Book Club
Գրադարակ
Պատմում ենք հայտնի ընթերցասերների սիրելի գրքերի մասին: Փոդքասթի շրջանակում զրուցում ենք այն մասին, թե ինչպես հենց այդ հեղինակի հենց այդ գիրքը դարձավ լավագույնը հյուրի համար, ինչ կփոխեր գրքում, ինչպես է գիրքը անդրադարձել հյուրի կյանքի վրա:
Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: imradio.am
Onde ouvir?
Podcasts no app Replaio Radio Em breveOs podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts
Episódios
Պետեր Հանդքեն և կինոն 20.03.2025 14:40
Երիտասարդ գրող Հասմիկ Կարապետյանը այս էպիզոդում պատմում է իր տպավորություններից Հանդքերի մասին, բայց այս հեղինակի գրականության մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նրան նաև որպես սցենարիստ: Ինչո՞վ է առանձնահատուկ նա թե՛ գրականության մեջ, թե՛ կինոյի:
ԿարդաLove. ռեպորտաժ փառատոնից 16.02.2025 12:40
Երևանում փետրվարի 15-ին և 16-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում անցակացվում է ԿարդաLove գրքի փառատոնը: Ես հասցրի մասնակցել փառատոնին և կարևոր իրադարձությունների մասին պատմել քեզ: Ինչո՞ւ գնալ՝ լսեք էպիզոդում:
Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ 13.02.2025 14:09
Պետեր Հանդքեն միակն է, ով կարող է գրել վեպ, որտեղ գրեթե ոչինչ տեղի չի ունենում, բայց ընթերցողը զգում է լարվածություն՝ բառերի խաղի, ձևերի փոփոխության և ենթատեքստերի մեջ թաքնված լռության միջոցով։ Նրա գրականությունը մնում է անսովոր, երբեմն՝ անհարմար, բայց միշտ՝ խորապես ազդեցիկ։
«Անծանոթ ինքնակենսագրություն» . քննարկում 10.02.2025 27:13
Ռուբեն Ֆիլյանից հայտնի են ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև հետաքրքիր ու երիտասարդ կյանքը: Այսօր քննարկում ենք նրա՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» հեքիաթ/ պատմվածքները:
Երիտասարդները Ֆիլյանի մասին 26.01.2025 14:46
Այս էպիզոդում խոսում են երիտասարդներ, որոնք շատ սիրում են կարդալ Ռուբեն Ֆիլյանին, գրել նրա մասին ու մասնակցել տարբեր քննարկումների: Մեկի համար Ֆիլյանը լուսավոր գրող է, իսկ մյուսի համար՝ չոր ու հստակ ասելիքով: Իսկ դու ի՞նչ կասես:
Անծանոթ ինքնակենսագրություն 14.01.2025 16:12
Հայ գրողների մասին խոսելն ամենաշատն եմ սիրում, իսկ իմ սիրելի գրողներից անդադար կարող եմ պատմել: Այս հեղինակը խոսում է ծանոթ ու անծանոթ կենսագրություններից, փուչ ընկույզներից ու հեքիաթ\պատումներից: Գուշակեցի՞ր, թե ով է:
Սուրբ ծննդյան պատմություններ. քննարկում 12.01.2025 33:20
Ծանոթացանք տարբեր հեղինակների Սուրբ ծննդյան պատմություններին, ստացանք տարբեր տեղեկություններ: Արդեն ժամանակն է այս գիրքն էլ քննարկելու: Ի՞նչ կասեն Դավիթ Սամվելյանը, Հրայր Խաչատրյանն ու Հասմիկ Ավագյանը:
Գրքի ստեղծում 12.01.2025 11:38
Գնում ենք Էդիթ Պրինտ ու ծանոթանում հրատարակչությանը, որտեղ տարբեր դպրոցներից եկել էին գրքային էքսկուրսիաների: Մենք էլ նրանց հետ ծանոթացանք՝ ինչպես է ստեղծվում գիրքը ու հասնում ընթերցողին:
Ամանորյա գրքեր 19.12.2024 15:50
Երբ գալիս է Ամանորը յուրաքանչյուրս ինչ-որ բանի հետ ասոցացնում ենք այն՝ մանդարին, ձյուն, ֆիլմեր, ընկերներ և այլն: Իսկ ի՞նչ գրքի հետ ես ասոցացնում Ամանորը դու, կա՞ն պատմություններ, որոնք քեզ հիշեցնում են կախարդական գիշերը: Գնում եմ գտնելու այս հարցերի պատասխանները ու պատմելու քեզ ամանորյա պատմություններ:
Պատրաստվում ենք Ամանորին 16.12.2024 15:41
Քաղաքում ամեն ինչ արդեն պատրաստ է Ամանորին և Սուրբ ծնունդին: Երբ քայլում ես փողոցում, լույսերն ու տոնածառները օգնում են հավատալ ամանորյա հրաշքին: Իսկ եթե ձեռքումդ էլ ունես մի ամանորյա գիրք, ապա ամեն ինչ հրաշալի է: Ես գնում եմ փնտրելու ամանորյա պատմություններ: Գալի՞ս ես:
Չոռ ♡ | Քննարկում 26.11.2024 30:45
Ժամանակակից գրականությունն ավելի հեշտ է քննադատելն ու գնահատելը, կարծիք հայտնելը ու հեղինակին հարցեր տալը: Երեք ամենատարբեր էպիզոդներից հետո Կարեն Անտաշյանի հետ միասին մենք քննարկում ենք Չոռը և փորձում խորանալ գրքի տարատեսակ շերտերում:
Անտաշյանն ու «Չոռը» 28.10.2024 14:22
Քննարկում ենք «Չոռը»․ իսկ ո՞վ ավելի լավ կպատմի «Չոռից», սրտիկից, նորարությունից ու պոետիկ մի շարք այլ հասկացություններից, քան հենց ինքը` հեղինակը: Գրքի ակումբի հետ դու կգտնես նորարարն ու որակյալը:
Նորարարական պոեզիա 21.10.2024 14:18
Չոռի քննարկումների ընթացքում հանդիպեցինք և´ երիտասարդ գրողների, և´ գրականագետների, ովքեր փորձում են գրքի մասին խոսել թե սուբյեկտիվ կողմից, թե օբյեկտիվ մոտեցումներով:
Չոռ ♡ 17.10.2024 15:53
Գրքի ակումբում այս ամիսը յուրահատուկ է. քննարկելու ենք ոչ թե արձակ ստեղծագործություն, այլ` պոեզիա: Իսկ թե ինչպես ընտրեցինք գիրքը, լսիր ամսվա առաջին էպիզոդում:
Ջեք Քերուեք «Ճանապարհին». քննարկում 08.10.2024 34:45
Ճանապարհներ, ջազ, սեր, ընկերություն, երազանքներով ապրող սերունդ, նոր լեզու, նոր գրականություն ու մեծ գաղափարներ: Քննարկում ենք ամերիկյան բիթ շրջանի հանրագիտարան համարվող գիրքը` Ջեք Քերուեքի «Ճանապարհինը»:
Ջեքն ու ընկերները 04.10.2024 13:56
Այս ամսվա մեր գիրքը ընկերության ու ճանապարհի մասին է, իսկ Ջեքն անընդհատ պատմում է Նիլից: Իսկ հայ երիտասարդները ի՞նչ են հասկանում ընկերություն ասելով կամ արդյո՞ք կգնային ճանապարհ իրենց ընկերների հետ: Գնա ճանապարհդ ամենագրքային փոդքասթի հետ:
Գրականությունը որպես ջազ 24.09.2024 16:14
Ջազը սեր է ու ազատություն, ջազը հաճախ նաև գրականություն է, իսկ գրականությունն էլ՝ ջազ: Երաժշտագետ Ռիմա Տիգրանյանի հետ զրույցում ես մի պահ տեղափոխվեցի 20-րդ դար ու տեսա ջազի սիրահար գրողներին: Այս ամենը հավանաբար տեսել է նաև շապիկի ձևավորող Մարիամ Կանայանը, որովհետև Ն տառը տեսել է հենց սաքսաֆոնի տեսքով: Արի գնանք ջազ լսելու բիթնիկների հետ:
Բիթ սերնդի գրականությունը 17.09.2024 16:22
Ասում են, որ Ջեք Քերուեքը հետ էր մնում իր ընկերներից ու գրի առնում բոլոր հետաքրքիր պահերը, որ հետո գրի «Ճանապարհին» վեպը, ու մենք էլ քննարկենք այն: Թե էլ ի՞նչ են ասում, պատմում եմ քեզ այս էպիզոդում ու վազում հանդիպելու գրքի թարգմանիչ Մարիա Սադոյանին: Միացրու ականջակալներդ ու վայելիր այս էպիզոդը ճանապարհին:
Դեպի նոր ճանապարհ 11.09.2024 14:09
Աշունը սկսվեց, իսկ Գրքի փառատոնն ավարտվեց: Իմ ամենասիրելի օրերն են տարվա, որովհետև շուրջբոլորս գրողներ ու ընթերցասերներ են: Տրամադրությունը պահելու համար այս անգամ ես գնում եմ գրախանութ և հետևում խորհրդատուի խոսքին: Ինչ կասես, գալի՞ս ես:
Քննարկում ենք «Մետաքս» գիրքը 04.09.2024 31:14
Սեր, քաղաքներ, հարաբերություններ ու մետաքս... Արքմենիկ Նիկողոսյանը շատ է սիրել գիրքը, Հասմիկ Եղիազարյանն ասում էր՝ թարգմանական գործընթացը բավականին բարդ էր, բայց հետաքրքիր, իսկ Թամն ու Հրայրը փորձում էին այլ տեսանկյունից նայել գրքին: Դե ես էլ, բնականաբար, հարցեր ունեի բոլորին: Ինչպես հասկացար՝ քննարկում ենք «Մետաքս» գիրքը:
Երաժշտությունն ու գրականությունը 27.08.2024 15:41
Շատերն են գիրք կարդալիս սիրում լսել լավ երաժշտություն, իսկ շատերն էլ սիրում են և՛ ստեղծել լավ երաժշտություն, և՛ կարդալ լավ գրքեր: Այս ամիս մեր ակումբին միացել է երաժիշտ Թամը, ով կպատմի մեզ իր հետաքրքրությունների մասին: Իսկ հետո Գրիգի հետ կգնանք գտնելու իր սիրած վայրը քաղաքում: Կգա՞ս գտնենք լավ գրքեր:
Խոսե՞նք իմ ու քո մասին 20.08.2024 16:36
Զրուցե՞նք իմ ու քո մասին ու դա կապենք գրականությանը: Ես կարդում եմ «Մետաքս» գիրքը, քայլում եմ իմ սիրած փողոցներով ու հանդիպում ակումբի մեր մյուս անդամին, բացահայտում նրա սիրելի տեղն այս քաղաքում: Իսկ Ռադիոյում մեզ սպասում է հետաքրքիր թեմա` գրքերի հայերեն թարգմանությունները:
Գնանք գիրքն ընտրելու 12.08.2024 13:51
Մեզ հաճախ քիչ են թվում մարդկային սովորական շփումներն ու զրույցները, դրա համար ուզում եմ քեզ ավելի լավ ծանոթացնել մեր ակումբի անդամներին: Այսօր շատ ջերմ զրույց ունեցա Արքմենիկի հետ, ով պնդում է, թե հիմա ռոմանտիզմը քչացել է, ուստի ընտրեց հենց այս գիրքը: Արի հասկանանք, թե ո՞ր գիրքը պիտի կարդանք այս ամիս:
Քննարկում ենք գիրքը 11.08.2024 33:24
Արժի՞ կարդալ վրաց ժամանակակից գրականություն, ո՞րն է Արչիլ Քիքոձեի գրքերի առանձնահատկությունը, հավանե՞լ են այս ամսվա գիրքը ակումբի մեր անդամները։ Քննարկում ենք Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» գիրքը։ Հետևիր մեզ ու գտիր քո սիրած գիրքը։
Երկար սպասված անակնկալը 31.07.2024 13:13
Երբևէ հայտնվե՞լ ես քո սիրելի գրողի կողքին ու խոսել նրա հետ: Շրջե՞լ ես քաղաքում կամ քննարկել նրա գիրքը: Այս էպիզոդում ես բացահայտում եմ երկար սպասված անակնկալը: Գնում եմ Սևան՝ հանդիպելու Արչիլ Քիքոձեին: Պատշգամբում կանգնած, գիրքը ձեռքիս ես զրուցեցի գրողի հետ, բայց «թաքուն» զրույցը դու էլ կարող ես լսել։ Արի մեր փոդքասթի հետևից և հետ չես մնա գրական ոչ մի իրադարձությունից:
Podcasts parecidos
O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos