Narek Amirkhanyan

Rearrange with Narek Amirkhanyan

Society HY ↓ 322 episodi

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Visita il sito del podcast e sostieni chi lo crea: podcasters.spotify.com

Autore

Narek Amirkhanyan

Categoria

Society

Sito del podcast

podcasters.spotify.com

Ultimo episodio

24 set 2026

Dove ascoltare?

I podcast nell'app Replaio Radio In arrivo

I podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast

Scaricala su Google Play Installala gratis Android quasi 10 mln di download · valutazione 4,8 iOS in arrivo

Episodi

#98 Հարություն Ալպետյան, Կարապետ Քազանճեան - Կանաչ Սևան, Աղբաթափություն, Ածխածնի կրեդիտներ 28.07.2022

Այսօրվա փոդքասթի հյուրերն են ՀԱՀ-ի Բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը և պրոֆեսոր, լճաբան Կարապետ Քազանճեանը։ Մեր զրույցի թեմաներն են՝ - Կանաչած և վտանգավոր դարձած Սևանը, - Ջրամատակարարման խնդիրները, - Աղբաթափությունն ու աղբի վերօգտագործումը, - Ածխածնային կրեդիտներով միլիարդներ աշխատելը և այլն։

#97 Րաֆֆի Նիզիբլյան - Սպառողական հանրությունը, Հայաստանը բրենդավորելը, Մարքեթինգի դերը 25.07.2022

Մտածե՞լ եք՝ որքա՜ն բրենդավորված ենք այսօր մենք և մեր կյանքը։ «Deem communications»-ի հիմնադիր և ստեղծագործ տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանի հետ զրուցել ենք այս և շատ այլ թեմաների շուրջ👇 - Դրականը վաճառելը, - Հայաստանը բրենդավորելը, - Ճիշտ ծնողավարությունը, - Պատասխանատվությունից փախչելը։

#96 Լուիզա Ավետիսյան - ՀՀ-ի աշխատաշուկան, ավտորիտար մենեջմենթը, աշխատանքը ապագայում 21.07.2022

«Staff.am»-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանի հետ զրուցել ենք աշխատաշուկայի աշխատաշուկայի վիճակի, պահանջված մասնագիտությունների, մենեջմենթի խնդիրների, կանանց դիսկրիմինացիայի և «HR»-ի գործը թեթևացնելու մասին։

Հրաչ Քեշիշյան - Հեռուստատեսությունը, Պատասխանատվությունը իբրև մոտիվացիա, Հակամշակույթը 14.07.2022

Հրաչ Քեշիշյանը ռեժիսոր է։ Հեղինակել է մի շարք հայկական ֆիլմեր։  Հրաչ Քեշիշյանի հետ զրուցել ենք ֆիլմարտադրության, ՀՀ-ի հնարավորությունների, կաշառքի, պատասխանատվության, իր և Հայկոյի ընկերության, հակամշակութային պահվածքի և այլն մասին։

#94 Գարեգին Միսկարյան - Գիտելիքի թվայնացումը, նոր օլիգարխները, հումանիտար մտքի ճգնաժամը 07.07.2022

Գարեգին Միսկարյանը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրենն է։  Փող, օլիգարխիա, հումանիտար մտքի ճգնաժամ. ի՞նչ է մեզ սպասվում։ Այս ամենի և շատ այլ կարևոր թեմաների շուրջ զրուցել ենք «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի հետ։ Քննարկել ենք նաև՝ - Միասնությունը մոլորություն է առանց գաղափարի, - Արժեքը փո՞ղն է, թե՞ մարդու գիտելիքը, - Գերադասել պետությունը ընտանիքից։

#93 Արթուր Չապարյան - Երկար ապրող հումորը, Փոքրերին լսելը, Վճարելը՝ հարգանքի նշան 30.06.2022

Սթենդափեր Արթուր Չապարյանի հետ մեր զրույցի թեմաներն են - Հումորն ապրում է, երբ ազնիվ ես, - Հավատարիմ լսարան ձևավորելը, - Տաբուների մասին խոսելը, - Ծնողները պիտի երեխաներին լսեն, - Ինչու՞ 10%-ը չի մնում մատուցողին։

#92 Արեգ Դանագուլյան - Միջուկային պատերազմ, Գլոբալ տաքացում, Գիտատեխնիկական առաջընթաց 23.06.2022

Եկե՜ք լսելու։ Այսօրվա հյուրը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, կպատմի շատ ու շատ հետաքրքիր գիտական պատմություններ։ Մեր զրուցի թեմաներն են - Ատոմակայաններ, - Ճառագայթում, - Միջուկային պատերազմի հավանականություն - Եվ թե ո՞րը կլինի աշխարհի վերջը։

#91 Տիգրան Սլոյան - Ռեզյումեները կարևոր չեն, Ազատությունը գործում, թիմը առանց գաղտնիքների 20.06.2022

500 միլիոն դոլար արժողությամբ «CodeSignal» կազմակերպության համահիմնադիր-տնօրեն Տիգրան Սլոյանի հետ զրուցել ենք - Ռեզյումեները չեն որոշում մարդու պոտենցիալը, - Աշխատանքում կարևոր է ազատությունը, - Այս դարում ստեղծելու շատ բան կա, - Թիմում գաղտնիքներ չպիտի լինեն, - Բախտ և պատրաստվածություն. այսպես են հաջողում,

#90 Գևորգ Սաֆարյան - Ժամանակը խնայելը, Օրինական կաշառքները, Նպատակներ սահմանելը 16.06.2022

 «Earlyone» ընկերության հիմնադիր-տնօրեն Գևորգ Սաֆարյանի հետ զրուցել ենք. - Բիզնես սկսելու, - Հերթերի - Դրսում գրանցված ընկերությունների, - Դոլարի հասցրած հարվածի, - Զենքի ազատության թեմաները։

#89 Դավիթ Տոնոյան - Սեռավարակները, Բժշկությունը՝ որպես բիզնես, Անպտղությունը 09.06.2022

Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել ենք սեռավարակների, վիրուսների, Սիֆիլիսով և ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի, պահպանակ օգտագործելու կարևորության թեմաների շուրջ։ Քննարկել ենք նաև հասարակական ճնշումների վատ հետևանքների, հղիության ընդհատումների, արտագաղթի և գիտությունը զարգացնելու թեմաները։

#88 Սամվել Մարտիրոսյան - Գաղտնալսումները, Տվյալներ վաճառելը, Մեդիագրագիտությունը 06.06.2022

Շատերդ էիք սպասում Սամվել Մարտիրոսյանի հետ փոդքասթին։ Դե, գնացե՛ք լսելու, որովհետև հսկայական տեղեկություններ ենք բերել մեդիագրագիտության խնդիրների, գաղտնալսումների, հաքերային հարձակումներից պաշտպանվելու մասին։ խոսել ենք👇 - Ինչու է Հայաստանն օգտվում հաքերային ծառայություններից, - Ինչու է Ֆեյսբուքը տվյալներ վաճառում Netflix-ին, - Ինչպես է Չինաստանը լիովին վերահսկում իր ժողովրդի վարքը, - Ինչու՞ է աճ...

#87 Նարե Մկրտչյան - Հադրութում 70 օր շրջափակված տղաները, Մոնթեի ընկերը, Հոլիվուդի ֆորմուլան 02.06.2022

Նարե Մկրտչյանը ռեժիսոր է, ում Հայոց ցեղասպանության մասին նկարահանած «Տան մյուս կողմը» ֆիլմը նոմինացվել է Օսկարի։  Նարե Մկրտչյանի հետ զրուցել ենք Օսկարում նոմինացվելու, Մոթեի «ընկերը» լինելու, Հադրութում 70 օր շրջափակման մեջ գտնվող մեր զինվորների մասին ֆիլմ նկարահանելու, Հայաստանի պատմությունները Հոլիվուդ տանելու և շատ այլ թեմաների շուրջ։

#86 Արտաշես (Տաշ) Սարգսյան - Փակ թեմաները, Ցածր ինտելեկտը, հայի հոգեբանությունը 26.05.2022

Արտաշես (Տաշ) Սարգսյանը պրոդյուսեր է, դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար։ Նա «Քոմեդի քլաբի» հիմնադիրներից է, «Total Football» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, «Նոր հայեր» թիմի անդամը։ Զրուցել ենք «Comedy club»-ի ստեղծման, Հայաստանում որակյալ հումորի պակասի, սթենդափում փակ թեմաներից խոսելու, կենդանիների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, գիրք կարդալու և շատ այլ թեմաների շուրջ։

#85 Կարեն Հարությունյան - Անփութությունը՝ ազգային կենսակերպ, Պարտված քաղաքական միտքը, Ազգային շահը 19.05.2022

Այսօրվա հյուրը «Civilnet»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն էր։ Կարենի հետ մեր զրուցի թեմաներն են՝ - Մեդիաների բևեռացումը, - Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները, - Քաղաքական մտքի պարտությունը, - Ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, - Պարենային անվտանգության հարցերը և այլն։

#84 Սերժ Սիմոնյան (Սերժո) - Անկեղծ երաժշտությունը, Սնոբությունը, Պասիվ մշակույթը 12.05.2022

Սերժ Սիմոնյանի (DJ Սերժո) հետ զրուցել ենք երաժշտությամբ զբաղվելու, Հայ տղերքի, Հիփ Հոփի ստեղծման, երաժշտության վրա հանրային տրամադրությունների ազդեցության, մնայուն և անցողիկ լինելու և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

#83 Գարիկ Իսրայելյան - Այլմոլորակայիններ, Տիեզերք, Երաժշտություն 09.05.2022

Գարիկ Իսրայելյան աստղաֆիզիկոս, գիտնական, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Սթարմուս փառատոնի հիմնադիր։ Գիտե՞ք՝ ինչպես են լեգենդար «Քուին» խմբի գիթարիստ Բրայան Մեյն ու հայազգի Գարիկ Իսրայելյանը հիմնել «Ստարմուս» փառատոնը։ Ուրեմն գնացի՜նք լսելու այսօրվա «Rearrangе»-ը։  Նաև զրուցել ենք տիեզերքի, աստղերի մասին, քննարկել՝ արդյոք մյուս...

#82 Ռուբեն Մալայան - Դեմք չունեցող Երևանը, Տեսողական աղբը, ձևափոխված էներգիան 05.05.2022

Գեղագիր Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք այբուբենի, գեղագրության, Երևանի տխուր վիճակի, մարդկանց և քաղաքի շփման բացակայության, մեր պատմական սխալների և պատմական իրողությունները սխալ լույսի ներքո ներկայացնելու մասին։ Քննարկել ենք, թե ինչպես ընդլայնել մտահորիզոնը արվեստին մոտ լինելով, ինչպես հաղթահարել ճգնաժամերը, ինչպես զարգացնել ինքնագիտակցությունը, և ինչպես պայքարել տեսողական աղբի դեմ։ 00:00 - նախաբ...

#81 Եվա Հյուսյան - Սովորելը՝ որպես սովորություն, Սթարթափները, Կրթական նորարարությունները 28.04.2022

«Sololearn» ընկերության համահիմնադիր և տնօրեն Եվա Հյուսյանի հետ զրուցել ենք, թե ինչպես են փոփոխվում սովորելու մոդելնելը, ինչպես ստեղծվեց «Sololearn»-ը և ինչ արդյուքներ է գրանցում այսօր։ Քննարկել ենք կանանց և տղամարդկանց աշխատանքային հարաբերությունները, աշխատանքային շուկան անընդհատ ընդլայնելու, հեռավար աշխատելու, տեխնոլոգիաների բերած փոփոխությունների, ավելի արդյունավետ լինելու թեմաները։

#80 Արման Գասպարյան, Նիկոլայ Թորոսյան - Տիեզերք, Պատմություններ սիրելը, Գիտության հետընթաց 21.04.2022

Նիկոլայ Թորոսյանը «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է,իսկ Արման Գասպարյանը՝ «Արմենպրես» լրատվականի խմբագիրը։ Արման Գասպարյանի և Նիկոլայ Թորոսյանի հետ զրուցել ենք տիեզերքի, մոլորակներում բնակվելու հեռանկարների, գիտության զարգացման և Հայաստանում դրա հետընթացի մասին։ Քննարկել ենք տարատեսակ ֆիլմեր, սերիալներ, գրքեր, խոսել գլոբալ տաքացման, ատոմակայանների, ուղեղի աշխատանքի, պետության բացերի և անհեռանկար որոշո...

#79 Ինգա Սարգսյան - Տեսողական խանգարումներ, Ծնողի ընկած հեղինակություն, Խնդիրներից ամաչելը 14.04.2022

Ինգա Սարգսյանը մանկական ակնաբույժ է։ Դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ղեկավարում է Աստղիկ բժշկական կենտրոնի մանկական ակնաբուժության բաժինը։ ՀՀ ԱՆ խորհրդական: Զ րուցել ենք ամենատարբեր հետաքրքիր թեմաներից, որոնք ձեզ, վստահաբար, կհետաքրքրեն՝ - Ինչպե՞ս են առաջանում աչքի խնդիրները, - Ինչպե՞ս հասկանալ երեխաներին ժեստերի միջոցով, - Արդյոց պե՞տք է ստուգել բժշկի ախտորոշումը, - Պե՞տք է ա...

#78 Լարիսա Հովհաննիսյան - Դասավանդիր Հայաստանը, Կրթությունը, Բավարարված չլինելը 07.04.2022

Այսօր զրուցել ենք  «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի հետ։ Քննարկել ենք ծրագրի ստեղծումից մինչև 2050 թվականի պլանները։ Խոսել ենք Հայաստանի, Արցախի կրթական խնդիրների և դրական փոփոխությունների, գիտելիքով կիսվելու մասին։ Ինչպես նաև երեխաներին կրթելու հարցը յուրաքանչյուրիս որոշումների կենտրոնը դարձնելու, բավարարված չմնալու և մեր հայրենիքն օր օրի ավելի լավ...

#77 Վահագն Ղազարյան, Համլետ Դանիելյան - Ռուսների հոսքը Հայաստան, Վարկը՝ որպես մոտիվացիա 31.03.2022

Այսօրվա հյուրերն Ամերկյան համալսարանի իմ համակուրսեցիներն են՝ Համլետն և Վահագնը։ Նրանց հետ զրուցել ենք այսօրվա մեր շուկայում տիրող իրավիճակի, Ռուսաստանից եկող մասնագետների մեծ հոսքի կառավարման, տների թանկացման, բանկային համակարգում կատարվող փոփոխությունների և վարկերի մասին։ Քննարկել ենք նաև, թե ինչու ենք 21-րդ դարում մենք կարիք ունենում վերաբերմունք և ժամանակ գնելու, ինչու հազարամյակներ շարունակ չ...

#76 Զաւէն Քէօրօղլեան - Հայ մնալը, Սոցցանցերը, Զարթոնք Մեդիա 24.03.2022

«Զարթոնք» մեդիայի համահիմնադիր և տնօրենԶաւէն Քէօրօղլեանի հետ զրուցել ենք օրական 13 ժամ աշխատելու, Լոսից Երևան գալու, հայ լինելու դժվարությունների և առավելությունների մասին։ Խոսել ենք սոցցանցերի ազդեցության, հին ու նոր սերնդի տարբերությունների, ձուլման վտանգի, եկեղեցու դերի և առհասարակ արժեք ստեղծելու մասին։

#75 Ռուբեն Եսայան - Անբացատրելի երևույթները, Վնասակար սովորույթները, Մեդիագրագիտությունը 17.03.2022

Ռուբեն Եսայանը բլոգեր է, յութուբեր և երաժիշտ։  Դե՜, Ռուբեն Եսայանի հետ հնարավոր չէր չխոսել պարանորմալ երևույթներից և առեղծվածներից՝ Անաբել, այլմոլորակայիններ, հոգիներ, էներգիա և այլն։ Բացի այդ՝ քննարկել ենք մեդիագրագիտության, յութուբերից մինչև երաժիշտ դառնալու, երեխա ունենալու պատասխանատվության, վնասական սովորույթներից ազատվելու թեմաները և պարզապես երջանիկ լինելու նախապայմանները։

#74 Արամ Ջիվանյան - Ի՞նչ է բիթքոինը, «NFT»-ն և ի՞նչ է սպասվում մեզ ապագայում 10.03.2022

Կրիպտոգրաֆեր և մաթեմատիկոս Արամ Ջիվանյանի հետ զրուցել ենք բիթքոինի և բլոկչեյնի, ֆինանսական վստահություն ստեղծելու, թվային դաշտի նորարարությունների, մրցունակ գիտելիք ստեղծելու, գիտական կայուն համակարգ ունենալու, արժեք ստեղծող հայ գիտնական ունենալու հեռանկարների շուրջ։ Խոսել ենք նաև «Գիտուժ»-ի գործունեությունից, ռոբոտների ապագայից և մի շարք հետաքրքիր թեմաներից։

Ascolta il podcast Rearrange with Narek Amirkhanyan su Replaio

Radio e podcast in un'unica app - gratis e senza registrazione. Installala oggi e non perderti il lancio

Scaricala su Google Play

Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici