Լեգենդի Հետքը

Լեգենդի հետքը

«Լեգենդի հետքը» սպորտային փոդքասթը մարզական աշխարհի լավագույն մարզիկների չլսված պատմությունների մասին է։ Փոդքասթի շրջանակումմասնագետի կամ երկրպագուի հետ քննարկում ենք մարզիկի տպավորիչ նվաճումները, նրա մասին մոտիվացիոն պատմություններն ու պատմական դրվագները։

Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: podcasters.spotify.com

Autor

Լեգենդի Հետքը

Categorie

Sports

Site-ul podcastului

podcasters.spotify.com

Cel mai nou episod

28 aug. 2026

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android 10 mil.+ descărcări · nota 4,7+ iOS în curând

Episoade

Սերենա Ուիլյամս 28.08.2026

23 Մեծ Սաղավարտ, 4 Օլիմպիական ոսկի և մի կարիերա, որը փոխեց թենիսը։Բայց Սերենա Ուիլյամսի ամենամեծ հաղթանակը գավաթներից դուրս էր՝ նա անընդհատ վերադարձավ, երբ թվում էր՝ ամեն ինչ ավարտված է։

Ռոբերտո Բաջո 23.08.2026

Մի վրիպում, որը բոլորը հիշեցին։ Բայց մի ամբողջ կարիերա, որը դրանով երբեք չսահմանափակվեց։Վնասվածքներ, մեծ հաղթանակներ, «Ոսկե գնդակ», 1994-ի ամենածանր պահը և մի կարիերա, որն ապացուցեց՝ մեկ վրիպումը երբեք չի որոշում ամբողջ պատմությունը։

Սերխիո Բուսկետս 15.08.2026

Խաղը կարդալու արվեստը, տարածքը կարդալու ունակությունն ու ֆուտբոլը մի քանի քայլ առաջ տեսնելու մտածողությունը։Սերխիո Բուսկետս՝ ֆուտբոլիստ, որին վիճակագրությամբ երբեք ամբողջությամբ չես բացատրի։

Փոլ Սքոուլզ 09.08.2026

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհ է բերել բազում ֆանտաստիկ ֆուտբոլիստների, բայց նմանատիպ խելացիները եզակի էին։ Փոլ Սքոուլզը թիմի դիրիժորն էր։ Մարդ, որը կառավարում էր խաղի տեմպն ու տալիս ֆուտբոլին գույներ։

Թոմաս Մյուլեր 25.07.2026

Թոմաս Մյուլերի խաղային մտածողությունը եզակի է, ինչպես նրա մարդկային տեսակը ժամանակակից ֆուտբոլում։Առանց տեխնիկայի կամ արագության, բայց ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվելու ֆենոմենալ հատկությամբ։Այսօրվա հերոսը Բուդնեսթիմի մեծագույններից է։

Շավարշ Կարապետյան 18.07.2026

Այս էպիզոդը միայն սպորտի մասին չէ։Սա պատմություն է աշխարհի բազմակի չեմպիոնի, որը մի օր ընտրեց ոչ թե հաղթանակը, այլ մարդկային կյանքերը։ Մարդու, որի ամենամեծ սխրանքը տեղի ունեցավ ոչ թե մրցասպարեզում, այլ կյանքի ամենադժվար պահին։

Մայքլ Ֆելփս 11.07.2026

Մայքլ Ֆելփսի պատմությունը միայն հաղթանակների մասին չէ։Ինչպե՞ս սովորական մի տղան դարձավ բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր օլիմպիական մարզիկը։ Ի՞նչ գին ունեցան այդ ռեկորդները, և ի՞նչ էր թաքնված փայլող մեդալների հետևում։

Նեյմար 27.06.2026

Նրան անվանել են ֆուտբոլի ամենամեծ չիրականացված տաղանդը։ Մյուսները վստահ են՝ նա իր սերնդի ամենահանճարեղ ֆուտբոլիստներից մեկն է։Փողոցային ֆուտբոլից մինչև աշխարհի ամենաթանկ տրանսֆերը, անհավանական դրիբլինգներից մինչև ծանր վնասվածքներ: Նեյմարի պատմությունը լի է հետաքրքիր պահերով։

Զլատան Իբրահիմովիչ 12.06.2026

Ռոզենգորդի փողոցներից մինչև համաշխարհային ֆուտբոլի գագաթ։ Զլատան Իբրահիմովիչի պատմությունը պայքարի, ինքնավստահության և անհնարինը հնարավոր դարձնելու մասին է։

Յուրի Վարդանյան 31.05.2026

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր և հայկական սպորտի ամենամեծ լեգենդներից մեկը։Այս էպիզոդում անդրադարձել ենք Յուրի Վարդանյանի կյանքին՝ մանկությունից մինչև Օլիմպիական ոսկի, պատմական ռեկորդներ և նրա թողած անգնահատելի ժառանգությունը։

Կարիմ Բենզեմա 23.05.2026

Սկիզբը՝ կասկածներ, քննադատություն ու «չի ստացվի» արտահայտություն։Ավարտը՝ Ոսկե գնդակ ու պատմության մեծագույնների շարքում դասվել։Կարիմ Բենզեման երկար տարիներ աշխատեց լուռ, առանց մեծ աղմուկի, բայց ճիշտ պահին դարձավ «Ռեալի» ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը։

Այրտոն Սեննա 16.05.2026

Այս էպիզոդը մի մարդու մասին է, ով բոլիդը վարում էր այնպես, կարծես սահմաններ գոյություն չունեին։Անձրևի տակ՝ անպարտելի, ճնշման տակ՝ անսասան, իսկ կյանքում՝ չափազանց իրական։

Լուիս Սուարես 01.05.2026

Լուիս Սուարեսը մեր ժամանակների ամենակատարյալ հարձակվողներից մեկն է։Ուրուգվայի հողոտ փողոցներից մինչև Լիոնել Մեսիի հետ ընկերություն և ֆուտբոլային էլիտայի շարքեր։Այս պատմությունը սովորեցնում է չհանձնվել, նույնիսկ երբ քեզ չեն հավատում։

Քևին Դյուրանտ 25.04.2026

Քևին Դյուրանտը հեշտ ճանապարհ չի անցել։ Եղել են պահեր, երբ նրան չեն հասկացել, չեն ընդունել, կասկածի տակ են դրել նրա որոշումները։ Բայց մի բան երբեք չի փոխվել՝ նրա խաղը։

Ռոբերտո Կառլոս 17.04.2026

Հարվածների արքա և բրազիլական ամենավառ կերպաներից մեկն է Ռոբերտո Կառլոսը։ Ֆուտբոլիստն իր կարիերայում հաղթել է ամենակարևոր տիտղոսներն ու խաղացել լավագույն ֆուտբոլիստների հետ, բայց նույնիսկ նրանք էին խոստովանում, որ Կառլոսի հանճարն այլ մակարդակի վրա էր։

Դեյվիդ Բեքհեմ 10.04.2026

Դեյվիդ Բեքհեմը անգլիական ֆուտբոլի լեգենդ է, ու այս սպորտաձևի ամենաակնառու կերպարներից մեկը։ Նրանով շատերը սիրել են ֆուտբոլը, բայց Բեքհեմը միայն գեղեցիկ գոլերի և փոխանցումների մասին չէ։Անգլիացին մեծացրեց այս սպորտաձևում բրենդինգի կարևորությունը և նոր դռներ բացեց հետագա սերնդի համար։

Դիդյե Դրոգբա 04.04.2026

Դիդյե Դրոգբան մեծ խաղերի ֆուտբոլիստ էր ու ազգի հերոս։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ ճանապարհը սկսելով 21 տարեկանում Դրոգբան հասավ սպորտաձևի ամենամեծ նվաճումներին։Բայց ամենակարևոր նվաճումը ազգի հերոս կոչումն էր, որն առավել է յուրաքանչյուր տիտղոսից։

Սերխիո Ռամոս 27.03.2026

Պաշտպան, ով խաղում էր ոչ թե պարզապես պաշտպանվելու, այլ ղեկավարելու, ոգեշնչելու ու հաղթելու համար։ Ամեն խաղ՝ պայքար, ամեն պահ՝ բնավորություն։Սերխիո Ռամոսը մեր ժամանակների լավագույն պաշտպաններից է, և Մադրիդի «Ռեալի» ամենանշանավոր կերպարներից մեկը։

Լևոն Արոնյան 21.03.2026

Լևոն Արոնյանը հայկական շախմատի մեծանուններից է։ Մարդ, որը Հայաստանի դրոշը ներկայացրել է ամենամեծ բեմերում։ Օլիմպիադայի եռակի չեմպիոնությունը և աշխարհի կրկնակի գավաթակրի վաստակը Լևոնը ձեռք է բերել աշխատասիրության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ

Տոնի Կրոս 13.03.2026

Երբ խոսում ենք ֆուտբոլային գրագիտությունից, դասախոսը պետք է լինի Տոնի Կրոսը Գերմանացի ֆուտբոլիստը նվաճեց հնարավոր ամեն գավաթ, խաղաց լավագույն ակումբներում և թողեց այնպիսի ժառանգություն, որը կհիշի երկար տարիներ։

Յուրա Մովսիսյան 07.03.2026

Երբ խոսում ենք Հայաստանի հավաքականի «ոսկե սերնդի» մասին, անհնար է չհիշել Յուրա Մովսիսյանի անունը։Գոլեր, հիշարժան հաղթանակներ և մի ֆուտբոլիստ, որը տարիներ առաջ ստիպեց ամբողջ Եվրոպային խոսել Հայաստանի մասին։

Ջոն Ջոնս 27.02.2026

Օկտագոնում պայքարել ու հաղթել են շատ մարտիկներ, բայց մեկի մասին կխոսեն հավերժ՝ Ջոն Ջոնս։Անչափ խելացի ու հզոր մարտիկը գրավեց UFC-ն, իսկ հեռանալով՝ թողեց մեծ ժառանգություն։

Մարթա 21.02.2026

Ֆուտբոլի մասին պատմում են թվերով և ազդեցությամբ, բայց Մարթայի օրինակը անցնում է բոլոր սահմանները։Նրա խաղը միայն տեխնիկա չէր։ Դա քաջություն էր, ստեղծագործություն ու պատասխանատվություն՝ լինել օրինակ նրանց համար, որոնք երազում են այդ ամենի մասին։

Ֆերնանդո Ալոնսո 13.02.2026

Երբ նա մտավ Ֆորմուլա-1, շատերը նրան տեսան որպես հերթական տաղանդ։ Բայց նա արեց այն, ինչ թվում էր անհնար։

Մագնուս Կարլսեն 07.02.2026

Մագնուս Կարլսենը շախմատ չէր խաղում, նա հոգեբանական պատերազմ էր մղում։ Այս էպիզոդում՝ նրա ճանապարհը մանկությունից մինչև շախմատային Օլիմպոս, որոշումները, ճնշումն ու հաղթողի մտածողությունը։

Ascultă podcastul Լեգենդի հետքը în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice