Book Club
Գրադարակ
Պատմում ենք հայտնի ընթերցասերների սիրելի գրքերի մասին: Փոդքասթի շրջանակում զրուցում ենք այն մասին, թե ինչպես հենց այդ հեղինակի հենց այդ գիրքը դարձավ լավագույնը հյուրի համար, ինչ կփոխեր գրքում, ինչպես է գիրքը անդրադարձել հյուրի կյանքի վրա:
Koniecznie odwiedź stronę podcastu i wesprzyj twórcę: imradio.am
Gdzie słuchać?
Podcasty w aplikacji Replaio Radio Już wkrótcePodcasty trafią do aplikacji już wkrótce. Zainstaluj teraz i jako pierwszy zobacz nowe podejście do podcastów
Odcinki
Գրադարակ. Տաթևիկ Մելքոնյան 11.04.2025 14:45
Ո՞րն է Տաթևիկ Մելքոնյանի կարդացած բազմաթիվ գրքերից ամենասիրելին: Ինչու՞ հենց այս գիրքը, ո՞րն է առանձնահատկությունը: Լսիր Գրադարակի այս էպիզոդն ու ավելացրու գրադարակումդ ևս մեկ գիրք:
Գրադարակ. Արթուր Աթայան 07.04.2025 18:04
Ո՞րն է Արթուր Աթայանի կարդացած բազմաթիվ գրքերից ամենասիրելին: Ինչու՞ հենց այս գիրքը, ո՞րն է առանձնահատկությունը: Լսիր Գրադարակի այս էպիզոդն ու ավելացրու գրադարակումդ ևս մեկ գիրք:
Գրադարակ. Դիանա Հարոյան 01.04.2025 14:57
Ո՞րն է Դիանա Հարոյանի կարդացած բազմաթիվ գրքերից ամենասիրելին: Ինչու՞ հենց այս գիրքը, ո՞րն է առանձնահատկությունը:Լսիր Գրադարակի այս էպիզոդն ու ավելացրու գրադարակումդ ևս մեկ գիրք:
Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ. քննարկում 26.03.2025 30:31
Փոքրիկ, բայց շատ խիտ այս վեպի մասին խոսելը բավականին բարդ է. սեր, ատելություն, մենակ մարդու հոգեվիճակ և այլն: Ո՞րն է վեպի գաղափարը, ի՞նչ է փորձում հասցնել ընթերցողին հեղինակը: Հասմիկ Կարապետյանի և Հրայր Խաչատրյանի հետ քննարկում ենք գիրքը:
Նոբելյան մրցանակի առավելությունը 26.03.2025 14:55
Այս էպիզոդում քննարկում ենք Նոբելյան մրցանակ ստացած գրողներին, ինչպիսի՞ն էին մոտեցումները նախկինում և ինչպիսին են հիմա:
Պետեր Հանդքեն և կինոն 20.03.2025 14:40
Երիտասարդ գրող Հասմիկ Կարապետյանը այս էպիզոդում պատմում է իր տպավորություններից Հանդքերի մասին, բայց այս հեղինակի գրականության մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նրան նաև որպես սցենարիստ: Ինչո՞վ է առանձնահատուկ նա թե՛ գրականության մեջ, թե՛ կինոյի:
ԿարդաLove. ռեպորտաժ փառատոնից 16.02.2025 12:40
Երևանում փետրվարի 15-ին և 16-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում անցակացվում է ԿարդաLove գրքի փառատոնը: Ես հասցրի մասնակցել փառատոնին և կարևոր իրադարձությունների մասին պատմել քեզ: Ինչո՞ւ գնալ՝ լսեք էպիզոդում:
Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ 13.02.2025 14:09
Պետեր Հանդքեն միակն է, ով կարող է գրել վեպ, որտեղ գրեթե ոչինչ տեղի չի ունենում, բայց ընթերցողը զգում է լարվածություն՝ բառերի խաղի, ձևերի փոփոխության և ենթատեքստերի մեջ թաքնված լռության միջոցով։ Նրա գրականությունը մնում է անսովոր, երբեմն՝ անհարմար, բայց միշտ՝ խորապես ազդեցիկ։
«Անծանոթ ինքնակենսագրություն» . քննարկում 10.02.2025 27:13
Ռուբեն Ֆիլյանից հայտնի են ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև հետաքրքիր ու երիտասարդ կյանքը: Այսօր քննարկում ենք նրա՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» հեքիաթ/ պատմվածքները:
Երիտասարդները Ֆիլյանի մասին 26.01.2025 14:46
Այս էպիզոդում խոսում են երիտասարդներ, որոնք շատ սիրում են կարդալ Ռուբեն Ֆիլյանին, գրել նրա մասին ու մասնակցել տարբեր քննարկումների: Մեկի համար Ֆիլյանը լուսավոր գրող է, իսկ մյուսի համար՝ չոր ու հստակ ասելիքով: Իսկ դու ի՞նչ կասես:
Անծանոթ ինքնակենսագրություն 14.01.2025 16:12
Հայ գրողների մասին խոսելն ամենաշատն եմ սիրում, իսկ իմ սիրելի գրողներից անդադար կարող եմ պատմել: Այս հեղինակը խոսում է ծանոթ ու անծանոթ կենսագրություններից, փուչ ընկույզներից ու հեքիաթ\պատումներից: Գուշակեցի՞ր, թե ով է:
Սուրբ ծննդյան պատմություններ. քննարկում 12.01.2025 33:20
Ծանոթացանք տարբեր հեղինակների Սուրբ ծննդյան պատմություններին, ստացանք տարբեր տեղեկություններ: Արդեն ժամանակն է այս գիրքն էլ քննարկելու: Ի՞նչ կասեն Դավիթ Սամվելյանը, Հրայր Խաչատրյանն ու Հասմիկ Ավագյանը:
Գրքի ստեղծում 12.01.2025 11:38
Գնում ենք Էդիթ Պրինտ ու ծանոթանում հրատարակչությանը, որտեղ տարբեր դպրոցներից եկել էին գրքային էքսկուրսիաների: Մենք էլ նրանց հետ ծանոթացանք՝ ինչպես է ստեղծվում գիրքը ու հասնում ընթերցողին:
Ամանորյա գրքեր 19.12.2024 15:50
Երբ գալիս է Ամանորը յուրաքանչյուրս ինչ-որ բանի հետ ասոցացնում ենք այն՝ մանդարին, ձյուն, ֆիլմեր, ընկերներ և այլն: Իսկ ի՞նչ գրքի հետ ես ասոցացնում Ամանորը դու, կա՞ն պատմություններ, որոնք քեզ հիշեցնում են կախարդական գիշերը: Գնում եմ գտնելու այս հարցերի պատասխանները ու պատմելու քեզ ամանորյա պատմություններ:
Պատրաստվում ենք Ամանորին 16.12.2024 15:41
Քաղաքում ամեն ինչ արդեն պատրաստ է Ամանորին և Սուրբ ծնունդին: Երբ քայլում ես փողոցում, լույսերն ու տոնածառները օգնում են հավատալ ամանորյա հրաշքին: Իսկ եթե ձեռքումդ էլ ունես մի ամանորյա գիրք, ապա ամեն ինչ հրաշալի է: Ես գնում եմ փնտրելու ամանորյա պատմություններ: Գալի՞ս ես:
Չոռ ♡ | Քննարկում 26.11.2024 30:45
Ժամանակակից գրականությունն ավելի հեշտ է քննադատելն ու գնահատելը, կարծիք հայտնելը ու հեղինակին հարցեր տալը: Երեք ամենատարբեր էպիզոդներից հետո Կարեն Անտաշյանի հետ միասին մենք քննարկում ենք Չոռը և փորձում խորանալ գրքի տարատեսակ շերտերում:
Անտաշյանն ու «Չոռը» 28.10.2024 14:22
Քննարկում ենք «Չոռը»․ իսկ ո՞վ ավելի լավ կպատմի «Չոռից», սրտիկից, նորարությունից ու պոետիկ մի շարք այլ հասկացություններից, քան հենց ինքը` հեղինակը: Գրքի ակումբի հետ դու կգտնես նորարարն ու որակյալը:
Նորարարական պոեզիա 21.10.2024 14:18
Չոռի քննարկումների ընթացքում հանդիպեցինք և´ երիտասարդ գրողների, և´ գրականագետների, ովքեր փորձում են գրքի մասին խոսել թե սուբյեկտիվ կողմից, թե օբյեկտիվ մոտեցումներով:
Չոռ ♡ 17.10.2024 15:53
Գրքի ակումբում այս ամիսը յուրահատուկ է. քննարկելու ենք ոչ թե արձակ ստեղծագործություն, այլ` պոեզիա: Իսկ թե ինչպես ընտրեցինք գիրքը, լսիր ամսվա առաջին էպիզոդում:
Ջեք Քերուեք «Ճանապարհին». քննարկում 08.10.2024 34:45
Ճանապարհներ, ջազ, սեր, ընկերություն, երազանքներով ապրող սերունդ, նոր լեզու, նոր գրականություն ու մեծ գաղափարներ: Քննարկում ենք ամերիկյան բիթ շրջանի հանրագիտարան համարվող գիրքը` Ջեք Քերուեքի «Ճանապարհինը»:
Ջեքն ու ընկերները 04.10.2024 13:56
Այս ամսվա մեր գիրքը ընկերության ու ճանապարհի մասին է, իսկ Ջեքն անընդհատ պատմում է Նիլից: Իսկ հայ երիտասարդները ի՞նչ են հասկանում ընկերություն ասելով կամ արդյո՞ք կգնային ճանապարհ իրենց ընկերների հետ: Գնա ճանապարհդ ամենագրքային փոդքասթի հետ:
Գրականությունը որպես ջազ 24.09.2024 16:14
Ջազը սեր է ու ազատություն, ջազը հաճախ նաև գրականություն է, իսկ գրականությունն էլ՝ ջազ: Երաժշտագետ Ռիմա Տիգրանյանի հետ զրույցում ես մի պահ տեղափոխվեցի 20-րդ դար ու տեսա ջազի սիրահար գրողներին: Այս ամենը հավանաբար տեսել է նաև շապիկի ձևավորող Մարիամ Կանայանը, որովհետև Ն տառը տեսել է հենց սաքսաֆոնի տեսքով: Արի գնանք ջազ լսելու բիթնիկների հետ:
Բիթ սերնդի գրականությունը 17.09.2024 16:22
Ասում են, որ Ջեք Քերուեքը հետ էր մնում իր ընկերներից ու գրի առնում բոլոր հետաքրքիր պահերը, որ հետո գրի «Ճանապարհին» վեպը, ու մենք էլ քննարկենք այն: Թե էլ ի՞նչ են ասում, պատմում եմ քեզ այս էպիզոդում ու վազում հանդիպելու գրքի թարգմանիչ Մարիա Սադոյանին: Միացրու ականջակալներդ ու վայելիր այս էպիզոդը ճանապարհին:
Դեպի նոր ճանապարհ 11.09.2024 14:09
Աշունը սկսվեց, իսկ Գրքի փառատոնն ավարտվեց: Իմ ամենասիրելի օրերն են տարվա, որովհետև շուրջբոլորս գրողներ ու ընթերցասերներ են: Տրամադրությունը պահելու համար այս անգամ ես գնում եմ գրախանութ և հետևում խորհրդատուի խոսքին: Ինչ կասես, գալի՞ս ես:
Քննարկում ենք «Մետաքս» գիրքը 04.09.2024 31:14
Սեր, քաղաքներ, հարաբերություններ ու մետաքս... Արքմենիկ Նիկողոսյանը շատ է սիրել գիրքը, Հասմիկ Եղիազարյանն ասում էր՝ թարգմանական գործընթացը բավականին բարդ էր, բայց հետաքրքիր, իսկ Թամն ու Հրայրը փորձում էին այլ տեսանկյունից նայել գրքին: Դե ես էլ, բնականաբար, հարցեր ունեի բոլորին: Ինչպես հասկացար՝ քննարկում ենք «Մետաքս» գիրքը:
Podobne podcasty
Replaio nie jest wydawcą podcastów; nazwy audycji, okładki i audio należą do ich autorów i są rozpowszechniane przez publiczne kanały RSS