերի մասին։ Հայկի կայքը՝ https://d...
#38 Գործադուլը ԶՊՄԿ-ում. զրույց լրագրող Յուրի Մանվելյանի հետ 12.02.2025 57:55
Հունվարի 31-ից սկսած Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները սկսել էին գործադուլ պահանջելով սոցիալական արդարություն։ Այս էպիզոդում Աննան, Սամսոնը և epress -ի խմբագիր Յուրի Մանվելյանը քննարկում են գործադուլը: Քանի որ epress-ը ակտիվ լուսաբանել է գործադուլը Քաջարանից, Յուրիին խնդրել ենք պատմել, թե ինչ են տեսել լրագրողները գործադուլի ժամանակ։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.m...
#37 Դիմադրելով դատերին. բնապահպաններն ի վերջո հաղթեցին 11.01.2025 34:16
2018 թ․-ից ի վեր Ամուլսարի համար պայքարող բնապահպանները, Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները և այլ քաղաքացիներ դիմադրում են ազատ խոսքի իրենց իրավունքի դեմ արշավին, որն արտահայտվել է դատական հայցերով, հերքման և դրամական փոխհատուցման պահանջներով։ Էպիզոդի մեջ բնապահպաններն ամփոփում են երկարատև դատական գործընթացները, ներկայացնում են մանրամասներ իրենց դատերի մասին, վերլուծում են հանրային մասնակցությունը խոչ...
#36 Կարևոր դատական վճիռ Ամուլսարի պայքարի համար 29.12.2024 33:20
Դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան էին դիմել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։ 9 տարի անց, 2024-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանի հրապարակեց այս գործով վճիռը, որով մեծ մասամբ բավարարվեց Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։ Արփինեն, Թեհմինեն...
#35 Թմրանյութերի դեմ պայքար թե՞ ոստիկանական բռնություն 11.12.2024 43:04
Աննան ու Սամսոնը քննարկում են Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարն ու դրա քողի տակ երևանյան ակումբներում իրականացված բազմաթիվ ոստիկանական ռեյդերը, որոնք ուղեկցվել են ակումբներ հաճախող մարդկանց դեմ բռնություններով և նվաստացումներով։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar...
#34 COP29 Գրետա Թունբերգը Երևանում, նավթատերերը՝ Բաքվում. ապագան գորշ է 02.12.2024 40:55
Սամսոնն ու Արփինեն քննարկում են Բաքվում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը և Գրետա Թունբերգի այցը Հայաստան։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar Երաժշտությունը՝ BMO - Dyalla Փոդքասթի համար օգտագործված նյութերը https://www.carbonbrief.org/cop29-key-...
#33 Բանավեճ ռազմականացման շուրջ 12.01.2022 49:27
Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է ռազմականացումը գաղութատիրության, ուժերի անհավասար հարաբերակցության, ուժեղ-թույլ երկրների հարաբերությունների համատեքստում։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշ շերտերին։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների Գլխավոր լուսանկարը՝ Dariusz Woźniak-ի Հ.Գ. Աննան նշում է ոչ թե բել հուքս...
#32 Պատերազմն ու սպառազինությունների բիզնեսը 21.12.2021 33:21
Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է սպառազինությունների միջազգային առևտուրը, որը աշխարհի ամենաեկամտաբեր կորպորատիվ ձեռնարկատիրության ձևերից է։ Այն ոչ միայն ստեղծել է տնտեսական մի համակարգ, որն անկախ ամեն ինչից աճում է, այլև նորմալացրել է պատերազմն ու անվտանգային համակարգերի միջոցով հակազդումն՝ ի պատասխան ցանկացած սոցիալական ճգնաժամի։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնե...
#31 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (2) 28.10.2021 32:55
Աննան և Սամսոնը շարունակում են քննարկել պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar...
#30 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (2) 23.10.2021 41:06
Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը (մաս 2)։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլ...
#29 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (1) 15.10.2021 40:10
Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լո...
#28 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (1) 04.10.2021 46:45
Քննարկում ենք պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել G...
#27 Ապրելու ռադիկալ ընտրություն 17.04.2021 43:04
Աննան, Արփինեն և Արևիկը ընթերցում են իրենց հեղինակած «Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն» վերնագրով տեքստը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcast...
#26 Ռոժավայի հեղափոխության մասին 20.02.2021 42:28
Հրակը զրուցում է «Քրդերը. ճնշման և ընդվզման միջև» ("The Kurds: A people between oppression and rebellion") գրքի հեղինակ Քերեմ Շամբերգրի հետ։ Ներկայացնում ենք զրույցի թարգմանությունը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar...
#25 Հակա-գենդերային արշավները Հայաստանում 09.09.2020 27:10
Զրուցել ենք «Սոցիոսկոպ»-ի հետազոտողներ Նվարդի և Արփիի հետ, որոնք պատմել են իրենց հեղինակած և վերջերս հրապարակված «Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում» վերնագրով հետազոտության մասին: Այն ամբողջովին կարող եք կարդալ այս հղումով ։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում ...
#24 Իրավական համակարգը «ձեռ գցելը» չի համարում սեռական ոտնձգություն 03.09.2020 27:57
Սիրանուշը պատմում է վերջերս իր հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքի մասին։ Այն ցույց է տալիս, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը հանրային վայրերում կրում է մասսայական բնույթ, իսկ պատժվում են քչերը։ Մեր իրավական համակարգը կանանց ձեռ գցելը չի համարում սեռական ոտնձգություն։ Ոստիկանությունը մերժել է Սիրանուշի բողոքը, համարելով, որ չկա հանցակազմ։ Սիրանուշի Ֆեյսբուքյան գրառումը այստեղ ։ ...
#23 Հայացք ներսից․ տնտեսաքաղաքական ճգնաժամը Լիբանանում 19.08.2020 42:36
Հովիկը, Հրակը և Աննան վերլուծում են Լիբանանում տարիներ շարունակ խորացող քաղաքատնտեսական ճգնաժամը, դրա պատմական հիմքերը, նորազատական տնտեսական քաղաքականության հետևանքները և օգոստոսի 4-ի ավերիչ պայթունից հետո էլ ավելի բարդացած սոցիալական իրավիճակը։ Շնորհակալություն Հովիկին զրույցի համար։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar...
#22 Ներդրողները արբիտրաժներում փող կքամեն COVID-19 ճգնաժամից 17.07.2020 29:58
Արփինեն և Աննան քննարկում են դատական հայցերը, որոնք միջազգային կորպորացիաները կարող են ներկայացնել ներդրող-պետություն վեճերի լուծման միջազգային արբիտրաժներ և վերլուծում են Հայաստանի համար հնարավոր վտանգները։ Sev Bibar-ի մեդիում հարթակում կարող եք կարդալ նաև « Դրամ կանխիկացնել համաճարակից » վերտառությամբ միջազգային հետազոտության մասին openDemocracy լրատվամիջոցի հոդվածը՝ https://medium.com/sev...
#21 Աշխարհի ցույցերը` BLACK LIVES MATTER 15.06.2020 1:00:59
Աննան ու Մհերը զրուցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող հակա-ռասիստական ցույցերի մասին։ Երաժշտությունը՝ Syl Johnson - Is It Because I'm Black Single Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հ...
#20 Զրույց Մատենադարանի արհմիության հետ 08.04.2020 19:46
Հյուրընկալել ենք Մատենադարանի Աշխատողների Արհմիության նախագահության անդամ Ալա Խառատյանին։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.