Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am

Autor

Im Radio

Categorie

Education

Site-ul podcastului

imradio.am

Cel mai nou episod

1 oct. 2026

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android aproape 10 mil. descărcări · nota 4,8 iOS în curând

Episoade

«Խոշոր պլան». Հայաստանը կմասնակցի միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի 05.06.2023

Ֆինանսապես գրագետ սերունդը՝ դարի պահանջ. ամփոփվել են Երևանում կայացած Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները. 5 մասնակից կներկայացնի Հայաստանը սեպտեմբերին Բրատիսլավայում կայանալիք միջազգային փուլին: Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, և 12-րդ դասարանների մոտ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից: Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային...

Art Ուրբաթ | Մայրամուտի գույները ՝ « Անվերջ ամառային արձակուրդում» 02.06.2023

Այս ալբոմը ամառային մայրամուտի վարդագույնի ու կարմիրի միախառնումն է, այս ալբոմում ապրում են երգչուհու ամենավառ զգացողությունները։ Այս ալբոմը սիրո և էմոցիայի մասին է։ Սա « Անվերջ ամառային արձակուրդն» է՝ Մայլի Սայրուսի ութերորդ ստուդիական ալբոմը։

Art Ուրբաթ | Օրը՝ Գրքի երևանյան փառատոնում 27.05.2023

Եթե գրքասեր ես, և քեզ համար տոն են դառնում բոլոր այն օրերը, երբ կարողանում ես սիրելի գրողի գիրքը գնել թեկուզ 10% զեղչով, ապա այս փառատոնը հենց քեզ համար է: Մայիսի 25-ին, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Գրքի երևանյան փառառոնը:  Փառատոնի հենց առաջին օրը որոշեցի թողնել ամեն բան ու գնալ Սունդուկյանի թատրոն, որտեղ էլ փառատոնի կազմակերպիչ, գրող Անահիտ Ղազախենցյա...

IT շաբաթ․ «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանս 26.05.2023

TCF ընկերությունն իր ծննդյան առթիվ հունիսի 3–ին Վարդենիս քաղաքում կանցկացնի «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանը։ Դրա նպատակների, սպասվող վարպետաց դասերի և այլ մանրամասների մասին զրուցել ենք TCF ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանի հետ։

«Խոշոր պլան». Քաղաքը կարդում է 24.05.2023

Մեկնարկում է տարվա ամենամեծ գրական իրադարձությունը. մայիսի 25-27-ը տեղի կունենա Գրքի երևանյան փառատոնը: Ընթերցասերները 3 օր հնարավորություն ունեն մասնակցելու տարբեր գրական հանդիպումների, գրքերի շնորհանդեսների և համերգների. փառատոնը կեզրափակվի մրցանակաբաշխությամբ: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Գրքի տոնավաճառի ամբողջ տեսականու համար կգործի 20-50% պարտադիր զեղչ: Թեմայի մասին զրուցել ենք «Գրքի փ...

Art Ուրբաթ | Շառլ Ազնավուր և Էդիթ Պիաֆ 22.05.2023

Այդ օրը բեմում էին Շառլ Ազնավուրն ու ընկերը` Պիեռ Ռոշը, որը գրում էր շանսոնյեի երգերի երաժշտությունն ու թևեր տալիս բոլոր այն մտքերին, որոնք ապրում էին Շառլի հոգում: Նրանք բեմ բարձրացան հենց այն ժամանակ, երբ Պիաֆը զբաղեցրել էր իր պատվավոր տեղն ու սպասում էր ելույթին: Երեկոն Շառլի ու Պիեռի համար յուրահատուկ էր, սակայն Ազնավուրի հոգու թրթիռը մի փոքր ավելի էր: Դաշնամուրը դրված էր բեմի խորքում` իրենից...

Art Ուրբաթ | Լուվր ՝ ամենամեծ թանգարանն աշխարհում 20.05.2023
ԵՊՀ-ն նշում է հիմնադրման 104-ամյակը 15.05.2023

Մայր բուհը նշում է հիմնադրման 104-ամյակը: Համալսարանում օրը կնշանավորվի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ով, որը կանցկացվի բուհի ամբողջ տարածքում: Համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։ Տեղի կունենան նաև՝ «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանո...

Art Ուրբաթ | Անիմացիոն ֆիլմերը՝ Կինոյի տան մեծ էկրանին 13.05.2023

Կինոյի տան մեծ դահլիճի էկրանին ծանոթ ու անծանոթ սիրելի կերպարներ են։ Մեկնարկել է «Մուլտիպլիկացիոն և անիմացիոն ֆիլմերի շաբաթը»։

IT շաբաթ․ Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային հասցե ունենալ 12.05.2023

Հայաստանում հայատառ դոմենով մոտ 1000 կայք է գործում ու թեև այս թիվը գնալով ավելանում է, բայց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը գոհ չէ արդյուքններից, աճի դանդաղ տեմպից: Հայատառ դոմենով գրանցված կայքերից ոչ բոլորն են ակտիվ, երբեմն դոմենը գրանցված է, սակայն կայք չկա։ Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային հասցե գրանցել «.հայ» դոմենում։ Փոստային հարթակում կարող են գրանցել հայատ...

Art Ուրբաթ | Իտալական երաժշտության խորհրդանիշ՝ Ադրիանո Չելենտանո 06.05.2023

Նա հայտնի է շատ տարբեր սերունդների ներկայացուցիչների: Նա հիանալի կերպով կարողանում է համատեղել հումորը, բարությունը, երաժշտությունն ու տարատեսակ կինոնկարները, այս ամենը համեմել իտալական հարուստ ոճով ու ստեղծել իր կերպարը` իտալացի կինոդերասանի, կատակերգուի, ռեժիսորի, երգչի ու երգահանի` Ադրիանո Չելենտանոյի կերպարը:

«Խոշոր պլան». Սփյուռքի երիտասարդ դեսպան 05.05.2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ առաջարկում է դառնալ Սփյուռքի երիտասարդ դեսպան: Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագրի գլխավոր նպատակը Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդումն է: Ծրագիրը մեկամյա է. Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից աշխատանքներ կիրականացնի իր համայնքում՝ տեղեկատվական և համայնքային հանդիպումն...

IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր 04.05.2023

Հայաստանը 2024 թվականին կդառնա Մարսի անալոգային հետազոտություններ անցկացման վայր, քանի որ տարածքը շատ է նման Կարմիր մոլորակի  հրաբխային մակերեսին։ Օրերս Երևանում ստորագրվեց հուշագիր Հայաստանի օդատիեզերական գործակալության ու Ավստրիական տիեզերական ֆորումի միջև։  Առաքելությանը կմասնակցի 250 գիտնական Հայաստանից և  արտասահմանից: Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռոտ սարահարթում, որն իրենից նե...

Art Ուրբաթ | Մեծն Գեթսբիի ու Տիտանիկի սիմվոլ` Լեոնարդո ԴիԿապրիո 29.04.2023

Նա շատ արագ դառնում է ցանկացած կինոնկարի անբաժան մասը, նրա կերպարներն այնքան տպավորիչ են, որ նրա ներկայության մասին նույնիսկ ակնկարկել պետք չէ: Ընդամենը մեկ ժեստ, բառ կամ հայացք, և ամեն ինչ պարզ է. էկրանին խաղ է, որը հնարավորություն է տալիս սուզվել պատմության մեջ ու ապրել հերոսի հետ, իսկ այս ամենը կերտում է նա`ամերիացի դերասան, Մեծն Գեթսբիի ու Տիտանիկի սիմվոլ` Լեոնարդո ԴիԿապրիոն:

«Խոշոր պլան». Արի՛ PR 28.04.2023

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը ապագա դիմորդներին հրավիրում է ծանոթանալ «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրին: Մեկնարկել է «Արի՛ PR» արշավը, որը դպրոցականներին և այս մասնագիտությամբ հետաքրքրվողներին ներկայացնում է ծրագրի մանրամասները, ընդունելության կարգը, հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությունները: «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտությամբ բակալավրիատը գործում է նախորդ տարվանից, իսկ...

«Խոշոր պլան». Կամավորությունը՝ աշխատանք 27.04.2023

Կառավարությունը հավանություն է տվել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին. հնարավորություն է տրվելու նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։ Կամավորների համար ամրագրվելու են կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր տրամադրելու պայմանները, կամավոր աշխատանքի ժ...

Tetris| Այսօր հարմար օր է աշխարհը շուռ տալու․ 23.04.2023

Tetris2023 ‧ 1h 58m Եթե էմոցիոնալ մարդ ես, հավանականությունը մեծ է, որ յուրաքանչյուր նայածդ ֆիլմի որևէ հատվածից պետք է փշաքաղվես։ Իսկ եթե էմոցիոնալ ես ու դիտում ես վերջերս լույս աշխարհ տեսած TETRIS ամերիկյան կենսագրական ֆիլմը, ուրեմն ոչ թե ինչ-որ պահերի, այլ ֆիլմի ողջ ընթացքում ես փշաքաղվելու։ Խոստանում եմ։ Եթե շատ երիտասարդ չես, ապա հաստատ Tetris անունը քեզ մոտ լավ հիշողություններ է արթնացնելու,...

Art Ուրբաթ | Back to black` ալբոմ հույզի մասին 22.04.2023

Այս ալբոմը ներանձնական զգացումների ամենայուրօրինակ պահոցն է: Այս ալբոմում տեղ գտած յուրաքանչյուր ստեղծագործություն մի մեծ կտավ է, որտեղ խտացած են երգչուհու հույզերն ու ապրումները: Հնչում է երգերից որևէ մեկն ու ամեն բան պարզ է. երգացանկն այսօր ջազային է, մեր հերոսը` ջազի դիվաներից մեկի` Էմի Ուայնհաուսի ,,Back to black” ալբոմն է:

TCF-ը ձեռք է բերել ամերիկյան առաջատար Gadget Flow հարթակը 21.04.2023

Օրեր առաջ TCF-ընկերությունը հայտարարեց ամերիկյան առաջատար հարթակի՝ Gadget Flow-ի ձեռքբերման մասին։ Անցած տարի էլ ընկերությունը ստեղծել է հայկական Prelaunch ստարտափը, որն օգնում է ընկերություններին վաղ փուլերում ստուգել իրենց գաղափարների կենսունակությունը: Այս և այլ թեմաների մասին Իմ ռադիոյի ստուդայում պատմում են TCF-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը և համահիմնադիր, ընկերության Մարդկանց ու մ...

The War with Grandpa| Եթե պատերազմել, ուրեմն միայն սենյակը վերադարձնելու համար․ 18.04.2023

The War with Grandpa 2020 ‧ Comedy/Family ‧ 1h 38m De Niro-ին ու Al Pacino-ին հաճախ են համեմատում, որովհետև կարծես՝ հավասար հնարավորություններ ունեցող դերասաններ են, իմ կարծիքով, բայց միշտ ընտրում եմ De Niro-ին, որովհետև մարդը մաֆիոզից մինչև կամակոր պապիկ կարողանում է այնպես փոխվել, որ սահմանագիծը հստակ է գծվում՝ BOLD տարբերակով: De Niro-ն կնոջը կորցրած պապիկ է, ով ապրում է միայնակ ու տարիքին հատո...

Guillermo del Toro's Pinocchio| Կարող է՞ այսօր նստես ու մտածես ընտանիքիդ մասին․ 17.04.2023

Guillermo del Toro's Pinocchio 2022 ‧ Fantasy/Musical ‧ 1h 54m Ասել, թե Guillermo del Toro-ն հանճարեղ է, կնշանակի ոչինչ չասել։ Այդ հսկա մեքսիկացի կինոռեժիսորը ստեղծել է մի հրաշալի գործ, որտեղ քեզ, ինձ ու նրան (որ տարիքում էլ լինենք) ինչ-որ դասեր է տալիս՝ պարտադիր ջերմորեն և զգուշությամբ, որ չլինի թե մտածենք՝ սա ակնհայտ ճշմարտություն է, ինչու է՞ նրան թվում, թե մենք չգիտեինք։ Արի 5 րոպեով քեզ մի...

Moneyball| Մարդ, ով փոխեց ամեն ինչ. 17.04.2023

Moneyball. 2011 ‧ Sport/Drama ‧ 2h 13m Ի՞նչ կանես, երբ մի օր պարզվի, որ տարիների կառուցած ինչ-որ բան, կարևոր չէ, թե ինչ, կամաց-կամաց սկսում է քանդվել, ու այդ ընթացքում, փառահեղ այդ տեսարանին հետևելով հասկանում ես, որ եթե մի քիչ էլ դանդաղես, մի քիչ էլ շարունակես աչքերդ սառեցրած անթարթ նայել, լավ չի լինի։ Մտածելու համար հաստատ ժամանակ կունենաս, արի հիմա մի քիչ զրուցենք։ 5 րոպե, ոչ ավել։ Դու, ես ու B...

The Boy, the Mole, the Fox and the Horse| Լավ է, երբ ունես կյանքի այնպիսի ընկեր, ում հետ ամենը հեշտանում է, ավելի լավ է, երբ կյանքի այդ ընկերը հենց դու ես. 17.04.2023

The Boy, the Mole, the Fox and the Horse. 2022 ‧ Animation/Short ‧ 34 mins Լավ չէ, իհարկե, որ կյանքում լինում են պահեր, երբ ուզում ես ասել՝ դե վերջ, դուք հաղթեցիք, ես հանձվում եմ, հավաքում եմ իրերս ու գնում դեպի խորը միայնության գիրկը, բայց լավ է, որ այդ ճանապարհին, նախքան փշրվելը գլխի ողջ երկայնքով սկսում է պտտվել միտք՝ իսկ գուցե վերջին, թեկուզ խելահեղ, թեկուզ «անիմաստ», թեկուզ ոչ իրատեսականն է՞լ...

The Banshees of Inisherin| Ի՞նչը կարող է ստիպել մարդուն կտրել ձեռքի մատը, միայն թե ընկերը որևէ շփման եզր չփնտրի։ 17.04.2023

The Banshees of Inisherin2022 Drama/Comedy ‧ 1h 54m Քեզ հետ պատահել է՞, որ մի օր արթնանաս ու ամբողջ էությամբ զգաս, որ մարդը, ում հետ երկար ժամանակ շփվել ես, ինչից ասես զրուցել, գնացել, օրինակ, հարբելու, համեղ բաներ ուտելու, ում հետ ատել ես ամենքին, հետո սիրել բոլորին, տառապել, երջանկացել ու էլի հոգի ջերմացնող ինչ-որ բաներ արել, էլ չես ուզում որևէ կապ ունենալ։ Այո, հենց այդպես։ Դու չես ուզում շփվել...

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողություն 15.04.2023

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրում տրվեց ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնութան մեկնարկը: Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Ascultă podcastul Իմ ռադիո în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice