Anna Velitsyan
Deep Parenting
Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz -----------------------------
Koniecznie odwiedź stronę podcastu i wesprzyj twórcę: parenting.am
Gdzie słuchać?
Podcasty w aplikacji Replaio Radio Już wkrótcePodcasty trafią do aplikacji już wkrótce. Zainstaluj teraz i jako pierwszy zobacz nowe podejście do podcastów
Odcinki
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 11.07.2025 0:56
Deep Insights #5 by Anna Velitsyan, Deep Parenting
ՍՈՆՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ. «Մայրանալ՝ բոլոր ռիսկերին հակառակ» 09.07.2025 12:33
Այսօր մեր «հատուկ» շարքի հերոսուհին Սոնյան է՝ հոգեբան, կին, մայր, ում բժիշկներն ասել էին, որ ավելի լավ է երեխա չունենա՝ չի դիմանա իր առողջական խնդիրներով․․․ Բայց Սոնյան չլսեց, ու այսօր ունի երկու առողջ երեխա։ Սա պատմություն է մի փխրուն կնոջ մասին, ով չի թողել, որ կանխավարկածները սահմանեն իր կյանքի սցենարը։ Եթե երբևէ քեզ ասել են՝ «շանսերը քիչ են» կամ «բարդ կլինի»՝ լսի՛ր Սոնյայի պատմությունը։ Հնարավ...
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 27.06.2025 0:58
Deep Insights #4 by Anna Velitsyan, Deep Parenting
ԹԵՐԵԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Ես ատում եմ աուտիզմը» 25.06.2025 16:42
Այսօր մեր Deep Special շարքի հյուրն է Թերեզա Ավետիսյանը՝ «կարևոր մարդ» 15-ամյա Սամվելի և նորածին երկվորյակներ Սուսիի ու Նարեկի մայրիկը։ Թերեզան պատմում է աուտիզմի մասին այնպես, ինչպես այլևս երբեք ու ոչ մի տեղ չեք լսի կամ կարդա․ սրտից, անկեղծ, հուզիչ, անվախ, ցավոտ։ Երբ ձեզ թվա, թե ձեր տիպիկ / սովորական երեխայի հետ խնդիր ունեք՝ դասերը լավ չի անում, փնթի է կամ տեսքից այն չէ, ինչի մասին երազում էիք, մ...
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Պետք է հիշենք, որ մենք քայլող որինակ ենք» 18.06.2025 1:00:20
Այս թողարկմանը մեզ հետ է 3 երեխաների մայր, թիվ 405 ընկերության տնօրեն, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։ Զրուցել ենք ծնողական ներկայության, վերահսկողության և վստահության բարդ ու նուրբ սահմանների մասին։ Ինչպես է ձևավորվում երեխայի ինքնությունը դեռ մանկությունից, ինչ ուժ ունի գովեստը ու ինչ նրբություն կարող է բերել աղջիկ երեխան ընտանիքում։ Գոհարը շատ անկեղծ է խոսում այն մասին, թե ինչ դեր ունեն ծնողնե...
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 13.06.2025 0:51
Deep Insights #3 by Anna Velitsyan, Deep Parenting
ՇԱԼԻԿՈ ՅՈՐԵՆՑ . «Չեմ սիրում կյանքը շարունակվում է արտահայտությունը» 11.06.2025 17:54
Շալիկո Յորենցը 11 տարեկան Միլայի և 4 տարեկան Սերգուլի հայրն է։ Միայնակ, բայց լիարժեք ծնող։ «Մինչև այսօր ես փորձում եմ գրկել ու սիրել երեխաներիս այնպես, որ մոր բացակայությունը չզգան։ Բայց մորը փոխարինել հնարավոր չէ։ Եվ հենց դա է ամենադժվարը»։ Շալիկոն սիրում է հիշել, սիրում է խոսել Գայանեից, պատմել երեխաներին։ Որովհետև կարծում է՝ լռելն ու շատ հարցեր անպատասխան տողները սխալ է, իսկ հիշելն ու խոսելը՝ ս...
ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Բարձր ձայնը խոսքի արժեքը չի բարձրացնում» 04.06.2025 1:07:19
Այս թողարկմանը մեզ հետ է 3 տարեկան Արինէի հայր, արվեստագետ և մտածող Հայկ Պետրոսյանը, ում դուք այդքան ուզում էիք լսել այստեղ։ Զրուցել ենք ժամանակակից ծնողների ցավոտ հարցերի մասին՝ ինչպես պահել հավասարակշռությունը գաջեթների համատարած ազդեցության ֆոնին, ինչ է իրական ազատությունը երեխաների դաստիարակության համատեքստում, ինչպես բարձրաձայնել ճշմարտությունը՝ առանց վիրավորելու, բայց և չլռելով։ Շատ ազդվել է...
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 30.05.2025 2:18
Deep Insights #1 by Anna Velitsyan, Deep Parenting
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ 28.05.2025 2:33
Deep Insights #1 by Anna Velitsyan , Deep Parenting
ԵԼԵՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «Աստծուն հարցնում էի՝ ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ իմ երեխան» 28.05.2025 31:11
ՎԵՐՋԱՊԵՍ․ ահա և մեր Deep Parenting փոդքաստի նոր ձևաչափը՝ հուզիչ ու շատ բան սովորեցնող պատմություններ ծնողավարման յուրահատուկ փորձառությամբ մարդկանցից, որոնք որևէ չափանիշով «հատուկ» են - ունեն հատուկ երեխաներ, ապրել են կյանքում հատուկ դեպքեր, իրենք են հատուկ կարիքներով ծնողներ և այլն։ Այստեղ կադրում լինելու է միայն ծնողը՝ իր հույզերով և հույսերով։ Դիտե՛ք առաջին հատուկ եթերը՝ իր որդու առողջական բարդ...
Deep Insights #1. Գիտակցված ծնողավարում․ դա ի՞նչ է 23.05.2025 2:33
Deep Parenting փոդքաստի INSIGHTS կարճ զրույցների շարքը Աննա Վելիցյանի բացահայտումների, գիտակցումների, իմաստությունների մասին են, որոնք գալիս են տարիքի ու փորձի հետ։
ԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ․ «Իմ ծնողավարման մասին բոլորը կարծիք ունեն» 21.05.2025 59:01
Դե ինչ… Սկսեցինք նոր եթերաշրջանը, ու բացումն անում ենք իմ կողմից շատ սիրված հաղորդավարուհի, 6․5 տարեկան Արեգի մայր Աննա Ավանեսյանի հետ։ Զրուցել ենք ուրիշի կարծիքները անվերջ լսելու ծանր բեռից և սահմաններ դնելուց, երեխայի մանկապարտեզի և դպրոցի ընտրության գործոններից, Արեգի կյանքում գաջեթների առկայությունից, նյութական խրախուսանքների հանդեպ Աննայի վերաբերմունքից ու շատ ավելիից։ Կսպասենք ձեր մեկնաբանու...
ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ․ «Գիտակցված ծնողավարումը մեր ծնողների ծնողավարման հակառակը անելը չէ» 30.12.2024 1:04:33
Ամանորյա անակնկալ եթեր )) «Deep Parenting. ծնողությունը խորքից» փոդքաստի հեղինակ և վարող, «Ծնողի դպրոց» ՀԿ հիմնադիր և տնօրեն, լեզվաբան, հոգեբան, երկու աղջիկների մայր Աննան այսօր պատասխանում է իր գործընկեր, սիրելի հոգեբան, «Լիբրա» հոգեբանական կենտրոնի առաջատար մասնագետ և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի լավագույն էքսպերտ և զարգացման գծով տնօրեն Լուսինե Աղաբեկյանի հարցերին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products...
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ «Բռնություն կիրառելով խնդիրը կդառնա թաքուն, ոչ թե լուծված» 20.12.2024 56:44
Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեք երեխայի հայր է, ըստ որում՝ 25, 20 և 12 տարեկան, ըստ որում՝ երկու ամուսնություններից։ Նրան, ինձ համար այդպես էլ գաղտնիք մնացած ձևերով, հաջողվել է հաշտ ու առողջ պահել բոլորի հարաբերություններն այնպես, որ երեխաները չտուժեն, ունենան սերտ կապ ու մեծ սեր միմյանց նկատմամբ։ Հետաքրքիր դրվագում քննարկել ենք՝ ինչու ՈՉ ՄԻ ԴԵՊՔ...
ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ․ «Չի ծնվել մարդ, որն իրավունք ունենա երեխայի հետ խոսել անհարգալից» 10.12.2024 1:00:32
Մոդել, գեղեցկուհի, հաղորդավար Լուսինե Թովմասյանի հետ խոսել ենք ծնողության ամենադժվար ու հիասքանչ կողմերից, տղա ու աղջիկ երեխա մեծացնելու տարբերությունից, երեխաներից հանգստանալու բնական պահանջից, երեխաների հետ խոսելու ու անվերջ խոսելու զորեղ հմտությունից, "խփում են, դու էլ խփիր" մոտեցումից, Լուսինեի մանկությունից, նրա առօրյա փոքր ու մեծ երջանկության պահերից ու այլմոլորակայիններին "մայրական սեր" հաս...
ԱՐՄԵՆ ՍԱՐԿԻՍՅԱՆ․ «Պետք է այնքան ազատ լինես, որքան կուզես՝ երեխան ազատ լինի» 30.11.2024 57:06
Փնտրե՛ք birdarmman էջը ինստագրամում ու տիկտոկում, եթե ուզում եք սիրահարվել թռչնի թռիչքի բարձրությունից Հայաստանին, ինչպես ես դա արեցի։ Արմենը իմ ամեն ասածի հետ չէր համաձայնվում, հաճախ շատ բացահայտ ու պարզ մտքերով կոնֆրոնտացնում էր իմ թեզերը, ինչն էլ հետաքրքիր ու ստանդարտ քննարկումներից դուրս բովանդակություն ապահովեց։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www....
ԱՐՓԻ ԱԼՏՈ․ «Պատրաստ չեմ դրան, բայց մի օր ես իրեն բաց եմ թողնելու» 20.11.2024 1:02:15
Աշխարհով մեկ հայտնի ու սիրված, բացառիկ ձայնի (նաև հմայքի ու խելքի) տեր մարդ, 7 տարեկան Արեգի մայր Արփի Ալտոն էր իմ հյուրը։ Արփիի հետ զրուցել ենք մայր լինելու երջանկության ու մոդայիկ պատկերացումներից դուրս իրասկանության, երեխայի հետ ընկեր լինել-չլինելու, Արփիի մանկության ու եղբոր հետ կապի, նրա ծնողների զոհողությունների, կնոջ կենցաղի ու մասնագիտական զարգացման մշտական «հակամարտության» և շատ այլ բաներ...
ՌՈՒԲԵՆ ՄԱԼԱՅԱՆ․ «Եթե դու երջանիկ չես, երեխադ երբեք երջանիկ չի լինելու» 10.11.2024 1:15:49
Գեղագիր, ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք իր երկու զավակներից հեռու լինելու ցավի, երեխաների դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ծնողական վախերի, երեխային ծնողների կռիվներին վկա դարձնելու, հայ ծնողի ու ընդհանրապես՝ հայի կերպարի մասին, իսկ վերջում Ռուբենը 1 ոսկե խորհուրդ է տալիս երիտասարդ ծնողներին, այ սրա համար արժե ամբողջը լսել։ Բաց չթողնեք հոգեբանի հետ մեր ավանդական կտո...
ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Ես կողքիդ եմ, կօգնեմ, բայց քո փոխարեն չեմ անի» 30.10.2024 57:58
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար, 12 տարեկան Կայայի մայր Մանե Գրիգորյանի հետ հանդարտ զրույց ստացվեց։ Խոսեցինք գիտակցված vs ինտուիտիվ ծնողավարությունից, երեխաներին գովելուց ու խրախոսելուց, տունը երեխայի համար ապահով վայր դարձնելուց, ներքին կորսված խաղաղությունից, երեխայի մասնագիտության ընտրությունից, նրան արվեստին միշտ մոտ պահելու կարևորությունից և երեխաներին ներելու բարդ հարցի շու...
ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ․ «Հիշողությունն է սերունդների հենքը» 20.10.2024 1:20:15
Դերասան, բեմադրիչ, մանկավարժ Դավիթ Հակոբյանը մեր տաղավարում առաջին հյուրն է, ում կանչել էինք որպես պապիկ, ոչ ծնող։ Որքան էլ փորձեցինք տատ-պապերից խոսել ու դա կապել ծնողավարության հետ, կարմիր թելով ամբողջ զրույցի ընթացքում անցնում էր սերունդների կապի, անցյալի գիտության, հիշողության թեման։ Հիշողությունն է, որ մեզ դարձնում է մարդ ու տարբերում անասունից, զրկել երեխաներին իրենց հիշողությունից մեծագույն...
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Պապա լինելը օրհնություն է, ներգրավված պապա լինելը՝ բազմակի օրհնություն» 10.10.2024 1:23:52
Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, մարդ, ով փրկել է տասնյակ երեխաների կյանքեր և ով արդեն կյանք է տվել իր որդուն՝ փոքրիկ Մինասին։ Նա վարում է ֆեյսբուքում և տելեգրամում «Մինասի պապայի օրագիր»՝ https://t.me/MinasDad , շատ խորհուրդ ենք տալիս հետևել, եթե նորաթուխ հայր եք կամ պլանավորում եք երեխա ունենալ։ Չափազանց համարձակ ու բաց զրույց էր, շնորհակալ եմ, Արմե...
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Չկա վատ երեխա, ծնողից է շատ բան կախված» 01.10.2024 1:08:17
Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն ունի երկու որդի՝ 7 և 14 տարեկան, ում մեծացնում է իրականությանը հաղորդ, մտածող, վերլուծող, հեռու հեքիաթներից, ոտքները գետնին։ Այս փոդքաստիս հյուրը կողմ է երեխաների հետ շատ խոսելուն, նրանց շատ բակ ուղարկելուն, կրթությանն ու դպրոցին մեծ դեր տալուն և ոչ մի տեղ էլ «լավ կյանքի համար» չփախցնե...
ՍՏԵՓԱՆ ԱԶԱՐՅԱՆ․ «Միևնույնն է՝ մեր երեխաները մեզ են նմանվելու» 20.09.2024 1:08:08
Դիզայնի և բրենդինգի աշխարհում մեծ հռչակ և նվաճումներ վայելող Backbone Branding ընկերության համահիմնադիր, երկու որդիների հայր Ստեփան Ազարյանի հետ զրույցում անսպասելի շրջադարձել են եղել՝ երկար ու բարակ քննարկել ենք մի թեմա, առանց որի հայ ծնողները չեն պատկերացնում դաստիարակությունը․ պատժի թեման։ Նախապես ասեմ, որ պատասխաններ չենք տալու, բայց մտածելու տեղիք տվող հարցեր՝ շատ։ Չմոռանաք, որ ամեն ամիս նվեր...
ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ․ «Երեխաներն օգնում են գծել ազատության սահմանները» 11.09.2024 54:37
Դերասան, 6-ամյա Անաիսի հայր Սոս Ջանիբեկյանը բացում է մեր փոդքաստի երկրորդ եթերաշրջանը։ Շա՜տ անկեղծ, առանց կարծրատիպերի ու միֆերի, «իրերն իրենց անուններով» զրույց է ստացվել։ Ունենք նորություն․ ամեն զրույցի վերջում որոշել ենք հարց ուղղել էքսպերտ-մասնագետի՝ «Լիբրա» հոգեբանական կենտրոնի հոգեբաններին, որևէ մեկ կամ երկու թեմայից, որը շոշափել ենք հյուրի հետ։ Տեսնենք՝ ոնց կստացվի ու որքանով կհավանեք ) ՓՈԴ...
Podobne podcasty
Replaio nie jest wydawcą podcastów; nazwy audycji, okładki i audio należą do ich autorów i są rozpowszechniane przez publiczne kanały RSS