Արմինե Դանիելյան

ԹատրON

Arts HY ↓ 149 episodes

Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։

Author

Արմինե Դանիելյան

Category

Arts

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Էպիզոդ 49 | Պրեմիերա. Ֆլորիան Զելլեր «Որդին» 28.10.2023

Այս էպիզոդում պատմում եմ Ֆլորիան Զելլերի և «Որդին» պիեսի բեմադրության մասին. կներկայացնեմ հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչու է ֆրանսահայ ռեժիսորն այս ստեղծագործությունն ընտրել, ովքեր են դերակատարները և ոչ միայն։ 

Էպիզոդ 48 | Պրեմիերա «Պատերազմի ցեցը». «Շունչ» նորաստեղծ թատրոն 20.10.2023

Օրեր առաջ «Շունչ» նորաստեղծ թատրոնում տեղի ունեցավ «Պատերազմի ցեցը» ներկայացման առաջնախաղը։ Որոշեցի դիտել ու ձեզ էլ պատմել ներկայացման մասին։ Դե ինչ, այսօր կխոսեմ «Շունչ» թատրոնի և «Պատերազմի ցեցը» ներկայացման մասին, կպատմեմ` ովքեր են ստեղծագործում թատրոնում, ով է ներկայացման ռեժիսորը, դժվար է արդյոք այս օրերին պատերազմի մասին խոսել բեմից և ոչ միայն։  

Էպիզոդ 47 | Պրեմիերա. «Երազ իմ երկիր». «AV» թատրոն-ստուդիա 15.09.2023

Կան ստեղծագործողներ, ովքեր կարևորում են Երևանից մշակութային ապակենտրոնացումն ու աշխատում են այդ ուղղությամբ։ Եղվարդում ամիսներ առաջ բացվեց «AV» թատրոն ստուդիան։ Դերասաններն ակտիվ ստեղծագործում են, ունեն խաղացանկ, և օրեր առաջ տեղի ունեցավ «Երազ իմ երկիր» բացօթյա ներկայացման առաջնախաղը։ Դե ինչ, այսօր կխոսեմ «AV» թատրոն-ստուդիայի և «Երազ իմ երկիր» բեմադրության մասին, կպատմեմ՝ ովքեր են հիմանդիրները, ա...

Էպիզոդ 46 | «Օրերի փրփուր». Թատրոն տանիքում 01.09.2023

Հաճախ ներկայացում դիտելուց առաջ կարդում կամ վերընթերցում եմ տվյալ ստեղծագործությունը։ Ամիսներ առաջ Թատրոն տանիքում տեղի ունեցավ  ֆրանսիացի գրող Բորիս Վիանի «Օրերի փրփուր» վեպի հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղը։ Գիտեի, որ այն  համարվում է աշխարհում գրված ամենահուզիչ սիրավեպերից մեկը, իսկ ես սիրում եմ սիրավեպեր, որոշեցի  այս անգամ էլ կարդալ, հետո նոր գնալ Տանիք դիտելու բեմադրությունը։ Դա է...

Էպիզոդ 45 | «Շարլոթի սարդոստայնը». Ամառային ընթերցանություն 25.08.2023

Քանի գիրք եք հասցրել կարդալ այս ամառվա ընթացքում։ Ինչու եմ հարցնում, ասեմ՝ օրեր առաջ 8-12 տարեկան երեխաների հետ էի խոսում ու իմացա, որ նրանք արդեն 10-ից ավելի գիրք են կարդացել։ Անգամ հասցրել են կարդացած գրքերից մեկի՝ «Շարլոթի սարդոստայնը» վիպակի հիման վրա թատերական ներկայացում բեմադրել ու խաղալ։ Երեկ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի կուլիսներում իսկական եռուզեռ էր՝ երեխաների...

Էպիզոդ 44 | Հեքիաթերեն. շարժական ինտերակտիվ թատրոն 18.08.2023

Տարիներ առաջ նորավարտ Անին ու Հակոբը փնտրտուքների մեջ էին։ Նրանք ուզում էին հեքիաթ պատմելու նոր լեզու գտնել, նոր ձևաչափ, որը հետաքրքիր կլիներ փոքրերին ու միևնույն ժամանակ թույլ կտա` զբաղվել սիրելի գործով։ Ի վերջո հասկացան՝ երեխաներին հեքիաթը պետք է պատմել խաղի լեզվով, հիմնեցին «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ թատրոնն, ու սկսեցին շրջել Հայաստանով մեկ։ Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Հեքիաթերեն» տիկնի...

էպիզոդ 43 | «Բոհեմ». Գյումրու «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոն 11.08.2023

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Բոհեմ» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու որոշեց խոսել ու պատմել այս կանանց մասին, ովքեր են մարմնավորում նրանց, ինչով է առանձնահատուկ այս ներկայացումը և ոչ միայն։ 

Էպիզոդ 42 | Պրեմիերա. «Հաշվիր մինչև տասը կամ ՁՈՒԿԸ ՑԱՄԱՔՈՒՄ» 05.08.2023

Այս էպիզոդում կխոսեմ «Հաշվիր մինչև տասը կամ ձուկը ցամաքում» թատերայնացված ընթերցանության մասին, կպատմեմ՝ ինչու որոշեցին այս ձևաչափով  ներկայանալ հանդիսատեսին, ովքեր են դերընթերցողները, արդյոք բեմադրությունը կդառնա խաղացանկային ներկայացում և ոչ միայն։

Էպիզոդ 41 | «Պլանային անջատում». Դոկումենտալ ներկայացում 29.07.2023

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ  վավերագրական թատրոնի և «Պլանային անջատում» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ովքեր են դերակատարները, որտեղ են խաղում ներկայացումը, ինչու որոշեցին այդ շրջանին անդրադառնալ և ոչ միայն։  

Էպիզոդ 40 | Պրեմիերա. «Շղթա» 21.07.2023

Եթե լսում եք ԹատրON-ի էպիզոդները կամ ինձ անձամբ ճանաչում եք, կարծում եմ գիտեք՝ չեմ սիրում, երբ բեմադրության մեջ լուսաձայնային էֆեկտներ շատ են լինում։ Մի քանի շաբաթ առաջ ընկերներս գնացել էին դիտելու Նարեկ Մանուչարյանի բեմադրությամբ «Շղթա» նոր ներկայացումը։ Համացանցի վիդեոներից, նկարներից այնպիսի տպավորություն ունեի, որ հերթական բեմադրությունն է, որտեղ լույսերի մեջ փնտրելու եմ դերասաների հայացքները։...

Էպիզոդ 39 | Պրեմիերա «Դատավարություն իտալական ձևով». Մաչանենց թատրոն 15.07.2023

Ասեք, որ դուք էլ երբեմն ուզում եք փախչել քաղաքի աղմուկից, գնալ հեռու մի տեղ ու վայելել հանգիստը։ Ասեմ՝ այս ամառ ես այդպես եմ անում։ Ու քանի որ երկար ճանապարհ գնալ չեմ սիրում և այդքան էլ պասիվ հանգստի սիրահար չեմ, գրեթե միշտ ընտրում եմ Էջմիածինը` Մաչանենց տունը։ Ասեմ ինչու․ այնտեղ  ոչ միայն լիցքաթափվում ու համեղ սնվում եմ, այլև զգում եմ արվեստի շունչը՝ շրջում եմ պատկերասրահներով, կենդանի երաժշտությ...

Էպիզոդ 38 | Պրեմիերա «Մի օր». «Ագորա» թատերախումբ 30.06.2023

Օրեր առաջ Ար(հ)վեստանոց բայ դուռ սրճարանում տեղի ունեցավ «Ագորա» թատերախմբի «Մի օր» ներկայացման առաջնախաղը. բացօթյա սրճարան, լիքը խմիչք, համեղ ուտելիքներ, կենդանի երաժշտություն, թեթև ու հումորային ներկայացում, շատ սեր ու գիշերային Երևան։ Հրաշալի է չէ՞։ Դե ինչ, այսօր կխոսեմ «Ագորա» թատերախմբի և «Մի օր» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է բեմադրիչը, ինչու է ներկայացման համար հենց այդ վայրն ընտրել, ինչ...

Էպիզոդ 37 | «Fe Show». Երևանի Կամերային թատրոն 23.06.2023

Ամիսներ առաջ թատրոնի դահլիճը պետք է վերանորոգվեր, բնականաբար ստեղծագործել ու խաղալ չէին կարող, բայց անգործ էլ չէին ուզում մնալ։ Լուսինե Երնջակյանը ելքը գտավ՝ եթե դահլիճը չէ, ապա կօգտագործեն թատրոնի ցուցասրահը։ Սկսեցին աշխատանքները և փետրվարին տեղի ունեցավ առաջնախաղը. հանդիսատեսը մեր օրերից տեղափոխվեց նախորդ դարի 30-ական թվականներ՝ մյուզիքլների, խելահեղ երեկույթների, պարերի, խենթ սիրո, շքեղ ու գույ...

Էպիզոդ 36 | Պրեմիերա. «Գծից այն կողմ»  Խամաճիկների պետական թատրոն  16.06.2023

Եթե սիրում եք Երևանով զբոսնել, կարծում եմ՝ նկատած կլինեք Մաշտոցի պողոտայում փոքրիկ տրամվայը՝ վրան գրված Խամաճիկների թատրոն։ Հաճախ եմ անցնում քաղաքի այդ մասով, ու մի անգամ թատրոնից լսվող երաժշտությունը ստիպեց ինձ կանգ առնել։ Գնացի ձայնի հետևից։ Էդգար Էլբակյան կրտսերի ստեղծագործությունների հիման վրա նոր ներկայացման փորձն էր։ Այդ օրվանից սպասում էի՝ երբ եմ դիտելու բեմադրությունը։ Ի վերջո, երկարատև փո...

Էպիզոդ 35 | Պրեմիերա. «Ալիսի երազում» Մնջախաղի պետական թատրոն 09.06.2023

Այս էպիզոդում պատմում եմ Մնջախաղի պետական թատրոնի և «Ալիսի երազում» բեմադրության մասին․ ով է ռեժիսորը, ինչու որոշեց բեմադրել հենց այս հեքիաթը, ովքեր են դերակատարները և ոչ միայն։ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հարցազրույցներից մեկում ասել է. «Թատրոնը շենքն ու պայմանները չեն, դրանք մարդիկ են, որոնք միասին ստեղծագործում են, ստեղծում են օրգանիզմ ու մթնոլորտ։ Մինչ այս պ...

Էպիզոդ 34 | «Միզերի». Գյումրու դրամատիկական թատրոն 03.06.2023

Այս էպիզոդում պատմում եմ Գյումրու թատրոնի և «Միզերի» ներկայացման մասին, ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել այս ստեղծագործությունը, ինչպես համագործակցեց թատրոնի հետ, ովքեր են դերակատարները, ինչ էսպերիմենտներ արեց բեմադրիչը և ոչ միայն։

Էպիզոդ 33 | «Բեբուկ» շարժական թատրոն 26.05.2023

«Բեբուկը» շարժական թատրոն է, որտեղ բեմադրվում են տիկնիկային և ստվերային ինտերակտիվ ներկայացումներ։ Թատրոնի հիմնադիրները  թատերական ինստիտուտի ուսանողներ Ռուզաննա Պետրոսյանն ու Անի Յերեմյանն են։ Դե ինչ, այսօր կխոսեմ «Բեբուկ» շարժական թատրոնի մասին, կպատմեմ՝ ովքեր են հիմնադիրները, ինչու են այդ անունով կոչել թատրոնը, որտեղ են խաղում ներկայացումները, ինչ բեմադրություն են պատրաստել երեխաների համար և ոչ...

Էպիզոդ 32 | «Մենախոսություն գժանոցում» 19.05.2023

Սա մի կնոջ պատմություն չէ, սա բոլորիս պատմությունն է։ Մարդկային, իսկ ավելի ճիշտ՝ անմարդկային հարաբերությունների լաբիրինթոսում մոլորված կնոջ աղաղակն է այս մենախոսությունը, նա գոռում է, բայց առանց ձայնի, որովհետև, միևնույն է, նրան չեն լսի: Աշխարհը խուլ է մարդու ցավի հանդեպ… Մարդը նույնպես խուլ է մարդու հանդեպ… և անտարբեր։ Անգիտակցորեն և գիտակցորեն սպանում ենք միմյանց: Սա փակուղի մտած մեր քաղաքակրթու...

Էպիզոդ 31 | Պրեմիերա. «Սիրո ըմպելիք» 13.05.2023

Մեր օրերում թատրոն գնալն այնքան սովորական է դարձել, որ երբեմն չենք կարևորում` ինչ տեսքով ենք գնում ներկայացում դիտելու։ Երբեմն ինքս էլ աշխատանքից հետո եմ գնում ու չեմ ունենում այն տեսքը, որը կցանկանայի ունենալ, բայց լինում է նաև հակառակը, հատկապես, երբ գնում եմ օպերա կամ բալետ դիտելու։ Բայց, եթե ապրեինք 19-րդ դարում, վստահ եղեք ոչ ոքի չէիք տեսնի առօրյա, սպորտային հագուստով կամ ուտելիքով թատրոն մտն...

Էպիզոդ 30 | «Կապուտաչյա հայրենիք». «Ուրիշ» ուսանողական թատրոն 06.05.2023

Մի անգամ դասախոսներիցս մեկն ասաց՝ եթե ուզում եք հասկանալ ինչպիսին է լինելու ապագայի թատրոնը, գնացեք ու դիտեք ուսանողների կուրսային կամ դիպլոմային աշխատանքները։ Երևի սա է պատճառը, որ վերջերս ավելի հաճախ եմ գնում դիտելու ուսանողական թատրոններում բեմադրված ներկայացումներ: Օրեր առաջ Երևանի տարածաշրջանային N1 քոլեջի ուսանողական թատրոնում տեղի ունեցավ Ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ավետիսյան...

Էպիզոդ 29 | «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն 29.04.2023

Համացանցի շնորհիվ անգամ արվեստն է հասանելի դարձել։ Կարող ես մեկ բաժակ թեյ կամ սուրճ վերցնել, միացնել համակարգիչդ ու որևէ ներկայացում դիտել։ Իհարկե, սա հրաշալի հնարավորություն է, եթե չես կարող ճամփորդել, այցելել տարբեր թատրոններ, բացահայտել նոր հորիզոններ. բայց սա ինձ համար չէ։ Կարծում եմ, ոչ միայն ինձ, այլև թատրոն սիրող ու այցելող շատ մարդանց համար չէ։ Այս դեպքում մեզ գալիս են օգնության միջազգային...

Էպիզոդ 28 | Պրեմիերա. «Մերսեդես» 21.04.2023

Օրեր առաջ Համազգային թատրոնի փոքր բեմում տեղի ունեցավ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի թատերայնացված ընթերցանության առաջնախաղը։ Նման ձևաչափով շատ ներկայացումներ եմ դիտել, բայց սա տեսածներիցս լավագույն էր ու ամենատպավորիչը։ Իհարկե, դեռ չեմ հասկացել՝ որն էր գաղտնիքը,  բայց հաջորդ անգամ դիտելուց կարծում եմ կհասկանամ։  Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Մերսեդես» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչպես տեղի ո...

Էպիզոդ 27 | Պրեմիերա. «Հերակլեսը և Ավգյան Ախոռները». Թեք Տեղ 15.04.2023

Գյուղում առավոտները սկսվում են թռչունների ձայնով, մեղմ քամով, պատուհանից ներս ընկնող արևի շողերով, ու ամենակարևորը, ռադիոթատրոնով։ Մանկությանս ամենասիրելի հիշողությունը ռադիոյից հնչող այդ ձայններ են։ Կարելի է ասել՝ այդ ժամանակ սկսեցի սիրել թատրոնի կախարդական աշխարհը՝ ոչինչ չես տեսնում, բայց ամեն ինչ զգում ու պատկերացնում ես։ Օրեր առաջ տեղի ունեցավ Նանոր Պետրոսյանի բեմադրությամբ «Հերակլեսը և Ավգյան...

Էպիզոդ 26 | «Գանգստեր Մաք» 07.04.2023

Այս էպիզոդում պատմում եմ Դրամատիկական թատրոնի և «Գանգստեր Մաք» ներկայացման մասին։ Ինչու ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը որոշեց բեմադրել հենց այս գործը, ինչ էքսպերիմենտներ արեց, ովքեր են դերակատարները, արդյոք հեշտ էր դերասաններին փոլ դենս պարելը և ոչ միայն։

Էպիզոդ 25 | «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն 01.04.2023

Թատրոնի այս էպիզոդում խոսելու եմ տարվա ամենասպասված թատերական իրադարձության մասին։ Հույզեր, արցունքներ, հիասթափություններ, երջանկություն, ափսոսանք, հետաքրքիր պատմություններ և չդադարող ծափեր. մարտի 27-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված  ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանի հիշատակին։

Listen to the ԹատրON podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.