Ayb Educational Foundation

AybPod

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։

Koniecznie odwiedź stronę podcastu i wesprzyj twórcę: aybpod.simplecast.com

Autor

Ayb Educational Foundation

Kategoria

Education

Strona podcastu

aybpod.simplecast.com

Ostatni odcinek

18 gru 2024

Gdzie słuchać?

Podcasty w aplikacji Replaio Radio Już wkrótce

Podcasty trafią do aplikacji już wkrótce. Zainstaluj teraz i jako pierwszy zobacz nowe podejście do podcastów

Pobierz z Google Play Zainstaluj za darmo Android 5 mln+ pobrań · ocena 4,8 iOS niedługo

Odcinki

#47 Շրջափակված Արցախը պատրաստվում է ուսումնական տարվան 31.08.2023

«Այբփոդ» փոդքաստի 47-րդ թողարկման հյուրերն են Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռոզա և Անի Սայադյանները: Անին ընդունվել է Հայաստանում Սլավոնական համալսարան, սակայն շրջափակման պատճառով չի կարողանում գալ Երևան: Նրանց գրանցել են, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով փորձեն կազմակերպել տեղաշարժը: Ռոզան՝Անիի մայրը, կրթության մասնագետ է և ասում է, որ քովիդի շրջանից մինչ...

#46 Եզդի երեխաների կրթության իրավունքը՝ «ավանդույթ»-ի տակ քողարկված խնդիր 19.08.2023

«Այբփոդ» փոդքաստի 46-րդ թողարկման հյուրն է «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության անդամ Զեմֆիրա Քալաշյանը: Նա 2017 թվականից երկու տարի աշխատել է Ֆերիկ և Արտաշար համայնքների դպրոցներում և հասկացել, որ երբեմն ավանդույթ բառի հետևում թաքնված են շատ ավելի լուրջ խնդիրներ, քան մենք կարծում ենք: Հայաստանի՝ եզդիներով բնակեցված շատ համայնքներում չկա ավագ դպրոց, առկա են տրանսպորտի հե...

#45 Մարդկային պատում շրջափակումից. Արցախում նաև «գրչով» են պայքարում 07.08.2023

«Այբփոդ» փոդքաստի 45-րդ թողարկումը մարդկային պատում է արդեն 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հանրապետությունից՝ Լեռնային Ղարաբաղից: Ուսուցչուհի, Շուշիում գործող, այժմ Ստեփանակերտում վերաբացված Դանիել Ղազարյանի անվան դպրոցի դասվար Ինգա Ալեքսանյանը պատմում է, թե ինչ մտավախություններ ունի կրթության կազմակերպման հետ կապված, եթե շրջափակումը շարունակվի: Մանկավարժը Նորագյուղ գյուղից ամեն օր Ստեփանակեր...

#44 Կրթություն շրջափակման մեջ. ուսուցչի պատում Արցախից 29.07.2023

«Այբփոդ» փոդքաստի 44-րդ թողարկումը մարդկային պատում է Արցախի հանրապետությունից՝ Լեռնային Ղարաբաղից: Մաթեմատիկայի ուսուցչուհի, Շուշիում գործող, այժմ Ստեփանակերտում վերաբացված Դանիել Ղազարյանի անվան դպրոցի ուսմասվար Արմինե Մաթևոսյանը պատմում է, թե ինչպես է կազմակերպվում կրթությունը շրջափակման ժամանակ: Արդեն ութ ամիս շարունակվող շրջափակման հետևանքով երկրում ապրող 30 000 երեխա զրկված է տարրական իրավու...

#43 Լեզու սովորելը ջանք ու ժամանակ է. լեզուն «ինստագրամ»-ում՝ մեկ հպումով 15.07.2023

«Այբփոդ» փոդքաստի 43-րդ թողարկմանը անգլերեն լեզվի մասնագետ Սոնա Փարեմուզյանի և ռուսերեն լեզվի մասնագետ Մարիամ Գասպարյանի հետ քննարկել ենք սոցհաթակներում լեզվի ուսուցման առավելություններն ու թերությունները: Հաճախ այն, ինչ բացակայում է կրթական ծրագրում, կարելի է գտնել օնլայն տիրույթում, ընդ որում՝ ավելի հեշտ մատուցված տարբերակով, կարճ տեսանյութերով և լուսանկարներով: Երկու մասնագետներն էլ տարբեր սոցհ...

#42 Կրթության հանրայնացման համար պետք է փիար 01.07.2023

«Այբփոդ» փոդքաստի 42-րդ թողարկմանը ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերի ղեկավար, դոցենտ Նվարդ Մելքոնյանն անդրադառնում է կրթության փիարին: Կրթությունը համընդհանուր երևույթ է, և ցանկացած պետություն հաջողելու համար պետք է ունենա ռազմավարություն: Սա նշանակում է, որ բոլոր ոլորտներն իրենց ջանքերը պետք է համախմբված ուղղեն դրա զարգացմանը, այլապես տարբեր հարթակներով ցուցադ...

#41 Կրթությանն ուղղված գումարը ներդրում է, ոչ թե ծախս 19.06.2023

«Այբփոդ» 41-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանի հետ քննարկում ենք աղքատության ազդեցությունը կրթության հասանելիության, զարգացման և որակի վրա: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ազդեցություն ունի նախաճաշը, առողջ սնունդը երեխայի կրթության վրա: Սոցիալական վատ պայմաններում ապրող երեխայի...

#40 Հայաստանում բուլինգ «Չ»ԿԱ 31.05.2023

«Այբփոդ» փոդքաստի 40-րդ զրույցում շվեդական «Global to Local» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Իրինա Ալեվերտի հետ քննարկում ենք «բուլինգ»-ը, որը դպրոցում հասակակիցների կողմից երեխայի նկատմամբ պարբերաբար կիրառվող բռնությունը կամ ծաղրն է: Այն բացասաբար է անդրադառնում ոչ միայն կրթության, այլ նաև երեխայի հետագա զարգացման վրա: Բազմաթիվ երկրներում բուլինգի կանխարգելման պետական ծրագրերին զուգահեռ հասարակակ...

#39 Առցանց կրթություն. մարտահրավերներ և հնարավորություններ 24.05.2023

«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքի այս թողարկման մեջ ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԵՊՀ դասախոս, այժմ Ավստրիայի Գրացի համալսարանի հյուր-պրոֆեսոր Աննա Ալեքսանյանն անդրադառնում են Հայաստանում առցանց կրթության կազմակերպման մարտահրավերներին ու հնարավորություններին՝ օրինակներ ներկայացնելով իրենց փորձից: «Այբ» կրթական հիմնա...

#38 Սոցձեռնարկություն և նախագծային ուսուցում հանուն փոփոխության 28.04.2023

«Այբփոդ»-ի 38-րդ զրույցը սոցիալական ձեռնարկության և նախագծային ուսուցման մասին է: Այս երկուսն էլ միտված են սոցիալական ազդեցություն ունենալուն, սակայն ՍՁ-ն գրանցված առանձին միավոր է, իսկ նախագծային կրթությունը՝ դպրոցի կրթական գործընթացի բաղադրիչ: Այս զրույցի խոսնակը սոցիալական ձեռնարկատիրության անկախ փորձագետ Նազարեթ Սեֆերյանն է, որը ավագ դպրոցի աշակերտներ Քաջիկ Սուքիասյանի և Սյուզաննա Կարապետյանի...

#37 Փորձարկում ենք «ChatGPT»-ն. արհեստական բանականությունը նոր չէ մեր կյանքում 17.04.2023

«Այբփոդ»-ի 37-րդ զրույցում անդրադարձել ենք արհեստական բանականությանը և «ChatGPT» ծրագրին: «Dowork» և «Rumors» ստարթափերի համահիմնադիր Մուշեղ Գևորգյանի հետ փորձարկել ենք ծրագիրը՝ հանձնարարելով գրել ռեֆերատ «Երկրորդ Համաշխարհային պատերազմը» թեմայով: Եթե անգլերեն տարբերակում այն ամբողջական է, հայերեն տարբերակը, մեղմ ասած, զավեշտալի է: Արհեստական բանականությունը նոր չէ, պարզապես ճիշտ մարկետինգի արդյու...

#36 Հայ պատանիների ստեղծած մեդիագրագիտության խաղը՝ միջազգային մրցույթի հաղթող 31.03.2023
#35 Արհեստական բանականություն VS Մաթեմատիկա 17.03.2023

«Այբփոդ»-ի այս էպիզոդում անդրադառնում ենք մաթեմատիկային: «Այբ» դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, մաթեմատիկայի և ՏՏ առարկայախմբի ղեկավար Ալեքսան Մխիթարյանը, Վանանդի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Լևոն Բեժանյանը և աշակերտներ Նարեկ Դավթյանն ու Հասմիկ Մինասյանն անդրադառնում են մաթեմատիկային տարբեր անկյուններից՝ ընդ որում, ամեն մեկը իր սերնդին բնորոշ տրամաբանությամբ ու առանձնահատկությամբ: Փորձում ե...

#34 Շրջափակված կրթություն 28.02.2023

«Այբփոդ»-ի այս էպիզոդում Արցախի երկու դպրոցականներ՝ Ստեփանակերտում ապրող Բենիամին Հայրապետյանը և Մարտունիում բնակվող Լիլիթ Մնացականյանը պատմում են, թե ինչպես է կազմակերպվում իրենց կրթությունը շրջափակման պայմաններում: Ավագ դպրոցի աշակերտները նշում են, որ գազամատակարարման խաթարումներով պայմանավորված՝ ստիպված են լինում հարմարվել տվյալ շրջանին ու կրթությունը կազմակերպել այնպես, ինչպես թելադրում է օրը:...

#33 Երբ «ընկեր ուսուցիչը»-ը դառնում է իսկական «ընկեր» 16.02.2023

«Այբփոդ»-ի Զիլ զրույց շարքում այս անգամ կրթական համակարգի խնդիրներն ու մարտահրավերները քննարկում են անմիջապես «առաջին ձեռքից»: Կոտայքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Աբրահամյանը և «Այբ» դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Վահրամ Սարգսյանը երիտասարդ մանկավարժական սերունդն են ներկայացնում՝ ժամանակակից մոտեցումն ու ավագ ընկերների հարուստ փորձը ծառայեցն...

#32 Dreams, light pollution, astrophotography with photographer Ochin Zakaryan 30.01.2023

The world-famous astrophotographer Ochin Zakaryan was a small boy when he noticed a magazine about space and stars while riding a bicycle on a street in Tehran. He was so fascinated by this science that he found a Russian camera "Zenit" at home and began to take pictures of the moon, which resembled a small dot in his photos. Then he realized that to become a good astrophotographer one needs to st...

#31 Զիլ զրույց. Պետության կարևոր հարցերը՝ 5-րդ և 8-րդ դասարանի աշակերտներից 18.01.2023
#30 Սովորել ավագ դպրոցում 1000 դրամով․ երեխաների 75%-ին «Այբ» հիմնադրամն ապահովում է կրթաթոշակով 30.12.2022

«Այբփոդ»-ի տարեվերջյան էպիզոդում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը և «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը խոսում են այս տարվա կարևոր ձեռքբերումների և գալիք տարվա պլանների մասին: Տարվա ամփոփումը թվային է, այն առավել, քան չափելի է, սակայն բոլոր տոկոսների ու թվերի հետևում մարդկային պատմություններ են. երեխաներ, որոնք իրականացրել են երազանքները, բարերաներ, որոնք ներդրել են...

#29 Վիզուալ աղտոտվածություն, ռուսերեն՝ առանց հայերենի, ոտնահարված մշակութային ժառանգություն 24.12.2022

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-յի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Ամիրյանը նշում է, որ իրազեկվածության պակասը մշակութային իրավունքների տեսանկյունից բերում է հետևանքների ինչպես անհատական, այնպես էլ ժողովրդական մակարդակում: Այն, ինչ կատարվում է այսօր հայկական բնակավայրերում, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, մշակութային իրավունքի կոպիտ ոտնահարում է:...

#28 Հայերենը միշտ «թրենդային» է 30.11.2022

Ի դեպ, առաջիկայում հայերենի ամենամեծ՝ «Մեղու» խաղ-մրցույթն է դպրոցականների համար: Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և գրանցե՛ք ձեր երեխաներին test.contests.am հարթակում։

#27 Բարեգործություն անելու համար պետք է եսասեր լինել 24.11.2022

https://www.givingtuesday.org/

#26 Մինի ուրբանիստների դպրոցական նախագիծը՝ փոփոխություն քաղաքի համար 29.10.2022

«Այբ» հիբրիդային կրթության նախագծերից մեկի ընթացքում աշխատարանների, պրակտիկ ուսումնասիրությունների և քաղաքային պլանավորման տեսության հակիրճ ծանոթության միջոցով աշակերտները փորձել են սովորել «կարդալ» քաղաքը, ուսումնասիրել կառուցվածքը, բաղկացուցիչ տարրերը, զարգացման միտումները, մարդկանց և բնության հետ կապը: Երկրորդ մասում՝ ծանոթացել որոշումներ կայացնելու մեխանիզմներին և դրանց մշակմանը տարատեսակ թվայ...

#25 Թարգմանությունը չպետք է հարմարվի միջինից ցածր ընթերցողի ճաշակին 14.10.2022

Հոկտեմբեր ամիսը նշանավորում է «Սուրբ Թարգմանչաց տոն»-ը, ու սա ևս մեկ հնարավորություն է համախմբել կրթությամբ հետաքրքված և մտահոգ մարդկանց: «Այբ» կրթական հիմնադրամը, լինելով թարգմանչության շարժման կրող, առաջնորդվելով Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու գաղափարով, նոր և առանցքային բովանդակություն և մոտեցում է բերում ժամանակակից դպրության մեջ: Սա է պատճառը, որ կարևորելով հայերեն բարձր որակի...

#24 The ART of Education: art is about your own rules 30.09.2022

People sometimes think that art is only in museums. No, it was maybe a couple of decades, or even centuries ago. Now the world has changed so much that monumental art that humbles a lot of people can be found in the streets of different cities. Franz Brulhart is an artist based in Switzerland and he is sure that art can be fun. Unfortunately, wrong methods and approaches have made children think o...

#23 Վերապատրաստումը «նոր ուսուցիչ» կերտելու միջոց 25.09.2022

Առաջիկայում «Այբ» ակադեմիան ծրագրում է «Ձևավորող գնահատում» թեմայով վերապատրաստում ուսուցիչների համար, որին մասնակցելու համար գրանցվեք https://forms.gle/joTb7wz6WPHznDMS8  հղումով։

Słuchaj podcastu AybPod w Replaio

Radio i podcasty w jednej aplikacji - za darmo, bez zakładania konta. Zainstaluj już dziś i nie przegap premiery

Pobierz z Google Play

Replaio nie jest wydawcą podcastów; nazwy audycji, okładki i audio należą do ich autorów i są rozpowszechniane przez publiczne kanały RSS