Targir Lao Podcasters
Թարգիր Լաո
Կարպիս Փաշոյանը եւ Գոռ Մադոյանը՝ հագնելով փորձագետի շապիկ, «Թարգի՛ր, լաո» փոդքասթ ստուդիայում խոսում են Հայաստանի անցյալին, ներկային եւ ապագային վերաբերող խնդիրներից։
Author
Targir Lao Podcasters
Category
Podcast website
Latest episode
Sep 7, 2024
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Թարգիր լաո 28 / Ռուսաստան. դաշնակի՞ց, թե՞ գաղութատեր / Փաշոյան / Մադոյան 11.09.2023 1:02:18
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 28-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են հայ-ռուսական հարաբերությունները։ Նրանց կարծիքով՝ Հայաստանի քաղաքական վերնախավը թյուր պատկերացում է ունեցել, որ Արցախյան հակամարտության «Ստատուս քվոն հավերժական է», եւ որ այն «ձեռնտու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին»։ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը չեն կարող ընտրություն կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ եզրակացնո...
Թարգիր լաո 27 / Անգլուխ Արցախ, դավաճանություն, ինտեգրացիա / Փաշոյան / Մադոյան 04.09.2023 1:02:01
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 27-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հնարավոր պատճառներն ու հետեւանքները։ Նրանց կարծիքով ընտրյալ նախագահի հեռանալը վտանգավոր է ոչ միայն նախագահական ինստիտուտի պահպանման տեսակետից, այլեւ կարող է լինել Արցախի պետական հաստատությունների ապամոնտաժման սկիզբը։
Թարգիր լաո 26 / Վերադարձնել Շուշին եւ Հադրութը, անձու բանակ, շեյրպուտատներ / Փաշոյան /Մադոյան 28.08.2023 1:00:48
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 26-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են ստեղծված դժվարին իրավիճակից ելքի հնարավոր տարբերակները՝ դիտարկելով առկա առաջարկներն ու «Ի՞նչ անել» հարցին տրվող քիչ թե շատ տրամաբանական պատասխանները։ Ընդդիմադիրներից շատերի՝ «Ինձ իշխանություն տուր, կասեմ՝ ինչ եմ անելու» մոտցումը նրանք անլուրջ են համարում եւ գտնում են, որ հետագա բոլոր գործողությունները պե...
Թարգիր լաո 25 / Լավրովի պլան 2. Ի՞նչ են առաջարկում Արցախին / Փաշոյան /Մադոյան 21.08.2023 59:22
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 25-րդ թողարկման թեման ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս գաղտնազերծված նոր պլանն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն թեման քննարկում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Լաչինի միջանցքի հարցով նիստի խորապատկերում եւ արձանագրում, որ Լավրովի նոր առաջարկներն սկզբունքորեն ընդունելի են միջազգային բոլոր խաղացողների՝ ԱՄՆ-ի ու Եվրոմիության համար։
Թարգիր լաո 24/ Խոզակերպ Տրդատ, «բարբարոս» Լուսավորիչ, առաջին քրիստոնյայի բարդույթ / Փաշոյան /Մադոյան 14.08.2023 55:30
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 24-րդ թողարկման թեման քրիստոնեությունն է, որը հայերս ընդունել ենք որպես պետական կրոն 4-րդ դարի սկզբին։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս թեման քննարկում են պատմական իրադարձությունների եւ արդի իրողությունների խորապատկերում։ Նրանց կարծիքով՝ ամենահին քրիստոնյա ազգ լինելը՝ որքան էլ պատվաբեր, մեզ ոչինչ չի տալիս, որովհետեւ հինը կամ նորը ինքնին որակ չեն։
Թարգիր լաո 23/ Միջանցք, Սնուփ Դոգ, նոյեմբերի 9 / Փաշոյան / Մադոյան 07.08.2023 1:00:45
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 23-րդ թողարկման թեման 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը կարծում են, որ ցավալի պարտության տեքստը փրկօղակ է դարձել շատերի համար, ովքեր պատերազմից առաջ սվիններով կընդունեին Հայաստանին պարտադրված նման պայմանները։
Թարգիր լաո 22/ Կուսակցական փրկիչներն ու անձի պաշտամունքը ՀՀՇ-ից ՔՊ / Փաշոյան / Մադոյան 31.07.2023 52:49
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 22-րդ թողարկման թեման Հայաստանի քաղաքական դաշտն է՝ կուսակցական կազմակվորումներով։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը խոսում են կուսակցությունների բնույթի, իշխանության հետ փոխհարաբերությունների մասին։ Եզրահանգումը մեկն է. Հայաստանի քաղաքական համակարգում գաղափարական կոնֆլիկտ չկա, թալանչի նժդեհականների դեմ պայքարում են ոչ թալանչի նժդեհականները։
Թարգիր լաո 21/ Ռուսներն Արեւելյան Հայաստան են ստեղծում, հայերը՝ 5-րդ շարասյուն / Փաշոյան / Մադոյան 24.07.2023 53:36
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 21-րդ թողարկման թեման Ռուսաստանի մուտքն է Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Արեւելյան Հայաստան։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են ռուսական տիրապետության բերած օգուտներն ու վնասները։ Պարսից խանից Ռուսաստանին անցած Արեւելյան Հայաստանն ինքնուրույն պետություն չէր եւ պետք չէր ակնկալել, որ ռուսները կվերականգնեին հայկական թագավորությունը։ Նրանց կարծիքով՝ Լեհաստանի օրինակը...
Թարգիր լաո 20/ Բանակ, ՈՄԱ, հայդուկային ռազմագիտություն / Փաշոյան / Մադոյան 17.07.2023 59:21
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 20-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը խոսում են 44-օրյա պատերազմից հետո բանակի վիճակի եւ դրա շուրջը ծավալվող ռազմահասարակական շարժումների մասին, որոնք զինված ուժերն ամրացնելու փոխարեն նպաստում են հայդուկային ռազմարվեստի զարգացմանը։ Մինչդեռ, նրանց կարծիքով, անվտանգության ապահովման մենաշնորհը պետությանն է, իսկ բանակն ամրացնելու ամենակարճ ճանապարհը հաշվետվո...
Թարգիր լաո 19/ 44-օրյա պատերազմ, բունկեր, հեքիաթներ / Փաշոյան / Մադոյան 10.07.2023 58:49
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 19-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը վերլուծում են 44-օրյա պատերազմից հետո ստեղծվող պատմաքաղաքական պատումները։ Այս թեմայի ընտրությունը պայմանավորված է օրերս ԱԺ քննիչ հանձնաժողովում երկրի ղեկավարի հնչեցրած դատողություններով եւ դրանց ապացուցողական բազայի, մեղմ ասած, կասկածելիությամբ։
Զարթնիր որդյակ / Ով եւ ինչպես է գրում Հայոց պատմություն 03.07.2023 1:17:33
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 18-րդ թողարկումը ձեւաչափով տարբերվում է մյուսներից։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս անգամ հյուր ունեն։ Հայ պատմագիտության մարտահրավերները թեմայով նրանք զրուցում են Միացյալ Նահանգների Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնի ղեկավար, պատմագետ Արա Սանջյանի հետ։ «Պատմությունը պետք է հիմնվի քաղաքակիրթ բանավեճի վրա». սա է զրույցի հիմնական եզրակացությունը։
Թարգիր լաո 17/ Որ փորձագետը փորձանք չդառնա / Փաշոյան / Մադոյան 26.06.2023 1:07:08
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 17-րդ թողարկման թեման Հայաստանի փորձագիտական դաշտն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը անխնա քննադատության են ենթարկում «գործընկերներին»՝ եզրակացնելով, որ «անիմաստ փորձագետների գոյությունը պայմանավորված է մարդու չմտածելու ձգտմամբ»։
Թարգիր լաո 16/ Արտավազդ II. Պոետն ընդդեմ Հռոմի եւ Պարթեւստանի / Փաշոյան / Մադոյան 19.06.2023 58:41
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 16-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանի ու Գոռ Մադոյանի քննարկման թեման Արտավազդ 2-րդ թագավորի քաղաքական կերպարն է։ Նրանց կարծիքով՝ Արտավազդ 2-րդը ինտելեկտուալ էր, որի այդ արժանիքը, սակայն, չէր գնահատվում որպես քաղաքական առաքինություն։
Թարգիր լաո 15 / Հոկտեմբերի 27-ը, Կուկուն եւ տնտեսական «հրաշքը» / Փաշոյան / Մադոյան 12.06.2023 1:06:51
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 15-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանի ու Գոռ Մադոյանի քննարկման թեման Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունն է։ Նրանց կարծիքով՝ Ստեփանակերտից Երեւան տեղափոխված գործչի ամենամեծ ողբերգությունն այն էր, որ այդպես էլ չկարողացավ դառնալ հայաստանցի։
Թարգիր լաո 14/ Բագրատունիները, ինքնիշխանությունն ու արաբական խալիֆաթը 05.06.2023 1:04:00
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 14-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանը՝ առաքինություն համարելով իշխող խավի սպասելու եւ համագործակցելու կարողությունը։ Նրանց կարծիքով՝ չի կարելի անընդհատ ենթարկվել կամ անընդհատ դիմադրել։
Թարգիր լաո 13/ Քաղհասարակություն․ Սորոսը, Պողոսը ու Հայաստանը / Փաշոյան / Մադոյան 29.05.2023 1:21:03
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 13-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Հայաստանի քաղաքացիական դաշտը, քաղհասարակության ներկայացուցիչների հարաբերությունները պետության հետ, այդ հարաբերություններում առկա խնդիրների ընկալումն ու լուծման եղանակները։ Նրանց կարծիքով՝ քաղհասարակության առաջին խնդիրը պետք է լիներ խաղաղության քարոզը, բայց ոչ պատերազմից հետո։
Թարգիր լաո 12/ Տիգրան Մեծ․ կապիտուլյա՞նտ, թե՝ նվաճող 22.05.2023 1:01:17
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 12-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Տիգրան Մեծի թագավորության ժամանակաշրջանը։ Նրանց կարծիքով, տիգրանմեծյան աշխարհագրության՝ դպրոցում մեզ մատուցված, սահմանները չեն համապատասխանում իրականությանը, եւ Հայաստանը երբեւէ չի եղել ծովից ծով, բայց դա չի նվազեցնում Տիգրան Մեծի դերը հայոց պատմության մեջ։
Թարգիր լաո 11 / Լաոն, Դոգն ու հանրային կարծիքը / Փաշոյան / Մադոյան 15.05.2023 1:12:12
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 11-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են ամերիկյան IRI-ի (Միջազգային հանրապետական ինստիտուտ) վերջերս Հայաստանում անցկացրած սոցհարցման արդյունքները։ Նրանց կարծիքով՝ հասարակության անդամները նույնացնում են քաղաքականությունը, պետությունն ու իշխանությունը եւ փոփոխությունների հնարավորությունը չեն կապում ընտրությունների հետ։
Թարգի լաո 10 / Պետություն եւ եկեղեցի, հոգեւորն ու աշխարհիկը 08.05.2023 1:23:13
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 10-րդ հաղոորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են պետություն-եկեղեցի փոխհարաբերությունները՝ սկսած քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Նրանց կարծիքով՝ «Հայկական քրիստոնեությունը կարող է միահյուսվել հայկական ժողովրդավարության հետ», բայց միշտ պետք է պահպանել հոգեւորի եւ աշխարհիկի սահմանը։
Թարգիր լաո 9 / Դրոշ / ֆիդայականություն/աստվածային պատերազմներ / Փաշոյան / Մադոյան 04.05.2023 1:01:18
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի փորձագետներ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս թողարկման ընթացքում քննարկում են խորհրդանիշների եւ դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի հարցերը՝ ժամանակակից իրադարձությունների եւ պատմության լայն համատեքստում։ Նրանց կարծիքով՝ «մարդիկ վաղուց դրոշը չեն նույնականացնում պետության հետ, պետությունն էլ չեն նույնականացնում իրենց հետ», որովհետեւ «կարեւորություն են տալիս ձեւին,...
Թարգիր լաո 8/ Սերժ Սարգսյան, շախմատիստը տիկտոկի աշխարհում / Փաշոյան / Մադոյան 04.05.2023 1:21:58
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի փորձագետներ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս թողարկման ընթացքում քննարկում են Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կերպարը։ Նրանց կարծիքով՝ Սարգսյան նախագահի քաղաքական կենսագրությունը՝ պայմանավորված Մարտի 1-ի իրադարձություններով, եղել է լեգիտիմության անվերջ փնտրտուք։ Այս համատեքստում են քննարկվում թե՛ ֆուտբոլային դիվանագիտության, թ՛ե Եվրոասոցա...
Թարգիր Լաո 7/ Պապ թագավոր, ազգակործան պատուհա՞ս, թե պետականամետ / Փաշոյան / Մադոյան 04.05.2023 1:17:57
«Ներկայիս արժեբանությամբ անցյալը գնահատելն ամենահանցավոր բանն է, որ կարելի է անել պատմության հետ»,- ասում է «Թարգի՛ր, լաո»-ի Բ փորձագետ Գոռ Մադոյանն ու խորհուրդ տալիս կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը։ Իսկ Ա փորձագետ Կարպիս Փաշոյանը գտնում է՝ «ժամանակն է հասկանալ, որ պատմությունը հերոսների եւ դավաճանների մեխանիկական հերթափոխ չէ»։
Թարգի լաո 6/ Պոպուլիզմ․ Աննա Հակոբյան, դասալիքներ, Մանվել, աղքատություն / Փաշոյան / Մադոյան 04.05.2023 1:14:01
Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը «Թարգիր, լաո»-ի տաղավարում խոսում են պոպուլիզմի մասին՝ սկսելով վերջերս դասալքության մասին արված մի հայտարարությունից եւ հասնելով համակարգային հարցերի։ Ըստ նրանց՝ պատերազմում պարտվելու պատճառ ներկայացվող դասալքությունը հետեւանք է ոչ թե մարդու, մարդկանց անձնական որակների, այլ կառավարելու անընդունակության։ «Պոպուլիստական իշխանությունը չի կարողանում որոշումներ կայացնել»...
Թարգի Լաո 5 / Վարդան ու Վասակ․ հերոս ու դավաճան / Փաշոյան / Մադոյան 04.05.2023 1:05:29
Պատմությունը ուսումնասիրելու համար է, ոչ թե հպարտանալու։ Երբ միայն հպարտանում ես, առաջ են գալիս մտածելուն խանգարող միֆերը։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը Թարգիրն լաոյի տաղավարում քննարկում են Վարդանանց պատերազմը։
Թարգի Լաո 4 / Միֆեր. ոչ սուտ, ոչ ճշմարտություն / Փաշոյան / Մադոյան 04.05.2023 1:01:50
Ալիք Մեդիայի հեղինակներ Կարպիս Փաշոյանը եւ Գոռ Մադոյանը՝ հագնելով փորձագետի շապիկ, «Թարգի՛ր, լաո» փոդքասթ ստուդիայում զրուցում են մեզանում առկա միֆերի մասին, որոնք, ըստ նրանց, սուտ չեն, բայց նաեւ հեռու են ճշմարտությունից։
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.