Narek Amirkhanyan

Rearrange with Narek Amirkhanyan

Society HY ↓ 323 episodi

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Visita il sito del podcast e sostieni chi lo crea: podcasters.spotify.com

Autore

Narek Amirkhanyan

Categoria

Society

Sito del podcast

podcasters.spotify.com

Ultimo episodio

1 ott 2026

Dove ascoltare?

I podcast nell'app Replaio Radio In arrivo

I podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast

Scaricala su Google Play Installala gratis Android quasi 10 mln di download · valutazione 4,8 iOS in arrivo

Episodi

#74 Արամ Ջիվանյան - Ի՞նչ է բիթքոինը, «NFT»-ն և ի՞նչ է սպասվում մեզ ապագայում 10.03.2022

Կրիպտոգրաֆեր և մաթեմատիկոս Արամ Ջիվանյանի հետ զրուցել ենք բիթքոինի և բլոկչեյնի, ֆինանսական վստահություն ստեղծելու, թվային դաշտի նորարարությունների, մրցունակ գիտելիք ստեղծելու, գիտական կայուն համակարգ ունենալու, արժեք ստեղծող հայ գիտնական ունենալու հեռանկարների շուրջ։ Խոսել ենք նաև «Գիտուժ»-ի գործունեությունից, ռոբոտների ապագայից և մի շարք հետաքրքիր թեմաներից։

#73 Մագդա Մարկոսյան - Նոր աշխարհի մոդելը, Բարձր աշխատավարձերը, Մարքեթինգը 03.03.2022

«Մարոգ» ստեղծարար գործակալության հիմնադիր և տնօրեն Մագդա Մարկոսյանի հետ զրուցել ենք ամենատարբեր թեմաների շուրջ՝ 90-ականները, Հայաստանում մարքեթինգի ձևավորումը,«NFT»-ները, «Metaverse»-ից սպասվող նոր աշխարհի մոդելը, արտագաղթը տարբեր երկրներում, բարձր աշխատավարձով գործերը և այլն։ Մեր զրույցը ծավալվում է նաև կրթական հարցերի և ինքներս մեզ լիարժեք չճանաչելու պատճառների շուրջ

#72 Վան Նեմրա - Երաժշտություն ստեղծելը, Գումար չվաստակելը, Քննադատությունը 24.02.2022

«Նեմրա» խմբի վոկալիստ Վանի հետ զրուցել ենք Հայաստանում ռոք երաժշտությամբ զբաղվելու, երաժշտական պրոդյուսերների դպրոցի անհրաժեշտության, գումար չվաստակելու և այլ հարցերի շուրջ։ Մեր զրույցը հասնում է համացանցի ազդեցությունից, Սերժ Թանկյանի աջակցությունից, երաժշտական քննադատությունից մինչև դրսում աղբ նետելու խնդիրները։

#71 Գոռ Բարսեղյան - Սթենդափները, Կրկնօրինակելը, Հայ ընտանիքի մոդելը 17.02.2022

թենդափեր Գոռ Բարսեղյանի հետ զրուցել ենք հայկական և արտասահմանյան սթենդափների, կրկնօրինակման և սեփականը ստեղծելու մասին։ Քննարկել ենք խոսքի ազատության, բարդույթների, հայ ընտանիքի «իդեալական մոդելի», արվեստի ազնվության ու անազնվության, խոսքի զորեղության և մի շարք այլ հարցեր։ Մեր զրույցն ավարտվում է Մայր Թերեզայի պատգամով, որ հաճելիորեն մտածելու նոր շերտեր է առաջ բերում։

#70 Ռուբեն Վարդանյան - Հայկական իմունիտետը, Փուչիկի մեջ ապրելը, Մոտեցումները փոխելը 10.02.2022

Գործարար Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել ենք փուչիկի մեջ ապրելու, ունևորի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, անվտանգության, կոլեկտիվ մոտեցումների, վախերի, մեր մշակույթի արժևորման ու խոսքի փոխարեն գործելու մասին։ Քննարկել ենք, որ պարտությունը մեզ փոփոխությունների հնարավորություն է ընձեռել, և որ Հայաստանի ապագան կարող է լավը լինել, եթե ունենանք տեսիլ, կամք և թիմ։

#69 Արտակ Հարությունյան - Տեղեկատվական կախվածություն, Արդյունավետ գովազդ, Գույք չունենալը 08.02.2022

Քանի որ այսօր հոբելյանական 69-րդ փոդքասթն էր, «Սմարթոլըջի» ընկերության հիմնադիր Արտակ Հարությունյանի հետ ինչից ասես զրուցել ենք՝ Ցուկերբերգի երազանքներից, տեղեկատվական կախվածությունից, ուտելիքից, արդյունավետ գովազդներ միացնելուց, մեր ուշադրությունը գողանալուց, գույքին կպած լինելուց, տուն առնել-չառնելուց, պետականի և մասնավորի առավելություններից և այլն։

#68 Հակոբ Փաջաքջյան - Բարբեր շոփերը, Հարստությունը ցուցադրելը, Ունեցածով կիսվելը 03.02.2022

Վարսահարդար Հակոբ Փաջաքջյանի հետ զրուցել ենք Սիրիայից Հայաստան գալու դժվարութունների, Հայաստանում բարբեր շոփ բացելու, աշխատանքը սիրով անելու մասին։ Քննարկել ենք մեր հասարակության մեջ առկա տարբեր խնդիրներ, որոնցից են՝ նյութական միջոցով հարգանք ձեռք բերելը, դատական համակարգի բացթողումները, մեր ունեցածով չկիսվելը, երեխաներին վատ դաստիարակություն տալը, հարստությունը ցուցադրելը և այլն։

#67 Կարպիս Փաշոյան, Էդգար Էլբակյան - Ազգայինը և ապազգայինը, խաղախության չպատրաստվելը 27.01.2022

Կարպիս Փաշոյանը լրագրող է, իսկ Էդգար Էլբակյանը՝ քաղաքագետ։  Կարպիս Փաշոյանի և Էդգար Էլբակյանի հետ բանավիճել ենք պատերազմի, Հայաստանի ներկայի և ապագայի, Արցախի հարցի և առհասարակ մեր ինքնության մասին՝ սահմանելով՝ ինչ է ինքնություն ու ազգային ասվածը։ Տարբեր կողմերից նույն հարցերին պատասխանելով՝ քննարկել ենք, թե ինչ նպատակներ է մինչ օրս սահմանել մեր պետությունը, թե արդյոք անհատը կարող է փոխել իրա...

#66 Սիրուն Մինաս - Գեղեցկության ստանդարտները, Տարբերվելը, Իրական երջանկությունը 20.01.2022

Բժշկուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի հետ զրուցել ենք Հայաստանում մեծանալու, տարբերվելու, գեղեցկության ստանդարտների, արտաքինի փոփոխության պատճառների, պահպանողական կամ առաջադեմ լինելու, հաճախ երազելու և ինքնազարգացման մասին։ Քննարկել ենք, թե ինչու ենք մենք հաճախ մարդկանց վստահում, ինչու ենք նեղացնում իրար և թե ինչ բացասական կողմ ունի հավասարությունը։ 

#65 Գևորգ Պողոսյան - Սպառողական հանրությունը, Համագործակցելու խնդիրը, եսը մենք դարձնելը 13.01.2022

«Իդրամ»-ի, «TheCrowdfundingFormula»-ի և «ռեԱրմենիա»-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք պատերազմից հետո «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ստեղծելու մասին, որը գալիս է լուծելու հայության  համագործակցության, վստահության և թափանցիկության խնդիրները։ Խոսել ենք նաև արվեստից բիզնեսին անցնելու, լայն մտահորիզոն ունենալու, մարդկությանը ծառայելու, հանրության կենսակերպի բնույթը փոխելու կար...

#64 Հայկ Մկրտչյան - Խաղամոլության քարոզը, վիզ դնողներից զզվելը, ոչ ֆորմալ կրթությունը 06.01.2022

«Դե» սեղանի ժամանցային խաղերի ընկերության հիմնադիր, բլոգեր, ինֆլուենսեր Հայկ Մկրտչյանի հետ զրուցել ենք այլընտրանքային կրթության, աշխատող մարդուց զզվելու, էմոցիաներն առանց կոմպլեքսների արտահայտելու, բիզնես սկսելու, աշխատանքային իրավունքների խախտման և մի շարք այլ թեմաների մասին։

#63 Էրիկ Անթառանյան - Հեռուստատեսությունը, Հանուն մտքի՞, թե՞ ֆունկցիոնալության 30.12.2021

Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ զրուցել ենք հեռուստատեսության, ֆիլմերի, մեդիատեղեկատվության, մեր ունեցածը արտահանելու, ընտանիքում ճիշտ ներդրումներ անելու, երեխաների և ծնողների դերափոխության և շատ այլ թեմաների շուրջ։

#62 Աշոտ Հովակիմյան, Արման Ղազարյան - Գովազդը, Աղբ վաճառելը, Սոցցանցերի ազդեցությունները 23.12.2021

«Ցուկ» անկախ գործակալության հիմնադիրների՝ Արման Ղազարյանի և Աշոտ Հովակիմյանի հետ զրուցել ենք «Ցուկ»-ի հայտնի գովազդային արշավների, հատկապես՝ վերջերս մեծ տարածում գտած «Օրիֆլեյմ»-ի գովազդի մասին։ Քննարկել ենք գովազդային շուկայի խնդիրները, էլեկտրոնային գումարի լավ և վատ կողմերը, սոցհարթակների բերած փոփոխությունները։ Մեր զրույցից անմասն չեն մնացել նաև աղբ վաճառելու, ուղեղի աշխատանքի, հայրենասիրությու...

#61 Անուշ Տեր-Խաչատրյան - Արվեստի թվայնացումը, Ազնվությունը, Համակարգված ստեղծագործելը 16.12.2021

Գրող և «Creative Armenia» ընկերության ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանի հետ զրուցել ենք հայ և համաշխարհային արվեստի, արվեստի կոմերցիոն կողմերի, ստեղծագործող մարդկանց հանրայնացման ճանապարհների և մրցակցային առավելությունների մասին։ Խոսել ենք նաև մի շատ հետաքրքրիր նախագծի՝ «Art box» ստեղծարար ինկուբատորի մասին, որը վստահաբար կհետաքրքրի յուրաքանչյուր ստեղծագործողի։

#60 Գևորգ Մուրադյան - Վատամարդ չլինելը, Գիտությունը, Պետության և մասնավորի շահը 09.12.2021

Գևորգ Մուրադյանի հետ զրուցել ենք Հայաստանի բյուջեի, ֆինանանսական միջոցների բաշխման, գիտության և տեխնոլոգիաների առաջխաղացման, անհատի և մասնավորի շահերի, բիզնեսում մրցակցային լինելու, հարստանալու և շատ այլ թեմաների շուրջ։ Գևորգ Մուրադյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ֆիզ-մաթ գիտ․ թեկնածու։ Զբաղվել է լազերային ֆիզիկայով և քվանտային տեխնոլոգիաներով, ապա աշխատել պետական կառավարման համակարգում։ «Մետրիկա»,...

#59 Աղասի Թադևոսյան - Մարդկային բնազդները, Պոստմոդեռնիզմը, Նոր հեղինակությունները 02.12.2021

Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ զրուցել ենք մարդկային բնազդների, ազգային արժեքների, առասպելների ստեղծման պատճառների շուրջ։ Խոսել ենք հին ու նոր սերունդների տարբերության մասին, մեծերի խոսքի արժեզրկման, նոր հեղինակությունների ի հայտ գալու մասին, որոնցից է Իլոն Մասկը և շատ ու շատ այլ հետաքրքիր հարցերի շուրջ։ Դե՜, իսկ հաղորդման վերջում մեր հյուրը պատասխանում է արդեն ի...

#58 Հայկ Վարդանյան - Օպերան, Մշակույթի արտահանումը, Եկամտաբերությունը 25.11.2021

Օպերային երգիչ Հայկ Վարդանյանի հետ զրուցել ենք հայկական երաժշտության, օպերայի զարգացման և արտահանման ճանապարհների, հեռանկարների մասին։ Խոսել ենք առհասարակ, մշակույթի շուկայական պատկերի, առկա բացերի, պետության և արտիստի հարաբերությունների մասին։ Մեր խոսակցության մեջ անմասն չի մնացել նաև ծնող-երեխա հարաբերությունները և մեր չիրականացված երազանքները երեխաներին պարտադրելու խնդիրները։ Hexact-ը 3 պրոդուկ...

#57 Կարպիս Փաշոյան - Ղարաբաղի հարցը, Իշխանությունները, Միֆերը 18.11.2021

Կարպիս Փաշոյանի հետ զրուցել ենք Հայաստանի հին ազգ լինելու բարդույթի, քաղաքական մոդելների, Արցախի հարցի, ներկա-նախկին իշանությունների և մնայուն արժեքների մասին։ Քննարկել ենք նաև մարդկանց վերահսկման մեխանիզմների, կին-տղամարդ տարբերությունների ինֆորմացիոն քաոսի, վիրտուալ իրականության անվերասհկելիության մասին։

#56 Նոնա Մելքոնյան - Մանիպուլյացիոն տեխնիկաները, «PR»-ը, Կառավարելի լինելը 11.11.2021

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ և «SPRING PR» ընկերության համահիմնադիր Նոնա Մելքոնյանի հետ զրուցել ենք «PR»-ի զարգացման ճանապարհի, չափելի նպատակներ ունենալու, քարոզչության, հանրությանը կառավարելու մանիպուլյացիոն տեխնիկաների, արքետիպերի, հերոսների և ինֆորմացիոն հակասությունների մեջ կառավարելի լինելու մասին։ Քննարկել ենք՝ ինչով է այսօր փոխարինվում կրոնը, ինչպես է աշխատում «թիթեռի էֆեկտ...

#55 Գրիգոր Հովհաննիսյան - Ներդրումներ, Ստարտափներ. ինչի՞ց սկսել 04.11.2021

Բիզնես հրեշտակ և բիզնես խորհրդատու, «Global AM»-ի համահիմնադիր և «BANA» ստարտափներին աջակցող ընկերության նախաձեռնող Գրիգոր Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ստարտափների, ներդրումների, ֆոնդերի ստեղծման և «IT»-ի ոլորտի արագ զարգացող հեռանկարների մասին։ Քննարկել ենք նաև բիզնեսում սխալվելու, անընդհատ փորձելու և հաջողելու ճանապարհները և թե ինչ տեմպերով է աճում Հայաստանը միջազգային շուկայում։ 

#54 Հովհաննես Գրիգորյան - Սոցիալական հարցումները, Ազգային արատը, Ես-ից դեպի մենք 28.10.2021

Սոցիոլոգ, «Բրեվիս» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանի հետ զրուցել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ տարբեր սոցիալական հարցումները, պատերազմից հետո մարդկանց մոտեցումները, պատերազմը կրողները և էլիտան, մեզնից մեր հիշողությունը գողացողները։ Քննարկել ենք նաև, թե ինչպես կարելի է մեծամտությամբ ձախողել և կարգապահությամբ հաջողել։

#53 Զարեհ Զուրաբյան - Սփյուռքը, Նոր տեխնոլոգիաները, Մարդկանց Բևեռացումը 21.10.2021

Թվային լաբորատոր լուծումներ տրամադրող «eLabNext» ընկերության տնօրեն, սեմինարներ անցկացնող, հին հայկական մշակույթով, սպորտով, խոհարարությամբ զբաղվող և շատ այլ հոբբիներ ունեցող Զարեհ Զուրաբյանի հետ զրուցել ենք կենսատեխնոլոգիայի, Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցության մեթոդների, արհեստական բանականության զարգացման դեպքում սպասվող առաջընթացի և հնարավոր աղետների մասին։ Քննարկել ենք նաև՝ ինչ...

#52 Թենի Ավակյան - Կարծրատիպերը, Սպորտը՝ որպես հնարավորություն, Հավասարությունը 14.10.2021

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Թենի Ավակյանի հետ խոսել ենք սպորտում աղջիկ երեխաների ներգրավվածության, նախագծի նպատակների, կարծրատիպերի, երեխաներին տարբեր կերպ դաստիարակելու, երեխաների համար հնարավորություններ ստեղծելու, թիմային աշխատելու, մրցակցային լինելու և պարտվելու մասին։ Թենին նաև պատմում է «Play it forward» սպորտային նախագծի մասին, որի...

#51 Արևիկ Պետրոսյան - Առողջ սնունդը, Կախվածությունները, Գենետիկ և ազգային հակումները 07.10.2021

Սննդաբան Արևիկ Պետրոսյանի հետ զրույց ենք ունենցել մարդու և սննդի էմոցիոնալ կապվածության, առողջ սնունդը անձնային աճի ճանապարհ դարձնելու, սննդի հետ մեզ փոխանցվող ազգային մշակույթի, գենետիկ հակումների, կախվածությունների, առողջ ապրելակերպը, ոչ թե պարտադրանք, այլ որպես ինքդ քեզ վերաբերվելու միջոց ընկալելու մասին։ Զրուցել ենք նաև պահքի հոգևոր և ֆիզիկական ազդեցությունների, ժողովրդական բժշկության դերի շու...

#50 Արամայիս Հայրապետյան - Ռեժիսուրան, Բռնապետությունը ՀՀ-ում, Հավատն ու Գիտությունը 30.09.2021

Ռեժիսոր, «Gravity production»-ի հիմնադիր Արամայիս Հայրապետյանի հետ զրուցել ենք անկեղծության, ինտուիցիային չդավաճանելու, քննադատություն չընդունելու, ամենալավ իրավիճակներում վատ պերսոնաժների հայտնվելու և ամեն ինչ «փչացնելու» մասին։ Խոսել ենք նաև ՀՀ-ում դիկտատուրայի հաստատման հնարավոր հետևանքների, ֆիլմ նկարելու բարդության, հավատի, գիտության, հասարակական նորմերի և տրանսպորտային ոլորտի խնդիրների մասին։

Ascolta il podcast Rearrange with Narek Amirkhanyan su Replaio

Radio e podcast in un'unica app - gratis e senza registrazione. Installala oggi e non perderti il lancio

Scaricala su Google Play

Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici