Արմինե Դանիելյան
ԹատրON
Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Էպիզոդ 24 | Աբովյանի դրամատիկական թատրոն 24.03.2023 15:41
Այս էպիզոդում կխոսեմ Աբովյանի դրամատիկական թատրոնի և «Պոչատ աղվես» բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչ խնդիրներ ունի թատրոնն այսօր, ովքեր են ստեղծագործում այնտեղ, ինչ էքսպերիմենտալ ներկայացումներ ունեն խաղացանկում և ոչ միայն։
Էպիզոդ 23 | Պրեմիերա. «Խոսիր ինձ հետ» Վանաձորի պետական դրամատիկական թատրոն 11.03.2023 13:46
Օրեր առաջ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր։ Երիտասարդ ռեժիսոր Ալյոնա Ջավուկցյանը ճապոնացի հեղինակ Բեցույակու Մինորուի «Հարյուր ենթավճար» ստեղծագործության հիման վրա բեմադրել է «Խոսիր ինձ հետ» ներկայացումը։ Դե ինչ,այս Էպիզոդում կխոսեմ Վանաձորի դրամատիկական թատրոնի և բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչպես դիպլոմային աշխատանքը դարձավ խաղացանկային ներկայացում,...
Էպիզոդ 22 | Պրեմիերա. «Խատուտիկի գինի» 03.03.2023 14:12
Օրեր առաջ Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» ներկայացման առաջնախաղ էր։ Դե ինչ, այսօր կխոսեմ «Խատուտիկի գինի» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչու Նարինե Գրիգորյանը որոշեց բեմադրել հենց այս գործը, ինչ էքսպերիմենտներ է արել բեմադրության ընթացքում, ովքեր են դերակատարները, ինչպիսինն էին առաջին արձագանքները և ոչ միայն։
Էպիզոդ 21 | «Չուչել» 25.02.2023 15:33
Մեկ տարի առաջ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում ռուս գրող Վլադիմիր Ժելեզնիկովը «Խրտվիլակ» վիպակի հիման վրա Գրիգոր Խաչատրյանը բեմադրվեց «Չուչել» ներկայացումը։ Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ «Չուչել» ներկայացման մասին։ Ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել հենց այս գործը, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել, արդյոք դերասանները դեռահաս տարիքում ենթարկվել են բու...
Էպիզոդ 20 | «Վիյ». սարսափ հեքիաթ մեծերի համար 16.02.2023 14:54
Նիկոլայ Գոգոլի «Վիյ» պատմվածքն ուսումնասիրում է մահվան գաղափարը, գերբնականը և հավատի ուժը: Պատմությունը Խոմա Բրուտի մասին է, ում հանձնարարված է մահացած կախարդի մարմնի վրա աղոթքներ կարդալ։ Երբ գալիս է գիշերը, չար ոգին կենդանանում է և փորձում խանգարել երիտասարդին։ Կկարողանա՞ արդյոք Խոման դիմակայել վհուկին և գոյատևել այդ անհավասար պայքարում։ Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ «Վիյ» ներկայացման մասին։ Ի...
Էպիզոդ 19 | «Լարովի Նարինջ» 10.02.2023 14:21
Այս էպիզոդում պատմում եմ «Լարովի նարինջ» ներկայացման մասին։ Ինչպես դիպլոմային աշխատանքը դարձավ թատրոնի խաղացանկային ներկայացում, ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել հենց այս գործը, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել փորձերի ժամանակ և ոչ միայն։ Կուբրիկն ասում էր. «Ֆիլմի առանցքային գաղափարը կապված է ազատ կամքի հետ։ Արդյո՞ք մենք կորցնում ենք մարդկային հատկանիշները, երբ ստիպված ենք լինո...
Էպիզոդ 18 | Արմավիրի «Վերելք» դրամատիկական թատրոն 03.02.2023 14:14
ԹատրON հաղորդումը սկսելիս մտածում էի՝ անպայման անդրադառնալու եմ մարզային թատրոններին։ Առաջինը որոշեցի խոսել Արմավիրի Նորապատ գյուղի նորաբաց «Վերելք» թատրոնի մասին։ Այն նվիրված է 44-օրյա պատերազմի մասնակից Ալեք Ղուկասյանի հիշատակին։ Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ «Վերելք» դրամատիկական թատրոնի մասին։ Որտեղից առաջացավ թատրոն բացելու գաղափարը, ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր, ովքեր են ստեղծագործ...
Էպիզոդ 17 | «Հաղթանակի գենեզիս» 27.01.2023 14:51
Այս էպիզոդում պատմում եմ «Հաղթանակի գենեզիս» ներկայացման մասին։ Որտեղից առաջացավ պիեսի գաղափարը, ովքեր են դերակատարները, ինչու դերասանները որոշեցին պատմել սեփական պատմությունները, դժվար էր արդյոք խաղալ պատերազմից հետո և ոչ միայն։
Էպիզոդ 16 | «Օսկարը և վարդագույն տիկինը» 20.01.2023 14:45
Կյանքը չունի ուրիշ լուծում, բացի այն ուղղակի ապրելուց: Այս էպիզոդում կխոսեմ բեմադրիչ Սամսոն Մովսեսյանի «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացման մասին։ Կպատմեմ՝ ինչու ռեժիսորը որոշեց ներկայացումը բեմադրել կամերային ոճով, արդյոք հեշտ է խաղալ, երբ հանդիսատեսն այդքան մոտ է, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել փորձերի ժամանակ և ոչ միայն։
Էպիզոդ 15 | «Գոմեշը» մոնոներկայացում 13.01.2023 14:59
Այս էպիզոդում պատմում եմ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացման մասին։ Ինչու դերասանուհին ընտրեց Հրանտ Մաթևոսյանի հենց այս գործը, արդյոք դերասանի համար բարդ է կենդանի խաղալը, ինչպես ծնվեց մոնոներկայացման գաղափարը, ինչ էքսպերիմենտներ արեց դերասանուհին կերպարի հետ և ոչ միայն։
Էպիզոդ 14 | «Սերը» Տանիքում 06.01.2023 11:38
Ասում են՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կշարունակվի։ Դե ուրեմն եկեք սկսենք Թատրոնով ու Սերով: Այո, ճիշտ լսեցիք, Սերով։ Թատրոն Տանիքի նոր ներկայացումն ամենագեղեցիկ, ամենառոմանտիկ ու ամենաբարդ զգացմունքի մասին է։ «Սեր» ներկայացումը պատմում է 90-ականներին հանդիպած ու սիրահարված զույգի մասին ։ Պիեսի հեղինակ և ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը որոշեց «Սերը» բարձրացնել տանիք և հանդիսատեսին տեղափ...
Էպիզոդ 13 | Ամանորյա մանկական ներկայացումներ 30.12.2022 9:38
Երեխաների համար Ամանորը սկսվում է թատրոնից։ Այո, մի զարմացեք։ Ամանորյա ներկայացումներից է սկսվում հեքիաթը, որովհետև նրանք թատրոնում են առաջին անգամ հանդիպում Ձմեռ պապին ու Ձյունանուշին։ Պատմում են նրանց իրենց երազանքների, ցանկությունների մասին և, ամենակարևորը, տալիս են նամակն ու սպասում նվերի։ Սա է պատճառը, որ թատրոններում ամիսներ առաջ են սկսում պատրաստվել ամանորյա նե...
Էպիզոդ 12 | Ամանորյա ներկայացումներ․ մեծահասակներ 23.12.2022 10:22
Երևանյան թատրոններն արդեն պատրաստել են իրենց ամանորյա ներկայացումները։ Ձեզ մնում է միայն ընտրել թատրոնը և գնել տոմս։ Բայց, որպեսզի այս խառը օրերին ընտրելու համար շատ ժամանակ չկորցնեք, առանձնացրել եմ այն ներկայացումները, որոնք նախատեսված են մեծահասակների համար։
Էպիզոդ 11 | Գոյ․ «աբսուրդի» թատրոն 16.12.2022 11:05
Արդյո՞ք եղել եք Սունդուկյան թատրոնի ձեղնահարկում։ Եթե մտածեցիք՝ սա ի՞նչ աբսուրդ հարց է, ինչու պետք է գնանք ձեղնահարկ դահլիճի փոխարեն, ասեմ՝ որովհետև Երևանի ամենատարբերվող և ամենաաբսուրդ Գոյ թատրոնը հենց այնտեղ է։ Դե ինչ, այսօր կխոսեմ Գոյ թատրոնի մասին։ Կպատմեմ ինչպես ձեղնահարկը դարձավ թատրոն և կոչվեց լաբորատորիա, ինչու սկսեցին բեմադրել աբսուրդ ժանրի գործեր, ովքեր են այսօր ստեղծագործում թատրոնում,...
Էպիզոդ 10 | Գույներ․ Փոքր թատրոն 09.12.2022 11:19
Այս էպիզոդում պատմում եմ Փոքր թատրոնի և «Գույներ» նոր ներկայացման մասին։ Ինչպե՞ս ստացվեց, որ նույն հարթակում հայտնվեցին տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ։ Ի՞նչ է ներկայացման ստեղծագործական ընթացքի բաց դիտումը, ե՞րբ է նախատեսվում պրեմիերան և ոչ միայն։
Էպիզոդ 9 | «Ձգողականություն»․ Համաշխարհային պրեմիերա 02.12.2022 7:59
Այս էպիզոդում պատմում եմ բալետի և նոր ներկայացման մասին։ Ինչու՞ Հին աստվածներ անունը փոխվեց և դարձավ Ձգողականություն , ինչու՞ է սա համարվում համաշխարհային պրեմիերա, ո՞ վ է կոմպոզիտորը և ոչ միայն։
Էպիզոդ 8 | Կայարան․ Նորաստեղծ թատրոն 25.11.2022 9:19
Եթե հաճախ եք լինում Սասունցի Դավիթ կայարանում, ուրեմն տեսած կլինեք կուլտուրայի պալատի դիմաց դրված թատերական պոստառները կամ գոնե նկատած կլինեք մարդկանց, ովքեր բարձր խոսելով շտապում են, դեպի, նորաբաց թատրոն Կայարան։ Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ նորաստեղծ թատրոն Կայարանի, ամենագունեղ, երաժշտական Անահիտ ներկայացման մասին։ Ինչպես նաև կպատմեմ, ինչու՞ կուլտուրայի պալատը դարձավ թատրոն, ովքե՞ր են &nb...
Էպիզոդ 7 | Շուշիի շրջիկ թատրոն 18.11.2022 9:16
Թատրոն կարելի է ստեղծել ամենուր և դրա համար շատ բան հարկավոր չէ։ Շուշիից Երևան տեղափոխված թատերախումբը շարունակում է ստեղծագործել։ Թատրոն անիվների վրա . այսպես են անվանել իրենց թատրոնը, հուսալով, որ այդ անիվները մի օր կտանեն Շուշի։ Իսկ հիմա նրանք շրջում են քաղաքից քաղաք, գյուղից գյուղ ու ներկայացնում Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» բալլադի հիման վրա բեմադրած ստվերների ներկայացումը։ Դե ինչ, այ...
էպիզոդ 6 | Պրեմիերա․ Պատանի հանդիսատեսի թատրոն 13.11.2022 10:42
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Սիրելի Ելենա Սերգեևնա ներկայացման պրեմիերան։ Պիեսը գրվել է խորհրդային տարիներին, բայց եղել է արգելված գործերի շարքում։ Ժամանակները փոխվել են, և այն ինչ արգելված էր, դարձել է թույլատրելի։ Կարելի է ասել, ներկայացման հիմքում էլ ընկած է հենց այս գաղափարը։ Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ թատրոնի, Սիրելի Ելենա Սերգեևն...
