Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Visita il sito del podcast e sostieni chi lo crea: podcasters.spotify.com
Autore
Narek Amirkhanyan
Categoria
Sito del podcast
Ultimo episodio
1 ott 2026
Dove ascoltare?
I podcast nell'app Replaio Radio In arrivoI podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast
Episodi
#49 Հովակիմ Զաքարյան - Պատվաստվե՞լ, թե՞ ոչ, Վիրուսները, Անկախությունը վատնելը 23.09.2021 1:45:54
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ զրուցում ենք վիրուսների տեսակների, հատկապես՝ Կորոնավիրուսի առաջացման, տարածման և կանխման հնարավոր տարբերակների մասին։ Հովակիմը պատմում է պատվաստանյութերի պատրաստման ձևերի և դրանց կիրառման անհրաժեշտության մասին, խոսում առողջապահական մի շարք խնդիրների, ժողովրդի անվստահության, ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանի ձեռքբերումների և անկախության տարիներին դրանց մսխման պատճառների մասի...
#48 Անի Մինասյան - Կյանքը բունկերում, Հաղթելու միֆը, Ամենքն իր համար 16.09.2021 1:25:57
Պատերազմի օրերին բունկերից Արցախի հանրային ռադիոն ղեկավարող Անի Մինասյանի հետ զրուցել ենք բունկերային կյանքի, պատերազմում մեր պատասխանատվության, վախի բացակայության, առաջին գծից եկող տեղեկատվությանը հենվել-չհենվելու, կանխատեսելի, բայց չձեռնարկված գործողությունների, օր օրի պակասող միասնականության, իրականության փախուստի և մի շարք այլ հարցերի շուրջ։
#47 Արմեն Արմոս Մարտիրոսյան - Առողջական խնդիրներ ունեցող երեխաները, օգնելը որպես կենսակերպ 09.09.2021 1:28:37
Առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժումը ֆինանսավորող «HFC» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանի հետ զրուցել ենք հիմնադրամի գործունեության, կամավորական աշխատանքներ կատարելու և իրար օգնելու գործառույթը ապրելակերպի վերածելու անհրաժեշտության մասին։ Խոսել ենք, թե ինչպես պետք է իրականացնել հանրային դիսկուրս՝ ի շահ երեխաների ապաքինման՝ պետության և անհատների ակտիվ մասնակցությամ...
#46 Пётр Немой (Petr Nemoy) - Границы свободы, Эволюция систем, Формализация проектов 02.09.2021 1:42:15
Петр Немой Соучредитель фонда «301 Земля Мудрости» Направления деятельности - новая антропология и культурная среда компании, футуролог. Более 20 лет практического опыта целостного развития территорий, исследований в области ритуальных и этнокультурных систем мира. Компетенции и отраслевой опыт Стратегический консалтинг, Трансформация бизнеса, Проектное управление, HR...
#45 Արշակ Կարապետյան, Արթուր Ազիզյան - Սպառողական հասարակությունը, Սթարթափները, Բիզնեսն 26.08.2021 1:40:05
Արշակ Կարապետյանը բիզնեսի կառավարման մագիստրոս է ֆինանսների ոլորտում շուրջ ինը տարվա փորձով։ Արթուր Ազիզյանը « Aurora Baréalisse Marketing » ընկերության հիմնադիր-տնօրենն է։ Ունի 9 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում։ Արթուրի և Արշակի հետ զրուցել ենք բիզնեսի հիմնադիրներին հանդիպող խնդիրների, բիզնեսզարգացման, սպառողական հասարակության, ալգորիթմների, համացանցի և մշակույթի հակադրության մասին։ Տ...
#44 Ռուբեն Վարդազարյան - Բռնապետի հոգեբանությունը, նարցիսիզմը, ժամանակ վաճառելը 19.08.2021 2:02:27
Տեքստագիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Վարդազարյանի հետ զրուցել ենք բռնապետների հոգեբանության, մարդուն միտումնավոր փոքրացնող շինությունների, սուիցիդալ մտքերի, հոգեկան անառողջության և դրա բուժման տարբերակների շուրջ։ Քննարկել ենք նաև սիրո պակասի արդյունքում սոցցանցերից էմոցիոնալ ֆասթ ֆուդ ընդունելու պահանջի, հասարակությունից սեր մուրալու առաջացման պատճառների շուրջ, խոսել գրագետ ծնողավ...
#43 Էդիտ Ալավերդյան - Հոգեկան առողջությունը, խոսելու կարիքը, ապրումակցումը 12.08.2021 1:14:06
Հոգեթերապևտ Էդիտ Ալավերդյանի հետ զրուցել ենք կարևորագույն թեմաներից, որոնք ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով մնում են ստվերում. դրանք են՝ հոգեկան առողջությունը, հոգեթեևապևտին դիմելը, խոսելու կարիք ունենալը, մեդիտացիան, ամոթը, ինքդ քեզ սիրելը, բարկության առաջացման պատճառները, ինչպես ենք գողանում մեր երեխաների զգացումները և արդյո՞ք ապրումնակցում ենք իրար (էմպատիա)։
#42 Հայկ Հովակիմյան - Հայրենիք վերադառնալը, պատասխանատվությունը, հասարակական աշխատանքը 05.08.2021 1:40:09
«Tumanyan. Online» դպրոցի, հայ իրականությանն անդրադարձող « Repat Riarch » յութուբյան ալիքի հիմնադիր Հայկ Հովակիմյանի հետ զրուցել ենք աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվության և սիրո, որոշումների և կանխատեսումների, սփյուռքին Հայաստան վերադարձնելու, միջազգային փորձերը կիառելու մասին։ Առաջ ենք քաշել մի հետաքրքիր գաղափար, որն է թե՝ ստեղծել փոփոխությունների պահանջարկ հայոց լեզվի, կենդանիների պաշտպանու...
#41 Տիգրան Վարագ - Արշավային մշակույթը, ապօրինությունը, պատերազմը 30.07.2021 1:39:11
Տիգրան Վարագը «Armenian Geographic»-ի հիմնադիրն է և Հայաստանի լեռնագնացության և արշավների ֆեդերացիայի խորհրդի նախկին անդամը։ Տիգրանի հետ խոսել ենք «Armenian Geographic»-ի ստեղծման, արշավական մշակույթի, մարդ-բնություն կապի, գյուղի և քաղաքի մարդկանց մասին, ինչպես նաև բարձրաձայնել էդպես էլ լուծում չստացող մի շարք խնդիրներ՝ աշխատանքի իմիտացիա, անօրինական որսեր, աղբաթափություն, պատերազմի չբացահայ...
#40 Հայկ Դավեյան - Հայոց լեզվից կտրվողները, դպրոցի խնդիրները, նախատեսվող ծրագրերը 22.07.2021 1:26:28
Այսօրվա հյուրը «Beyond Learning HUB»-ի հիմնադիր-տնօրեն, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Հայկ Դավեյանն է։ Հայկի հետ քննարկում ենք՝ ինչպես է կրթական սայլը տեղից շարժվում, ինչու տնօրենները մասնագիտական ամբիցիա չունեն և նախընտրում են աշխատել անձնական հարաբերությունների սկզբունքով։ Խոսում ենք՝ ինչ հետազոտություններ են կատարվել այս խնդիրների շո...
#39 Վահան Ստեփանյան - Պսևդոխելոքները, խցիկի առաջ ապրողները, անփող հարաբերությունները 15.07.2021 2:34:17
Լուսանկարիչ, «Պան ֆոտո»-ի համահիմնադիր և «Ռամբալկոշե»-ի հիմնադիր Վահան Ստեփանյանի հետ զրուցել ենք հարսանիք նկարող գռդոնչիների, լուսանկարչության արժեքի, պսևդոխելոքների վտանգավոր գոյության, մահվան, պատերազմի և ինչ-որ կետից ի վերջո սկսելու համառության մասին։ Հաղորդման ընթացքում քննարկում ենք նաև մարդու ապրելակերպը, որը անհատականից վերածվում է միայն խմբայինի, մասնագիտությունների ընտրելն ըստ փողի և ոչ...
#38 Անդրանիկ Իսրայելյան, Հովհաննես Հարությունյան 08.07.2021 1:49:19
Հովհաննեսի և Անդրանիկի հետ զրուցում ենք ԽՍՀՄ-ի օգուտների և վնասների, ենթագիտակցության դոմինանտության, կանխատեսումների հավանականության, ազգային մեծամտության, առաջնորդի ինտուիցայի և մի շարք այլ բաների շուրջ։ Անդրանիկ Իսրայելյանը «Էրդողանական Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին» ՀՀ-ում գիտական առաջին մենագրության հեղինակն է, ԱԳՆ-ում, ՊՆ-ում, ԱԺ-ում պետական ծառայության տասնամյա փորձ ունեցող, նախկի...
#37 Ագատա Բադալյան - Կոմիքսը՝ որպես զենք, նույն դեմքով մարդիկ, «3 dzook»-ը 01.07.2021 1:30:48
«3 dzook»-ի համահիմնադիր և իլյուստրատոր Ագատա Բադալյանի հետ զրուցել ենք ՀՀ-ում կոմիքսների մշակույթի պասիվության պատճառների մասին, քննարկել՝ ինչպես է կոմիքսը և, առհասարակ, արվեստը զենքի վերածվում պատմության լուսաբանման և տարածման գործում, ինչպես են ֆիլտրերը փոխում մարդու եսը և ինչու են մարդիկ ուզում իրենց տեսնել նկարված։ Մեր զրույցում անմասն չեն մնացել արտագաղթի, միջմշակութային կապերի հաստատման, ար...
#36 Նարեկ Վարդանյան - Երկրորդը ուղեղը, որոշում կայացնելը, ընկերներին ընտրելը 25.06.2021 1:24:53
«The Crowdfunding Formula»-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրեն, «TCF» թիմի հետ նորարարական ապրանքների էկոհամակարգ ստեղծող, միջազգային մի շարք գիտաժողովների խոսնակ Նարեկ Վարդանյանի հետ զրուցում ենք քռաուդֆանդինի, ինտուիցիայի, նոր սովորույթներ ձեռք բերելու, արդյունավետությունը բարձրացնելու մեթոդների մասին, առաջարկում թիմային կառավարման հետաքրքրիչ ու արդյունավետ ձևեր, հիշողությունը անսահմանափակ դարձնե...
#35 Միշո, Միքայել Նահապետյան, Նիկոլայ Թորոսյան 19.06.2021 1:47:31
Միշո (Misho) https://hy.wikipedia.org/wiki/Միշո Նիկոլայ Թորոսյանը ( Nikolay Torosyan ) «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է և «Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջի հիմնադիր-վարողը։ https://www.facebook.com/nikolay.torosyan Միքայել Նահապետյան ( Miqayel Nahapetyan ) ՔՈ կուսակցության հիմնադիր-անդամ է, մասնագիտությամբ՝ աշխարհագրագետ։ https://www.facebook.com/miqayel.nahapetyan
#34 Խաչատուր Գրիգորյան - Ապագան, Հայքն ու մեր անելիքը 11.06.2021 1:30:24
gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյան
#33 Նարեկ Մարգարյան - Ֆեյք ազդեցություններ, սթենդափներ, սխալներ 05.06.2021 1:37:18
Նարեկ Մարգարյանը «Արմնյուզ TV»-ի, «Արմենիա TV»-ի հեռուստահաղորդավար-սցենարիստն է, «ArmComedy»-ի համահիմնադիրը, խմբագիրը, սցենարիստը։ Եվ ինչպես ինքն է նշել ֆեսյբուքյան իր պատին՝ «10-ից ավել «Ներկիր ինքդ» գրքերի հեղինակ»:
#32 Հաբեթ Մադոյան - Զինվելը՝ մտածելակերպ, մարդը՝ պետությունից ուժեղ 27.05.2021 1:31:35
Հաբեթ Մադոյանը «Datamodus LLC»-ի համահիմնադիր և գործադիր տնօրենն է։ Տվյալների գիտնական է, վիճակագիր, R ծրագրավորող։ Ամերիկյան համալսարանի դոցենտ և ամբիոնի վարիչ, ֆիրլանս թրեյնինգավար վիճակագրությունների և դրանց կիրառությունների ուղվածությամբ։
#31 Էդգար Էլբակյան - Պատերազմը, պարտվողական մտածողությունը, արժեքային հետընթացը 20.05.2021 1:42:10
Էդգար Էլբակյանը քաղաքագետ է, ԵՊՀ-ի Ռազմավարական-գիտակրթական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։ Ունենալով հարուստ մասնագիտական անցյալ՝ աշխատել է նաև որպես վերլուծաբան և հոդվածագիր «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում, Արցախի կառավարությունում եղել է պետնախարարի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի» բաժնի գլխավոր մասնագետ։ Աշխատել է նաև ազատագրված, ապա թշնամուն հանձնվ...
#30 Վահագն Դիլբարյան - «100 բիզնես գաղտնիքներ», գիտելիքի անեծքն ու գիտելիքով կիսվելը 13.05.2021 1:32:10
«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ , «Businessbloger.am» կայքի բիզնես բլոգեր, մարքետոլոգ Վահագն Դիլբարյանի հետ նախ զրուցում ենք որպես նույն բակում մեծացած երկու կիրովականցի, ապա որպես հաջողության և անհաջողության հանդիպած մարդիկ և կիսվում մեր անկեղծ փորձով։ Խոսում ենք ամեն ինչից՝ բիզնեսմենից մինչև օրինակելի հայր լինելուց, վիզ դնելուց, նորը վերցնելուց, թաղային խնդիրների լուծումները ներկայի վ...
#29 Mike Yan - Why you should start a company and how to scale it 06.05.2021 58:10
Mike Yan is the Co-Founder/CEO of ManyChat - the number one leading chatbot platform on Facebook messenger. He is an expert on how to use chat marketing in growing and scaling your business. We are talking about why to start a business, how to compete with big guys, and scale your company.
#28 Patrick Armen Elliott - Armenia as a hub for freelancers 10.04.2021 57:32
Patrick Armen is a Canadian Armenian freelancer, entrepreneur, and branding consultant. He's spent the last 5 years helping freelancers and business owners grow sustainably online and has now launched a project to help foster entrepreneurship and personal responsibility in Armenia. You can find his group for Armenian freelancers and entrepreneurs here: https://www.facebook.com/groups/2...
#27 Մարիամ Համբարձումյան - Հանցավոր անգործությունը, վստահությունը, ազդեցիկ լինելը 23.03.2021 1:19:20
Մարիամ Համբարձումյանը (Mariam Hambardzumyan) 2mindS խորհրդատվական ընկերության համահիմնադիրն է ու տնօրենը, ինչպես նաև TCF ընկերությունների խմբի համահիմնադիրն ու կառավարող խորհրդի անդամը։ Մարիամը մասնակցում է մի շարք հայկական ստարտափ երի խորհրդատվական մարմիններում, աջակցելով նրանց զարգացմանը և մասշաբայնացմանը։ Նա նաև հանդիսանում է Global AM հասարակական կազմակերպության նախագահը։ Նա ունի մարդկային կապ...
#26 Ստեփան Ասլանյան - ԱյԹիի հույսո՞վ ենք. մրցակցայնություն և նորմեր 16.03.2021 1:18:12
Ստեփան Ասլանյանը «Hexact» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, «Business Angel Network of Armenia»-ի անդամը։ Ինչպես նաև տնօրինել է «Աշտարակ կաթի», «Manu.am»- և «Բեկոն» ընկերություններում։ Ստեփան Ասլանյանի հետ զրուցում ենք ազգային բարդույթների՝ ինքնախաբեության, թիմային արդյունք գրանցել չկարողանալու, անհավասարությանը «վատ աչքով» նայելու, երեխաներին վախեցնելու պատճառների շուրջ։ Եվ ի հակադրո...
#25 Տիգրան Շահվերդյան - Գիտությունը, տիեզերքը, հետ չկանգնելը 26.02.2021 1:11:57
Տիգրան Շահվերդյանի հետ զրուցում ենք ՀՀ-ում գիտության փլուզման պատճառների և առաջխաղացման նախապայմանների, ուսուցչի դերի և մոտիվացիայի շուրջ, քննարկում՝ ինչ է տալիս տեխնոլոգիական նորարարությունը, առաջ քաշում տիեզերքի կառուցվածքի և այլ կյանքերի տեսության մի շարք վարկածներ։ Զրույցն ամփոփում ենք երիտասարդներին դեպի գիտությունը տանող խորհրդով՝ բերելով Իլոն Մասկի օրինակը։
Podcast simili
Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici