Արմինե Դանիելյան
ԹատրON
Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։
Be sure to visit the podcast's website and support the creator: imradio.am
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Էպիզոդ 11 | Գոյ․ «աբսուրդի» թատրոն 16.12.2022 11:05
Արդյո՞ք եղել եք Սունդուկյան թատրոնի ձեղնահարկում։ Եթե մտածեցիք՝ սա ի՞նչ աբսուրդ հարց է, ինչու պետք է գնանք ձեղնահարկ դահլիճի փոխարեն, ասեմ՝ որովհետև Երևանի ամենատարբերվող և ամենաաբսուրդ Գոյ թատրոնը հենց այնտեղ է։ Դե ինչ, այսօր կխոսեմ Գոյ թատրոնի մասին։ Կպատմեմ ինչպես ձեղնահարկը դարձավ թատրոն և կոչվեց լաբորատորիա, ինչու սկսեցին բեմադրել աբսուրդ ժանրի գործեր, ովքեր են այսօր ստեղծագործում թատրոնում,...
Էպիզոդ 10 | Գույներ․ Փոքր թատրոն 09.12.2022 11:19
Այս էպիզոդում պատմում եմ Փոքր թատրոնի և «Գույներ» նոր ներկայացման մասին։ Ինչպե՞ս ստացվեց, որ նույն հարթակում հայտնվեցին տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ։ Ի՞նչ է ներկայացման ստեղծագործական ընթացքի բաց դիտումը, ե՞րբ է նախատեսվում պրեմիերան և ոչ միայն։
Էպիզոդ 9 | «Ձգողականություն»․ Համաշխարհային պրեմիերա 02.12.2022 7:59
Այս էպիզոդում պատմում եմ բալետի և նոր ներկայացման մասին։ Ինչու՞ Հին աստվածներ անունը փոխվեց և դարձավ Ձգողականություն , ինչու՞ է սա համարվում համաշխարհային պրեմիերա, ո՞ վ է կոմպոզիտորը և ոչ միայն։
Էպիզոդ 8 | Կայարան․ Նորաստեղծ թատրոն 25.11.2022 9:19
Եթե հաճախ եք լինում Սասունցի Դավիթ կայարանում, ուրեմն տեսած կլինեք կուլտուրայի պալատի դիմաց դրված թատերական պոստառները կամ գոնե նկատած կլինեք մարդկանց, ովքեր բարձր խոսելով շտապում են, դեպի, նորաբաց թատրոն Կայարան։ Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ նորաստեղծ թատրոն Կայարանի, ամենագունեղ, երաժշտական Անահիտ ներկայացման մասին։ Ինչպես նաև կպատմեմ, ինչու՞ կուլտուրայի պալատը դարձավ թատրոն, ովքե՞ր են &nb...
Էպիզոդ 7 | Շուշիի շրջիկ թատրոն 18.11.2022 9:16
Թատրոն կարելի է ստեղծել ամենուր և դրա համար շատ բան հարկավոր չէ։ Շուշիից Երևան տեղափոխված թատերախումբը շարունակում է ստեղծագործել։ Թատրոն անիվների վրա . այսպես են անվանել իրենց թատրոնը, հուսալով, որ այդ անիվները մի օր կտանեն Շուշի։ Իսկ հիմա նրանք շրջում են քաղաքից քաղաք, գյուղից գյուղ ու ներկայացնում Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» բալլադի հիման վրա բեմադրած ստվերների ներկայացումը։ Դե ինչ, այ...
էպիզոդ 6 | Պրեմիերա․ Պատանի հանդիսատեսի թատրոն 13.11.2022 10:42
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Սիրելի Ելենա Սերգեևնա ներկայացման պրեմիերան։ Պիեսը գրվել է խորհրդային տարիներին, բայց եղել է արգելված գործերի շարքում։ Ժամանակները փոխվել են, և այն ինչ արգելված էր, դարձել է թույլատրելի։ Կարելի է ասել, ներկայացման հիմքում էլ ընկած է հենց այս գաղափարը։ Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ թատրոնի, Սիրելի Ելենա Սերգեևն...
Էպիզոդ 5 | Թատերայնացված ընթերցանություն 04.11.2022 10:58
Երբևէ մտածե՞ լ եք, որ դերասանին բեմում կտեսնեք տեքստ կարդալիս։ Ասեմ ավելին՝ ոչ թե պիեսը կարդալիս, այլ՝ ռեմարկները։ Տարօրինակ է չէ՞ թվում, բայց էքսպերիմենտները թատերական աշխարհում անպակաս են։ Դե ինչ, այսօր կխոսեմ թատերայնացված ընթերցանության մասին։ Ի՞նչ է դա և ինչպե՞ս է բեմադրվում։ Արդյոք խաղու՞մ են դերասանները բեմում, թե՞ միայն տեքստ են կարդում, ինչպե՞ս է հանդիսատեսն ընդունում նման ձևաչափը։
Էպիզոդ 4 | Թատրոն տանիքում 28.10.2022 11:05
Այս էպիզոդում կպատմեմ մի շատ հետաքրքիր էքսպերիմենտի` թատրոնից դուրս թատրոն ստեղծելու մասին։ Ինչպես նաև կպարզենք՝ ինչու՞ հենց տանիքը դարձավ այլընտրանքային թատերական հարթակ, իսկ գինին ու կենդանի երաժշտությունը՝ գեղեցիկ ավանդույթ, ինչպե՞ս են դերասանները խաղում բաց երկնքի տակ` անկախ եղանակային պայմաններից և ոչ միայն։
Էպիզոդ 3 | Մեծ բեմ vs Բլեքբոքս 21.10.2022 12:37
Մինչև վերջերս Մայր թատրոնը խիստ հավատարիմ էր մնում ակադեմիական ոճին ու գաղափարախոսությանը, ինչն իմ կարծիքով անհետաքրքիր էր դարձնում թատրոնը երիտասարդների համար։ Բայց, արի չշտապենք եզրակացություններ անել, որովհետև այս էպիզոդում ես քեզ կպատմեմ, թե ինչպե՞ս սունդուկյանցիները սկսեցին խաղա բլեքբոքսում կամ փոքր բեմում, ինչու՞ թատրոնը դուրս եկավ դասական շենքից և սկսեց բացօթյա ներկայացումներ խաղալ։ &...
Էպիզոդ 2 | Շեքսպիրյան փառատոն 14.10.2022 9:04
Մի քանի տարի առաջ Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում դիտեցի «Համլետ» ներկայացումը, որից այնքան էի տպավորվել, որ հույզերիս մասին պատմում էի բոլորին՝ դասախոսներիս, ընկերներիս, երբեմն, նաև անծանոթներին։ Ամենը նորից վերապրեցի, երբ տեսա, որ նույն թատերախումբն այս տարի ևս մասնակցում է փառատոնին: Դե ինչ, այս էպիզոդում պատմելու եմ, թե ինչպե՞ս են ժամանակակից թատրոնում բեմադրում Շեքսպիրին, ի՞նչ հետաքրքիր էքս...
Էպիզոդ 1 | Բացօթյա ներկայացում 10.10.2022 9:48
Որոշ ժամանակ առաջ ընկերներիցս մեկը զանգահարեց ու հրավիրեց ներկայացման։ Համաձայնեցի և հարցրի` ո՞ ր թատրոնն ենք գնալու։ Պատասխանեց` ոչ թե թատրոն, այլ` գյուղ, այն էլ` բացօթյա ներկայացման։ Դե ինչ, միացիր ինձ, եթե ուզում ես ջերմանալ արվեստով, իմանալ` ինչպե՞ս ստացվեց, որ մարդիկ Երևանից գնացին գյուղ` ներկայացում դիտելու, ինչու՞ այգին դարձավ թատերաբեմ, իսկ ձին, իշուկն ու գառնուկը`...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.