Art Urbat

Art ուրբաթ․ հարցազրույց

Arts HY ↓ Odcinki: 24

Art Ուրբաթի էպիզոդներից յուրաքանչյուրում միասին կբացահայտենք արվեստի ամենատարբեր աշխարհները` այնտեղ ապրողների շնորհիվ:

Koniecznie odwiedź stronę podcastu i wesprzyj twórcę: podcasters.spotify.com

Autor

Art Urbat

Kategoria

Arts

Strona podcastu

podcasters.spotify.com

Ostatni odcinek

24 sie 2024

Gdzie słuchać?

Podcasty w aplikacji Replaio Radio Już wkrótce

Podcasty trafią do aplikacji już wkrótce. Zainstaluj teraz i jako pierwszy zobacz nowe podejście do podcastów

Pobierz z Google Play Zainstaluj za darmo Android 5 mln+ pobrań · ocena 4,8 iOS niedługo

Odcinki

Երգերը մեր հույզերի արտահայտչամիջոցներն են. «Վանական» ռոք խումբ 24.08.2024

Նրանք նոր ու թարմ շունչ են տալիս մեղեդուն, ստեղծում ռոք երաժշտություն ու այն ներկայացնում հայ հանդիսատեսին: Բեմում Վանականն է` հայկական ալտերնատիվ ռոք խումբը:

Լուսանկարչությունը զարգանում է մարդու զարգացմանը հավասար․ Վահան Ստեփանյան 17.08.2024

Նրա աչքն աշխարհին ու մարդկանց տեսնում է այլ դիտանկյունից, տեսախցիկը` վավերագրում պատմություններ ու հասցնում մարդկանց: Նա լուսանկարիչ, համադրող Վահան Ստեփանյանն է: 

Դիմահարդարումը կերպարի ստեղծման կարևոր դետալներից է․ Անի Հովսեփյան 11.08.2024

Նրա վրձինը դերասանի դիմագծին տալիս է կերպարանք, ստեղծում ներկայացման հերոսին ու կուլիսներից հասցնում բեմ: Նա թատրոնի դիմահարդար Անի Հովսեփյանն է:

Ձայնը կերպարին ներկայացնելու միջոցն է․ Սամվել Թոփալյան 03.08.2024

Նրա ձայնը կենդանացրել է ֆիլմերի ու մուլտերի բազմաթիվ սիրելի կերպարների, նրա տարերքը բեմն է, սիրելի վայրը` թատրոնը: Նա դերասան Սամվել Թոփալյանն է: 

Մեր օրերում ակտուալ է մինիմալիստական ոճը․ Քնարիկ Խաչատրյան 27.07.2024

Նրա մտքում ծնված բոլոր գաղափարները դառնում են շոշափելի, չափ ու ձև, գույն ու տեսք ստանում և պատմում տարածության մեջ հարմարավետ ու ներդաշնակ զգալու կարևորության մասին: Նա ինտերիեր դիզայներ Քնարիկ Խաչատրյանն է: 

Ստեղծածս կերպարներն իմ արտացոլումներն են․ Լիլիթ Ալթունյան 20.07.2024

Նրա վրձինը նկարազարդում է պատմություններ, որոնք հետո հայտնվում են ընթերցողի ձեռքում, թերթվում ու դառնում հարազատ: Նրա հերոսներն ապրում են գրքերում, հետո` տեղափոխվում անիմացիայի աշխարհ ու մարդկանց պատմում ամենատարբեր էմոցիաների ու հույզերի մասին: Նա գրքերի հեղինակ-նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր Լիլիթ Ալթունյանն է: 

Պիտի կարողանաս բեմում կառավարել էմոցիաներդ․ Լիպարիտ Ավետիսյան 13.07.2024

Նրա ձայնը պատմում է տարբեր հերոսների ճակատագրերի մասին, նրա երգերում ապրող հնչյունները կարողանում են պոկել հանդիսատեսին ունկնդրի աթոռից ու հասցնել օպերային արվեստի աշխարհ: Նա օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն է: 

Բեմանկարչությունն արտահայտում է ժամանակի փոփոխությունները․ Վիկտորիա Ռիեդո–Հովհաննիսյան 06.07.2024

Նա բեմը վերածում է շքեղ առանձնատան, հետո` հեռու գյուղակի, նրա ստեղծած դետալներն ու զգեստներն արտացոլում են ներկայացման թեմատիկան ու հանդիսատեսին պատմում այն ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում կատարվում են թատերախաղի գործողությունները: Նա բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է: 

Արվեստում միշտ եմ համադրում անհամադրելին․ Արման Նուռ 29.06.2024

Նրա աշխարհում էմոցիաները, մարդկային հարաբերություններն արտահայտվում են քանդակի, գեղանկարչության կամ էլ դիզայնի միջոցով, նրա աշխատանքների հիմքում փիլիսոփայությունն է, նա քանդակագործ, նկարիչ և դիզայներ Արման Նուռն է:

Վիդեոպատմության առանցքում հերոսներն են․ Սեդա Գրիգորյան 22.06.2024

Նա աշխարհին ու մարդկանց նայում է վավերագրողի պատուհանից, մարդկային պատմությունները վերածում է կարճամետրաժ ֆիլմերի ու դրանք հասցնում էկրաններ: Նա վավերագրող ռեժիսոր և մեդիա մասնագետ Սեդա Գրիգորյանն է:

Երաժշտության մեջ մենք չունենք կանոններ․ «Տիեզերք» բենդ 08.06.2024

Նրանց մեղեդին ծնվում է հույզի ապրումից, հասնում հանդիսատեսին, հետո սահում ներս ու սկսում ապրել յուրաքանչյուրի սրտերում: Կիթառի ակորդները ձուլվում են երգերի բառերին` ստեղծելով արտասովոր կապ հանդիսատեսի և արտիստների միջև, երկրպագուները դուրս են գալիս աշխարհի միանվագ աղմուկից ու հայտնվում «Տիեզերք» բենդի միջգալակտիկական տարածությունում: 

Արվեստի նկատմամբ հանրության պատկերացումները մակերեսային են․ Արմեն Եսայանց 25.05.2024

Նա ճանաչում է արվեստն իր տարատեսակ կերպերով, ժամանակաշրջաններով և ուղղություններով, նրա շուրջն ամեն ինչ միմիայն արվեստի մասին է. նա արվեստաբան Արմեն Եսայանցն է: 

Արվեստագետն իր բողոքն արտահայտելու խնդիր ունի․ Սիրանուշ Աղաջանյան 18.05.2024

Նա իր պիքսելային պատկերները հասցնում է քաղաքի ամենատարբեր անկյուններ, որոնք դառնում են համայնքի մի մասն ու պատմում այս կամ այն խնդրի մասին։ Նա ստեղծագործում է աշխարհի ամենահին խճանկարի տեխնիկայով և ստեղծում սթրիթ արտ:   Նա արվեստագետ Սիրանուշ Աղաջանյանն է։

Ճարտարապետության սոցիալական դերին քիչ են ուշադրություն դարձնում․ Սարհատ Պետրոսյան 10.05.2024

Նրա գրիչը թղթին ուրվագծում է շենքեր, կառույցներ, հատակագծեր, որոնք հետո դառնում են մեծ նախագծեր ու հայտնվում քաղաքում: Նա հաճախ տեսնում ու նկատում է այն, ինչը կարող էր շատերիս աչքից պարզապես վրիպել: Նա ճարտարապետ, քաղաքաշինարար և հետազոտող Սարհատ Պետրոսյանն է: 

Մենք պետք է չվախենանք լսել այսօրվա երաժշտությունը․ Հայկ Մելիքյան 04.05.2024

Նրա հոգեհմա երաժշտությունը վերածվում է գույների սիմֆոնիայի և հանդիսատեսին տանում մի ջերմ ու տաք տուն, որտեղ բնակիչները` երաժշտական նոտաները, ընդունում ու ճանապարհում են հյուրերին` պատմելով մի մոլորակի մասին, որի պաշտոնական լեզուն մեղեդին է: Դաշնամուրի սև ու սպիտակ ստեղների առջև այսօր նա է` դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Եվրատեսիլյան ակորդներ 27.04.2024

1950-ական թվականներ, ռոքի և փոփի վերածննդի շրջան, Եվրոպական ռադիոներից մեկի հաճախականությունն ինչ-որ արտասովոր ելույթ էր պատրաստել: Եթերում ոչ թե պարզապես իրար հաջորդող սինգլներ էին, այլ` մրցույթ, այն էլ` միջազգային: Հեռարձակվում էր Շվեյցարացի հեղինակ և Եվրոպական հեռարձակողների միության տնօրեն Մարսել Բեզենսոնի «Եվրատեսիլ» երգի մրցույթը: 1950-ականներից մրցույթը եկավ-հասավ 2000-ականներ՝ իր հետ բերել...

Բալետի համար ամենակատարյալ ժամանակը ներկան է. Ռազմիկ Մարուքյան 20.04.2024

Նա պարարվեստի յուրօրինակ տեսակներից մեկի` բալետի շնորհիվ, բեմում մի պահ Կրասոսն է, հետո Արբենինը, Ռոմեոն և այսպես շարունակ: Պատմական ամենատարբեր ժամանակների այս հերոսները հաճախ են հայտնվում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, նրանց հանդիսատեսին ծանոթացնում է նա` բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը:

Ժողովրդին առավել բնորոշող է գեղջկական ֆոլկլորը․ Անի Նավասարդյան 13.04.2024

Նրանց երգացանկում բացառապես հայկական ազգային երգեր են, Երևանում, մարզերում, թե արտերկրում նրանք պատմում են հայկական երգարվեստի մասին ու Ներկայացնում Կոմիտասի ամբողջական և իրական կերպարը: Միջնադարյան հայկական նոտագրությունը` խազերը, 21-րդ դարի մարդուն այսօր էլ պատմելիք ունի, հիմա պարզապես համանուն երգչախմբի միջոցով: 

Ներկայացում խաղալը տոն է․ Ալլա Սահակյան 06.04.2024

Նա ներկայանում է երկու իրարից տարբեր, բայց միևնույն ժամանակ նման մասնագիտություններով, նրա կատարմամբ հանդիսատեսը վայելելում է ջազային երաժշտություն, իսկ հետո՝ հայտնվում թատրոնում: Բացվում են վարագույրները, մի շատ արտասովոր ձայն հուշում է` շուտով լույսերը կմարեն ու կսկսվի ներկայացումը, բեմում նա է` դերասանուհի Ալլա Սահակյանը:

Հաղորդավարի համար մարտահրավերներն ինտելեկտուալ բնույթի են․ Աննա Ավանեսյան 30.03.2024

Նրա հետ հեռուստադիտողը ճամփորդում է ամենատարբեր ոլորտներում, ծանոթանում մարդկային պատմությունների, պարզապես լինում այստեղ և հիմա ու տեսնում հանրահայտ արտիստներին բոլորովին այլ դիտանկյունից: Հեռակառավարման վահանակն այսօր կրկին միացրել է հեռուստացույցը, էկրանին նա է` հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը: 

Գրականությունն ասես դեղահաբ լինի․ Դավիթ Սամվելյան 22.03.2024

Նրա մտքում ծնված տեսարաններն ու ասելիքները հաճախ դառնում են բառեր, հետո վերածվում շարադրանքների ու ամփոփվում ժողովածուներում: Նրա ստեղծագործություններից շատերը ոգեշնչում և ապրումակցում են ընթերցողներին ու հնարավորություն ընձեռում գտնելու նոր ճանապարհներ: Նա գրող, խմբագիր Դավիթ Սամվելյանն է: 

Բոլոր մասնագիտությունները մի տեղում՝ դերասանի մասնագիտությունն է․ Սիրանուշ Լազյան 16.03.2024

Նա հանդես է գալիս ամենատարբեր կերպարներում` չկորցնելով իր ինքնատիպությունն ու յուրահատկությունը, թատրոնում, կինոյում թե պարզապես ձայնագրման ստուդիայում որևէ կերպարի կրկնօրինակելիս նա հայտնվում է բոլորովին այլ աշխարհում, ապրում իրարից տարբեր պատմություններում և հանդիսատեսին էլ վարակում թատրոնի և կինոյի կախարդանքով: Նա դերասանուհի Սիրանուշ Լազյանն է: 

Դասական արվեստը երբեք չի կորցնի իր տեղն ու դերը․ Մերի Եփրեմյան 09.03.2024

Նա կարողանում է իր հույզերն ու ապրումները հասցնել կտավին և նույնիսկ սև ու սպիտակով` ստեղծել գունավոր պատմություններ: Նա գեղանկարիչ, գրաֆիկ` Մերի Եփրեմյանն է: 

Ազգային երաժշտությունը բոլոր ժամանակների համար է․ Միքայել Ոսկանյան 02.03.2024

Նա կարողացավ հայկական ազգային երաժշտությունը հասցնել երիտասարդներին, նրան հաջողվեց երաժշտական ամենահին գործիքներից մեկը` թառը, դուրս հանել  ազգային նվագարանների գզրոցից և տեղափոխել բոլորովին նոր հարթություն` թարմ շունչ հաղորդելով հայկական երգարվեստին:   Նա երաժիշտ, թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն է։ 

Słuchaj podcastu Art ուրբաթ․ հարցազրույց w Replaio

Radio i podcasty w jednej aplikacji - za darmo, bez zakładania konta. Zainstaluj już dziś i nie przegap premiery

Pobierz z Google Play

Replaio nie jest wydawcą podcastów; nazwy audycji, okładki i audio należą do ich autorów i są rozpowszechniane przez publiczne kanały RSS