Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am

Autor

Im Radio

Categorie

Education

Site-ul podcastului

imradio.am

Cel mai nou episod

1 oct. 2026

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android aproape 10 mil. descărcări · nota 4,8 iOS în curând

Episoade

Art Ուրբաթ | Խորեն Աբրահամյան․ բեմը՝ ափի մեջ, թատրոնը՝ սրտում 15.04.2023

Նրա համար մշտապես կարևոր է եղել երկու հարց` երբ և ինչ: Նրա կյանքը երբեք էլ հարթ չի ընթացել: Միշտ ինչ-որ բանի դեմ ըմբոստացել է, ինչ-որ բանից խորշել, ինչ-որ բան հերքել կամ հաստատել.սակայն սրտում ունեցել է ամենակարևորը. անմնացորդ սեր` դեպի թատրոն: Նրա համար երբեք չեն եղել փակ վարագույրներ, որովհետև նա սպասված էր յուրաքանչյուր ներկայացման ժամանակ, որովհետև նա հայ դերասան Խորեն Աբրահամյանն է:

«Խոշոր պլան». Նվիրի՛ր կարդալու րոպեներ 14.04.2023

«ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը սկսել «Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը, որի նպատակն է անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն տալ ինքնակրթվել, զարգանալ, մասնակցել ոչ ֆորմալ կրթական միջոցառումների: Ծրագիրը սկսվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ անապահով ընտանիքներում հաշվառված է թվով 5,634 աշակերտ։ Շահառու երեխաները դոնոր-ընկերությունների նվիրատվությունների շնորհիվ կստանան 6,00...

IT շաբաթ․ Երևանում անցկացվեց Doing Digital Forum 12.04.2023

«Բացահայտելով թվային ապագան» խորագրով ապրիլի 5–ին Երևանում ացկացվեց Doing Digital Forum-ը, որի նպատակն էր համախմբել թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությանը բացահայտել։ Միջոցառման կազմակերպիչը Spring PR ընկերությունն է ։ Ֆորումի գլխավոր հյուրը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներ էի։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է իրեն դիրքավորել...

Art Ուրբաթ | Ալտերնատիվ արվեստը՝ ArtKvartal-ում 08.04.2023

Պուշկին 4 հասցեում գտնվող արվեստանոցներում դեռ 8-10 տարի առաջ արվեստագետները հավաքվում էին, զրուցում ու արարում իրենց կտավները։ Հիմա արդեն այս նույն հասցեում ձևավորվել մի հարթակ, որտեղ կարող են ներկայանալ ժամանակից ստեղծագործողները` իրենց աշխատանքներով: Artկվարտալն այսօր պատմում է ալտերնատիվ ու ժամանակից արվեստի մասին:

«Խոշոր պլան». Երիտասարդներն «ուղեղային կենտրոն են» հիմնել 08.04.2023

Համալսարանական մի խումբ երիտասարդներ «ուղեղային կենտրոն են» հիմնել. այն հենց այդպես էլ կոչվում է՝ «Brain Centre»։ Երիտասարդական նախաձեռնության նպատակն է ԵՊՀ-ում գործող ուսանողական այլընտրանքային մարմին դառնալ։ Հիմնադիրները պատրաստվում են վեր հանել բուհում առկա հիմնախնդիրները, ապահովել ուսանողների գիտական և մշակութային ժամանցը, հետազոտություններ անցկացնել քաղաքական և հասարակական արդիական հարցերի վե...

Art Ուրբաթ | Հոգու մաքրման արահետը՝ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում 01.04.2023

Գրիգոր Նարեկացու տաղերն այսօր նոր կյանք են ստացել «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում, որը Սուրբ Հարության տոնին ընդառաջ` կլինի էկրաններին և կտանի հոգու մաքրման արահետով: Կինոնկարի ռեժիսոր Վահե Յանը և սցենարի համահեղինակ ու տաղերի մենակատար Վահե Բեգոյանը նշում են` ֆիլմն անցել է բավական երկար ու հետաքրքիր ստեղծագործական ճանապարհ և այժմ սպասելու է իր հանդիսատեսին:

Ռադիոզրույց | Գնիր նվեր՝ դարձիր բարեգործ 31.03.2023

Սուրբ Հարության և Մայրության տոներին ընդառաջ «Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամը ապրիլի 5,6–ին կազմակերպել է բարեգործական ցուցահանդես վաճառք։

«Խոշոր պլան». Լավ բժիշկ դառնալու ճանապարհը 31.03.2023

ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Միրզոյանը սկսել է «Լավ բժիշկ» նախաձեռնությունը, որի նպատակն է տեսանյութերի միջոցով ապագա դիմորդներին ներկայացնել Բժշկականի ներքին խոհանոցը, մատչելի լեզվով բացատրել բարդ ու անհասկանալի տերմինները: Դավիթը Հայաստանում Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով նաև «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի դրամաշնորհ է շահել և պատրաստվում...

IT շաբաթ․ Երևանում կանցկացվի 𝐂𝐨𝐝𝐞 𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞 ծրագրավորողների մրցույթը 31.03.2023

Ապրիլի 16-ին` Երևանում կանցկացվի 𝐂𝐨𝐝𝐞 𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞 ծրագրավորողների մրցույթը, որին կարող են մասնակցել ինչպես փորձառու, այնպել էլ սկսնակ ծրագրավորողները։ Իմ ռադիոյի տաղավարում են Full Learning ընկերության ղեկավար Գագիկ Ազոյանը և ընկերության դասախոս ծրագրավորող Արշակ Վարդանյանը։

«Խոշոր պլան». Համաշխարհային կրթության բաց դռների օր 28.03.2023

«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնն օրերս երիտասարդներին ներկայացրեց արտասահմանում կրթությունը շարունակելու բազմաթիվ առաջարկներ: «Համաշխարհային կրթության բաց դռների օր» միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել եվրոպական և ամերիկյան կրթական հաստատությունների ներկայացուցիչներին, որոնք տեղում պատասխանել են հայ երիտասարդների ու պատանիների հարցերին: Իմ ռադիոյի տաղավարում զրուցել ենք «Լոնդոն Այ»-ի գ...

IT շաբաթ․  «ՔայլՏեք» ընկերությունը զբաղվում է հաշմանդամների վերականգնողական սարքավորումների արտադրությամբ 27.03.2023

 «ՔայլՏեք» հայկական ընկերությունը զբաղվում է հաշմանդամների վերականգնողական սարքավորումների արտադրությամբ։ Օրերս անցկացված «Դիջիթեք» ցուցահանդեսին ընկերությունը ցուցադրել էր իր արտադրանքը։ «MetaGait» սարքն օգնում է հիվանդի շարժունակությունը վերականգնել, քայլել չկարողացող մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա ստեղծել։

Art Ուրբաթ | Հայկական ջազի թագուհի` Տաթևիկ Հովհաննիսյան 24.03.2023

Նրա համար ջազային երաժշտությունը մեծ ու հետաքրքիր դպրոց է, որտեղ միշտ էլ սովորելու բան կա: Նա ժողովրդական երաժշտությունը համադրել է ջազային ռիթմի հետ ու արարել այնպիսի մեղեդի, որն ունկնդիրներին ամուր թելերով կարողացել է կապել ջազային արվեստին։ Բացվում են վարագույրները, լսվում է շատ յուրահատուկ ու նմանը չունեցող ձայն. բեմում նա է` հայկական ջազի թագուհի` Տաթևիկ Հովհաննիսյանը:

IT շաբաթ․ Ինտերակտիվ դասապրոցես ReEducate հավելվածով 23.03.2023

Կրթական ոլորտը զարգացնելու ու թվայնացնելու նպատակով մի քանի ամիս առաջ ստեղծվեց ReEducate ընկերությունը, որը հնարավորություն է տալիս դասապրոցեսն ինտերակտիվ և հետաքրքիր դարձնել։

