uk

Եվա Մինասյան

Ես քեզ լսում եմ

Education HY ↓ Епізодів: 71

Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։

Обов'язково відвідайте сайт подкасту та підтримайте його автора: podcasters.spotify.com

Автор

Եվա Մինասյան

Категорія

Education

Сайт подкасту

podcasters.spotify.com

Останній епізод

24 вер 2026

Де слухати?

Подкасти в застосунку Replaio Radio Уже незабаром

Подкасти незабаром з'являться в застосунку. Встановіть уже зараз і першими побачте зовсім новий погляд на подкасти

Завантажити з Google Play Встановіть безкоштовно Android майже 10 млн завантажень · рейтинг 4,8 iOS незабаром

Епізоди

Արտ թերապիա 24.09.2026

Պարտադիր չէ միշտ բառերով ասել այն, ինչ զգում ենք։ Այս էպիզոդում կոտրում ենք արտ թերապիայի մասին կարծրատիպերը։ Սա մեզ ճանաչելու լավ միջոց է, նույնիսկ եթե չունենք ստեղծագործական տաղանդ։

Ինչու՞ չի ստացվում 21.09.2026

Ինչո՞ւ ենք երբեմն կառչում մի կապից, որը երբեք իրական հարաբերություն չի դառնում, և ինչպե՞ս հասկանալ՝ շարունակել սպասե՞լ, թե՞ բաց թողնել։ Ինչու՞ չի ստացվում հարաբերություններ կառուցել, կամ ու՞ր է անհետացել քո կատարյալ զուգընկերը։ Փորձենք պարզել այս էպիզոդում։

Վախ ապագայից 15.09.2026

Ի՞նչ կլինի վաղը։ Իսկ եթե չստացվի՞։ Եթե սխալ ընտրություն անե՞մ, ուշանա՞մ, կամ չկարողանա՞մ հասնել այն կյանքին, որը պատկերացրել էի։ Սրանք ընդամենը մտքեր են։

Քառորդ կյանքի ճգնաժամ 15.09.2026

Բոլորը կարծես գիտեն՝ ուր են գնում, իսկ ես՝ ոչ։ Ինչու՞ ենք ապագա կյանքի մասին հաճախ անհանգստանում հենց երիտասարդ ժամանակ։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ինքներս մեզ և օգտվել ստեղծված իրավիճակից։

Ի՞նչ կմտածեն մարդիկ 14.08.2026

Ինչո՞ւ է ուրիշների կարծիքը երբեմն դառնում մեր որոշումների գլխավոր չափանիշը։ Ի՞նչ կմտածեն մարդիկ։ Կմտածեն այն, ինչ ուզում են։

Կապվածություն 13.08.2026

Ինչո՞ւ ենք որոշ հարաբերություններում անընդհատ վախենում, որ մեզ կլքեն, իսկ ուրիշ հարաբերություններում՝ հակառակը, փորձում ենք հեռավորություն պահել։ Կապվածության ոճը դատավճիռ չէ, այլ մի բան, որի վրա հնարավոր է աշխատել։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում 30.07.2026

Երբեմն թվում է՝ ամեն ինչ արդեն անցել է, սակայն մի ձայն, հոտ, պատկեր կամ իրավիճակ կարող է նորից վերադարձնել նույն վախը, լարվածությունն ու անօգնականության զգացումը։ Սա պարզապես վատ հիշողություն չէ, որոշ մարդկանց համար այն կարող է լինել հետտրավմատիկ սթրեսային խանգարում։

Մեղքի զգացում 23.07.2026

Մեղքի զգացումը կարող է լինել մեր խղճի ձայնը, բայց երբ այն սկսում է խոսել մեր փոխարեն, մենք այլևս չենք ապրում, մենք անընդհատ փորձում ենք զղջալ։ Սխալ թույլ տալը հավասար չէ վատ մարդ լինել։

Սոցիալական հմտություններ 15.07.2026

Իսկ դուք երբևէ տագնապ զգացե՞լ եք հեռախոսազանգ կատարելիս։ Սոցիալական հմտությունները միայն շփվող կամ ազատ լինելու մասին չեն։ Դրանք համագործակցելու, միմյանց հասկանալու, զարգանալու ու զարգացնելու կարողություններ են։ Եթե զգացել եք, որ խոսելու շատ բան ունեք, բայց բառերը չեն գալիս ճիշտ պահին, կամ մտածել եք, որ սխալ բան կասեք, այս էպիզոդը հենց ձեզ համար է։

Ինքնազարգացում 08.07.2026

Ինքնազարգացումը ընտրություն է... Բայց թե ինչն է կանխորոշում այս ընտրությունը մեծ հարց է։ Գուցե այն բովանդակությունն է, որ սովորել ենք սպառել ամեն անգամ ռիլեր թերթելիս, գուցե այն բոլոր մոտիվացիոն խոսքերն են, որ լսել ենք ֆիլմերում։ Իսկ եթե իրապես հաջողակ ենք, ինքնազարգացման մասին մեր ներքին ձայնն է հուշում։

Սեպարացիա 02.07.2026

Մինչեւ ծնողներին մեղադրելը կարելի է հարցնել՝ իսկ ի՞նչ եմ ուզում ես, արդյոք պատրաստ եմ պատասխանատվություն կրել։ Իսկ եթե այս հարցերը դիսկոմֆորտ առաջացրին, ուրեմն այս էպիզոդը քեզ համար է։ Քանի որ սեպարացիան միայն թողնել գնալը չէ, ոչ էլ ինքնանպատակ ըմբոստությունն ու անտեղի կոնֆլիկտները։

Մանկական տրավմա 02.07.2026

Եթե երբևէ քեզ թվացել է, որ ինչ-որ բան չես կարողանում բաց թողնել, հնարավոր է պատասխանը հենց այստեղ է։ Հասկանալու ժամանակն է՝ առանց մեղադրանքի։ Որպեսզի վերջապես կարողանանք ճանաչել այն, ինչ չենք հասցրել տեսնել փոքր ժամանակ։

Overthinking 22.06.2026

Մտքեր, որոնք չեն լռում։ Սցենարներ, որոնք երբեք չեն իրականանում։ Հարցեր, որոնց պատասխանները փնտրում ենք ժամերով, օրերով, երբեմն՝ տարիներով։ Մենք ունենք իրավունք չհավատալու մեր իսկ մտքերին։ Ինչպե՞ս անել դա՝ լսեք էպիզոդում։

ADHD 16.06.2026

Չկարդացած հաղորդագրություններ, կիսատ թողած գործեր, անվերջ հետաձգումներ, կորցրած իրեր, մտքեր, որոնք չեն լռում, և այն զգացողությունը, որ բոլորն ամեն ինչ հասցնում են, իսկ դու՝ ոչ։ Շատերի համար ADHD-ն պարզապես տիկտոկյան թրենդ կամ «չեմ կարողանում կենտրոնանալ» արտահայտությունն է։ Բայց իրականում այն կարող է ազդել կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ուսումից ու աշխատանքից մինչև ընկերություն, ընտանիք և ինքնա...

Առողջ հարաբերություններ 15.06.2026

«Եթե սիրում է, պիտի հասկանա առանց խոսքերի»«Եթե սիրում է, կընդունի ինձ այնպիսին ինչպիսին ես կամ»Այս էպիզոդում խոսում ենք այն մասին, թե ինչն է իրականում դարձնում հարաբերություններն առողջ, ինչպես ճանաչել կախվածությունը, վստահությունն ու անձնական սահմանները՝ սիրելով դիմացինին։

Օգնիր ինձ 27.05.2026

Երբ ներսումդ ամեն ինչ խառն է, բայց դու շարունակում ես համոզել բոլորին, ու հատկապես քեզ, որ ամեն ինչ վերահսկում ես։ Ինչու՞ է օգնություն խնդրելը մեզ համար երբեմն ավելի դժվար, քան միայնակ կոտրվելը։ Ինչու՞ ենք վախենում ծանր դառնալ ուրիշների համար, և ինչու՞ ենք սովորել լռել նույնիսկ այն ժամանակ, երբ ամենաշատն ունենք մեկի կարիքը։

Անձնական սահմաններ 26.05.2026

Ինչո՞ւ ենք երբեմն «ոչ» ասում միայն մտքում, բայց իրականում համաձայնում ամեն ինչի։ Այս էպիզոդում գծելու ենք մեր անձնական սահմանները՝ ընտանիքում, հարաբերություններում, ընկերների հետ ու նույնիսկ աշխատանքի վայրում։ Իսկ հետո կմնա ամենակարևորը՝ պաշտպանել դրանք։

Փոփոխություն 26.05.2026

Քանի՞ անգամ ենք ասել՝ դեռ պատրաստ չեմ։ Ի՞նչ է նշանակում պատրաստ լինել։ Կյանքում փոփոխությունները գալիս են անկախ մեր պատրաստվածությունից, կարևոր է բաց լինել դրանց առաջ։

Առաջնորդություն 06.05.2026

Ինչ-որ պահի կանգնում ես բարդ ընտրության առաջ․ պատասխանատվություն կրել և առաջնորդել, թե սպասել հարմար առաջնորդի։ Պատասխանը կարող է կամ ներսից գալ, կամ մկանի պես մարզվել ու դառնալ նոր հմտություն։ Գուցե վերջում պարզվի, որ առաջնորդությունը սկսվում է շատ ավելի պարզ տեղից, քան մենք կարծում էինք։

Ուրախություն 06.05.2026

Ուրախություն․ պարզ, բայց երբեմն դժվար հասանելի զգացողության, որը բոլորիս պետք է։ Արդյո՞ք այն կախված է արտաքին պայմաններից, թե՞ գալիս է ներսից։ Ինչպե՞ս ենք մենք սովորում նկատել փոքր ուրախությունները սովորական առօրյայում։ Այս էպիզոդում միասին ուրախանում ենք։

FOMO 23.04.2026

Ձեզ թվում է, թե ոչինչ չեք հասցնում, չէ՞։ Բոլորը հաջողակ են ու կայացած, իսկ դուք հետ եք մնում։ Գուցե սա FOMO-ն է ասում, այլ ոչ ներքին ձայնը։ Ի՞նչ վախ է սա և ինչու՞ է հայտնվում՝ Ես քեզ լսում եմ փոդքասթի այս էպիզոդում։

Համեմատություններ 21.04.2026

Ո՞վ եմ ես, երբ ոչ ոք ինձ չի տեսնում։ Հաճախ մենք գնահատում ենք մեր արժեքը հաշվի առնելով համեմատություններն ու ակնկալիքները, որ հասարակությունը պարտադրում է մեզ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մի կողմ դնենք բոլոր պայմաններն ու սիրենք մեզ անպայման։

Զայրույթ 20.04.2026

Ե՞րբ ես վերջին անգամ ի սրտե զայրացել։ Գուցե լաց ես եղել, բղավել ես կամ ուղղակի լռել։ Մենք արտահայտում ենք մեր հույզերը յուրովի, խնդիրը սկսվում է, երբ կուտակում ու թաքցնում ենք դրանք։

Զիջե՞լ, թե՞ չզիջել 01.04.2026

Ի՞նչ է կատարվում, երբ երկուսդ էլ չեք ուզում զիջել: Զիջելը կարող է լինել ուժի դրսևորում, ոչ թե թուլություն, բայց կարմիր գծերը չարժե անցնել:

Թող բոլորն ինձ սիրեն 25.03.2026

Ի՞նչ է կատարվում, երբ «ոչ»-ը պահում ես ներսումդ միայն թե չհիասթափեցնես շրջապատիդ և շարունակես լինել սիրված ու ընդունված։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մի օր բաց թողնենք բոլորին դուր գալու մոլուցքը ու բավարարվենք ինքներս մեզ սիրելով։

Слухайте подкаст Ես քեզ լսում եմ у Replaio

Радіо та подкасти в одному застосунку - безкоштовно й без реєстрації. Встановіть уже сьогодні та не пропустіть запуск

Завантажити з Google Play

Replaio не є видавцем подкастів; назви шоу, обкладинки та аудіо належать їхнім авторам і поширюються через публічні RSS-канали