Էպիզոդ 5 | Թատերայնացված ընթերցանություն 04.11.2022 10:58
Երբևէ մտածե՞ լ եք, որ դերասանին բեմում կտեսնեք տեքստ կարդալիս։ Ասեմ ավելին՝ ոչ թե պիեսը կարդալիս, այլ՝ ռեմարկները։ Տարօրինակ է չէ՞ թվում, բայց էքսպերիմենտները թատերական աշխարհում անպակաս են։ Դե ինչ, այսօր կխոսեմ թատերայնացված ընթերցանության մասին։ Ի՞նչ է դա և ինչպե՞ս է բեմադրվում։ Արդյոք խաղու՞մ են դերասանները բեմում, թե՞ միայն տեքստ են կարդում, ինչպե՞ս է հանդիսատեսն ընդունում նման ձևաչափը։
Էպիզոդ 4 | Թատրոն տանիքում 28.10.2022 11:05
Այս էպիզոդում կպատմեմ մի շատ հետաքրքիր էքսպերիմենտի` թատրոնից դուրս թատրոն ստեղծելու մասին։ Ինչպես նաև կպարզենք՝ ինչու՞ հենց տանիքը դարձավ այլընտրանքային թատերական հարթակ, իսկ գինին ու կենդանի երաժշտությունը՝ գեղեցիկ ավանդույթ, ինչպե՞ս են դերասանները խաղում բաց երկնքի տակ` անկախ եղանակային պայմաններից և ոչ միայն։
Էպիզոդ 3 | Մեծ բեմ vs Բլեքբոքս 21.10.2022 12:37
Մինչև վերջերս Մայր թատրոնը խիստ հավատարիմ էր մնում ակադեմիական ոճին ու գաղափարախոսությանը, ինչն իմ կարծիքով անհետաքրքիր էր դարձնում թատրոնը երիտասարդների համար։ Բայց, արի չշտապենք եզրակացություններ անել, որովհետև այս էպիզոդում ես քեզ կպատմեմ, թե ինչպե՞ս սունդուկյանցիները սկսեցին խաղա բլեքբոքսում կամ փոքր բեմում, ինչու՞ թատրոնը դուրս եկավ դասական շենքից և սկսեց բացօթյա ներկայացումներ խաղալ։ &...
Էպիզոդ 2 | Շեքսպիրյան փառատոն 14.10.2022 9:04
Մի քանի տարի առաջ Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում դիտեցի «Համլետ» ներկայացումը, որից այնքան էի տպավորվել, որ հույզերիս մասին պատմում էի բոլորին՝ դասախոսներիս, ընկերներիս, երբեմն, նաև անծանոթներին։ Ամենը նորից վերապրեցի, երբ տեսա, որ նույն թատերախումբն այս տարի ևս մասնակցում է փառատոնին: Դե ինչ, այս էպիզոդում պատմելու եմ, թե ինչպե՞ս են ժամանակակից թատրոնում բեմադրում Շեքսպիրին, ի՞նչ հետաքրքիր էքս...
Էպիզոդ 1 | Բացօթյա ներկայացում 10.10.2022 9:48
Որոշ ժամանակ առաջ ընկերներիցս մեկը զանգահարեց ու հրավիրեց ներկայացման։ Համաձայնեցի և հարցրի` ո՞ ր թատրոնն ենք գնալու։ Պատասխանեց` ոչ թե թատրոն, այլ` գյուղ, այն էլ` բացօթյա ներկայացման։ Դե ինչ, միացիր ինձ, եթե ուզում ես ջերմանալ արվեստով, իմանալ` ինչպե՞ս ստացվեց, որ մարդիկ Երևանից գնացին գյուղ` ներկայացում դիտելու, ինչու՞ այգին դարձավ թատերաբեմ, իսկ ձին, իշուկն ու գառնուկը`...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.