Art Ուրբաթ | Հրապարակվել է Հայաստանի եվրատեսիլյան երգը 21.03.2023

| Հրապարակվել է Հայաստանի եվրատեսիլյան երգը | Ֆրանսիայում մեկնարկել է Հայկինոյի 100 ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը | Կայացել է Օսկար 95-րդ մրցանակաբաշխությունը | Մայլի Սայրուսը թողարկել է Endless Summer Vacation ալբոմը | Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ մարտի 20-ից 26-ը կայանալիք մշակութային իրադարձություններին, իսկ վերջում լսել՝ ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանի մասին

«Խոշոր պլան». Գինու կրթությունը Հայաստանում 18.03.2023

Ինչպե՞ս դառնալ գինու մասնագետ Հայաստանում. ոլորտի գիտակներն ասում են, որ առաջին կարևոր քայլը այս խմիչքը սիրելն է։ Այսօր հայկական գինեգործությունը վերածնունդ է ապրում, ինչը նշանակում է, որ արտադրողները որակյալ ու բանիմաց կադրերի կարիք ունեն։ Այս «արբեցնող» մասնագիտությանը տիրապետելու երեք հասցե կա՝ ЕVN Գինու ակադեմիա, ՀԱԱՀ-ի քոլեջ, իսկ բարձրագույն կրթություն այս ոլորտում տալիս է Հայաստանի ազգային ա...

Art Ուրբաթ | Ֆրանսիական շանսոնը՝ Զազի երգերում 11.03.2023

| Abba-ն վիրտուալ կազմով կմեկնի շրջագայության   | Լիոնել Մեսսին կդառնա մուլտսերիալի հերոս   | Metallica -ն թողարկել է “ If Darkness Had a Son” սինգլը   | Իլոն Մասկի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի   | Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ մարտի 13-ից 19-ը կայանալիք մշակութային իրադարձություններին   | Թողարկման վերջում` ֆրանսիական երաժշտության խորհրդանիշներից մեկի` Զազ...

IT շաբաթ․ DigiTec 2022 ցուցահանդես 10.03.2023

120 տեղական և արտասահմանյան ընկերություններ իրենց նորարարական լուծումները ցուցադրեցին մարտի 10-ից 12-ը մարզահամերգային համալիրում անցկացված DigiTec 2022 ցուցահանդեսի ընթացքում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մեկ հարկի տակ էր համախմբվել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից։ Digitec Ցուցահանդեսն ուներ մի շարք բաժիներ ՝ այդ թվում ՏՏ սարքավորումների և համակարգ...

Մեքենաս առաջին տունս է, քարե տանս մեջ ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում։ Ճակատագիր է․ «Միացրու թարթիչդ» 08.03.2023

Սոնան մեքենա վարել սիրել և սովորել է փոքր տարիքից։ Տան անդամներից ոչ մեկը մեքենա չէր վարում, հայրն էլ մեծ տարիքում է սովորել, այն էլ ոչ Հայաստանում։ Չի հիշում, թե որտեղից է այդ սերն առաջացել, բայց գիտի, որ իր ճակատագիրը հենց այդպես էլ գծվել է՝ լինել նուրբ, գեղեցիկ կին, ով ազատ ժամանակ կնվագի գիթառ, կբզավի բալիկի խնամքով, իսկ աշխատանքը կապված կլինի ավտոմեքենա վարելու հետ։ 

«Խոշոր պլան». Սովորի՛ր լինել առաջնորդ 04.03.2023

«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հանրային քաղաքականության ինստիտուտը հայտարարում են «NextGen» առաջնորդության ակադեմիայի ընդունելություն: Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ։ Ակադեմիային կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և մայրաքաղաք Երևանից։ «NextGen» առաջնորդության ակադեմիան կմեկնարկի 2023 թ. մարտի 18-ին...

IT շաբաթ․ Մեկնարկել է Թումո ակադեմիա կրթական ծրագիրը 03.03.2023

Թումո Երևանում տրվել է Թումո ակադեմիա վեցամսյա կրթական ծրագրի մեկնարկը։ Ակադեմիայի նպատակն է 21 տարեկանը լրացած երիտասարդներին հնարավորություն տալ նոր մասնագիտություն ձեռք բերել։ Ակադեմիան կտրամադրի ուսուցում նորարարական ոլորտներում, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։Ներկայացրելով կրթական ծրագիրը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց...

Սայլակը սլանում է թեքահարթակն ի վեր 02.03.2023

Սերոբի բազուկը մեջքիս հաստության է, բռունցքը՝ գլխիցս մեծ, գլխիս չափ մատանու նախշը՝ մարդու գանգի տեսքով։ Պիտի խոսեմ հետը, բայց վախենում եմ. սարի չափ այս մարդը որ խոսեց, հողն ու շենքերը դղրդալու են, բայց Սերոբը ցածր է խոսում, կիրթ ու քնքուշ, ձայնագրիչս ձայնը հազիվ է վերցնում։ Սերոբը շատ ուժեղ է և շատ արագ։ Նրա նպատակը տարիներ առաջ ռազմի դաշտում իրեն խոցած ու սայլակին նստեցրած բեկորից ավելի արագ, ուժ...

Պար հրետակոծության տակ 28.02.2023

Ամենաանսպասելի վիճակագրությունը փաստում է, որ պատերազմների ժամանակ ամենաարագ զինվորագրվող խումբը պարողներն են: Վերջին պատերազմի ժամանակ պարզվեց, որ պարող տղաների մոտ 80 տոկոսը ռազմաճակատ է մեկնում պատերազմի առաջին օրերին՝ առանց զինկոմիսարիատից ծանուցում ստանալու։

Ռադիոզրույց | Արցախը՝ մեր սրտում 25.02.2023

Հադրութի Տող գյուղից Հայաստան տեղափոխված Մարգարիտա Գրիգորյանը ոչ միայն զբաղվում է գործարարությամբ, այլև ստեղծել  է կին ձեռներեցների համայնք, որը բարեգործական ցուցահանդես-վաճառք է իրականացնում՝ «Արցախը՝ մեր սրտում» խորագրով։ Այսպիսով՝ Արցախի և Հայաստանի տարբեր համայնքների 75 կին ձեռներեցներ ցուցահանդեսի այցելուներին կներկայանան իրենց ձեռքի աշխատանքներով, համեղ ուտեստներով, անուշեղենով, թեյերով...

Art Ուրբաթ | Սիրո մեղեդու վարպետ՝ Տիգրան Մանսուրյան 25.02.2023

| Կայացել է Մեծ Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի 76-րդ մրցանակաբաշխությունը   | «Ավատար 2-ը» դարձել է երրորդ ամենաեկամտաբեր ֆիլմն աշխարհում   | Շառլ Ազնավուրի մասի կենսագրական ֆիլմ կնկարահանվի   | Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ փետրվարի 27-ից մարտի 5-ը կայանալիք մշակութային իրադարձություններին | Թողարկման վերջում` հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի մա...

«Խոշոր պլան». Կյանքը սահմանին 22.02.2023

Հնարավորություն տալ սահմանամերձ համայքների ակտիվ, խելացի երիտասարդներին զարգացնել իրենց բնակավայրը. վերջերս հիմնադրված «Կյանքը սահմանին» հասարակական կազմակերպության նպատակն է: ՀԿ-ն հիմնելու գաղափարը Արսինե Սահակյանինն է, որը  44-օրյա պատերազմում կորցրել է որդուն՝ Էդգար Մարգարյանին: Վերջինիս երազանքն է եղել պարտադիր զինվորական ծառայությունը ավարտելուց հետո գնալ և իր ընտանիքի հետ բնակություն է...

Ascultă podcastul Իմ ռադիո în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice